Գլխավոր տեղեկություն
Номер
N 201-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.06.2024
Дата вступления в силу
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» հունիս 2024 թ.

N 201-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ներլյարդային լեղուղիների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

26.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«26» հունիս 2024 թվականի

N 201-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C22.1

Ներլյարդային լեղածորանների կարցինոմա:

Խոլանգիոկարցինոմա

2)

C22.2

Հեպատոբլաստոմա

3)

C22.3

Լյարդի անոթային սարկոմա (անգիոսարկոմա):

Կուպֆերյան բջիջների սարկոմա

4)

C22.4

Լյարդի այլ սարկոմաներ

5)

C22.7

Լյարդի այլ ճշտված կարցինոմա

6)

C22.9

Լյարդի` չճշտված չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Т-առաջնային ուռուցք

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis` Կարցինոմա տեղում

T1` Ուռուցքի չափը < կամ >5.0 սմ

T1a` < 5․0 սմ առանց անոթային ինվազիայի

T1b` > 5․0 սմ առանց անոթային ինվազիայի

T2` Մեկ կամ մեկից ավել հանգույց` անոթային ինվազիայով

T3` Ուռուցքը տարածվում է վիսցերալ որովայնամզի վրա

T4` Ուռուցքը ներաճում է արտալյարդային օրգաններ

N-ռեգիոնար ավշային հանգույցներ

NX` Ռեգիոնար ավշային հանգույցները ընդգրկվածությունը հաստատված չէ

N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1` Մետաստազներ ավշաային հանգույցներում

M —հեռադիր մետաստազներ

MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն

M0` Մետաստազ չկա

M1` Առկա է հեռավոր մետաստազ

Փուլեր

Չափորոշիչ T

ՉափորոշիչN

Չափորոշիչ M

0

Tis

N0

M0

IA

T1a

N0

M0

IB

T1b

N0

M0

II

T2

N0

M0

IIIA

T3

N0

M0

IIIB

T4

Ցանկացած T

N0

N1

M0

M0

IV

Ցանկացած T

Ցանկացած N

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան)

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոցներ, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9)

Անամնեզ

Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն` ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

9)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

10)

Առկա չէ

էնդոդուոդենոսոնոգրաֆիա

1

1

Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

1200

1200

12 ամիս և ավել

2)

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ

Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ

սրվակ

21 օրը 1 անգամ

400մգ

1100մգ

12 ամիս և ավել

3)

Լենվատինիբ 4մգ,10մգ

Լենվատինիբ 4մգ,10մգ

դեղա-պատիճ

ամենօրյա

8

12

12 ամիս և ավել

4)

Դուրվալումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

Դուրվալու-մաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

1500

12 ամիս և ավել

5)

Սորաֆենիբ 200մգ

Սորաֆենիբ 200մգ

դեղա-հատեր

ամենօրյա

800

800

12 ամիս և ավել

6)

Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ

Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ

դեղա-հատեր

ամենօրյա

60

60

12 ամիս և ավել

7)

Րեգորաֆեմիբ 40մգ

Րեգորաֆեմիբ 40մգ

դեղա-հատեր

28 օրը 1 անգամ

160

160

12 ամիս և ավել

8)

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

260մգ

4-6ամիս

9)

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

4500 մգ

5500 մգ

4-6 ամիս

10)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղա-հատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

112 հաբ 4000մգ

4-6 ամիս

11)

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

650 մգ

800 մգ

4-6 ամիս

12)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

13)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

14)

Րեգորաֆեմիբ 40մգ

Րեգորաֆեմիբ 40մգ

դեղա-հատեր

1-21 ՕՐ

160մգ

-

Երկարատև

15)

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

500մգ

800

12 ամիս և ավել

16)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

440մգ

600մգ

12 ամիս և ավել

17)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

18)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

19)

Դաբրաֆենիբ 50մգ,75մգ

Դաբրաֆենիբ 50մգ,75մգ

դեղա-պատիճ

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

20)

Էնկորաֆենիբ 75մգ

Էնկորաֆենիբ 75մգ

դեղա-հատեր

ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

21)

Վեմուրաֆենիբ 240մգ

Վեմուրաֆենիբ 240մգ

դեղա-հատեր

ամենօրյա

1920մգ

1920մգ

12 ամիս և ավել

22)

Բինիմետինիբ 15մգ

Բինիմետինիբ 15մգ

դեղա-հատեր

ամենօրյա

90մգ

90մգ

12 ամիս և ավել

23)

Տրամեկտինիբ 0,5մգ

Տրամեկտինիբ 0,5մգ

դեղա-հատեր

ամենօրյա

2մգ

2մգ

12 ամիս և ավել

24)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

130մգ

4-6 ամիս

25)

Լորատրեկտինիբ 100մգ

Լորատրեկտինիբ 100մգ

դեղա-պատիճ

ԱՄԵՆՕՐՅԱ

100*2

100*2

12 ամիս և ավել

26)

Էնտրեկտինիբ 200մգ

Էնտրեկտինիբ 200մգ

դեղա-պատիճ

ԱՄԵՆՕՐՅԱ

600

600

12 ամիս և ավել

27)

Պազոպամիբ 200մգ,400մ

 Պազոպամիբ 200մգ,400մ

դեղա-հատեր

ամենօրյա

800

800

12 ամիս և ավել

28)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

450

900մգ

4-6 ամիս

29)

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

Պակլիտաքսել պակլիտաքսել-խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

սրվակ

21 օրը 1 անգամ

250

360

4-6 ամիս

30)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

2000մգ

4-6 ամիս

31)

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100

200մգ

4-6 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

ա. լյարդի տրեպան բիոպսիա,

բ. ներլեղածորանային բիոպսիա,

գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին-ներքին,

դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում,

ե. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում,

զ. լյարդի օջախների աբլյացիաներ,

է. ախտորոշիչ լապարոսկոպիա բիոպսիա,

ը. լյարդի մասնահատումներ լիմֆոդիսսեկցիայով և առանց,

թ. լյարդի ատիպիկ մասնահատում, լյարդի սեգմենտի մասնահատում,

ժ. լյարդի բիսեգմենտէկտոմիա, լյարդի տրիսեգմենտէկտոմիա,

ժա. լյարդի բլթի մասնահատում (հեմիհեպատէկտոմիա), լյարդի համակցված մասնահատումներ,

ժբ. լյարդի մասնահատում օջախների աբլյացիաների հետ,

ժգ. պորտալ երակի էմբոլիզացիաներ,

ժդ. անոթային ռեկոնստրուկցիաներ,

ժե. լեղածորանի մասնահատում պլաստիկայով, լեղածորանի մասնահատում բարակ աղու գալարի հետ բերանակցումով,

ժզ. լեղածորանի մասնահատում` լյարդի մասնահատումով,

ժէ. լյարդի փոխպատվաստում:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: