Գլխավոր տեղեկություն
Номер
N 181-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.06.2024
Дата вступления в силу
23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2024 թ.

N 181-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՌՈՐՅԱԿ (ԵՌԱՐՄԱՏ) ՆՅԱՐԴԻ ՆԵՎՐԱԼԳԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել եռորյակ (եռարմատ) նյարդի նևրալգիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

05.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 181-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԵՌՈՐՅԱԿ (ԵՌԱՐՄԱՏ) ՆՅԱՐԴԻ ՆԵՎՐԱԼԳԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G50.0

Եռորյակ (եռարմատ) նյարդի նևրալգիա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ կլինիկական ընթացքի` սուր և քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան, նյարդավիրաբույժ

8)

Գանգատներ

Միակողմանի դիմային ցավի կրկնվող պարոքսիզմներ (եռորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղի ուղղությամբ), ցավի տևողությունը 1 վայրկյանից մինչև 2 րոպե, սուր է, էլեկտրական հարվածի նման, կրակող, որը առաջանում է վնասված հատվածի շրջանում զգայական ազդակի ներգործությունից հետո: Ցավից հետո բնորոշ է ռեֆրակտեր շրջան։

9)

Անամնեզ

Պացիենտները սովորաբար նկարագրում են կարճ, էլեկտրական հոսանքի նման սուր ցավեր՝ եռորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի ուղղությամբ։ Ցավը զարգանում է զգայական ազդակի ներգործության հետևանքով։ Որոշ պացիենտներ կարող են ունենալ նաև ցրված սկլերոզի անամնեզ՝ պայմանավորված սույն հիվանդության ժամանակ եռորյակ նյարդի ախտահարման տարածվածությամբ։ Ցավերի արանքում պացիենտը սովորաբար ասիմպտոմատիկ է, սակայն երբեմն առկա է ֆոնային ցավ՝ նոպայից դուրս:

10)

Զննման արդյունք/Ցուցում

 Պացիենտը գիտակից է, մենինգեալ նշաններ չկան, օջախային ախտահարման նշանները զննման ժամանակ բացակայում են։ Շոշափելիս ախտահարված կողմում հնարավոր է ցավի առաջացում։ Ուժեղ արտահայտված ցավի ժամանակ նույն կողմում կարող է նկատվել դեմքի մկանների կծկանք։ Չեն բացառվում նաև վեգետատիվ նշանները։ Կարող է ունենալ նաև զգացողական դեֆիցիտ՝ թմրածություն, պարէսթեզիաներ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Ցավի՝ արտահիվանդանոցային պայմաններում անարդյունավետ կառավարման, անամնեզում ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ` ցրված սկլերոզի սրացման, նյարդավիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքերում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

2)

Նյարդավիրաբույժ

1

 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումերի հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն

1

1

3)

Առկա չէ

Գերզգայուն C-ռեակտիվ սպիտակուց

1

1

Բորբոքային պրոցեսի գնահատում

4)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն (ընդհանուր կլինիկական)

-

1

Անամնեզում ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ՝ բնորոշ պատկեր (կարող են հայտնաբերվել օլիգոկլոնալ դրական հակամարմիններ)

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա, ներառյալ նյարդանոթային հպումը հայտնաբերող ռեժիմներ, նաև կոնտրաստավորմամբ (եթե կասկածվում է ցրված սկլերոզ)

1

1

Դասական տրիգեմինալ նևրալգիայի ժամանակ կարող է հայտնաբերվել նյարդանոթային կոնֆլիկտ, եռվորյակ նյարդի անատոմիական վնասմամբ կամ առանց դրա, հնարավոր դեմիելինիզացիա, նյարդարմատի ատրոֆիա և այլն

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կարբամազեպին 2 00մգ, 300մգ, 600մգ

Կարբամազեպին 200մգ,300մգ,600մգ

դեղահատեր

1,5-12 դեղահատ

300-2400մգ

Երկարատև

Երկարատև

2)

Օքսկարբազեպին 150մգ

Օքսկարբազեպին 150մգ

դեղահատեր

4-12 դեղահատ

600-1800մգ

Երկարատև

Երկարատև

3)

Բակլոֆեն 10մգ, 25 մգ

Բակլոֆեն 10մգ, 25 մգ

դեղահատեր

4-8 դեղահատ

40-80մգ

Երկարատև

Երկարատև

4)

Լամոտրիջին 25մգ, 50մգ,1 00մգ, 200մգ

Լամոտրիջին 25մգ, 50մգ, 100մգ, 200մգ

դեղահատեր

4-16 դեղահատ

100-400մգ

Երկարատև

Երկարատև

5)

Պիմոզիդ 1մգ,4մգ

Պիմոզիդ 1մգ,4մգ

դեղապատիճ

4-12 դեղահատ

4-12մգ

Երկարատև

Երկարատև

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդավիրաբուժական դեկոմպրեսիա

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գրոնսեթ Գ, Կրուկկու Գ, Ալկեսնե Ջ, Արգոֆֆ Ց, Բրաինին Մ, Բրուչիել Կ, Նուրմիկկոո Տ, Զակրժեվսկա ՋՄ․ Պրակտիկական պարամետրեր։ տրիգեմինալ նևրալգիայի ախտորոշիչ գնահատական և բուժում (փաստարկների վրա հիմնված դիտարկում)։ Նյարդաբանների Ամերիկյան Ակադեմիայի ենթակոմիտեի և Նյարդաբանների Եվրոպական Ֆեդերացիայի որակի ստանդարտների հաշվետվություն․ Նյարդաբանություն 2008 Հոկտեմբեր 7։1183-90. doi: 10.1212/01.wnl.0000326598.83183.04. Epub 2008 Aug 20. PMID: 18716236./ Gronseth G, Cruccu G, Alksne J, Argoff C, Brainin M, Burchiel K, Nurmikko T, Zakrzewska JM. Practice parameter: the diagnostic evaluation and treatment of trigeminal neuralgia (an evidence-based review): report of the Quality Standards Subcommittee of the American Academy of Neurology and the European Federation of Neurological Societies. Neurology. 2008 Oct 7;71(15):1183-90. doi: 10.1212/01.wnl.0000326598.83183.04. Epub 2008 Aug 20. PMID: 18716236.

2. Գլխացավերի Միջազգային Միություն Գլխացավերի միջազգային դասակարգում-3 /IHS CLASSIFICATION ICHD-3 (2021)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական: