Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.06.2024
Дата вступления в силу
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիս 2024 թ.

N 192-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

20.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» հունիս 2024 թվականի

N 192-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G04.0

Սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, համաճարակաբան

8)

Գանգատներ

Գլխացավ, գիտակցության մակարդակի անկում, հոգեկան և վարքային խանգարումներ, հիշողության կորուստ, տեսողության խանգարումներ՝ տեսադաշտի կորուստ, հավասարակշռության և կոորդինացիոն խանգարումներ, զգացողության խանգարումներ, վերջույթներում թուլություն, շարժումների անկարողություն

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է վարակիչ հիվանդությունից հետո սկսված 1-2 շաբաթվա ընթացքում զարգացող գլխացավ, սրտխառնոց, վարքային փոփոխություններ, գիտակցության մակարդակի անկում, վերջույթներում թուլություն, հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

 Գիտակցության մակարդակի անկում, օջախային նյարդաբանական դեֆիցիտ, հոգեկան և վարքային խանգարումներ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կյանքին վտանգ սպառնացող վիճակ և հավանական բարդություններ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

2)

Ինֆեկցիոնիստ

1

1

3)

Համաճարակաբան

1

1

4)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

-

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

2

2

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

2

2

3)

Առկա չէ

 C-ռեակտիվ սպիտակուց

1

1

4)

Առկա չէ

Հակա-MOG (միելինի օլիգոդենդրոցիտների գլիկոպրոտեին) հակամարմիններ

1

1

Հակամարմինների հայտնաբերում

5)

Առկա չէ

Ակվապորին-4 հակամարմիններ

1

1

6)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն (ընդհանուր կլինիկական)

1

1

Շեղումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ

1

1

Հիպերինտենսիվ օջախների հայտնաբերում` T2-FLAIR ռեժիմներում

8)

Առկա չէ

Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա

-

1

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

ապակե սրվակ

Մեկ փաթեթ օրը 1 անգամ

1000

4000

3-5 օր

2)

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ

դեղահատեր

3 հաբ օրը 1 անգամ

 

Դոզայի նվազեցում ըստ սխեմայի

24

804

6-8 շաբաթ

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Ջավեդ Ա, Խան Օ, Սուր դիսսեմինացված էնցեֆալոմիելիտներ․ Կլինիկական նյարդաբանության ձեռնարկ/Javed A, Khan O. Acute disseminated encephalomyelitis. Handb Clin Neurol. 2014;123:705-17. doi: 10.1016/B978-0-444-53488-0.00035-3. PMID: 25015513; PMCID: PMC7151857.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան