Գլխավոր տեղեկություն
Номер
N 1237-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
27.09.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
27.09.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«27» սեպտեմբերի 2024 թ.

N 1237-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանում`

1) N 1 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում`

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, նոտար, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կազմակերպություն, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություն ու անհատ ձեռնարկատեր.»,

բ. 4-րդ ենթակետում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող,» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղերի կազմակերպիչ, խաղային ոլորտի կարգավորման օպերատոր,» բառերով,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) չեմ հանդիսանում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցող, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) և շինարարական աշխատանքներ կատարող, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնող, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնող, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող.»,

դ. 6-րդ և 11-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։

2) N 4 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևում՝

ա. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 11-րդ կետից հանել «տող8 +» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

9/27/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան