Գլխավոր տեղեկություն
Номер
N 298-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.10.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.10.2024
Дата вступления в силу
21.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հոկտեմբեր 2024 թ.

N 298-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ոսպնյակի կոլոբոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

03.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«03» հոկտեմբեր 2024 թվականի 

N 298-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

Q12

Ոսպնյակի բնածին (զարգացման) արատներ

2)

Q12.2

Ոսպնյակի կոլոբոմա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

 ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդաոցայի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Հիմնականում ընթացքը կարող է լինել ասիմպտոմ: Զուգակցված ակնային այլ արատներ՝ առկայության դեպքում: Որոշ դեպքերում տեսողության սրության իջեցում:

9)

Անամնեզ

Կարևոր են ներարգանդային կյանքի անամնեստիկ և ուղեկցող սոմատիկ այլ հիվանդությունների տվյալները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, տոնոմետրիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա (b-scan), ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում:

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

-

-

 

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

3)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

Կրծքավանդակի օրգանների

ախտաբանական փոփոխությունների

հայտնաբերում (Նախավիրահատական

հետազոտություն)

4)

Առկա չէ

Վիզոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

5)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա/սկիասկոպիա

1

1

Էմետրոպիա > + - 0,5 D

6)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա

 կամ նորմայից շեղում,

բ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ

 պղտոր,

գ. առաջային խցիկ՝ նորմա կամ

 նորմայից շեղում,

դ. ոսպնյակ՝ մասնակի բացակայություն,

ե. ապակենման մարմին՝ նորմա կամ

 նորմայից շեղում:

7)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակի վիճակի գնահատում

8)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման որոշում` 9-24 կամ բարձր

9)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

Եղջերաթաղանթի հաստության

որոշում` 514- 560

10)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

Նորածինների մոտ 14․5-15․5 մմ,

մեծահասակների մոտ 23 մմ >

11)

 

Առկա չէ

Սոնոգրաֆիա- B-scan

0.5

1

Ակնահատակի վիզուալիզացիայի

նպատակով, եթե կոլոբոման

զուգակցված է բնածին կատարակտի հետ:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ

ակնա-կաթիլ-ներ

1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա)

1

1

2)

Վիրահատական բուժում

0,5

0,5

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Մանկական ակնաբուժություն Կրեյտ Խոյտ և Դեվիդ Թեյլոր /Детская офталъмология Крейт Хойт и Дэвид Тайлор

2. Հիմնական և Կլինիկական Գիտական Դասընթաց, Բաժին 06. Մանկական Ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական: