Գլխավոր տեղեկություն
Номер
N 816-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
03.05.2024
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» մայիսի 2024 թվական

ք. Երևան

N 816-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՐՏԵԶ ԱՆԱԼԻՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «ՔԱՐՏԵԶ ԱՆԱԼԻՏԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված տիեզերական գործունեության բնագավառում տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 2-ի N 1 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՔԱՐՏԵԶ ԱՆԱԼԻՏԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ Փ. / Շ / 24 / 32 ԲՆ. ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ) տրամադրել տիեզերական գործունեության բնագավառում տիեզերական գործունեության լիցենզիա՝ անժամկետ:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

Մ. Հայրապետյան

 

5/3/2024