Գլխավոր տեղեկություն
Номер
N 545-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
16.04.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
16.04.2024
Дата вступления в силу
17.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«16» ապրիլի 2024 թ.

N 545-Ա/2

 

«ԿՈՒՄԱՅՐՒՈՅ ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ՝ 0612.04.5-«ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» (0612.04.01.5-«ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված՝ N 13-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ, 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 168/13 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Կումայրւոյ իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, ուսուցման գրական հայերեն լեզվով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերի թվով՝ 0612.04.5-«Համակարգերի տեսություն» (0612.04.01.5-«Համակարգաբան» որակավորմամբ) մասնագիտության գծով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

4/16/2024

Ժ. Անդրեասյան