Գլխավոր տեղեկություն
Номер
N 229-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.07.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.07.2024
Дата вступления в силу
25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» հուլիս 2024 թ.

N 229-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 34-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում լիազոր մարմնի» բառերով,

2) հավելվածի 30-րդ կետի «մինչև 18 տարեկան քրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան քրոնիկական հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների» բառերով,

3) հավելվածի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«38.Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջարանային բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում մինչև 7 տարեկան, ինչպես նաև անհատական խնամքի կարիք (տեղաշարժման և ինքնասպասարկման դժվարություն) և հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման ընթացքում պետության կողմից ապահովվում է նաև նրանց խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

19.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2024 թվական: