Գլխավոր տեղեկություն
Номер
N 173-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.05.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
27.05.2024
Дата вступления в силу
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիս 2024 թ.

N 173-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՂ (ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ) ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել թոքերի քրոնիկ խցանող (օբստրուկտիվ) հիվանդությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

27.05.2024

Լ. Նանուշյան

 

 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«27» մայիս 2024 թվականի

N 173-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՂ (ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ) ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J40

Բրոնխիտ՝ չճշտված ինչպես սուր կամ քրոնիկ

2)

J41

Հասարակ և լորձաթարախային քրոնիկ բրոնխիտ

3)

J42

Քրոնիկ բրոնխիտ՝ չճշտված

4)

J43

Էմֆիզեմա (փքանք)

5)

J44

Թոքերի այլ քրոնիկ խցանող հիվանդություն

6)

J68.4

Քրոնիկ շնչառական վիճակներ՝ առաջացած քիմիական նյութերից, գազից, ծխից և գոլորշուց

7)

T65.2

Ծխախոտի և նիկոտինի թունավոր ազդեցություն

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ (40 տարեկանից բարձր անձանց շրջանում)

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. ախտանշանների հիման վրա ծանրության աստիճանը գնահատվում է mMRC-ով (Հևոցի բժշկական հետազոտությունների խորհուրդ) և CAT-ով (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (այսուհետ՝ ԹՔՕՀ) գնահատման թեստ): GOLD 1 և 3 աստիճանների դեպքում բնորոշ է mMRC 0-1, CAT <10, GOLD 2 և 4 աստիճանների դեպքում՝ mMRC ≥2, CAT ≥10,

բ. ծանրության աստիճանի գնահատումը կատարվում է ԱԱԾ1-ի (արագացած արտաշնչման ծավալ առաջին վայրկյանում) տվյալների հիման վրա ՝
թեթև (գոլդ 1 (GOLD 1))- ≥ 80%-ից
միջին (գոլդ 2 (GOLD 2)) - 50%-ից 79%
ծանր (գոլդ 3 (GOLD 3)) - 30%-ից 49%
շատ ծանր (գոլդ 4 (GOLD 4))- <30%-ից

գ. դասակարգում ըստ ABE խմբերի`
Խումբ A` քիչ ախտանիշներ, ցածր ռիսկ
Խումբ B` շատ ախտանիշներ, ցածր ռիսկ
Խումբ E` սրացման բարձր ռիսկ անկախ ախտանիշներից

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Թոքաբան

8)

Գանգատներ

Քրոնիկ հազ՝ խորխարտադրությամբ, դժվարաշնչություն, հևոց

9)

Անամնեզ

ա. հիվանդության պատմություն,

բ. նախկինում կրած հիվանդություններ, ներառյալ քրոնիկ հիվանդությունների առկայություն,

գ. դեղորայքային ալերգիա՝ հատկապես հակաբիոտիկների նկատմամբ,

դ. ընտանիքի սոցիալական կարգավիճակ, տանը խնամելու հնարավորություն,

ե. տանը ծխող անձի առկայություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա. թոքային համակարգ` հաճախաշնչություն/դժվարաշնչություն՝ ՇՇՀ (շնչառական շարժումների հաճախություն) 24 մեկ րոպեում, կրծքավանդակի ներքաշումներ (օժանդակ մկանների ներգրավվածություն շնչառական ցիկլի ընթացքում, ծանր սրացման ժամանակ կրծքավանդակի պարադոքսալ շարժումներ), սեղմած շրթունքներով շնչառություն, պերկուսիա` հիպերռեզոնանս, աուսկուլտացիա` թուլացած վեզիկուլյար շնչառություն, չոր և թաց խզզոցներ, երբեմն սուլող շնչառություն,
բ. այլ օրգան համակարգեր` ընդհանուր վիճակ` ցիանոզը վկայում է ծանր սրացման առկայության մասին և հոսպիտալացման ցուցում է հանդիսանում, սիրտանոթային համակարգ` սրտի տոների խլացում, ստորին վերջույթների այտուցը վկայում է աջ սրտային անբավարարության առաջացան մասին։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. ընդհանուր վիճակ. հեմոդինամիկ անկայուն վիճակ,
բ. շնչական խանգարումներ. ծանր աստիճանի սրացում (հանկարծակի առաջացած հևոց, շնչառական անբավարարություն կամ ցիանոզի արտահայտվածություն, գիտակցության մթագնում, ծայրամասային այտուց, կենտրոնական ցիանոզ, կրծքավանդակի ստորին հատվածի ներքաշումներ, պուլսօքսիմետրիան 90% և ցածր, բարձր տախիպնոէ՝ 70 և ավել կամ բրադիպնոէ, պարբերական շնչառություն,
գ. սիրտանոթային (հեմոդինամիկ) խանգարումներ. լուրջ բարդությունների առկայություն, ինչպես օրինակ՝ սրտային անբավարարություն կամ սրտի ռիթմի խանգարում,
դ. ուղեկցվող հիվանդություններ. ծանր թերսնուցում՝ մարմնի զանգվածը ըստ հասակի ցածր է ավելի քան 3 ստանդարտ շեղում, միջին և ծանր անեմիա՝ հեմոգլոբինը ցածր 90 գ/ լ-ից, այլ ծանր կամ սրացման փուլում քրոնիկ հիվանդություն (շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա և այլն):

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թոքաբան

-

2

2)

Սրտաբան

-

1

3)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

-

1

4)

Ալերգոլոգ և իմունոլագ

-

0.02

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

-

0.2

Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակ, էոզինոֆիլների քանակն օգտագործվում է կորտիկոստերոիդային բուժման իրականացման համար, երբ գրանցվում է էոզինոֆիլների 100-ից ավելի մակարդակ, կարելի է կիրառել ինհալյացիոն ստերոիդներ, 300-ից ավելին լինելու դեպքում ցուցված է ինհալյացիոն ստերոիդների կիրառում:

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

-

0.1

ալֆա-1 հակատրիպսինի ցածր մակարդակը (< 20%) հուշում է հոմոզիգոտ անբավարարության մասին

3)

Առկա չէ

Խորխի մանրէաբանական հետազոտություն

-

0.05

Էթիոլոգիայի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

-

1

Տարբերակիչ ախտորոշում; Միաժամանակ, չի հաստատում ախտորոշումը և ռենտգենաբանական փոփոխությունների բացակայությունը չի բացառում հիվանդության առկայությունը:

5)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա

-

0.5

Բրոնխէկտազի կամ թոքի քաղցկեղի, բարդությունների ախտորոշում, թոքային ծավալի կրճատման պլանավորված վիրահատություն կամ նախկինում արված թոքային ծավալի բրոնխոսկոպիկ կրճատում

6)

Առկա չէ

Բիոպսիա և հյուսվածքաբանական հետազոտություն

-

0.5

Մեծ քանակի քրոնիկ բորբոքային բջիջներ, թոքի կառուցվածքային վնասման նշաններ՝ էմֆիզեմա, բրոնխների մանր լիմֆոիդ ներառուկներ

7)

Առկա չէ

Բրոնխալայնիչ սպիրոմետրիա` արտաշնչական օդի հոսքի սահմանափակման փոփոխականությունը որոշելու համար

-

1

ա. ախտորոշման առաջին փուլում հայտնաբերվում է ԱԱԾ1-ի (արտաշնչման առավելագույն արագություն) նորմայից ցածր մակարդակ,
բ. ԱԱԾ1/ԹԱԿՏ (արտաշնչման առավելագույն արագություն/թոքերի արագացած կենսական տարողություն) < 0.7 հաստատում է ԹՔՕՀ ախտորոշումը,
գ. Տիֆֆնոյի ինդեքսը FEV1/FVC (արտաշնչման առավելագույն արագություն/թոքերի արագացած կենսական տարողություն) նորմայում չափահասների շրջանում՝ 0,75-0,80,
դ. ԹՔՕՀ-ի դեպքում բրոնխալայնիչ դարձելիություն չի դիտվում:

8)

         

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում
/ջեներիկ/

Դեղաչափ, դեղաձև

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Միջին օրերի քանակ

1)

Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ

Բուդեզոնիդ 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ

դեղակախույթ շնչառման նեբուլայզեր
0.25մգ/մլ

Օրը 2 կամ 3 անգամ

0.5-4 մգ/օր

-

Երկարատև

2)

Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ), ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ 340մկգ/դեղաչափ+
12մկգ/դեղաչափ, 322մկգ/դեղաչափ

Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ), ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ 340մկգ/դեղաչափ+
12մկգ/դեղաչափ, 322մկգ/դեղաչափ

դեղափոշի շնչառման
340 մկգ + 12 մկգ

Օրը 2 անգամ

640+24 մկգ

-

Երկարատև

3)

Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ) 322մկգ/դեղաչափ

Ակլիդինիում (ակլիդինիումի բրոմիդ) 322մկգ/դեղաչափ

դեղափոշի շնչառման
322 մկգ

Օրը 2 անգամ

644 մկգ

-

Երկարատև

4)

Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), գլյուկոպիրոնիում բրոմիդ, մոմետազոն ֆուրոատ 150մկգ+50մկգ+
160մկգ

Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), գլյուկոպիրոնիում բրոմիդ, մոմետազոն ֆուրոատ 150մկգ+50մկգ+
160մկգ

դեղափոշի շնչառման, դեղապատիճներ կոշտ 150 մկգ + 50 մկգ + 160 մկգ

Օրը մեկ անգամ

150 մկգ + 50 մկգ + 160 մկգ

-

Երկարատև

5)

Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ

Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ

դեղափոշի շնչառման, դեղապատիճներ կոշտ 150մկգ+320մկգ

Օրը մեկ անգամ

150մկգ+
320մկգ

-

Երկարատև

6)

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 25մկգ/դեղաչափ+
250մկգ/, 50մկգ+100մկգ

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 25մկգ/դեղաչափ+
250մկգ/, 50մկգ+100մկգ

դեղակախույթ շնչառման
25 մկգ +250 մկգ
50 մկգ +100 մկգ
50 մկգ +250 մկգ
50 մկգ +500 մկգ

Օրը 2 անգամ

50 մկգ+500 մկգ

-

Երկարատև

7)

Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ),
սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ) 100մկգ/դեղաչափ+
50մկգ/ ,
250մկգ/դեղաչափ+
50մկգ/
դեղաչափ, 500մկգ/դեղաչափ+
50մկգ/

Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ),
սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ) 100մկգ/դեղաչափ+
50մկգ/ ,
250մկգ/դեղաչափ+
50մկգ/
դեղաչափ, 500մկգ/դեղաչափ+
50մկգ/

դեղափոշի շնչառման, դեղաչափավորված
100 մկգ+50մկգ
250մկգ+50մկգ
500մկգ+50մկգ

Օրը 2 անգամ

-

200 մկգ+100մկգ
500մկգ+100մկգ
1000մկգ+100մկգ

Երկարատև

8)

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ

դեղահատեր ծամելու
4մգ,5մգ,10մգ

Օրը 1 անգամ

-

-

Երկարատև

9)

Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+
500մկգ/մլ

Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) 261մկգ/մլ+
500մկգ/մլ

լուծույթ շնչառման
20մկգ/դեղաչափ+
50մկգ/դեղաչափ
261մկգ/մլ+500մկգ/մլ

Օրը 2 անգամ

-

-

Երկարատև

10)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+
31,25մգ/5մլ, 200մգ/5մլ+
28,5մգ/5մլ, 250մգ/5մլ+
62,5մգ/5մլ, 500մգ+125մգ, 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+
31,25մգ/5մլ, 200մգ/5մլ+
28,5մգ/5մլ, 250մգ/5մլ+
62,5մգ/5մլ, 500մգ+125մգ, 875մգ+125մգ

դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր թաղանթապատ
50-100 մգ/ կգ

Օրը 2 կամ 3 անգամ

2,0 գ

14 գ

7

11)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+
31,25մգ/5մլ, 200մգ/5մլ+
28,5մգ/5մլ, 250մգ/5մլ+
62,5մգ/5մլ, 500մգ+125մգ, 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 125մգ/5մլ+
31,25մգ/5մլ, 200մգ/5մլ+
28,5մգ/5մլ,
250մգ/5մլ+
62,5մգ/5մլ, 500մգ+125մգ, 875մգ+125մգ

դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր թաղանթապատ
40 -80 մգ /կգ

Օրը 2 կամ 3 անգամ

1,5 գ

10,5

7

12)

Կլարիթրոմիցին 250մգ,500մգ

Կլարիթրոմիցին 250մգ,500մգ

դեղահատեր թաղանթապատ
15 մգ / կգ

Օրը 2 անգամ

0,5 գ

3,5

7

13)

Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ, 400մգ

Ցեֆիքսիմ (ցեֆիքսիմի տրիհիդրատ) 100մգ/5մլ, 400մգ

դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, դեղահատեր ծամելու 8 մգ / կգ

Օրը մեկ անգամ

200 մգ

1,4 գ

7

14)

Ացետիլցիստեին 100մգ, 200մգ, 600մգ

Ացետիլցիստեին 100մգ, 200մգ, 600մգ

դեղափոշի ներքին ընդունման

-

600 մգ

-

7

15)

Կարբոցիստեին 375մգ

Կարբոցիստեին 375մգ

դեղապատիճներ

Օրը 3 կամ 4 անգամ

750 մգ-2,25գ

-

7

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.dynamed.com/condition/copd#GUID-648F25DB-3D51-46D7-BAD7-B85802E5881F

2. https://www.uptodate.com/contents/chronic-obstructive-pulmonary-disease-diagnosis-and-staging?search=copd&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1

3. https://goldcopd.org/2024-gold-report/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: