Գլխավոր տեղեկություն
Номер
N 177-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.05.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
27.05.2024
Дата вступления в силу
16.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիս 2024 թ.

N 177-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼՅԱՐԴԻ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել լյարդի ֆիբրոզով և սկլերոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

27.05.2024

Լ. Նանուշյան

 

 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«27» մայիս 2024 թվականի

N 177-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԼՅԱՐԴԻ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K74.0

Լյարդի ֆիբրոզ

2)

K74.1

Լյարդի սկլերոզ

3)

K74.2

Լյարդի ֆիբրոզ` զուգակցված լյարդի սկլերոզի հետ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Լյարդի ֆիբրոզի փուլերը

ա. F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում,

բ. F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր,

գ. F3` առկա է կամրջող ֆիբրոզ՝ պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների,

դ. F4` ցիռոզ՝ կամրջաձև ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ /ընդգրկված չէ այս գործելակարգում/

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ

8)

Գանգատներ

Լյարդի ֆիբրոզի /առանց ցիռոզի/ դեպքերի մեծ մասը ասիմպտոմ է։ Կարող են առկա լինել ոչ սպեցիֆիկ նշաններ՝ հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ։

9)

Անամնեզ

Լյարդի ֆիբրոզի և սկլերոզի ընթացքը ասիմպտոմ է, առաջացնող պատճառները կարող են ակնհայտ չլինել, սակայն պետք է ուշադրություն դարձնել մետաբոլիկ խանգարումների /հատկապես դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ/, ժառանգական անամնեզում լյարդի հիվանդությունների առկայությանը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննումով սպեցիֆիկ նշաններ չեն հայտնաբերվում, երբեմն որովայնի պալպացիան հնարավորություն է ընձեռում հայտնաբերել լյարդի չափերի մեծացում կամ եզրի պնդացում: Լյարդի ախտահարման քրոնիկ ընթացքին բնորոշ նշաններն են ափային էրիթեման, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում, Դյուպուիտրենի կոնտրակտուրան:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Երբ կլինիկական պատկերը հնարավոր չէ տարբերակել լյարդի ցիռոզից և նախնական ախտորոշվում է լյարդի ցիռոզ, որը կարող է հիվանդանոցային պայմաններում հետազոտման ընթացքում վերանայվել

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

-

2)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

0,2

-

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/

0,2

-

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

-

5)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,1

-

6)

Էնդոկրինոլոգ/ներզատաբան

0,2

-

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

-

Անեմիան և թրոմբոցիտոպենիան կարող են զարգանալ ֆիբրոզի բարձր փուլերում, անեմիան նաև կարող է վկայել վարիկոզ երակների հնարավոր արյունահոսության մասին

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

1

-

Ֆիբրոզի պատճառներից է մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է հիպերգլիկեմիան

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0.5

-

Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին

4)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

-

Բոլոր ցուցանիշները կարող են լինել բարձր, ինչպես նաև նորմայի սահմաններում։ Ֆիբրոզի առավել բարձր փուլերին բնորոշ է ԱՍՏ/ԱԼՏ >1 հարաբերությունը

5)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

0,5

-

Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից առաջնային հեմոքրոմատոզի հայտնաբերում

6)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,1

-

Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու համար

7)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0.8

-

Ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K-ի թերներծծման մասին

8)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի մակարդակի որոշում

0․8

-

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման մասին

9)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների որոշում

1

-

Վիրուսային հեպատիտները բացառելու նպատակով

10)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց վիրուս (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

1

-

11)

Առկա չէ

Արյան մեջ`

• հակակորիզային՝ ANA,

• հակամիտոքոնդրիալ՝ AMA,

• պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA,

հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում

0,2

-

Աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով

12)

Առկա չէ

Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում

0,2

-

Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով

13)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա-1-հակատրիպսինի մակարդակի որոշում

0,1

-

Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման նպատակով

14)

Առկա չէ

Արյան մեջ հոմեոստատիկ երկաթ կարգավորող (HFE)՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում

0,05

-

Լյարդի ֆիբրոզի կամ սկլերոզի պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում

15)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում

0,2

-

F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով

16)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում

0,6

-

Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում

17)

Առկա չէ

Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում

0,6

-

Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում

18)

Առկա չէ

Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում

0,3

-

Լյարդի ֆիբրոզի և սկլերոզի պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ

19)

Առկա չէ

Որովայնի գերձայնային հետազոտություն

1

-

Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է

20)

Առկա չէ

Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով

0,8

-

Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ

21)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

0,4

-

Եթե ոչ ինվազիվ մեթոդներով ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը հնարավոր չէ հստակ որոշել, կամ առկա է լյարդի ախտահարման այլ պատճառի կասկած, ապա այս մեթոդով հնարավոր է գնահատել դրանք և հայտնաբերել այլ հիվանդություններին բնորոշ հիստոլոգիական փոփոխություններ

22)

Առկա չէ

Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,4

-

Ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշաններ հայտնաբերելու համար

23)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

0,4

-

Ֆիբրոզի բարձր փուլերում՝ F3, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով

24)

Առկա չէ

ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,3

-

Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

դեղահատեր

0,01

2

730

365 ***

2)

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

դեղահատեր

0,01

2

730

365 ***

3)

Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ

Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ

դեղահատեր

0,1

1

365

365 ***

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղի քանակը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գե Փ․Ս․, Ռունյոն Բ․Ա. Ցիրոզով պացիենտների բուժում. N Engl J Med 2016; 375: 767-77. ԴՈԻ՝ 10.1056/NEJMra1504367 / Ge P.S., Runyon B.A. Treatment of patients with cirrhosis. N Engl J Med 2016;375:767-77. DOI: 10.1056/NEJMra1504367

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2024 թվական: