ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հոկտեմբեր 2024 թ. |
N 297-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՑ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել շնչառական ուղիներից արյունահոսությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
03.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «03»-ի N 297-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՑ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
R04 |
Արյունահոսություն` շնչառական ուղիներից |
2) |
R04.0 |
Քթային արյունահոսություն Արյունահոսություն քթից |
3) |
R04.1 |
Կոկորդային արյունահոսություն, բացառությամբ` արյունախխման դեպքի (R04.2) |
4) |
R04.2 |
Արյունախխում Արյունային խորխ Հազ` արյունահոսությամբ |
5) |
R04.8 |
Արյունահոսություն` շնչառական ուղիների այլ մասերից Թոքային արյունահոսություն` ԱՀՃ, բացառությամբ` թոքային արյունահոսության` առաջացած պերինատալ շրջանում (P26.-) |
6) |
R04.9 |
Արյունահոսություն` շնչառական ուղիներից` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` վիրահատական բուժման դեպքում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, արյունաբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ՝ քթից և բերանից արյունային արտադրություն, արյունախխում, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, գունատություն։ |
9) |
Անամնեզ |
Քթային դժվարաշնչություն, բարորակ և չարորակ նորագոյացություններ, զարկերակային գերճնշում, հակամակարդիչ դեղերի կիրառում, ներքթային դեղերի կիրառում, արյան մակարդելիության համակարգի հիվանդություններ, ձայնի փոփոխություն, երիկամների, լյարդի քրոնիկ հիվանդություններ, նախկինում տարած վիրահատական միջամտություններ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Քթում արյունային բնույթի արտադրություն, լորձաթաղանթի պոլիպոզ կամ այլ ախտաբանական փոփոխություններ, ըմպանի հետին պատով արյունային բնույթի արտադրության հետհոսք, փոփոխություններ կոկորդի վերձայնալարային, ձայնալարային կամ ստորձայնալարային տարածություններում, մաշկի գույնի, զարկերակային ճնշման, պուլսի փոփոխություններ: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Սուր դեպքերում՝ բուժում արտահիվանդանոցային պայմաններում կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում, բարդությունների կասկածի կամ առկայության կամ վիրահատական բուժման դեպքում՝ հիվանդանոցային պայմաններում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
2) |
Արյունաբանի խորհրդատվություն |
0․2 |
1.0 |
3) |
Կրծքային վիրաբույժի խորհրդատվություն |
0․01 |
0․01 |
4) |
Սրտաբանի խորհրդատվություն |
0․3 |
0․7 |
5) |
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի խորհրդատվություն |
0․1 |
0․9 |
6) |
Անոթային վիրաբույժի խորհրդատվություն |
0․01 |
0․1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ |
2) |
Առկա չէ |
Արյան մակարդելիության հասարակ հետազոտություն |
0․5 |
1 |
Արյան մակարդելիության որոշում |
3) |
Առկա չէ |
Արյան մակարդելիության ընդլայնված հետազոտություն |
0․3 |
1 | |
4) |
Առկա չէ |
Հեմոգլոբինի քանակական որոշում |
0․5 |
0․9 |
Արյունահոսության ինտենսիվությունը գնահատելու նպատակով |
5) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
1 |
Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։ |
6) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում |
- |
1 | |
7) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
1 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր: |
8) |
Առկա չէ |
Ուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
1 | |
9) |
Առկա չէ |
Անուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
1 | |
10) |
Առկա չէ |
Կրեատինին |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ` հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով: |
11) |
Առկա չէ |
Միզանյութ |
- |
0.2 | |
12) |
Առկա չէ |
Ց-ռեակտիվ սպիտակուց |
0․5 |
1 |
Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշ |
13) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
14) |
Առկա չէ |
Առաջային ռինոսկոպիա |
1 |
1 |
Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում |
15) |
Առկա չէ |
Ռինոլարինգոէնդոսկոպիա |
0․9 |
0․9 | |
16) |
Առկա չէ |
Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա |
0.1 |
0․1 |
Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում, քթի հարակից խոռոչների վիճակի գնահատում |
17) |
Առկա չէ |
Քթի հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն |
0․001 |
0․001 | |
18) |
Առկա չէ |
Գլխի, պարանոցի կամ կրծքավանդակի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
0․001 |
0,001 |
Արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում |
19) |
Առկա չէ |
Գլխի, պարանոցի կամ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ |
0․05 |
0․1 | |
20) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
0․05 |
0․1 |
Կրծքավանդակի օրգանների վիճակի գնահատում և արյունահոսության հետ փոխկապակցվածության գնահատում |
21) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
0․3 |
1․0 |
Սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում |
22) |
Առկա չէ |
Ֆարինգոսկոպիա |
1 |
1 |
Ըմպանի վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում |
23) |
Առկա չէ |
Անուղղակի լարինգոսկոպիա |
0․5 |
0․1 |
Կոկորդի վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում |
24) |
Առկա չէ |
Բրոնխոսկոպիա |
0․1 |
0․2 |
Բրոնխների վիճակի գնահատում և արյունահոսության պատճառի կամ օջախի հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Տրանեքսամաթթու 500մգ |
Տրանեքսամաթթու 500մգ |
դեղա-հատեր |
0․7 |
3 |
15 |
5 |
2) |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
սրվակ |
0․1 |
2 |
8 |
4 |
3) |
Քսիլոմեթազոլին 1մգ/մլ |
Քսիլոմեթազոլին 1մգ/մլ |
ցողաշիթ քթի |
0․05 |
4 |
12 |
3 |
4) |
Էֆկալիպտի յուղ |
Էֆկալիպտի յուղ |
շշիկ |
0,5 |
2 |
20 |
10 |
5) |
Դեղձի կորիզի յուղ |
Դեղձի կորիզի յուղ |
շշիկ |
0.3 |
20 |
200 |
10 |
6) |
Վազելին քսուկ |
Վազելինի յուղ |
շշիկ |
0.3 |
5 |
50 |
10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Քթի խոռոչի լվացում (տուալետ) վակում, արյունահոսող անոթի հայտնաբերում |
0․5 |
0․5 |
2) |
Արյունահոսող անոթի ջերմային կամ քիմիական կոագուլյացիա` տեղային անզգայացմամբ |
0․1 |
0․5 |
3) |
Արյունահոսող անոթի կոագուլյացիա` ընդհանուր անզգայացմամբ |
0.02 |
0.1 |
4) |
Առաջային տամպոնադա |
0․5 |
0․5 |
5) |
Հետին տամպոնադա |
0․01 |
0․02 |
6) |
Արյան տարրերի փոխներարկում |
0.01 |
0․2 |
7) |
Արյունահոսող անոթի լիգավորում |
0․01 |
0․02 |
8) |
Արյունահոսող անոթի էմբոլիզացիա |
0․01 |
0․01 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Քթային արյունահոսություն, քիթ-կոկորդ-ականջաբանության Ամերիկյան Ակադեմիա-Գլխի և պարանոցի վիրաբուժություն/ Clinical practice guideline:nosebleed, American Academy of Otolaryngology - Head and Neck Surgery
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|