Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն.-0275-1
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.1991-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991.04.15/7(987) Հոդ.122
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
01.04.1991
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Дата подписания
01.04.1991
Дата вступления в силу
01.04.1991

հայաստանի հանրապետության գերագույն խորհրդԻ


ո ր ո շ ու մ Ը

 

քաղաքացիական եվ քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին եվ դրան կից ֆակուլտատիվ արձանագրությանը միանալու մասին

 

ղեկավարվելով հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնադրույթներով,

ձգտելով հայաստանում ամրապնդել ժողովրդավարության սկզբունքներն ու միջազգայնորեն ճանաչված մարդասիրական նորմերը,

վստահ լինելով, որ պետության ու անհատի շահերի ներդաշնակությունն է հայաստանի հետագա վերելքի հիմնական երաշխիքը,

ընդունելով, որ որևէ պետության անկախություն հնարավոր է այդ պետության յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական, քաղաքական, հոգևոր, ազգային-մշակութային ազատություններն ապահովելու միջոցով,

ձգտելով հայաստանի հանրապետությունը տեսնել համաշխարհային հանրության երկրների շարքում որպես այդ հանրության իրավական ու բարոյական նորմերը ճանաչող ու դրանցով ղեկավարվող պետություն,

հայտնելով իր հավատարմությունը մակմարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին,

հայաստանի հանրապետության գերագույն խորհուրդը որոշում է.

1. միանալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին:

2. միանալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին կից ֆակուլտատիվ արձանագրությանը:

3. հայաստանի հանրապետության բոլոր օրենսդրական ակտերը համապատասխանեցնել մակմարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի դրույթներին:

4. մինչև վերոհիշյալ համապատասխանեցումը ճանաչել այդ դրույթների գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ:

5. սույն որոշման տեքստն ուղարկել մակգլխավոր քարտուղարին և մակ-ի անդամ հանդիսացող բոլոր պետություններին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

1 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0275-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան