ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«14» հունիսի 2024 թ. |
N 216-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» N 7 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 7-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի 2024 թվականի մարտ 26-ի N 16/424 գրությամբ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման հիման վրա տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ լիցենզավորված անձ) 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» N 7 լիցենզիան։
2. Լիցենզավորված անձից պահանջել՝ շրջակա միջավայրի նախարարություն վերադարձնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» N 7 լիցենզիան։
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«14» հունիսի 2024 թ. |
6/14/2024
|