Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2023
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
06.12.2023
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
06.12.2023
Дата вступления в силу
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

06 դեկտեմբերի 2023 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի,

2) պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:

2. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

դեկտեմբերի 06-ի N 15-Ն հրաման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներին համապատասխան նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դասակարգման, լիցենզիային կից համապատասխան ներդիրի տրամադրման համար լիցենզավորված քաղաքաշինության գործունեության, ինչպես նաև մինչև 2024թ. հունիսի 6-ը լիցենզիաների և դրանց կից համապատասխան ներդիրի ստացման համար հայտ ներկայացրած նոր քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին (այսուհետ՝ լիցենզավորված սուբյեկտ) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված սուբյեկտները քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիայի դասային աստիճան և համապատասխան ներդիր ստանալու նպատակով կարող են հայտ (Ձև N1) ներկայացնել (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) եթե ունեն լիցենզավորված սուբյեկտներում ներգրավված սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան կարգ ունեցող հավաստագրված մասնագետ, սույն հավելվածի 10-14-րդ կետերով սահմանված ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմ, մեքենաներ, մեխանիզմներ: Նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում վերջին հինգ տարվա ընթացքում հայցվող դասին համապատասխան իրականացրած առնվազն մեկ համապատասխան աշխատանք (ծառայություն):

3. Լիցենզիայի դասակարգումը տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող գործունեության ենթատեսակի և պատասխանատու մասնագետի վերաբերյալ։

4. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորման, լիցենզիային կից համապատասխան ենթատեսակի աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող պատասխանատու մասնագետի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

5. Լիցենզավորված սուբյեկտների լիցենզիաների դասակարգումը, լիցենզիայի անբաժանելի մաս կազմող ներդիրի տրամադրումը իրականացնում է լիցենզավորող մարմինը:

6. Պատասխանատու Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է 2-րդ հավելվածով սահմանված կարգով տրված համապատասխան հավաստագրով:

7. Լիցենզավորված սուբյեկտում մասնագետները ներգրավված են համարվում, եթե տվյալ մասնագետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում առկա է համապատասխան ամրագրում, իսկ մեքենաների, մեխանիզմների ներգրավվածությունը հիմնավորվում է համապատասխան տեխնիկական անձնագրով կամ սեփականության վկայականով, հաշվառման վկայագրով կամ համապատասխան վարձակալության պայմանագրով:

8. Քաղաքաշինության բնագավառում լիցենզիաների և ներդիրների տեսակների աղյուսակ

 

ՆԵՐԴԻՐ-ՆԵՐԻ
ԾԱԾԿԱ-ԳՐԵՐԸ
N

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարա-պետական մասերի

քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն

շինարարության իրականացում

շինարարության որակի տեխնիկական հսկողություն

քաղաքա-շինական գործունեու-թյան օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայու-թյունների մատուցում

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

1

2

3

1

2

1

2

3

1

2

1

2

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ

01

02

03

04

05

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

01.

 

ճարտարա-պետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման)

     

02.

 

 քաղաքաշինություն և տարածական պլանավորում

     

03.

 

պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում

     

04.

 

բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

 

05.

էլեկտրամատա-կարարում (էլեկտրամատա-կարարման, էլեկտրալուսա-վորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատա-կարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

էլեկտրամատա-կարարում (էլեկտրամատա-կարարման, էլեկտրա-լուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատա-կարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

էլեկտրամատա-կարարում (էլեկտրամատա-կարարման, էլեկտրալուսա-վորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատա-կարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

էլեկտրամատա-կարարում (էլեկտրամատա-կարարման, էլեկտրալուսա-վորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատա-կարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

 

06.

ջերմագազա-մատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատա-կարարման և գազամատա-կարարման համակարգեր)

ջերմագազա-մատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատա-կարարման և գազամատա-կարարման համակարգեր).

ջերմագազա-մատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատա-կարարման և գազամատա-կարարման համակարգեր)

ջերմագազա-մատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատա-կարարման և գազամատա-կարարման համակարգեր)

 

07.

 հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

 հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

 հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

 հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

 

08.

ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատա-կարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

 ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատա-կարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատա-կարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատա-կարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա).

 

09.

տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավա-կայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

 տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավա-կայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավա-կայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

 տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավա-կայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

 

10.

կապի համակարգեր (հեռահաղորդա-կցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

 կապի համակարգեր (հեռահաղորդա-կցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

 կապի համակարգեր (հեռահաղորդա-կցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

կապի համակարգեր (հեռահաղորդա-կցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

 

11.

 

ինժեներա-երկրաբանական հետախուզում

   

ինժեներա-երկրաբա-նական հետախուզում

12.

       

շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննու-թյուն և անձնագրա-վորում

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԻՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Հայտատուն լիցենզիան դասակարգելու և համապատասխան ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) Լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով հարկ վճարողի հաշվառման համարը, լիցենզավորված սուբյեկտի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն, 1-ին դասի լիցենզիաների դեպքում նաև պաշտոնական կայքի անվանումը, նախկինում տրամադրված լիցենզիայի և ներդիրի սերիան համարը, հայցվող լիցենզիայի գործունեության դասային աստիճանը, տեսակը և ենթատեսակը որով հայտատուն մտադիր է գործունեություն իրականացնել, լիցենզավորված սուբյեկտում ներգրավված, 2-րդ հավելվածով սահմանված կարգով հավաստագրված առնվազն մեկ մասնագետի վերաբերյալ տեղեկություններ (անուն ազգանուն, հանրային ծառայության համարանիշ, հավաստագրի սերիա, համար, կարգը),

2) լիցենզավորված սուբյեկտում ներգրավված համապատասխան հավաստագրված մասնագետի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածք,

3) ըստ քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների և ենթատեսակների սույն հավելվածի 10-14-րդ կետերով սահմանված լիցենզավորված սուբյեկտներում ներգրավված ինժեներատեխնիկական կազմի յուրաքանչյուր մասնագետի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածք և բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն),

4) շինարարության իրականացման գործունեության դեպքում սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված լիցենզավորված սուբյեկտում ներգրավված բանվորական կազմի յուրաքանչյուր անձի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածք,

5) ըստ քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների և ենթատեսակների սույն հավելվածի 12-14-րդ կետերով սահմանված մեքենաների, մեխանիզմների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ),

6) նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում հայցվող լիցենզիայի դասին, գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն մեկ կամ սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող երկու տարիների ընթացքում ավարտված կամ կնքված սակայն դեռևս չավարտված քաղաքաշինական գործունեության օբյեկտում աշխատանքների (ծառայությունների) պայմանագրի (ներառյալ համաձայնագրի) պատշաճ կատարման (շտկումներ, թերություններ, ժամկետների երկարաձգումներ, տույժերի և տուգանքների գանձումների բացակայություն) վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտեր և կատարողական ակտեր և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու,

7) նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի և ՊԵԿ ներկայացված ու վերջինիս կողմից ընդունված հաշվետվություններով սահմանված պետական բյուջե վճարված եկամտային հարկի և համախառն եկամտի հանրագումարի չափի մասին տեղեկատվություն,

8) մինչև 2024թ. հունիսի 6-ը նոր լիցենզիայի և դրան կից համապատասխան ներդիրի ստացման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կարող է հայտ ներկայացնել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N01) և շինարարության իրականացում (ծածկագիր N03) գործունեության տեսակների համար միայն երրորդ դասի լիցենզիայի, կամ ներդիր համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր 05) գործունեության տեսակների համար միայն երկրորդ դասի լիցենզիայի, կամ ներդիր համար՝ պահպանելով սույն հավելվածի 10-14-րդ կետերի աղյուսակներով սահմանված նվազագույն պահանջները:

9) հայտատուն կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 

3. ԸՍՏ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԻՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ՔԱՆԱԿԻՆ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (ծածկագիր N01) քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիրի տրման համար լիցենզավորված սուբյեկտում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.

 

Ներդիրների

ծածկագրերը

1-ին դաս

2-րդ դաս

3-րդ դաս

ԻՏԱ

ԻՏԱ

ԻՏԱ

05

3

2

1

06

3

2

1

07

3

2

1

08

3

2

1

09

3

2

1

10

2

1

1

 

11. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N02) քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիրի տրման համար լիցենզավորված սուբյեկտում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.  

 

Ներդիրների
ծածկագրերը

1-ին դաս

2-րդ դաս

ԻՏԱ

ԻՏԱ

01

2

1

02

2

1

03

1

1

04

2

1

05

2

1

06

2

1

07

2

1

08

2

1

09

2

1

10

1

1

11

1

1

:

 

12. Շինարարության իրականացում (ծածկագիր N03) քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիրի տրման համար լիցենզավորված սուբյեկտում ներգրավված ինժեներատեխնիկական, բանվորական անձնակազմին և մեքենաների, մեխանիզմներին ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.

 

Ներդիրների
ծածկագրերը

1-ին դաս

2-րդ դաս

3-րդ դաս

ԻՏԱ

Բանվոր

Մեքենա, մեխանիզմ

ԻՏԱ

Բանվոր

Մեքենա, մեխանիզմ

ԻՏԱ

Բանվոր

Մեքենա, մեխանիզմ

04

5

15

3

4

10

2

2

3

-

05

3

5

2

2

3

1

2

2

-

06

3

5

2

2

3

1

2

2

-

07

3

7

3

2

5

1

2

2

-

08

3

5

2

2

3

1

2

2

-

09

3

15

3

2

10

1

2

2

-

10

2

5

1

1

5

1

1

2

-

:

 

13. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N04) քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիրի տրման համար լիցենզավորված սուբյեկտում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին և մեքենաներին, մեխանիզմներին ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.

 

Ներդիրների
ծածկագրերը

1-ին դաս

2-րդ դաս

Յուրաքանչյուր ներդիրին համապատասխան պահանջվող մեքենա, մեխանիզմ, (համաձայն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի)

ԻՏԱ

ԻՏԱ

04

3

1

շինարարական նյութերի նմուշարկման, պահպանման, ֆիզիկամեխանիկական բնութագրերի որոշման և նախագծով սահմանված չափորոշիչներին համապատասխանության որոշման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, սարքավորումներ և լաբորատորիա

05

2

1

06

2

1

07

2

1

08

2

1

09

2

1

10

1

1

:

 

14. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ (ծածկագիր N05) քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիրի տրման համար վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարի միաժամանակ լիցենզավորված սուբյեկտում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին, մեքենաներին և մեխանիզմներին ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.

 

Ներդիրների
ծածկագրերը

1-ին դաս

2-րդ դաս

Յուրաքանչյուր ներդիրին համապատասխան պահանջվող մեքենա, մեխանիզմ, (համաձայն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի)

ԻՏԱ

ԻՏԱ

11

1

1

հորատող տեխնիկա, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և սեյսմիկ պարամետրերի (չափանիշների) որոշման, գրունտների գեոտեխնիկական հատկությունների որոշման համար անհրաժեշտ լաբորատորիա

12

1

1

շինարարական նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների ֆիզիկամեխանիկական բնութագրերի որոշման համար համապատասխան տեխնիկական միջոցներ, սարքավորումներ և լաբորատորիա

:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

15. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը, հայտատուն ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am)՝ ընդ որում, համակարգը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով ստուգել ներկայացված փաստաթղթերը՝ բացառելով սխալ տեղեկատվության ներկայացումը:

16. Թղթային տարբերակով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը ներբեռնվում են համակարգ լիցենզավորող մարմնի կողմից:

17. Սույն կարգով սահմանված հայտով (Ձև N1) նախատեսված՝ օրենքով սահմանված կարգով անձնական տվյալների մշակման, ինչպես նաև հայտի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար հայտատուի համաձայնության դեպքում սույն կարգի 9-րդ կետի 1-4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը հայտին կից չեն ներկայացվում:

18. Լիցենզավորող մարմինը կարող է ստուգել հայտատուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից գրավոր տեղեկատվություն: Լիցենզավորող մարմնի կողմից նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր տեղեկատվություն:

19. Լիցենզավորող մարմինը ՊԵԿ հարցման միջոցով ստանում է հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի, համախառն եկամտի հանրագումարի չափերի և ներգրավված մասնագետի անհատական հաշվի քաղվածքի և գրանցամատյաններում առկա այլ տվյալների մասին տեղեկատվություններ: ՊԵԿ տեղեկատվությունը տրամադրում է հարցումը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

20. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվությունները կարող են փոխանցվել առցանց եղանակով` քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am):

21. Դասակարգված լիցենզիան և համապատասխան ներդիրը ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքը հայտատուն պարտավոր է վճարել ոչ ուշ, քան հայտը բավարարելու վերաբերյալ էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի (Էլ. հասցե urban.e-gov.am) միջոցով ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի դասային աստիճանը տրամադրում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում նոր լիցենզիայի և համապատասխան ներդիրի հսկիչ համար տրամադրելու միջոցով:

23. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի դասակարգման և ներդիրի տրամադրման մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

24. Լիցենզավորող մարմինը հայտը (Ձև 1) և սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով` հայտատուին է տրամադրում դասակարգված լիցենզիան և համապատասխան ներդիրը, իսկ էլեկտրոնային գրանցամատյաններում, նույն ժամկետում, կատարում է համապատասխան գրանցումներ:

25. Լիցենզիայի դասակարգման և համապատասխան ներդիր ստանալու մասին հայտը (Ձև N1) մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

26. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

27. Սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

28. Հայտը մերժվում է, եթե այդ մասին լիցենզավորող մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի (Էլ. հասցե urban.e-gov.am) միջոցով նախազգուշացում ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

29. Սույն կարգով սահմանված լիցենզիայի դասակարգման և ներդիրի տրամադրման մասին հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

30. Դասակարգված լիցենզիաները և ներդիրները տրվում են էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ)` 5 տարի ժամկետով, հայերեն լեզվով: Պահանջի առկայության դեպքում կարող են տրամադրվել նաև լիցենզիայի և ներդիրի թղթային տարբերակները:

31. Լիցենզիայի և ներդիրի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սկանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։

32. լիցենզավորող մարմին լիցենզիաների դասակարգման և ներդիրի տրամադրման հայտը ներկայացվում է հետևյալ ձևաթղթին համապատասխան՝

 

Ձև N1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

(Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

www.minurban.am, E-mail: info@minurban.am

 

Հ Ա Յ Տ

 

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիայի և ներդիրի տրամադրման

 

 ԳՈՐԾԸՆԹԱՑ

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիայի և ներդիրի տրամադրում

1. Հայտատուի նկարագրություն

1.1. Հայտատուի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գրանցման համարը

                                                                         

1.2. Հայտատուի իրավաբանական հասցեն

Մարզ/Վարչական շրջան

 

Քաղաք/Շրջան/ Գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

1.3. Հայտատուի գործունեության հասցեն

Մարզ/Վարչական շրջան

 

Քաղաք/Շրջան/ Գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

1.4. ՀՎՀՀ

                 

1.5. Գործադիր մարմնի ղեկավարի

Անուն,Ազգանուն,Հայրանուն

                                                   

Մարզ/Վարչական շրջան

 

Քաղաք/Շրջան/ Գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

2. Լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակները և ենթատեսակները

2.1. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի

2.1.1.Էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորության ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

2.1.2. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)

2.1.3. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

2.1.4. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

2.1.5. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

2.1.6. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

2.2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն

 

2.2.1. ճարտարապետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման)

2.2.2. քաղաքաշինություն և տարածական պլանավորում

2.2.3. պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում

2.2.4. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

2.2.5. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

2.2.6. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)

2.2.7. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

2.2.8. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

2.2.9. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

2.2.10. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

2.2.11. ինժեներաերկրաբանական հետախուզում

2.3. Շինարարության իրականացում

 

2.3.1. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

2.3.2. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

2.3.3. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)

2.3.4. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

2.3.5. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

2.3.6. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

2.3.7. կապ համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

2.4. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն

 

2.4.1. բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

2.4.2. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ)

2.4.3. ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)

2.4.4. հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

2.4.5. ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

2.4.6. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

2.4.7. կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

2.5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում

 

2.5.1. ինժեներաերկրաբանական հետախուզում

2.5.2. շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում

3. Մասնագիտական կազմ
նշված տեղեկությունները լրացվում են N1 հավելվածի 10-14-րդ կետերով սահմանված կազմին և քանակին համապատասխան՝ յուրաքանչյուր գործունեության տեսակը/ենթատեսակը և լիցենզիայի դասն ընտրելուց հետո

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված յուրաքանչյուր մասնագետի անհատական հաշվի քաղվածք (ճշտվում է առցանց եղանակով)

Մասնագետի անձնագրային տվյալներ, պաշտոնը

Կրթություն

Մասնագիտությունն ըստ որակավորման

3.1___________________________

         Անուն, Ազգանուն, Հայրանուն

 

______________________________

                 Մարզ/համայնք

 

ՀԾՀ _________________________

Հասցե _______________________

Հեռ. _________________________

Էլ. Հասցե ____________________

 

   

4. Մեքենա, մեխանիզմներ, տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

Տեխնիկայի անվանումը, մակնիշը, տիպը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Վկայականի (անձնագրի), պայմանագրի համարը

4.1

   
     

5. Նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում ներկայացվում է նաև

5.1. կատարված աշխատանքների և ծառայությունների համառոտ նկարագրությունը.

   

5.2. պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

   

5.3. պայմանագրի ծածկագիրը, կնքման ամսաթիվը և պայմանագրի գումարը.

   

5.4. մասնակցի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.

   

5.5. պայմանագիրը կնքելու համար կիրառված գնման ձևը.

   

6. Հայտին կցվում են (բնօրինակների պատկերամուտով անցկացված տարբերակները)

6.1. ______________________________________________________________________________________
Պատասխանատու մասնագետի Հավաստագրման ենթակա մասնագիտությունը, հավաստագրի սերիան,

______________________________________________________________________________________
համարը, կարգը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված պատասխանատու մասնագետի (հավաստագրված մասնագետի) անհատական հաշվի քաղվածք (ճշտվում է առցանց եղանակով)

6.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված ու վերջինիս կողմից ընդունված հաշվետվություններով սահմանված պետական բյուջե վճարված եկամտային հարկի և համախառն եկամտի հանրագումարի չափի մասին տեղեկատվություն (նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում)

6.3. հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում հայցվող լիցենզիայի դասին, գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն մեկ կամ սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվան նախորդող երկու տարիների ընթացքում կնքված սակայն դեռևս չավարտված քաղաքաշինական գործունեության օբյեկտում աշխատանքների (ծառայությունների) պայմանագրի (ներառյալ համաձայնագրի) պատշաճ կատարման (շտկումներ, թերություններ, ժամկետների երկարաձգումներ, տույժերի և տուգանքների գանձումների բացակայություն) վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտեր և կատարողական ակտեր և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու (նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դեպքում)

7. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար:

8. Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

9. Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

ԴԻՄՈՂ`

 

_________________

(ստորագրություն)

_________________

(անուն)

_________________

(ազգանուն)

__ ______________ 20   թ.

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

դեկտեմբերի 06-ի N 15-Ն հրաման

 

ԿԱՐԳ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված մասնագետների հավաստագրման և համապատասխան կարգի շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. Պատասխանատու մասնագետների կարգի շնորհումը և հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) իր կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի (այսուհետ` որակավորման հանձնաժողով) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա, որը կրում է խորհրդատվական բնույթ:

3. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են որակավորման հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հայտում (Ձև 1) նշված մասնագետին համապատասխան կարգի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրվում է`

1) եթե սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակում նշված գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան հայցվող մասնագիտությամբ ունի առնվազն մեկ ավարտված աշխատանք կամ ծառայություն (հիմնավորվում է ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և այլ իրավահաստատող փաստաթղթերի բնօրինակներից արտատպված պատճեններով), որտեղ հայտատուն հանդես է եկել որպես պատասխանատու մասնագետ,

2) եթե ունի սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությամբ առնվազն բակալավրի որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան՝ որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,

3) դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

4) եթե հայտատուն հանդիսանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված, սակայն ներդիրներում չընդգրկված մասնագետ՝ ապա սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պահանջներից բացի պետք է ունենա նաև «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան բակալավրի որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում 5 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձառություն, իսկ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձառություն (հիմնավորվում է ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և այլ իրավահաստատող փաստաթղթերի բնօրինակներից արտատպված պատճեններով),

5) եթե հայտատուն հանդիսանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված մասնագետ, ապա սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերից բացի պետք է ունենա նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությամբ հայցվող տեսակին և ենթատեսակին համապատասխան 10 տարվա աշխատանքային փորձառություն (աշխատանքային փորձառությունը հիմնավորվում է քաղվածքներով, տեղեկանքներով կամ այլ համարժեք փաստաթղթերով) և որակավորում (բազային մասնագիտություն):

(4-րդ կետը փոփ., լրաց. 04.09.24 N 15-Ն)

5. Քաղաքաշինության բնագավառում օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման ենթակա մասնագիտությունների դասակարգման աղյուսակ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՆԵՐԴԻՐՆԵՐԻ
ԾԱԾԿԱԳՐԵՐԸ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարա-պետական մասերի

քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն

շինարարության իրականացում

շինարարության որակի տեխնիկական հսկողություն

քաղաքա-շինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայութ-յունների մատուցում

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ

01

02

03

04

05

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ / ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

1

2

3

1

2

1

2

3

1

2

1

2

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇՄԶ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ճարտարապետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման)

01.

-

Ճարտարապետ փորձագետ

-

-

-

 քաղաքաշինություն և տարածական պլանավորում

02.

-

Ճարտարապետ քաղաքաշինարար փորձագետ

-

-

-

պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում

03.

-

Վերականգնող ճարտարապետ փորձագետ

-

-

-

բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ

04.

-

Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ փորձագետ

Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ շինարար

Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

էլեկտրամատա-կարարում
(էլեկտրամատա-կարարման,
էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր,
էլեկտրամատա-կարարման
համակարգեր, ֆոտովոլտային և
հողմաէներգետիկ կայաններ)

05.

Էեկտրաէներգետիկ ճարտարագետ նախագծող

Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ փորձագետ

Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար

Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

ջերմագազա-մատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատա-կարարման և գազամատա-կարարման համակարգեր)

06.

Ջերմագազա-մատակարարման և օդափոխության  ճարտարագետ նախագծող

Ջերմագազա-մատակարարման և օդափոխության  ճարտարագետ փորձագետ

Ջերմագազա-մատակարարման և օդափոխության  ճարտարագետ շինարար

Ջերմագազա-մատակարարման և օդափոխության ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

 հիդրոտեխնիկական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ)

07.

Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ նախագծող

Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ փորձագետ

Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ շինարար

Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա)

08.

Ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ նախագծող

Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ փորձագետ

 Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ շինարար

Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն)

09.

Տրանսպորտային ուղիների   և կառույցների ճարտարագետ նախագծող

Տրանսպորտային ուղիների   և կառույցների ճարտարագետ փորձագետ

 Տրանսպորտային ուղիների   և կառույցների ճարտարագետ շինարար

Տրանսպորտային ուղիների   և կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

կապի համակարգեր (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ)

10.

Կապի համակարգերի ճարտարագետ նախագծող

 Կապի համակարգերի ճարտարագետ փորձագետ

Կապի համակարգերի ճարտարագետ շինարար

Կապի համակարգերի ճարտարագետ տեխնիկական հսկիչ

-

ինժեներաերկրա-բանական հետախուզում

11.

-

Ինժեներ-երկրաբան փորձագետ

-

-

Ինժեներ-երկրաբան հետախուզող

շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում

12.

-

-

-

-

Հետազննության և անձնագրա-վորման ճարտարագետ

 

2. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԴԻՄԵԼԸ

 

6. Անցումային փուլում մասնագետի հավաստագրման կազմակերպման և իրականացման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) հայտի և կից փաստաթղթերի ներկայացում.

2) հայտի և կից փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրում՝ համապատասխան ստորաբաժանման կողմից.

3) որակավորման հանձնաժողովի կողմից «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքների և սույն կարգի պահանջների համապատասխանության գնահատում (այսուհետ` համապատասխանության գնահատում).

4) լիազոր մարմնի կողմից հայտի բավարարում կամ մերժում.

5) հավաստագրի տրամադրում և գրանցամատյանում գրանցում:

7. Պատասխանատու մասնագետը հավաստագիր և համապատասխան կարգ ստանալու համար՝ N1 ձևին համապատասխան, լրացված հայտը և կից փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am)՝ ընդ որում, համակարգը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով ստուգել ներկայացված փաստաթղթերը՝ բացառելով սխալ տեղեկատվության ներկայացումը,:

8. Ներկայացված հայտը և կից փաստաթղթերի ամբողջականությունը լիազոր մարմինը ուսումնասիրում է դրանք ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

9. Ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ստուգման արդյունքում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու կամ շտկելու դեպքում հայտը մերժվում է:

11. Հայտը` կից փաստաթղթերով, ուսումնասիրվում և բավարարվում կամ մերժվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում:

12. Որակավորման հերթական նիստում հայտը և կից փաստաթղթերը ընդգրկվելու օրվանից 15-օրյա ժամկետում որակավորման հանձնաժողովը իրականացնում է համապատասխանության գնահատում, որի արդյունքում տալիս է մասնագիտության համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

13. Դրական կամ բացասական եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանով տրամադրվում է հավաստագիր կամ հավաստագրի տրամադրումը մերժվում է:

14. ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված.

2) քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտությունը չի համապատասխանում հայտում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությանը.

3) ներկայացված փաստաթղթերի համաձայն մասնագիտական աշխատանքային փորձը չի համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին.

15. Հավաստագրի տրամադրումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանը հաստաստվելուց հետո` եռօրյա ժամկետում, հանձնվում է հայտատուին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

16. Հայտը բավարարելու դեպքում հայտատուին 5 տարի ժամկետով տրամադրվում է մասնագիտական գործունեության հավաստագիր օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Մասնագետները քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել սույն կարգին համապատասխան, մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր ստանալու դեպքում:

18. Հավաստագրված մասնագետների գրանցումը և գրանցամատյանների վարումն իրականացվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված կարգով:

 

3. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

19. Սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված հայտի բավարարման դեպքում` լիազոր մարմնի հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում հայտատուին հանձնվում է մասնագիտական գործունեության հավաստագրի Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման հսկիչ համարը:

20. մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագրի տրամադրումը կամ հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

21. Հավաստագրերը համարակալվում է ըստ սերիայի և հերթական համարի` վեցանիշ թվերով:

22. Հավաստագրերը տրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` 5 տարի ժամկետով, հայերեն լեզվով:

23. Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։

24. Լիազոր մարմինը կարող է ստուգել հայտատուի կողմից ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով պետական և համայնքային մարմիններից գրավոր տեղեկատվություն: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր տեղեկատվություն:

25. Եթե հայտատուի կողմից ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա հայտը մերժվում է՝ դրա մասին ծանուցելով հայտատուին, որին կցվում են նաև մերժման մանրամասն հիմնավորումները:

26. լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հարցման միջոցով ստանում է հայտատուի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի, գործատուի համախառն եկամտի հանրագումարի չափերի, մասնագետների անհատական հաշվի քաղվածքի և գրանցամատյաններում առկա այլ տվյալների մասին տեղեկատվություններ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվությունը տրամադրում է հարցումը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

27. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվությունները կարող են փոխանցվել առցանց եղանակով` քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am):

28. Հավաստագրման համար օրենքով սահմանված պետական տուրքը հայտատուն պարտավոր է վճարել ոչ ուշ, քան հայտը բավարարելու վերաբերյալ էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am) ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Որակավորման հանձնաժողովը ներդիրի տրամադրման մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

30. Պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման հայտը ներկայացվում է հետևյալ ձևաթղթին համապատասխան՝

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

(Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

www.minurban.am, E-mail: info@minurban.am

 

Հ Ա Յ Տ

 

ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կարգը

Առաջին կարգի հավաստագիր

□                               

Երկրորդ կարգի հավաստագիր

Երրորդ կարգի հավաստագիր

1. Հայտատուի նկարագրություն

Անուն,Ազգանուն,Հայրանուն

 

Անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը (եթե անձը հրաժարվել է հանրային ծառայության համարանիշի տրամադրումից)

 

Հաշվառման հասցե

 

Բնակության հասցե

 

Հեռախոսահամար

 

Էլ. Հասցե, կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)

 

2. Քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան մասնագիտությամբ՝ հավաստագրման ենթակա հայցվող մասնագիտության անվանումը ՝ համաձայն սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակի

2.1. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի

 

2.1.1. Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ նախագծող

2.1.2. Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ նախագծող

2.1.3. Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ նախագծող

2.1.4. Ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ նախագծող

2.1.5. Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ նախագծող

2.1.6. Կապի համակարգերի ճարտարագետ նախագծող

2.2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն

 

2.2.1. Ճարտարապետ փորձագետ

2.2.2. Ճարտարապետ-քաղաքաշինարար փորձագետ

2.2.3. Վերականգնող ճարտարապետ փորձագետ

2.2.4. Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ փորձագետ

2.2.5. Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ փորձագետ

2.2.6. Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ փորձագետ

2.2.7. Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ փորձագետ

2.2.8. Ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ փորձագետ

2.2.9. Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ փորձագետ

2.2.10. Կապի համակարգերի ճարտարագետ փորձագետ

2.2.11. Ինժեներ-երկրաբան փորձագետ

2.3. Շինարարության իրականացում

 

2.3.1. Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ շինարար

2.3.2. Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար

2.3.3. Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ շինարար

2.3.4. Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ շինարար

2.3.5. Ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ շինարար

2.3.6. Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ շինարար

2.3.7. Կապի համակարգերի ճարտարագետ շինարար

2.4. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն

 

2.4.1. Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.2. Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.3. Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.4. Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.5. Ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.6. Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.4.7. Կապի համակարգերի ճարտարագետ տեխնիկական հսկիչ

2.5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում

 

2.5.1. Ինժեներ երկրաբան հետախուզող

2.5.2. Հետազննության և անձնագրավորման ճարտարագետ

3. Հայտին կցվում են (բնօրինակների պատկերամուտով անցկացված տարբերակները)

3.1. Անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ

3.2. Հայցվող հավաստագրման ենթակա մասնագիտության կարգին համապատասխան առնվազն մեկ ավարտված աշխատանքային կամ ծառայության (ներառյալ համաձայնագրի) վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթ (ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտերի և կատարողական ակտերի և այլ իրավահաստատող փաստաթղթերի բնօրինակներից արտատպված պատճեններ), որտեղ հայտատուն հանդես է եկել որպես պատասխանատու մասնագետ:

3.2.1. Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված, սակայն ներդիրներում չընդգրկված մասնագետների պարագայում, հայցվող հավաստագրման ենթակա մասնագիտության կարգին համապատասխան բակալավրի որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում 5 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձառության, իսկ համապատասխան մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն համապատասխան կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում 3 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձառության վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթ (ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտերի և կատարողական ակտերի և այլ իրավահաստատող փաստաթղթերի բնօրինակներից արտատպված պատճեններ):

3.3. Հավաստագրման ենթակա մասնագիտությամբ առնվազն բակալավրի որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանի, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի պատկերամուտով անցկացված տարբերակը:

2.4. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված հայտատուի անհատական հաշվի քաղվածքը:

 4. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար:

 5. Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

 6. Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

(ձևը փոփ. 04.09.24 N 15-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 04.09.24 N 15-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2023 թվական: