Գլխավոր տեղեկություն
Номер
N 292-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.09.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.09.2024
Дата вступления в силу
14.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» սեպտեմբեր 2024 թ.

N 292-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅՏԻ, ՔՈՒՆՔԱՍՏՈՐԾՆՈՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ, ՇՐԹՈՒՆՔԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այտի, քունքաստործնոտային շրջանի, շրթունքի, բերանի խոռոչի բաց վերքով և մակերեսային վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

30.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «30»-ի

N 292-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅՏԻ, ՔՈՒՆՔԱՍՏՈՐԾՆՈՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ, ՇՐԹՈՒՆՔԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S01.4

Այտի և քունքաստործնոտային շրջանի բաց վերք

2)

S01.5

Շրթունքի և բերանի խոռոչի բաց վերք

Բացառությամբ՝

ատամի արտանկման (S03.2)

ատամի կոտրվածքի (S02.5)

3)

S00.5

Շրթունքի և բերանի խոռոչի մակերեսային վնասվածք

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Դիմածնոտային վիրաբույժ

8)

Գանգատներ

Ցավ, արյունահոսություն

9)

Անամնեզ

Արյան շրջանառության տեղային կամ համակարգային խանգարումներ՝ արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման որոշում, էլեկտրասրտագրություն:

11)

Հոսպիտալացման ցուցում

Գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիմածնոտային վիրաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

դեղահատեր

Օրը մեկ կամ երկու անգամ

2000

10000

5-7

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում

1

1

2)

Վնասվածքի երկրորդային վիրաբուժական մշակում` արյունահոսության դադարեցում, վնասված հյուսվածքների վերականգնում:

0.5

 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Տիմոֆեև Ա․Ա․ Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները․ Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007

2. Վերբո Ե․ Բ․, Բուցան Ս․ Բ․, Գիլեվա Կ․ Ս․, Դեմքի վերականգնողական վիրաբուժություն․ Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ․/Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022

3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան․ Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն․ Լոնդոն 2011թ․/ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան