Գլխավոր տեղեկություն
Номер
N 179-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.06.2024
Дата вступления в силу
23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2024 թ.

N 179-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ՝ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ինսուլինանկախ շաքարային դիաբետով՝ երիկամների ախտահարմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

05.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 179-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ՝ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E11.2

Ինսուլինանկախ շաքարային դիաբետ՝ երիկամների ախտահարմամբ

2)

Е14.2

Շաքարային դիաբետ, չճշտված երիկամների ախտահարմամբ

3)

E13.2

Շաքարային դիաբետի (ՇԴ) այլ ճշգրված ձևեր երիկամների ախտահարմամբ

4)

N18

Երիկամային քրոնիկ անբավարարություն (ԵՔԱ)

5)

N19

Երիկամային անբավարարություն, չճշտված

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (Զարկերակային գերճնշում, ջրաէլեկտրոլիտային փոխանակության խանգարումներ, մետաբոլիկ ացիդոզ, սակավարյունություն, միներալային խանգարումներ, երիկամային անբավարարություն՝ տերմինալ փուլ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Երիկամների քրոնիկ հիվանդության (ՔԵՀ) փուլերն` ըստ ԿՔԱ (Կծիկային քամազատման արագություն) մակարդակի

ԿՔԱ / GFR
(մլ/րոպե/ 1,73մ2)

Սահմանում

Փուլ

≥ 90

Բարձր և օպտիմալ

С1

60-89

Փոքր-ինչ նվազեցված

С2

45-59

Չափավոր նվազեցված

С3а

30-44

Զգալիորեն նվազեցված

С3б

15-29

Կտրուկ նվազեցված

С4

< 15

Տերմինալ երիկամային
անբավարարություն

С5

ՔԵՀ (CKD ) փուլը և համապատասխան ռիսկի գործոնները կարող են որոշել լաբորատոր մոնիտորինգի և երիկամաբանի (նեֆրոլոգ) ուղղորդման հաճախականությունը:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները(բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

 

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ընտանեկան բժիշկ, թերապևտ, ներզատաբան, երիկամաբան (նեֆրոլոգ)

8)

Գանգատներ

Դիաբետիկ նեֆրոպաթիան (ԴՆ) չունի հատուկ ախտանշաններ, կլինիկական պատկերը որոշվում է շաքարային դիաբետի (ՇԴ) իրական դրսևորումներով, նրա բարդություններով և ՔԵՀ դրսևորումներով, սովորաբար կարող են լինել՝ մաշկի քոր, բերանում տհաճ համ, սրտխառնոց, թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հաճախակի միզարձակում, այտուցային սինդրոմը կարող է առկա լինել նեֆրոտիկ համախտանիշի ձևավորման և (կամ) օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով:

9)

Անամնեզ

ՇԴ երկարատև անամնեզ, դիաբետիկ ռետինոպաթիայի առկայություն և/կամ ՇԴ միկրո և մակրոանոթային բարդությունների այլ նշաններ: Ընդհանուր ռիսկի գործոնները, որոնք արագացնում են ԴՆ-ի ցանկացած փուլի զարգացումն ու առաջընթացը, ներառում են՝ հիպերգլիկեմիայի ոչ բավարար վերահսկում, 1-ին տիպի ՇԴ–ի վաղ սկիզբ, հիպերտոնիա, դիսլիպոպրոտեինեմիա, ծխելը, արական սեռ, գենետիկ նախատրամադրվածություն:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Այտուցների առկայության և ծանրության գնահատում (նվազագույն ծայրամասայինից մինչև խոռոչային և ենթամաշկային ճարպային հյուսվածքի խիստ արտահայտված այտուց (անասարկա): Զարկերակային ճնշման (ԶՃ) չափում։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. պլանային հոսպիտալացման ցուցումներ՝ նեֆրոտիկ համախտանիշի առկայություն,

բ. շտապ հոսպիտալացման ցուցումներ՝ անասարկա և (կամ) անուրիա:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ընտանեկան բժիշկ

0,3-0,8

0,3

2)

Ներզատաբան

1

1

3)

Ակնաբույժ (դիաբետիկ ռետինոպաթիայի ստուգման համար)

1

 1

4)

Սրտաբան

0,5

0,6-1

5)

Երիկամաբան (նեֆրոլոգ) (30-ից ցածր ԿՔԱ -ով, ինչպես նաև երիկամների ոչ դիաբետիկ հիվանդությամբ ախտահարման կասկածով (ծանր պրոտեինուրիա, գերձայնային հետազոտությամբ երիկամների պաթոլոգիկ հայտնաբերումներ, կայուն զարկերակային գերճնշում, ԿՔԱ –ի արագ նվազում)

0.35-0,95

1

6)

Անոթային վիրաբույժ (ՔԵԱ 5 ուրեմիայի փուլում (հեմոդիալիզի համար անոթային հասանելիություն ստեղծելու համար)

0.2-0,5

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք
 

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1 Սակավարյունության հայտնաբերում

2)

Առկա չէ

Լիպիդային պրոֆիլի որոշում (ներառյալ ցածր խտության լիպոպրոտեին խոլեստերոլը` ՑԽԼ)

1

1

Դիսլիպիդեմիայի հայտնաբերում

3)

Առկա չէ

Կրեատինինի որոշում/ ԿՔԱ /GFR որոշմամբ

1

1

Երիկամային ֆունկցիայի գնահատում

4)

Առկա չէ

Ալբումին/կրեատինին հարաբերակցության որոշում

1

1

Երիկամների ախտահարման հայտնաբերում

5)

Առկա չէ

Պլազմայում քաղցած վիճակում գլուկոզի որոշում

1

1

ՇԴ հսկողություն

6)

Առկա չէ

Գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում

1

1

Գլիկեմիա վերահսկման համար

7)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուց, ալբումին

1

1

Հիպոալբումինեմիա,
Հիպոպրոտեինեմիա

8)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության ցուցանիշների որոշում

9)

Առկա չէ

Կալիում, նատրիում

1

1

Էլեկտրոլիտային նյութափոխա-նակության վիճակը գնահատելու համար

10)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Երիկամային ֆունկցիայի գնահա-տում: Ուշադրություն ենք դարձնում ալբումինուրիային, լեյկոցիտուրիային, էրիթրոցիտուրիային։

11)

Առկա չէ

Կալցիում, ֆոսֆոր, պարաթիրոիդ հորմոն, վիտամին D

0.3-0, 5

1

Ֆոսֆոր-կալցիումի նյութափոխա-նակության խանգարումների հայտնաբերման համար (կալցիումի և ֆոսֆորի հոմեոստազի խանգարումներ և երկրորդական հիպերպարաթիրեոզի առաջընթացի դրսևորումներ՝ ԿՔԱ–ի նվազմանը զուգընթաց)

12)

Առկա չէ

Հեմոգլոբին` երկաթ, շիճուկի ֆերիտին, տրանսֆերինի հագեցվածություն երկաթով

0,2

1

Անեմիա հայտնաբերելու կամ հերքելու նպատակով

13)

Առկա չէ

Վիրուսային հեպատիտի մարկերներ (հեպատիտ Բ վիրուսի հակագենի (HbsAg) որոշում (Hepatitis B virus) արյան մեջ, հակամարմիններ հեպատիտ Ց վիրուսի (Hepatitis C virus) արյան մեջ

1

1

Հեպատիտների հայտնաբերելու կամ հերքելու նպատակով

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

12-արտածումներով Էլեկտրասրտագրություն (սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի դեպքում՝ հետազոտությունը ստանդարտ ալգորիթմի համաձայն

1

1

Ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում, սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի հայտնաբերում

15)

Առկա չէ

Երիկամների գերձայնային հետազոտություն

1

1

Թույլ են տալիս տեսնել չափի փոփոխությունը, արյան շրջանառության խանգարումը կծիկների շրջանում

16)

Առկա չէ

Որովայնի խոռոչի գերձայնային հետազոտություն (անհրաժեշտության դեպքում)

0,4 -1

0,5-1

Ընդհանուր վիճակը գնահատելու համար (նաև կարող է հայտնաբերվել ազատ հեղուկի առկայություն (ասցիտ)

17)

Առկա չէ

Ոսկորների դենսիտոմետրիա

0,3

1

Կոտրվածքների ռիսկը գնահատելու համար

18)

Առկա չէ

Ակնահատակի քննություն

1

1

Դիաբետիկ ռետինոպաթիայի առկայությունը ստուգելու համար

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Էնալապրիլ 5մգ, 10մգ, 20մգ

Պերինդոպրիլ 2․5մգ, 10մգ

Լիզինոպրիլ 5մգ, 10մգ, 20մգ

Ռամիպրիլ 2,5մգ, 5մգ, 10մգ

Էնալապրիլ 5մգ, 10մգ, 20մգ

Պերինդոպրիլ 2․5մգ, 10մգ

Լիզինոպրիլ 5մգ, 10մգ, 20մգ

Ռամիպրիլ 2,5մգ, 5մգ, 10մգ

դեղահատեր

0,5-1

1

Երկարաժամկետ
/հակացուցումների բացակայության դեպքում

-

2)

Ազիլսարտան մեդոքսոմիլ

40մգ, 80մգ,

Լոզարտան 25մգ, 50մգ, 100մգ

Վալսարտան

80մգ, 160մգ, 320մգ

Ազիլսարտան մեդոքսոմիլ

40մգ,80մգ,

Լոզարտան 25մգ,50մգ,100մգ

Վալսարտան

80մգ, 160մգ, 320մգ

դեղահատեր

0,4-0,7

1

Երկարաժամկետ/ Երկարաժամկետ/
հակացուցումների բացակայության դեպքում

-

3)

Ատորվաստատին

10մգ, 20մգ, 40մգ

Ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում) 5մգ, 10մգ, 20մգ

Էզետիմիբ 10 մգ

Սիմվաստատին 20մգ, 40մգ

Ատորվաստատին

10մգ,20մգ,40մգ

Ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում) 5մգ,10մգ,20մգ

Էզետիմիբ 10 մգ

Սիմվաստատին 20մգ,40մգ

դեղահատեր

0,8-1

0,8-1

0,2

0,8-1

1

1

1

1

Երկարաժամկետ/
հակացուցումների բացակայության դեպքում

-

4)

Ֆիներենոն 20 մգ

Ֆիներենոն 20 մգ

դեղահատեր

0,1-0,4

Ընդունել օրական 2 անգամ

Թերապիայի տևողությունը որոշվում է անհատապես

-

5)

 

 

 

ա.Էմպագլիֆլոզին
10 մգ, 25 մգ,

 

 

 

 

 

 

 

 

 

բ.Կանագլիֆլոզին 100մգ, 300մգ,

 

 

 

 

 

գ.Դապագլիֆլոզին 5մգ, 10մգ:

Էմպագլիֆլոզին
10 մգ, 25 մգ

դեղահատեր

0,6-0,9

1

Թերապիայի տևողությունը որոշվում է անհատապես, սովորաբար Երկարաժամկետ/
/հակացու-ցումների բացակա-յության դեպքում

-

Կանագլիֆլոզին 100մգ,300մգ

դեղահատեր

0,4-0,8

1

Թերապիայի տևողությունը որոշվում է անհատապես, սովորաբ Երկարաժամկետ/
/հակացու-ցումների բացակա-յության դեպքում

-

Դապագլիֆլոզին
5մգ, 10մգ

դեղահատեր

0,6-0,9

1

Երկարաժամկետ/
հակացուցումների բացակայության դեպքում

-

6)

 

 

 

ա.Դարբեպոետին 25մգ/1մլ ն/ե և ե/մ ներարկման,

 

 

 

 

բ.Էպոետին բետա լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 2000ՄՄ/0,3մլ

Դարբեպոետին 25մգ/1մլ ն/ե և ե/մ ներարկման

շշիկ

0,2-0,5

0,45 մկ/կգ

Շաբա-թական 1 անգամ 0,75 մկ/կգ 1 անգամ 2 շաբաթվա ընթացքում

մինչև հեմոգլոբինի և հեմատոկրիտի թիրախային մակարդակների հասնելը

-

Էպոետին բետա լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 2000ՄՄ/0,3մլ

սրվակ

0,2-0,5

Շաբա-թական
1-3 անգամ

մինչև հեմոգլոբինի և հեմատոկրիտի թիրախային մակարդակների հասնելը

-

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) հակադիաբետիկ դեղերի ընտրությունը քրոնիկ երիկամային հիվանդություններով պացիենտների համար.

ա. Տ2 ՇԴ-ով և հաստատված քրոնիկ երիկամային հիվանդություններով պացիենտների համար հիպոգլիկեմիկ դեղերի ընտրության հատուկ նկատառումները ներառում են նվազեցված ԿՔԱ-ով պացիենտներին հասանելի դեղերի սահմանափակումը և քրոնիկ երիկամային հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների և հիպոգլիկեմիայի զարգացման բարձր ռիսկը։ Դեղի դոզավորումը կարող է պահանջել փոփոխություն, եթե ԿՔԱ-ն < 60 մլ/րոպե/1,73 մԱ,

բ. Տ2 ՇԴ-ով և քրոնիկ երիկամային հիվանդություններով պացիենտների համար կոնկրետ դեղերի ընտրությունը կարող է կախված լինել քրոնիկ երիկամային հիվանդությունների համակցվածությունից և փուլից: ՆԳԼՓ2 արգելակիչները կարող են ավելի օգտակար լինել քրոնիկ երիկամային հիվանդությունների առաջընթացի բարձր ռիսկ ունեցող պացիենտների մոտ:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

 Հեմոդիալիզ

-

0,22-0,5

2)

Պերիտոնեալ դիալիզ

-

0.05

3)

Երիկամի փոխպատվաստում

-

0.11

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Երիկամների հիվանդություն. գլոբալ արդյունքների բարելավում շաքարախտի աշխատանքային խումբ: ՔԴԻԳՕ 2022 Կլինիկական պրակտիկա (Kidney Disease: Improving Global Outcomes Diabetes Work Group. KDIGO 2022 Clinical Practice)

2. 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույց / ՀՀ / 2023 թ.

3. Երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում ՇԴ կառավարման ուղեցույց: 2022/ Guideline for Diabetes Management in Chronic Kidney Disease. Kidney Int 2022

4. Երիկամների քրոնիկ հիվանդություն և ռիսկի կառավարում. Շաքարային դիաբետի խնամքի ստանդարտներ-2023թ. Նուհա Ա. ԷլՍայեդ, Գրացիա Հալեպ, Վանիտա Ռ. Արոդա, Ռևեհնդահար Ռ. Բանուրու, Ֆլորենս Մ. Բրաուն, Դենիս Բրյումեր, Բիլլի Ս. Քոլինս, Մարիսա Է. Հիլիարդ, Դիանա Այզեքս, Էրիկ Լ. Ջոնսոն, Սքոթ Քահան, Կամլեշ Խունտի,Խոսե Լեոն, Սառա Կ. Լիոնս, Մերի Լու Փերի, Պրիա Պրահալադ, Ռիչարդ Է. Պրատլի, Ջեյն Ջեֆրի Սիլի, Ռոբերտ Ս. Ստանտոն, Ռոբերտ Ա. Գաբբայ, Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի անունից /Chronic Kidney Disease and Risk Management: Standards of Care in Diabetes—2023 Nuha A. ElSayed; Grazia Aleppo; Vanita R. Aroda; Raveendhara R. Bannuru; Florence M. Brown; Dennis Bruemmer; Billy S. Collins; Marisa E. Hilliard; Diana Isaacs; Eric L. Johnson; Scott Kahan; Kamlesh Khunti; Jose Leon; Sarah K. Lyons; Mary Lou Perry; Priya Prahalad; Richard E. Pratley; Jane Jeffrie Seley; Robert C. Stanton; Robert A. Gabbay; on behalf of the American Diabetes Association

5. Տուտտլո ԿՌ, Բակրիս ԳԼ. Բիլուս ՌՎ, Չիանգ ՋԼ, դե Բոեր ԻՀ, Գոլդստրեին Ֆաչս Յ և այլք, Դիաբետիկ երիկամների հիվանդություն. զեկույց ADA կոնսենսուսի համաժողովից: Շաքարախտի խնամք. 2014/Tuttle KR, Bakris GL, Bilous RW, Chiang JL, de Boer IH, Goldstein-Fuchs J, et al. Diabetic kidney disease: a report from an ADA Consensus Conference. Diabetes Care. 2014;37(10):2864–2883. doi: 10.2337/dc14-1296 276. Fox CS, Matsushita K, Woodward M, Bilo HJG, Chalmers J

6. Բախ ԿԷ, Քելլի ՋՏ, Պալմեր ՍՑ և այլն,Առողջ սննդակարգի օրինաչափություններ և CKD-ի դեպքեր. կոհորտային ուսումնասիրությունների մետա-վերլուծություն: 2019 թ./ Bach KE, Kelly JT, Palmer SC, et al. Healthy dietary patterns and incidence of CKD: a meta-analysis of cohort studies. Clin J Am Soc Nephrol. 2019,

7. Գլխավոր դեաբետոլոգիա և մետաբոլիկ սինդրոմ հոդված/ 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների շրջանում քրոնիկ երիկամային հիվանդությունների տարածվածությունն ու կանխատեսումները ամբողջ աշխարհում, համակարգային վերանայում և մետա-անալիզ; հրապարակում 28 Նոյեմբեր 2023/ 15-րդ հատոր, հոդված 245,(2023)/ Home Diabetology & Metabolic Syndrome Article/ Prevalence and predictors of chronic kidney disease among type 2 diabetic patients worldwide, systematic review and meta-analysis; Published: 28 November 2023/olume 15, article number 245, (2023)

8. Հիպերտենզիայի կառավարումը երիկամների քրոնիկ հիվանդությունների ժամանակ/ բաց հասանելիություն․ հրապարակում։ 13 փետրվար 2019/ հատոր 79, էջեր 365-379, Դան Փյու, Փիթեր Ջ․ Գալլաչեր և Նիրաջ Դաուն/ Management of Hypertension in Chronic Kidney DiseaseTherapy in Practice/Open access.Published: 13 February 2019/Volume 79, pages 365–379, գ Dan Pugh, Peter J. Gallacher & Neeraj Dhaun

9. Դիաբետիկ նեֆրոպթիայի թարմացված ակնարկ։ Ախտորոշում, կանխատեսում, բուժման նպատակներ և վերջին ուղեցույցներ/ Նիկոլաս Մ․ Սելբի BMedSci BMBS MRCP DM, ՄարտինՎ․ Տալ MB BCh MMed MD FRCP/08 ապրիլ 2020 / An updated overview of diabetic nephropathy: Diagnosis, prognosis, treatment goals and latest guidelines/Nicholas M. Selby BMedSci BMBS MRCP DM, Maarten W. Taal MB BCh MMed MD FRCP/08 April 2020

10. Վեյլ ԵՋ, Ֆուֆա Գ, Ջոնս Լի, և այլք․ 2-րդ տիպի դիաբետով ամերիկյան հնդակցիների մոտ վաղ դիաբետիկ նեֆրոպաթիայի պրոգրեսիան և կանխարգելումը լոսարտանի ազդեցությամբ․ Դիաբետ․ 2013։62:3224-3231 /Weil EJ, Fufaa G, Jones LI, et al. Eff ect of losartan on prevention and progression of early diabetic nephropathy in American Indians with type 2 diabetes. Diabetes. 2013;62:3224-3231

11. Դեդով Ի.Ի., Շեստակովա Մ.Վ., Մաիորով Ա.Յ., Վիկուլովա Օ.Կ., Գալստյան Գ.Ռ., Կուրաևա Տ.Լ., և այլն: Շաքարային դիաբետով հիվանդների մասնագիտացված բժշկական օգնության ալգորիթմներ/Խմբագրվել է I.I. Դեդովա, Մ.Վ. Շեստակովա, Ա.Յու. Մայորովան. 11-րդ թողարկում. 2023 թ./Дедов ИИ, Шестакова МВ, Майоров АЮ, Викулова ОК, Галстян ГР, Кураева ТЛ, et al. Алгоритмы специализированной медицинской помощи больным сахарным диабетом / Под редакцией И.И. Дедова, М.В. Шестаковой, А.Ю. Майорова. 11-й выпуск. 2023:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական: