Գլխավոր տեղեկություն
Номер
N 2801-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.05.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
21.05.2024
Дата вступления в силу
22.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» մայիս 2024 թ.

N 2801-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՅՈՒԴՎԻԳՈՎԻՉ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001931 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԼՅՈՒԴՎԻԳՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի մայիսի 13-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԼՅՈՒԴՎԻԳՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2014 թվականի մարտի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001931 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական տեսակի մասով` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև 2025 թվականի մայիսի 20-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան