Գլխավոր տեղեկություն
Номер
N 87-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.03.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.03.2024
Дата вступления в силу
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» մարտ 2024 թ.

N 87-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 21-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հրամանի հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար:»:

3. Սահմանել, որ.

1) մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը իրականացված, այդ թվում այլ երկրում, հրամանով սահմանված պատվաստումների վերաբերյալ լրացման և գրանցման ենթակա բոլոր տվյալները մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ): Այլ երկրում իրականացված հրամանով սահմանված պատվաստումների դեպքում Համակարգ է ներբեռնվում նաև պատվաստումը հավաստող փաստաթուղթ.

2) մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը կատարված կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ հաշվետվությունների և հրամանով սահմանված այլ հաշվետվությունների տվյալները մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը մուտքագրվում են Համակարգ.

3) մինչև 2022 թվականի հունվարի 1-ը իրականացված, այդ թվում այլ երկրում, պատվաստումների վերաբերյալ տվյալների մուտքագրումն իրականացվում է Համակարգում վարվող պատվաստանյութերի էլեկտրոնային պահեստից անկախ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

(4-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

 

 

11.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2024 թվականի մարտ «11»-ի

N 87-Ն հրամանի

 

 

«Հավելված

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 17

N 21-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍԿ N 3.3.1.003-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ կանոններ և նորմեր) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություններ կամ ԲԿ) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են պատվաստումներ:

2. Սույն կանոնները և նորմերը ներառում են Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների (այսուհետ` ԿՎՀ) դեմ պատվաստումների իրականացման, բժշկական հակացուցումների և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (այսուհետ` ՀԱԴ) վարման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների (այսուհետ` ԲԻԿՊ) պահանջարկի պլանավորման, ստացման, պահպանման, տեղափոխման, հաշվառման, ծախսի, ինչպես նաև բաց սրվակների կամ շշիկների օգտագործման պահանջները, որոնք ուղղված են ԿՎՀ-ների վերացմանը, ԿՎՀ-ներով հիվանդացության և մահացության, չհիմնավորված հակացուցումների դեպքերի նվազեցմանը, նպատակային քանակակազմերի շրջանում պատվաստումներում ժամանակին (95% և ավել) ու ամբողջական ընդգրկվածության (90% և ավել), ինչպես նաև իմունականխարգելման գործընթացի անվտանգության և արդյունավետության ապահովմանը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Ազգաբնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են պլանային, ինչպես նաև ըստ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանի համաճարակաբանական ցուցումով:

4. Պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են «մանկաբուժական ընդհանուր պրակտիկա», «բժշկական ընդհանուր պրակտիկա», «ընտանեկան բժշկություն», «մանկաբարձական», «նեոնատոլոգիական» բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնելու լիցենզիա ունեցող ԲԿ-ների կողմից: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են նաև այլ բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնելու լիցենզիա ունեցող ԲԿ-ներում՝ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար, տրամադրվում են մանկաբարձական կամ նեոնատոլոգիական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին:

(5-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

6. Պատվաստումների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ), ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 99-Ն հրամանով սահմանված ընթացակարգի:

7. Իմունականխարգելման գործընթացում կանխարգելիչ պատվաստումների կաբինետը խորհրդատվական, կազմակերպամեթոդական և պատվաստումների իրականացման հիմնական միավորն է:

8. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել նաև աշխատավայրում, նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում, հանրակրթական և մասնագիտական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլ կազմակերպություններում, հանրային վայրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 780-Ն որոշմամբ սահմանված հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ ունեցող անձանց կեցության վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն կանոններով և նորմերով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող պահանջները:

9. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց՝ անկախ հաշվառումից:

10. Կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են բժշկական հակացուցումներ չունեցող անձանց՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի պահանջների:

11. Պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով, իսկ մնացած բոլոր դեպքերում պատվաստումներն իրականացվում են վճարովի հիմունքներով:

12. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ըստ «Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների իրականացման ցանկ»-ի՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 3-ի:

 

ԲԱԺԻՆ 2

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

13. Պատվաստումներն իրականացվում են իմունականխարգելման կաբինետում: ԲԿ-ի տնօրենը հաստատում է իմունականխարգելման կաբինետի պատասխանատուների, ինչպես նաև արտագնա և շարժական պատվաստումային խմբերի աշխատանքային պարտականությունները, նշանակում է իմունականխարգելման գործընթացի պատասխանատու՝ պատվաստումային գործընթացի կազմակերպման և իրականացման, ԿՎՀ-ների վարման (վարակաբանի բացակայության դեպքում), ԲԻԿՊ-ների ստացման, հաշվառման, պահպանման, սառը շղթայի պահպանման, պատվաստումների ընթացքում առաջացած բժշկական թափոնների հավաքման, պահպանման և ոչնչացման համար:

(13-րդ կետը փոփ. 26.08.24 N 271-Ն)

14. Կանխարգելիչ պատվաստումների իրականացման համար պատասխանատու են՝ ԲԿ-ի տնօրենը, իմունականխարգելման և ԿՎՀ-ների գործընթացը վարող բժիշկները (իմունականխարգելման կաբինետի բժիշկ, մանկաբույժ, թերապևտ, ընտանեկան բժիշկ, բժիշկ վարակաբան), բուժակ-մանկաբարձական կետերում (այսուհետ՝ ԲՄԿ)՝ բուժքույրերը:

15. Կանխարգելիչ պատվաստումների ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ներկայացումը և հավաստիությունը նպատակային քանակակազմերի շրջանում ապահովում է ԲԿ-ի տնօրենը:

16. Գյուղական ԲՄԿ-ում, որտեղ բացակայում են սառնարանային սարքավորումները, պատվաստումներն իրականացվում են այն ԲԿ-ի արտագնա կամ շարժական պատվաստումային խմբերի միջոցով, որի կազմում է տվյալ ԲՄԿ-ն:

17. Դժվարամատչելի վայրերում, որտեղ բացակայում են ԲԿ-ները, մարզային մակարդակում ստեղծվում են արտագնա կամ շարժական պատվաստումային խմբեր, ձևավորվում են ժամանակավոր պատվաստումային կետեր` պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով պատվաստումների իրականացման համար:

18. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների երեխաները և բնակիչները պատվաստվում են տեղում կամ կցագրված ԲԿ-ում:

19. Կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պահպանելով պատվաստանյութին ուղեկցող հրահանգների պահանջները, եթե Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով չկան հաստատված այլ հրահանգներ:

20. Իմունականխարգելման գործընթացին առնչվող բոլոր փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

21. Իմունականխարգելման կաբինետի կազմում նախատեսվում է առնվազն 2 սենք՝ բուժաշխատողի և պատվաստումների իրականացման համար:

(21-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

22. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է բնական օդափոխությամբ` առանց կենտրոնացված օդի ներհոսի տրման (օդափոխությունն իրականացվում է օդանցքների միջոցով և օդափոխիչ մղանցքներով):

(22-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

23. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է կենտրոնական ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:

24. Իմունականխարգելման կաբինետում ապահովվում է ամենօրյա մաքրում, բնական օդափոխություն: Պատվաստման սենքի տարածքը օրը 2 անգամ ենթարկվում է խոնավ մաքրման՝ օգտագործելով լվացող միջոց և այդ նպատակի համար առանձնացված և մակնշված մաքրող պարագաներ, իսկ օրվա վերջում օգտագործվում է ախտահանիչ նյութ: Շաբաթվա մեջ մեկ անգամ իրականացվում է հիմնական մաքրում:

25. Իմունականխարգելման կաբինետի հագեցվածությունն է՝

1) սեղան (բժշկի և բուժքրոջ համար), աթոռ, թախտ, բարուրման սեղան, 1 հատ ճնշում չափելու սարք, 2 հատ ջերմաչափ,

2) պատվաստանյութերի պահպանման սառնարան` համարակալված, մակնշված դարակներով, 2 ջերմաչափով, ջերմաստիճանի էլեկտրոնային հսկողության սարքով, թերմոկոնտեյներ և սառնարան-պայուսակներ, սառցային տարրեր, որոնց քանակը համապատասխանում է թերմոկոնտեյների և սառնարան-պայուսակների օգտագործման հրահանգում նշված քանակին,

3) բժշկական պահարան, առաջին օգնության միջոցների հավաքածու՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի N 566-Ա հրամանի, անհետաձգելի օգնության դեղորայքի ցանկը և անհետաձգելի օգնության միջոցառումների հրահանգը` փակցված տեսանելի և անհրաժեշտության դեպքում օգտագործման համար հարմար տեղում,

4) պիտակավորված՝ ախտահանման ենթակա բժշկական սեղաններ, բուժքրոջ աշխատանքային սեղան, փաստաթղթերի համար պահարան,

5) ձեռքերի լվացման համար լվացարան, օճառ, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ,

6) արտակարգ իրավիճակների դեպքում պատվաստանյութերի և օժանդակ պարագաների շտապ տեղափոխման գրավոր պլան:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

26. Ծննդօգնություն և նորածնային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություն) երեխաների պատվաստումներն իրականացվում են իմունականխարգելման կաբինետում կամ հիվանդասենյակում՝ պարտադիր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությամբ: Նախապես ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին իրազեկվում է տուբերկուլոզի դեմ (այսուհետ` ԲՑԺ) և վիրուսային հեպատիտ Բ-ի (այսուհետ` ՎՀԲ) դեմ պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների, հիվանդության բարդությունների, ինչպես նաև պատվաստումից հետո դիտվող երևույթների մասին:

27. Հիվանդասենյակում պատվաստումային գործընթացն իրականացվում է նախօրոք ձևավորված շարժական սեղանի միջոցով, որը հագեցված է պատվաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով՝

1) սառնարան-պայուսակ՝ բեռնավորված պատվաստանյութերով,

2) ներարկիչներ՝ միանվագ օգտագործման (պատվաստանյութի վերականգնման համար) և միանվագ օգտագործման ինքնարգելափակվող (պատվաստումների իրականացման համար), բամբակ, ներարկման տեղի մշակման համար թորած ջուր կամ 70° սպիրտ: ԲՑԺ պատվաստման դեպքում ներարկման տեղի մշակման համար ախտահանիչ միջոց չի օգտագործվում (օգտագործվում է միայն թորած ջուր),

3) առաջին օգնության դեղորայք, դեղորայքի կիրառման հրահանգ,

4) անվտանգ այրման տուփ:

28. Նորածինը պատվաստումից առաջ զննվում է բժշկի կողմից, կատարվում է ջերմաչափում, գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը:

29. Կատարված պատվաստումները գրանցվում են Համակարգում։ Համակարգը ինքնաշխատ արձանագրում է նորածնի տարիքը ժամով և օրով՝ պատվաստման պահին։

30. Առաջին պատվաստման մասին տեղեկատվությունը մուտքագրելուց Համակարգը ինքնաշխատ ստեղծում է «Կանխարգելիչ պատվաստումների էլեկտրոնային քարտ» (այսուհետ՝ Քարտ) տվյալ անձի համար։ Քարտի մեջ շարունակաբար ներառվում են Համակարգ մուտքագրված պատվաստումների վերաբերյալ բոլոր տվյալները։ Ցանկացած պահի Համակարգից հնարավոր է ձևավորել Քարտը, տպել կամ ստանալ դրա կոշտ կրիչով տարբերակը։

31. Պատվաստումը Համակարգում գրանցվում է անմիջապես կատարելուց հետո` ճշգրիտ պահպանելով պատվաստումների հերթականությունը (օրինակ` բազմադեղաչափ պատվաստանյութերի համար հստակ պահպանվում է հաջորդական դեղաչափ ստացողների հերթականությունը): Վերջինս անհրաժեշտ է հետպատվաստումային շրջանում առաջացած կողմնակի երևույթների գնահատման համար:

32. Եթե ծննդատանը չի կատարվել ԲՑԺ պատվաստում, ապա այն իրականացվում է հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) կազմակերպությունում, իսկ տվյալ պահին պատվաստանյութի բացակայության դեպքում իրականացվում են ԱԱՊ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններում, որտեղ առկա է տվյալ պատվաստանյութը՝ անկախ հաշվառումից:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

33. Պատվաստումների պլանավորման և արդյունավետ իրականացման համար որոշվում է պատվաստումային գործընթացի տեսակը՝ ֆիքսված (մշտական), արտագնա (առնվազն ամիսը մեկ անգամ), շարժական՝ անհրաժեշտության դեպքում:

34. Կանխարգելիչ պատվաստումների պլանը կազմվում է տեղամասային մանկաբույժի, թերապևտի, ընտանեկան բժշկի և իմունականխարգելման կաբինետի բժշկի (բացակայության դեպքում՝ բուժքրոջ), գյուղական վայրերում՝ բժշկի կամ բուժքրոջ կողմից, ելնելով՝

1) երեխաների տարիքային քանակակազմից,

2) կանխատեսվող նորածինների թվից,

3) նախորդ տարում կամ ամսում պատվաստումներից դուրս մնացած երեխաների թվից:

35. Բժիշկը կամ բուժքույրը Համակարգում մեկ ամիս առաջ ամրագրում է պլանավորման մասին տեղեկությունն ըստ պատվաստումների հերթական դեղաչափերի՝ նշելով պատվաստանյութի անվանումը, պատվաստման պլանավորման օրը, ամիսը, տարին։

(35-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

36. Մեծահասակ անձանց պատվաստումները պլանավորվում են տարեկան կտրվածքով:

37. Վերջին պլանավորման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է Համակարգի «Պատվաստումների գրանցամատյանում»։

38. Պատվաստման պլանավորման մասին տեղեկատվությունը հասանելի է լինում տվյալ անձին՝ Համակարգի հավելվածի կամ ծանուցումների միջոցով, երեխաների դեպքում՝ ծնողին կամ օրինական ներկայացուցչին։

 

ԳԼՈՒԽ 7

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

39. Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումներն օրացուցային ժամկետներից շուտ չեն իրականացվում, բացառությամբ համաճարակաբանական ցուցման կամ ճանապարհորդությունից առաջ: Օրացուցային ժամկետներից շեղումների դեպքում միանման պատվաստանյութի հերթական չափաբաժինների միջև պահպանվում է նվազագույնը 4 շաբաթ ժամանակահատված:

40. Պատվաստումների միջև թույլատրելի և անհրաժեշտ ժամանակահատվածը սահմանվում է`

1) արտաընդերային (պարենտերալ) ներմուծվող կենդանի պատվաստանյութերը՝ ԲՑԺ, կարմրուկի, կարմրախտի համակցված (այսուհետ` ԿԿ), կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված (այսուհետ` ԿԿԽ), ջրծաղիկի, տուլարեմիայի դեմ, կարող են ներմուծվել միաժամանակ կամ նվազագույնը 4 շաբաթ ընդմիջումով,

2) ինակտիվացված պատվաստանյութերի` կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, ՎՀԲ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ-ի, ինակտիվացված պոլիոմիելիտի (այսուհետ` ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ), կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, ինակտիվացված պոլիոմիելիտի (այսուհետ` ԱԿԴՓ/ԻՊՊ), փայտացման, դիֆթերիայի, կապույտ հազի, (այսուհետ` ԱՓԴԿ), դիֆթերիայի, փայտացման նվազեցված դեղաչափով (այսուհետ` ԱԴՓ-Մ), պնևմակոկային (այսուհետ` Պնևմո), ՎՀԲ, պոլիոմիելիտի ինակտիվացված՝ ներարկման (այսուհետ` ԻՊՊ), մենինգակոկային, վիրուսային հեպատիտ Ա-ի, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում (այսուհետ՝ ՄՊՊ), ինչպես նաև այլ հակածիններով ինակտիվացված պատվաստանյութեր, և կենդանի` արտաընդերային (ԲՑԺ, կարմրուկի, ԿԿ, ԿԿԽ, ջրծաղիկի, տուլարեմիայի) կամ բերանային պոլիոմիելիտային (այսուհետ` ՕՊՊ), ռոտավիրուսային (այսուհետ` Ռոտա) պատվաստանյութերի միջև` ցանկացած ընդմիջումով կամ միաժամանակ,

3) կենդանի բերանային տարբեր պատվաստանյութերը ներմուծվում են միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով՝ ինակտիվացված և կենդանի արտաընդերային պատվաստանյութերի հետ:

41. Փաստագրված պատվաստումների առկայության դեպքում պատվաստումների հաջորդական դեղաչափերը շարունակվում են (նախկին դեղաչափերը չեն կրկնվում), ոչ մի դեղաչափ կորած չի համարվում:

42. Այլ երկրներում պատվաստումներ ստացած անձանց պատվաստումները շարունակվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցը:

43. Առողջական վիճակի հետ կապված պատվաստումների միջև ընդմիջումների երկարացման դեպքում պատվաստումը կատարվում է անձի առողջացումից անմիջապես հետո:

44. Համաճարակաբանական ցուցումով բնակչության շրջանում կամ կոնկրետ ռիսկի խմբերում կազմակերպվում և իրականացվում են տվյալ վարակիչ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումներ` պահպանելով յուրաքանչյուր պատվաստանյութին ուղեկցող փաստաթղթի կամ հրահանգի պահանջները, եթե Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով այլ պահանջներ սահմանված չեն:

45. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները գրանցվում են բոլոր բժշկական փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված «Առողջության անձնագրում», որն ինքնաշխատ արտածվում է Համակարգից:

46. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են անձի հաշվառման վայրի ԱԱՊ ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Բազմադեղաչափ պատվաստանյութերի (տուլարեմիայի դեմ կամ այլ բազմադեղաչափ պատվաստանյութ), ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող կազմակերպությունում տվյալ պահին պատվաստանյութերի բացակայության դեպքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կատարվում են ԱԱՊ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններում, որտեղ առկա են տվյալ պատվաստանյութերը՝ անկախ հաշվառումից:

47. Կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում վիրակապարանում կամ միջամտությունների սենյակում, բացառությամբ արտակարգ կանխարգելման դեպքերի (փայտացման և կատաղության դեմ):

48. Պատվաստումից առաջ գնահատվում է պատվաստվող անձի ընդհանուր առողջական վիճակը.

1) պլանային պատվաստումների դեպքում բժիշկը հավաքում է մանրակրկիտ վերհուշ, կատարում է սուբյեկտիվ և օբյեկտիվ զննում, ջերմաչափում: Զննման և ջերմաչափման տվյալները բժշկի կողմից գրանցվում են Համակարգում,

2) արտակարգ իրավիճակներում համաճարակաբանական ցուցումով պատվաստումից առաջ բժիշկը հավաքում է տեղեկատվություն միայն պատվաստվող անձի գանգատների մասին և ըստ գանգատների իրականացնում է համապատասխան զննում (հետազոտություն), որի տվյալները գրանցվում են Համակարգում:

49. Բժշկական ձեռնոցների կիրառումը պատվաստումների իրականացման ընթացքում ցուցված չէ:

50. Կանխարգելիչ պատվաստումներից առաջ պատվաստում իրականացնող բուժաշխատողը տեսողական ստուգում է շշիկի կամ սրվակի ամբողջականությունը, պիտակը, ներարկվող պատրաստուկի արտաքին տեսքը, գույնը, պիտանելիության ժամկետը, պատվաստանյութի շշիկի ցուցիչի (այսուհետ՝ ՊՇՑ) առկայության դեպքում՝ ցուցիչի վիճակը:

51. Լիոֆիլացված պատվաստանյութի վերականգնումն իրականացվում է պատվաստանյութի հրահանգին համապատասխան` խստորեն պահպանելով պատվաստումների անվտանգ իրականացման կանոնները և սառը շղթայի պահանջները:

(51-րդ կետը փոփ. 26.08.24 N 271-Ն)

52. Իմունակենսաբանական պատրաստուկների ներարկման ճանապարհով ներմուծումը կատարվում է միանվագ օգտագործման ինքնարգելափակվող ներարկիչով, անվտանգության կանոնների պահպանմամբ: Միաժամանակյա մի քանի ներարկումների դեպքում յուրաքանչյուր պատվաստանյութ ներարկվում է առանձին ներարկիչով, մարմնի տարբեր հատվածներում՝ համաձայն պատվաստանյութերի կիրառման հրահանգի, պահպանելով ներարկման տեղերի միջև առնվազն 2,5 սմ հեռավորություն:

53. Պատվաստանյութի ներարկման տեղը մշակվում է 70° սպիրտով կամ թորած ջրով (սպիրտի դեպքում սպասել մինչև չորանալը):

54. Յուրաքանչյուր պատվաստանյութ ներարկվում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգին համապատասխան՝ նշված դեղաչափով և ներարկման մեթոդաբանությամբ (ներմաշկային, միջմկանային, ենթամաշկային, վերմաշկային), պատվաստվողի պառկած կամ նստած վիճակում` ուշագնացության դեպքում վայր ընկնելուց խուսափելու համար:

55. Բոլոր պատվաստումները կարելի է կատարել տուբերկուլինային մաշկային թեսթի կամ տուբերկուլոզի այլ արագ ախտորոշման թեսթի հետ նույն օրը, բացառությամբ ԲՑԺ պատվաստման, կամ փորձը դնելուց 48-72 ժամ հետո՝ փորձի արդյունքի դիտարկման օրը, եթե արդյունքը բացասական է: Եթե նախապես կատարվել է կենդանի՝ պարենտերալ (ներարկման) պատվաստում, կամ անձը ստացել է արյան պատրաստուկներ, ապա այդ դեպքում փորձը կատարվում է 4 շաբաթ հետո, իսկ ոչ կենդանի ներարկումային կամ կենդանի բերանային պատվաստումների դեպքում ժամկետի պահպանման անհրաժեշտություն չկա: Տուբերկուլոզի արագ ախտորոշման այլ թեսթերի կիրառման դեպքում պետք է առաջնորդվել արտադրողի կողմից տրված հրահանգի պահանջներով:

56. Արտագնա պատվաստումների ընթացքում մեկ պատվաստման կետից մյուսը պատվաստանյութի բացված կամ վերականգնված շշիկները կամ սրվակները չեն տեղափոխվում և խոտանվում են:

57. Պատվաստումից հետո պատվաստվողը մնում է ԲԿ-ում առնվազն 30 րոպե՝ անհրաժեշտության դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկը տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն հետպատվաստումային շրջանում հնարավոր ռեակցիաների մասին:

(57-րդ կետը խմբ. 26.08.24 N 271-Ն)

 

 

ԳԼՈՒԽ 8

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

58. Պատվաստումների գրանցման ճշգրտությունը և հավաստիությունն ապահովում է պատվաստում իրականացնող բուժաշխատողը:

59. Պատվաստումից առաջ պատվաստվողի զննման, կատարված կանխարգելիչ պատվաստումների, պատվաստումների պլանավորման, հակացուցումների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Համակարգ։

60. Համակարգում վարվում է պատվաստանյութերի էլեկտրոնային պահեստ (այսուհետ՝ պահեստ)։

61. Պահեստը ղեկավարվում է կենտրոնացված եղանակով։

62. Համակարգում պատվաստանյութի քանակը պահեստից ելք է արվում պացիենտին պատվաստում իրականացնելու մասին տեղեկատվությունը մուտքագրելու, պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրանալու դեպքում կամ խոտանման եղանակով՝ խոտանման հիմքը նշելու դեպքում:

63. Այլ երկրում իրականացված պատվաստումները նույնպես մուտքագրվում են Համակարգ: Այլ երկրում իրականացված պատվաստումների դեպքում Համակարգ է ներբեռնվում նաև պատվաստումը հավաստող փաստաթուղթ։

64. Համակարգը հնարավորություն է տալիս մուտքագրված տվյալների հիման վրա ձևավորել և ամփոփել վիճակագրական հաշվետվություններ՝ կատարված կանխարգելիչ պատվաստումների, ՀԱԴ-երի, պատվաստումների հակացուցումների, պատվաստումներում ընդգրկվածության և ընդգրկվածության կորստի մակարդակների վերաբերյալ։

65. Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է պատվաստումների, ՀԱԴ-երի գրանցամատյաններ և «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»՝ ըստ Համակարգ մուտքագրած տվյալների։

66. Համակարգի «Պատվաստումների գրանցամատյանը» պարտադիր ներառում է պատվաստվող անձի անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, տարիքը՝ պատվաստվելու պահին, պատվաստման օր, ամիս, տարեթիվ, պատվաստման անվանում, սերիա, հերթական դեղաչափ, հրաժարում, պատճառ, հակացուցման առկայության դեպքում՝ ախտորոշում, օր, ամիս, ամսաթիվ։

67. Համակարգի «Պատվաստումների գրանցամատյանում» գրանցվում են նաև պատվաստման ընթացքում պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ ներարկիչի ասեղից պատահական ծակոցները, իսկ բացակայության դեպքում` նշվում է «0», որը վկայում է պատվաստման ընթացքում բուժաշխատողի մոտ պատահական ծակոցի բացակայության մասին:

68. Համակարգի «Կանխարգելիչ պատվաստումների քարտը» պարտադիր ներառում է պատվաստվող անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հասցե, պատվաստման օր, ամիս, տարեթիվ, պատվաստման անվանում, սերիա, հերթական դեղաչափ, բժշկական կազմակերպության անվանում, հրաժարում, հակացուցման առկայության դեպքում՝ ախտորոշում, օր, ամիս, ամսաթիվ, ՀԱԴ-ի առաջացման օր, ամիս, ամսաթիվ, ախտանշաններ կամ ախտորոշում։

69. Պատվաստումային գործընթացի դիտարկման և վերահսկման համար հիմք է ընդունվում Համակարգում առկա բնակչության կցագրման բազան։

 

ԳԼՈՒԽ 9

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

70. Պատվաստումային գործընթացի դիտարկումը պատվաստումների իրականացման, ինչպես նաև ժամանակին, ամբողջական և առանձին պատվաստումներում ընդգրկվածության և հիվանդացության շարունակական դիտարկումն է:

71. Դիտարկման գործընթացը ներառում է՝

1) պատվաստումների պլանավորման և իրականացման, հակացուցումների, ՀԱԴ-երի վարման դիտարկում,

2) պատվաստումների իրականացման գործընթացի դիտարկում՝ ԿՎՀ-ների դեմ պատվաստումներում ընդգրկվածության (այդ թվում ժամանակին), ընդգրկվածության կորստի մակարդակի գնահատում, պատվաստումներում տարեկան ընդգրկվածության գնահատում` համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 1-ով սահմանված պատվաստումներում տարեկան ընդգրկվածության մոնիթորինգի գծապատկերի,

3) պատվաստումային գործընթացի եռամսյակային աջակցողական դիտարկում։

 

ԳԼՈՒԽ 10

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

72. Իմունականխարգելման գործընթացում ընդգրկված մասնագետներն (իմունականխարգելման կաբինետի բժիշկը, մանկաբույժը, թերապևտը, ընտանեկան բժիշկը, ԲՄԿ-ում՝ բուժքույրը) ապահովում են`

1) երեխաների պատվաստումների իրականացումը՝ պարտադիր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությամբ,

2) պատվաստվողի, երեխաների դեպքում ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի նախապես իրազեկումը՝ պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների, հիվանդության բարդությունների, ինչպես նաև պատվաստումից հետո դիտվող երևույթների մասին,

3) յուրաքանչյուր անձի համար պատվաստումների վերաբերյալ առկա տվյալների ամբողջական մուտագրումը Համակարգ,

4) յուրաքանչյուր պատվաստման ժամանակ՝ տվյալների մուտքագրումը Համակարգ,

5) կանխարգելիչ պատվաստումների քարտերի էլեկտրոնային վարումը Համակարգում,

6) իմունականխարգելման գործընթացում կիրառվող գրանցամատյանների, հաշվառման և հաշվետվությունների տվյալների ամբողջական մուտքագրումը Համակարգ,

7) կանխարգելիչ պատվաստումների պլանավորման իրականացումը Համակարգում` բժշկի, իսկ բժշկի բացակայության դեպքում՝ բուժքրոջ կողմից,

8) պատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների (պատվաստանյութ, ներարկիչ, այրման տուփ և այլն) պահանջարկի որոշումը և հայտի ներկայացումը` իմունականխարգելման կաբինետի բժշկի (տեղամասային, ընտանեկան բժիշկ), իսկ բժշկի բացակայության դեպքում՝ բուժքրոջ կողմից,

9) կանխարգելիչ պատվաստումների իրականացումը, պատվաստումներում ընդգրկվածության (ամբողջական, ժամանակին, ըստ առանձին պատվաստումների), կորստի մակարդակի գնահատումը` իմունականխարգելման կաբինետի բժշկի (տեղամասային մանկաբույժ, տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ), իսկ բժշկի բացակայության դեպքում՝ բուժքրոջ կողմից,

10) յուրաքանչյուր ամիս պատվաստումներում ընդգրկվածության (ամբողջական, ժամանակին, ըստ առանձին պատվաստումների), կորստի մակարդակի, պատվաստումների կատարողականի վերլուծության իրականացումը` ըստ տեղամասերի իմունականխարգելման կաբինետի պատասխանատուի կողմից և ներկայացումը ԲԿ-ի տնօրենին,

11) հակացուցումների հիմնավորումը, ՀԱԴ-երի ժամանակին հայտնաբերումը, գրանցումը, գնահատումը, հաղորդումը, բուժումը, հսկողությունը, հաշվառումը և հետազոտությունը,

12) ԿՎՀ-ների, այդ թվում ՀԱԴ-երի համաճարակաբանական դիտարկման գործառույթների իրականացումը, մուտքագրումը Համակարգ (վաղ հայտնաբերում, հաշվառում, հաղորդում և դեպքերի վարում),

13) ֆիքսված պատվաստումային գործընթաց իրականացնող ԲԿ-ում պատվաստումային սեսիաների պլանի կազմումը՝ ելնելով յուրաքանչյուր օրվա համար մինչև 70 պատվաստում հաշվարկից,

14) օրացուցային ժամկետներում պատվաստումների պլանավորումը,

15) անհրաժեշտության դեպքում անհետաձգելի բժշկական օգնության իրականացումը պատվաստումից հետո,

16) անվտանգ պատվաստումների իրականացումը,

17) սառը շղթայի պահպանումը,

18) փաստաթղթերի պատշաճ վարումը,

19) ժամանակին և ամբողջական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը, հակացուցումների և ՀԱԴ-երի վարումը,

20) հանրային իրազեկումը և հաղորդակցությունը ազգաբնակչության հետ,

21) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության միջոցառումների հրահանգի առկայությունը տեսանելի և անհրաժեշտության դեպքում օգտագործման համար հարմար տեղում,

22) անհետաձգելի օգնության դեղորայքի ցանկի և պիտանելիության ժամկետի մուտքագրումը Համակարգ:

(72-րդ կետը խմբ., փոփ. 26.08.24 N 271-Ն)

73. Պատվաստումային գործընթացից առաջ պատվաստում իրականացնողը՝

1) ճշտում է բժշկի կողմից տրված պատվաստման թույլտվության առկայությունը,

2) համեմատում է պատվաստանյութի սրվակի վրա առկա անվանումը բժշկի նշանակման հետ, ստուգում է տարբերակումը` մակնշումը, պատվաստանյութի պահպանման ժամկետը և սրվակի կամ շշիկի ամբողջականությունը,

3) դիտողական գնահատում է պատրաստուկի որակը,

4) միանվագ օգտագործման ինքնարգելափակվող ներարկիչներով կատարում է պատվաստում՝ տվյալ պատվաստանյութի հրահանգին համապատասխան:

74. Պատվաստումային գործընթացից հետո պատվաստում իրականացնողը.

1) յուրաքանչյուր պատվաստումից հետո տեղադրում է բազմադեղաչափ պատվաստանյութի սրվակը կամ շշիկը սառնարան-պայուսակում, աշխատանքային օրվա վերջում՝ սառնարանում (ֆիքսված պատվաստումային կետում), իսկ վերականգնված պատվաստանյութի շշիկը կամ սրվակը չօգտագործված դեղաչափով ոչնչացնում է այրման տուփում,

2) աշխատանքային օրվա վերջում չօգտագործված փակ սրվակները կամ շշիկները տեղադրում է սառնարանում,

3) կատարում է գրառումներ Համակարգում և դրանք արտացոլվում են «Պատվաստումների գրանցամատյանում»:

75. Պատվաստում իրականացնող բուժաշխատողի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են.

1) ՎՀԲ -ի դեմ բուժաշխատողի պատվաստման առկայություն՝ փաստագրված,

2) միանվագ օգտագործման ներարկիչն օգտագործելուց հետո՝ առանց ասեղի վրա կափարիչ հագցնելու, նետում անվտանգ այրման տուփում:

76. Պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ պատահական ծակոցի դեպքում արյունը հետազոտվում է արտաընդերային ուղիով փոխանցվող վարակների նկատմամբ: Առաջին հետազոտությունը կատարվում է պատահարից անմիջապես հետո: Այդ հետազոտությամբ ստացված դրական պատասխանը նշանակում է, որ բուժաշխատողն արդեն վարակակիր է եղել և բացառում է տվյալ պատահարի հետևանքով նրա մասնագիտական վարակումը: Բացասական պատասխանի դեպքում կրկնակի հետազոտությունն իրականացվում է 1,3, 6 և 12 ամիս հետո:

77. Պատահական ծակոց արձանագրելիս կատարվում է գրանցում Համակարգում։ Համակարգը ավտոմատ ձևավորում է հաշվետվություն և սույն տվյալները արտացոլում է գրանցամատյանում։

 

ԲԱԺԻՆ 3

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 11

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ

 

78. Միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է՝ պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):

79. Ժամանակավոր հակացուցումներ են՝

1) կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիան (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում,

2) բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտները՝ պայմանավորված ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ՝ ՁԻԱՀ), ուռուցքային հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ՝ կորտիկոստերոիդներով 2 շաբաթ և ավել տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն)՝ կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, կարմրուկի, ջրծաղիկի դեմ և այլն) համար,

3) սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, քրոնիկ հիվանդությունների սրացումը՝ բոլոր պատվաստանյութերի համար,

4) ԲՑԺ և ՎՀԲ պատվաստումները, եթե նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 2000գ,

5) հղիությունը՝ կենդանի պատվաստանյութերի դեպքում: Պատվաստումներ պետք է կատարել մինչ հղիության պլանավորումը՝ առնվազն 28 օր առաջ, որպեսզի առաջանա լիարժեք պաշտպանություն: Սակայն, եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

80. Պատվաստումների նախազգուշական միջոցառումներն են ՝

1) եթե անամնեզում նշվում է թրոմբոցիտոպենիա կամ թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, ապա կարմրուկի, ինչպես նաև կարմրուկի բաղադրիչով համակցված՝ ԿԿ և ԿԿԽ պատվաստումներից առաջ ստուգել թրոմբոցիտների քանակը,

2) եթե մինչ պատվաստումը երեխայի վերհուշում (անամնեզում) նշվում է ինվագինացիայի առկայություն, ապա տվյալ դեպքում Ռոտա պատվաստում չի կատարվում:

81. Պատվաստումների համար հակացուցում չհանդիսացող, սակայն հատուկ մոտեցումներ պահանջող վիճակների դեպքում`

1) մարդու իմունային անբավարարության վարակ (այսուհետ՝ ՄԻԱՎ) ունեցող մայրերից ծնված երեխաների կանխարգելիչ պատվաստումների կատարման մոտեցումները նույնն են, ինչ առողջ երեխաների դեպքում, բացառությամբ` կենդանի պատվաստանյութերով պատվաստումների, մասնավորապես՝

ա․ ԲՑԺ-ի պատվաստումը կատարվում է՝ ծնվելուց հետո հնարավորինս շուտ,

բ․ ԲՑԺ-ի, ԿԿԽ-ի, ռոտավիրուսի և բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն իրականացվում են, եթե երեխայի մոտ ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշանները բացակայում են և իմունասուպրեսիան չափավոր է,

գ. պոլիոմիելիտի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով, եթե երեխայի մոտ առկա են ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշաններ,

դ. ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերը հակացուցված չեն ՄԻԱՎ վարակակիրներին և իմունադեֆիցիտով անձանց,

2) հեմոֆիլիա ունեցող անձանց ներարկման ձևով իրականացվող պատվաստումները կատարվում են արյան մակարդելիության գործոնների որոշումից հետո,

3) արյան պատրաստուկներ ստացած անձանց կենդանի պատվաստանյութերով պատվաստումները, բացառությամբ բերանային պատվաստանյութերի, հետաձգվում են՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 4-ի,

4) կենդանի պատվաստանյութով պատվաստված անձը համարվում է չպատվաստված, եթե պատվաստումից հետո 2 շաբաթվա ընթացքում ներարկվել է իմունոգլոբուլին, շիճուկ կամ ամբողջական արյուն: Պատվաստումը կրկնվում է` հաշվի առնելով սույն կանոնների և նորմերի Ձև 4-ի հետաձգումների ժամկետները,

5) արյան պատրաստուկներ ստացած անձանց ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերով պատվաստումները չեն հետաձգվում,

6) նախատեսվող պլանային վիրահատությունների դեպքում, պատվաստումներն անհրաժեշտ է կատարել վիրահատությունից առնվազն 28 օր առաջ՝ ԿՎՀ-ների նկատմամբ անընկալություն ձևավորելու նպատակով,

7) վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո,

8) քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո,

9) հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:

82. Պատվաստումների հակացուցումներ չեն՝

1) սուր, թեթև շնչառական վարակները՝ սուբֆեբրիլ ջերմությամբ կամ առանց ջերմության,

2) պերինատալ էնցեֆալոպաթիան (ոչ հարաճուն),

3) պարզ տենդային ցնցումները,

4) կայուն նյարդաբանական վիճակները՝ մանկական ուղեղային կաթվածը, Դաունի հիվանդությունը և այլն,

5) ալերգիան, ասթման, էկզեման՝ ռեմիսիայի շրջանում,

6) ալերգիա ձվի սպիտակուցի նկատմամբ` բացառությամբ ծանր ալերգաբանական ռեակցիաների, կարմրուկ, ԿԿ, ԿԿԽ, գրիպի դեմ պատվաստանյութերի համար,

7) անեմիան,

8) թիմուսի շողքի մեծացումը,

9) բնածին արատները, այդ թվում՝ սրտի բնածին արատները (կոմպենսացված),

10) պահպանողական թերապիան քրոնիկ հիվանդության ռեմիսիայի շրջանում, այդ թվում հակաբիոտիկներով բուժումը,

11) քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը` ինակտիվացված պատվաստանյութերի համար,

12) տեղային ստերոիդների օգտագործումը,

13) անբարենպաստ ընտանեկան անամնեզը՝ ընտանիքում ալերգիայով հիվանդները, մանկական հանկարծամահության համախտանիշը, ցնցումային համախտանիշը, իմունադեֆիցիտով անձը,

14) անամնեզում նախկինում կրած հիվանդություններ` սեպսիս, նորածինների հեմոլիտիկ հիվանդություն, անձի ԿՎՀ-ներով հիվանդացման փաստը,

15) կրծքով սնուցումը,

16) մոր հղիությունը,

17) նորածնային դեղնուկը՝ ֆիզիոլոգիական,

18) նախորդ պատվաստումից հետո՝ տեղային (այտուց, կարմրություն) և ընդհանուր (բարձր ջերմություն, անհանգստություն) անբարեհաջող դեպք, ինչպես նաև հարատև անմխիթար լացը,

19) վարակիչ հիվանդի հետ շփումը,

20) հիվանդության ռեկոնվալեսցենցիայի շրջանը:

 

ԳԼՈՒԽ 12

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

83. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների սահմանման, պատվաստումներից հրաժարումների քննարկման և խորհրդատվության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորվում է ԲԿ-ի տնօրենի հրամանով:

84. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարումների վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: Կանխարգելիչ պատվաստումներից հրաժարման դեպքում յուրաքանչյուր անձ կամ նրա օրինական ներկայացուցիչը ձեռագիր գրում է հրաժարման ձևաչափը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված «Բժշկական միջամտությունից հրաժարվելու» ձևաթղթի:

(84-րդ կետը փոփ. 26.08.24 N 271-Ն)

85. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները և հրաժարումները գրանցվում են Համակարգում:

86. Ծննդօգնություն իրականացնող ԲԿ-ներում չի ձևավորվում Հանձնաժողով: Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարումների վարումն, հակացուցումների և պատվաստումներից հրաժարումների խորհրդատվությունն իրականացվում է նեոնատոլոգի կողմից:

87. Հանձնաժողովները ձևավորվում են հանրապետության ԲԿ-ներում՝ համաձայն վերջիններիս տնօրենների հրամանի: Հանձնաժողովի կազմում ներառվում է 3 և ավել բժիշկ:

88. Հակացուցումների և հրաժարումների վերաբերյալ խորհրդատվության նպատակով մեկից երկու բժիշկ ունեցող ԲԿ-ները տվյալ մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության ստորաբաժանման կողմից կցվում են տարածքային առումով առավել մոտ տեղակայված 3 և ավելի բժիշկ ունեցող ԲԿ-ներին:

89. Մարզերում 3 և ավել բժիշկ ունեցող բժշկական կազմակերպություններում կազմավորված Հանձնաժողովները հանդիսանում են որպես խորհրդատվական միավոր՝ կցված 1-2 բժիշկ ունեցող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների համար` հակացուցումների սահմանման և հրաժարումների վերաբերյալ խորհրդատվության նպատակով: 1-2 բժիշկ ունեցող բժշկական կազմակերպություններում Հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտություն չկա:

90. Միջին և ծանր ընթացքով սուր հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների սրացման ընթացքում կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների վարումն իրականացվում է տեղամասային բժշկի կողմից՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով Հանձնաժողովին:

91. Պատվաստումներից հրաժարվածները եռամսյակը մեկ անգամ հրավիրվում են հաշվառման ԱԱՊ ծառայություններ մատուցող կազմակերպություն:

92. Հանձնաժողովի պարտականություններն են`

1) հակացուցումների սահմանում, բացառությամբ՝ սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ (այդ թվում, թեթև՝ հազ և մրսածություն) հիվանդությունների ժամանակ պատվաստումների հակացուցումների, որոնց վարումը կատարվում է բժշկի կողմից,

2) պատվաստումներից հրաժարվողների խորհրդատվություն և իրազեկում,

3) հակացուցումների հիմնավորման նպատակով անհրաժեշտության դեպքում՝ ախտորոշումը հաստատելու կամ ժխտելու համար ուղեգրում հետազոտության կամ նեղ մասնագետի խորհրդատվության,

4) հանձնաժողովի նիստերի իրականացում, առնվազն` ամիսը մեկ անգամ, ըստ նախապես կազմած ժամանակացույցի (օր, ժամ),

5) պատվաստումից հրաժարված անձին, երեխայի դեպքում՝ ծնող(ներ)ին կամ այլ օրինական ներկայացուցիչներին հրավիրում խորհրդատվության և իրազեկման մինչ «Հրաժարված» որոշում կայացնելը: Անձը համարվում է «հրաժարված», եթե համապատասխան խորհրդատվությունից և իրազեկումից հետո անձը, իսկ երեխայի դեպքում՝ ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, դիրքորոշումը չի փոխում և ներկայացնում է գրավոր հրաժարական` նշելով տրամադրված խորհրդատվության և անձի չպատվաստվելու դեպքում վերջինիս վարակիչ հիվանդությամբ վարակվելու վտանգի վերաբերյալ իրազեկվածության մասին:

93. ԲԿ-ում դիսպանսեր խմբին պատկանող անձանց կանխարգելիչ պատվաստումների հակացուցումների սահմանման համար Հանձնաժողովի նիստերի ժամանակ հրավիրվում են նեղ մասնագետներ` ըստ անհրաժեշտության:

94. Բուժաշխատողի կողմից չհիմնավորված հակացուցումների սահմանումը և պատվաստումների հետաձգումը համարվում է պատվաստումային գործընթացի խախտում:

95. Բուժաշխատողը կանխարգելիչ պատվաստումներից հրաժարվողի հետ տանում է շարունակական իրազեկման, խորհրդատվական աշխատանքներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում պատվաստումների` որպես արդյունավետ միջոցի նշանակության և կարևորության վերաբերյալ:

96. Բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ ներկայացվում է ամսական վարչական վիճակագրական հաշվետվություն:

 

ԲԱԺԻՆ 4

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 13

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՈՒՄ

 

97. ԲԻԿՊ կիրառման ընդհանուր պահանջներն են.

1) ԲԿ-ի տնօրենի կողմից նշանակել ԲԻԿՊ-ների վարման պատասխանատու՝ ԲԻԿՊ-ների պահանջարկի որոշման, հաշվառման, պլանավորման, ինչպես նաև սառնարանային սարքավորումների շահագործման և պատվաստանյութերի ստացման, պահպանման ու տեղափոխման, բժշկական թափոնների հավաքման ու ոչնչացման համար,

2) ԲԻԿՊ-ների անվտանգ կիրառումը բոլոր մակարդակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 14-ի 361-Ա հրամանով հաստատված պատվաստանյութերի արդյունավետ կառավարման գործողությունների ստանդարտ ընթացակարգերի համաձայն,

3) ապահովել պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների 25% մշտական պահուստային քանակություն,

4) ապահովել վթարային համակարգերի նախապատրաստվածություն (ահազանգման համակարգ, հոսանքի այլընտրանքային աղբյուր, վթարային կամ արտակարգ իրավիճակում պատվաստանյութի տեղափոխման պլան կամ պայմանագիր),

5) ապահովել սառնարանային սարքավորումների շահագործման տեխնիկական վիճակի կանոնավոր հսկողությունը, սառնարանային սարքավորումների անսարքությունների պատճառների գրանցումը (տեխնիկական պատճառներ, լրացուցիչ պահեստամասերի բացակայություն, անձնակազմի անպատրաստվածություն), դրանց ժամանակին վերացումը:

98. ԲԻԿՊ-ների պահանջարկի հաշվարկի առաջարկը կատարվում է Համակարգի կողմից՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում Համակարգում առկա օգտագործված և խոտանված պատվաստանյութերի քանակը, պատվաստման ենթակա բնակչության թիվը, տվյալ պատվաստանյութի նվագների (դեղաչափերի) քանակը, ինչպես նաև պատվաստանյութի թույլատրելի կորուստը, 25% պահուստային քանակը, մնացորդը:

99. ԲԻԿՊ-ների պահանջարկի հայտը կազմվում է ԲԿ-ների իմունականխարգելման գործընթացի պատասխանատուի կողմից:

100. ԲԻԿՊ-ների վարման պատասխանատու անձը.

1) մասնակցում է պատվաստանյութերի ամսական, եռամսյակային, տարեկան պահանջարկի պլանավորմանը,

2) ստանում, գրանցում և պահեստավորում է ԲԻԿՊ-ները,

3) ներկայացնում է ամսական հաշվետվություն ԲԻԿՊ-ների ստացման, ծախսի և պահեստում առկա քանակների վերաբերյալ մինչև հաջորդ ամսվա 5-ը,

4) վարում է ԲԻԿՊ-ների, ինչպես նաև պատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ օժանդակ պարագաների խոտանման գրանցամատյանը Համակարգում՝ ներառելով խոտանման ամսաթիվը, ԲԻԿՊ-ների, ինչպես նաև պատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ օժանդակ պարագաների անվանումը, քանակը, սերիան, պիտանելիության ժամկետը, խոտանման պատճառը, և կազմում է արձանագրություն՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 5-ի: Արձանագրությունը, համարակալվում է, կազմվում` 2 օրինակից, հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվում, տնօրենի կողմից կնքվում և պահվում է առանձին թղթապանակում,

5) վարում է ԲԻԿՊ-ների պահպանման սառնարանների, սառնարան-պայուսակների, թերմոկոնտեյներների գույքագրման և շահագործման մատյանը՝ Համակարգում,

6) ներկայացնում է Համակարգում ինքնաշխատ կերպով ձևավորված տարեկան տեղեկատվությունը գույքագրման և շահագործման վերաբերյալ՝ ներառելով սառնարանի, սառցարանի մակնիշը, շահագործման տարին, ամիսը, օրը, արտադրող երկիրը, տեխնիկական վիճակը, տարողությունը, հոսանքի կայունացուցիչի առկայությունը, թերմոկոնտեյներների, սառնարան-պայուսակների թիվը:

101. Անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացման համար ԲԻԿՊ-ների վարման պատասխանատու անձը`

1) ստուգում է աշխատանքային օրվա սկզբում և վերջում սառնարանի ջերմաստիճանը, ջերմաչափով և էլեկտրոնային գրանցման սարքով, ինչպես նաև զգայորոշիչների վիճակը, և գրանցում «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների պահպանման ջերմային ռեժիմի հսկողության գրանցամատյան»-ում՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 6-ի, և «Ջերմաստիճանի մոնիթորինգի էլեկտրոնային սարքի համար գրանցման ձևաթուղթ»-ում՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 7-ի,

2) սառնարանից հանում է տվյալ օրվա համար պլանավորված անհրաժեշտ քանակի պատվաստանյութերը և նույն արտադրողի կողմից արտադրված լուծիչները,

3) զննում է պատվաստանյութերը և լուծիչները` դրանց ամբողջականությունը, պիտանելիության ժամկետը, ՊՇՑ-ն՝ շշիկի կամ սրվակի վրա նրանց առկայության դեպքում,

4) ջերմային ռեժիմի խախտման դեպքում (սառեցում կամ տաքացում), գնահատում է պատվաստանյութի վիճակը՝ թափահարման թեսթով կամ ՊՇՑ-ով: Թափահարման դրական թեսթի առկայության և/կամ ՊՇՑ-ի 3-րդ և 4-րդ աստիճանի դեպքում խոտանում է պատվաստանյութը,

5) սառցային տարրերը նախապես հանում է սառցարանից, թողնում սենյակային ջերմաստիճանում 30-60 րոպե տևողությամբ կամ 2-3 րոպե պահում է հոսող ջրի տակ` մինչև թափահարելիս սառցային տարրի մեջ ջրային մասի առաջացումը (ջրի շրխկոցի զգացում), չորացնում՝ մինչև սառնարան-պայուսակ կամ թերմոկոնտեյներ տեղադրելը,

6) սառցային տարրերը դասավորում է սառնարան-պայուսակի մեջ բոլոր կողմերով,

7) տեղավորում է պատվաստանյութերը և լուծիչները սառնարան-պայուսակի սառցային տարրերի կենտրոնում տուփի մեջ` բացառելով պատվաստանյութերի և սառցային տարրերի հպումը,

8) սառնարան-պայուսակի վերին մասում տեղադրում է պարալոն (սպունգ)՝ պատվաստանյութերի սրվակներիկամ շշիկների համար նախատեսված անցքերով, հերմետիկ փակում սառնարան-պայուսակը,

9) բազմադեղաչափ շշիկի կամ սրվակի վրա բացելու (վերականգնելու) պահին նշվում է բացման (վերականգնման) ամսաթիվը և ժամը:

102. Պատվաստանյութի և լուծիչի շշիկի կամ սրվակի վրա պիտանելիության ժամկետի միայն տարի և ամիս նշման դեպքում պատվաստանյութը և լուծիչը օգտագործվում է մինչև շշիկի կամ սրվակի վրա նշված ամսվա վերջին օրը ներառյալ, իսկ տարի, ամիս և օր նշման դեպքում՝ նշված օրը ներառյալ:

103. ԲԿ-ներում պատվաստանյութերի բաց սրվակների կամ շշիկների օգտագործման պահանջներն են՝

1) ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, կարմրուկի, տուլարեմիայի, ինչպես նաև բազմադեղաչափ պատվաստանյութերը բացվում կամ վերականգնվում են առաջին այցելուի հետ, սրվակի կամ շշիկի վրա նշելով բացման/վերականգնման օրը և ժամը,

2) լուծիչով վերականգնելու համար կիրառվում է միանվագ օգտագործման ներարկիչ (նախապես ստուգվում է դրանց հերմետիկությունը և պիտանելիության ժամկետը), ԿԿԽ պատվաստանյութի դեպքում լուծիչով լցված ներարկիչի ասեղը մտցվում է պատվաստանյութի շշիկի մեջ և լուծիչն ամբողջությամբ դանդաղ մղվում է շշիկի մեջ (չի կարելի թափահարել),

3) լուծելուց հետո շշիկից անմիջապես հանվում է ասեղով ներարկիչը` պատվաստանյութի երկրորդային աղտոտվածությունը բացառելու համար,

4) օգտագործված ներարկիչն (ասեղով) անմիջապես գցվում է անվտանգ այրման տուփի մեջ,

5) վերականգնման համար օգտագործված ասեղով պատվաստում չի կատարվում և նույն ասեղից այլ ներարկիչով պատվաստանյութ չի հավաքվում,

6) վերականգնվող (կենդանի և անկենդան) պատվաստանյութերը և կոնսերվանտներ (պահպանիչներ) չպարունակող պատվաստանյութերը բացելուց հետո օգտագործվում են 6 ժամվա ընթացքում: 6 ժամ հետո, անկախ պատվաստանյութի մնացորդային քանակից, ոչնչացվում է (գցվում է անվտանգ այրման տուփի մեջ), եթե սրվակը կամ շշիկը ռետինե գլխիկով հերմետիկ փակված չէ, այն օգտագործվում է մինչև 2 ժամվա ընթացքում, որից հետո ոչնչացվում է (գցվում է անվտանգ այրման տուփի մեջ),

7) ՊՇՑ ունեցող և կոնսերվանտ պարունակող բազմադեղաչափ պատվաստանյութերի +2°_+8°C ջերմաստիճանային պայմաններում պահպանման դեպքում, շշիկը բացելուց հետո թույլատրվում է պատվաստանյութն օգտագործել հետագա 4 շաբաթվա ընթացքում, եթե`

ա. պատվաստանյութի օգտագործման պիտանելիության ժամկետը չի լրացել,

բ. պատվաստանյութը պահպանվել է սառը շղթայի անվտանգության պահանջներին համապատասխան,

գ. պատվաստանյութի շշիկի գլխիկը կամ կափարիչը չի թրջվել,

դ. շշիկի զգայորոշիչի՝ ՊՇՑ-ն 1-ին կամ 2-րդ աստիճան է,

8) աշխատանքային օրվա վերջում սառնարան-պայուսակի մեջ եղած ոչ լրիվ կամ չօգտագործված պատվաստանյութերը տեղափոխվում են սառնարան և պահվում չոր և մաքուր տուփի մեջ` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում օգտագործելու համար,

9) սառնարան չունեցող ԲԿ-ներում և արտագնա պատվաստումների ժամանակ պատվաստումային սեսիայի ընթացքում պատվաստանյութերը պահվում են սառնարան-պայուսակում, իսկ աշխատանքային օրվա վերջում ոչնչացվում են բոլոր բաց սրվակները կամ շշիկները՝ անկախ բաց սրվակների օգտագործման վերոհիշյալ պահանջներից:

(103-րդ կետը փոփ. 26.08.24 N 271-Ն)

104. Սառնարանում պատվաստանյութերի տեղադրմանը և սառնարանի օգտագործմանը ներկայացվող պահանջներն են.

1) սառնարանները տեղադրվում են պատից 10 սմ հեռավորությամբ, ջեռուցման աղբյուրներից հեռու,

2) յուրաքանչյուր սառնարանի համար գրանցվում են տեխնիկական շահագործման տվյալներ` մակնիշ, շահագործման ամսաթիվ, տարի, պատվաստանյութերի պահպանման համար պահանջվող +2°_+8°C ջերմաստիճանային պայմանների ապահովում, մաշվածության միջին տոկոս և վերանորոգման տեսակ, անհրաժեշտ պահեստամասեր,

3) յուրաքանչյուր սառնարանում տեղադրվում են 2-ական ջերմաչափ: Ջերմաստիճանը գրանցվում է օրը 2 անգամ` համապատասխան գրանցման մատյանում,

4) ջերմաստիճանի դիտարկման էլեկտրոնային գրանցող սարքեր, որոնց տվյալները պահպանվում են թղթային և էլեկտրոնային տարբերակով,

5) ԲԻԿՊ-ների տեղափոխման համար սառնարան-պայուսակները և թերմոկոնտեյներները հագեցվում են բավարար քանակությամբ սառցային տարրերով,

6) սառնարանում սննդամթերք, այլ դեղորայք, ժամկետանց պատվաստանյութ չի պահվում,

7) ԲԻԿՊ-ները սառնարանում տեղադրվում են ըստ պիտանելիության ժամկետների, կարճ պիտանելիության ժամկետներով ԲԻԿՊ-ներն օգտագործվում են առաջնահերթ:

105. ԲԻԿՊ-ները ենթակա չեն օգտագործման, եթե`

1) առկա են նրանց ֆիզիկական հատկությունների տեսանելի փոփոխություններ (պղտորություն, փաթիլավորում, գույնի փոփոխություն և այլն),

2) սրվակի կամ շշիկի ամբողջականությունը խախտված է,

3) սրվակի կամ շշիկի վրա առկա է անհասկանալի պիտակավորում կամ այն բացակայում է,

4) պիտանելիության ժամկետը լրացել է,

5) պահպանվել կամ տեղափոխվել են ջերմային ռեժիմի խախտումով (զգայորոշիչի ցուցիչով կամ առանց զգայորոշիչի):

106. Պատվաստանյութերի մնացորդների, օգտագործված ներարկիչների, ասեղների ոչնչացումն իրականացվում է.

1) շշիկներում կամ սրվակներում պատվաստանյութերի մնացորդները, միանվագ օգտագործման (ինքնարգելափակվող) ներարկիչները, ասեղները, ինչպես նաև խոտանված պատվաստանյութերը հավաքվում են անվտանգ այրման տուփերում մինչև 3/4-ի չափով և ոչնչացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների,

2) անվտանգ այրման տուփերի ոչնչացման գործընթացի համար ԲԿ-ի տնօրենի կողմից նշանակվում է պատասխանատու անձ և յուրաքանչյուր այրման տուփ հանձնելուց կատարվում է գրանցում «Անվտանգ այրման տուփերի ոչնչացման գրանցամատյանում»՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 8-ի:

107. ԲԻԿՊ-ների տարեկան հայտը ԲԿ-ները ներկայացնում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի համապատասխան մարզային մասնաճյուղերին մինչև ընթացիկ տարվա հունվարի 10-ը` հաշվի առնելով նախորդ տարվա ծախսը:

108. ԲԻԿՊ-ների եռամսյակային հայտը ԲԿ-ները ներկայացնում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի համապատասխան մարզային մասնաճյուղերին, մինչև ընթացիկ եռամսյակի երրորդ ամսվա 25-ը՝ հաշվի առնելով նախորդ եռամսյակի ծախսը:

109. ԲԻԿՊ-ների ամսական հայտը ԲԿ-ները ներկայացնում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի համապատասխան մարզային մասնաճյուղերին՝ մինչև ընթացիկ ամսվա 25-ը:

110. ԲԻԿՊ-ների ամսական, եռամսյակային և տարեկան հայտերը ձևավորվում են Համակարգից՝ ինքնաշխատ եղանակով հաստատվելով պատասխանատու աշխատակցի կողմից:

 

ԲԱԺԻՆ 5

 

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐ

 

ԳԼՈՒԽ 14

 

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

111. ՀԱԴ-ը ցանկացած բժշկական անբարեհաջող երևույթ է կամ իրադարձություն, որն ի հայտ է եկել պատվաստումից հետո, սակայն պարտադիր չէ, որ ունենա պատճառա-հետևանքային կապ պատվաստման հետ:

112. ՀԱԴ-ը կարող է լինել ցանկացած անբարեհաջող կամ անսպասելի իրադարձություն, լաբորատոր ցուցանիշների շեղում, ախտանիշ կամ հիվանդություն:

113. ՀԱԴ-երն ըստ առաջացման պատճառի դասակարգվում են՝

1) ռեակցիա՝ կապված պատվաստանյութի հետ. ՀԱԴ, որն առաջացել է պատվաստանյութին բնորոշ մեկ կամ մի քանի հատկանիշների հետևանքով,

2) ռեակցիա՝ կապված պատվաստանյութի որակի հետ. ՀԱԴ, որն առաջացել է պատվաստանյութի որակական թերության հետ, ներառյալ ներմուծման պարագաները,

3) ռեակցիա՝ կապված պատվաստումային գործընթացի սխալի հետ. ՀԱԴ, որն առաջացել է պատվաստանյութի հետ ոչ ճիշտ վարման, ոչ ճիշտ նշանակման, ոչ ճիշտ կիրառման հետևանքով, որը կանխվող է իր բնույթով,

4) ռեակցիա՝ որն առաջացել է կապված պատվաստումով պայմանավորված վախի հետ. ՀԱԴ, որը պայմանավորված է պատվաստումային գործընթացի վախով,

5) ժամանակային առումով համընկնում. ՀԱԴ, որն առաջացել է այլ պատճառներից (ոչ պատվաստանյութով, ոչ պատվաստման սխալով կամ ոչ պատվաստման վախով), հիվանդություն կամ ախտանիշ, որն ուղղակի պատվաստման հետ համընկել է ժամանակային առումով:

114. ՀԱԴ-երի արձանագրումը, հաղորդումը, գրանցումը, հետազոտումը, դեպքերի բնորոշումը, անաֆիլակտիկ շոկի և ուշագնացության ախտանշանների տարբերակումն իրականացվում է՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 9-ի, Ձև 10-ի, Ձև 11-ի, Ձև 12-ի:

 

ԳԼՈՒԽ 15

 

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՐՈՒՄ

 

115. ՀԱԴ-երը հայտնաբերվում են`

1) ակտիվ ձևով` բուժաշխատողի կողմից,

2) պասիվ ձևով` հեռախոսազանգով կամ ԲԿ դիմելիս ծնողի կամ այլ անձի տեղեկացմամբ կամ այլ աղբյուրից:

116. ՀԱԴ-եր արձանագրելիս անձին ցուցաբերվում է բժշկական օգնություն, անհրաժեշտության դեպքում` ապահովում է հոսպիտալացումը:

117. ՀԱԴ-երը գրանցվում են Համակարգում։

(117-րդ կետը փոփ. 26.08.24 N 271-Ն)

118. Հետպատվաստումային շրջանում կատարվում են`

1) դիտարկումներ` բուժաշխատողի կողմից բոլոր պատվաստանյութերի ներմուծումից հետո 0-48 ժամվա ընթացքում, կարմրուկ, կարմրախտի բաղադրիչ պարունակող պատվաստանյութերի դեպքում նաև` 6-12-րդ օրերի ընթացքում, ռոտավիրուսային պատվաստանյութի դեպքում՝ նաև 4-7-րդ օրերի ընթացքում, իսկ տուլարեմիայի դեպքում՝ 4-15-րդ օրերին,

2) գրանցումներ՝ պատվաստումներից հետո դիտարկման արդյունքները գրանցվում են Համակարգում: ՀԱԴ-ի առկայությունը (թեթև և լուրջ) գրանցվում է ՀԱԴ-ի առաջացման օրը, ՀԱԴ-ի բացակայությունը գրանցվում է՝ բոլոր պատվաստումներից 48 ժամ հետո (3-րդ օրը՝ հաշված պատվաստման օրից): ԿԿԽ պատվաստման դեպքում գրանցումը կատարվում է նաև 12-րդ օրը (հաշված պատվաստման օրից), ռոտավիրուսային պատվաստման դեպքում՝ նաև 7-րդ օրը (հաշված պատվաստման օրից), տուլարեմիայի դեպքում՝ նաև 15-րդ օրը (հաշված պատվաստման օրից):

119. Սովորական սպասվող ՀԱԴ-երի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է Համակարգ:

120. Սովորական սպասվող ՀԱԴ-երի դեպքում գրանցումը կատարում է բուժքույրը՝ 118-րդ կետում նշված օրերին:

121. Սույն կանոնների և նորմերի Ձև 9-ով նախատեսված լուրջ ՀԱԴ-երի (այսուհետ` լուրջ ՀԱԴ) դեպքում գրանցումը Համակարգում կատարում է բժիշկը, բժշկի բացակայության դեպքում բուժքույրը, 118-րդ կետում նշված օրերին:

122. Լուրջ ՀԱԴ-երը ենթակա են հաղորդման Լիազոր մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

123. Լուրջ ՀԱԴ-երը ենթակա են հետազոտության, որի արդյունքները գրանցվում են Համակարգում:

124. ՀԱԴ-երի վերաբերյալ ներկայացվում է ամսական վարչական վիճակագրական հաշվետվություն:

125. ՀԱԴ-ի արձանագրումից հետո 24 ժամվա ընթացքում ուղարկվում է շտապ հաղորդում՝ համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 10-ի:

126. Բուժաշխատողը` մանկաբույժը, ընտանեկան բժիշկը, թերապևտը, նեոնատոլոգը, լուրջ ՀԱԴ կասկածելու դեպքում պարտավոր է անմիջապես տեղեկացնել ԲԿ-ի տնօրենին: ԲԿ-ի տնօրենը պարտավոր է լուրջ ՀԱԴ-ի կասկածելի դեպքի արձանագրումից հետո անմիջապես տեղեկացնել Լիազոր մարմնին:

127. ԲԿ-ի տնօրենի հանձնարարությամբ իմունականխարգելման գործընթացի պատասխանատուն Լիազոր մարմնի պատասխանատուի հետ համատեղ մասնակցում է ՀԱԴ-ի հետազոտությանը` ՀԱԴ-ի վերջնական դասակարգման համար:

128. ՀԱԴ-երի հետազոտման արդյունքները լրացվում են Համակարգում՝ նշելով պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հասցեն, ներմուծվող պատվաստանյութի անվանումը, սերիան, պիտանելիության ժամկետը, պատվաստման ամսաթիվը, դեղաչափը, ախտանիշների զարգացման ամսաթիվը, ախտանշանները ժամանակագրական հերթականությամբ՝ սկսած պատվաստման պահից, հոսպիտալացման ամսաթիվը, առաջնակի հաղորդման ամսաթիվը, դուրս գրման ամսաթիվը, վիճակը՝ հետազոտման պահին:

129. ԲԿ-ի տնօրենն ապահովում է ՀԱԴ-երի վերաբերյալ տրամադրվող տվյալների ամբողջականությունը, հավաստիությունը, ինչպես նաև ժամանակին հաղորդումը:

130. ՀԱԴ-երի հետազոտման տվյալները (հետազոտության ձև, բժշկական հսկողության քարտից կամ հիվանդության պատմությունից քաղվածք, լուրջ ՀԱԴ-երի դեպքում՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացություն) ներկայացվում են «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ, ՀԱԴ ախտորոշումից 15 օրից ոչ ուշ:

131. ՀԱԴ-երի հետազոտման արդյունքների հիման վրա, ելնելով ՀԱԴ-ի պատճառա-հետևանքային կապից, օրինակ՝ հաստատված պատճառա-հետևանքային կապ պատվաստանյութի հետ, կարող է որոշակի սերիայի պատվաստանյութի շրջանառությունը դադարեցվել և շրջանառությունից հանվել՝ համաձայն «Դեղերի մասին» օրենքի պահանջների:

132. ԲԿ-ների կողմից պատվաստումային գործընթացի իրականացման կանոնների ակնհայտ խախտման՝ ծրագրային սխալների պատճառով և դրա հետևանքով առաջացած զանգվածային ՀԱԴ-երի առկայության դեպքում Լիազոր մարմնի կողմից համապատասխան մարմնին (լիցենզավորման հանձնաժողով) կարող է ներկայացվել առաջարկ տվյալ ԲԿ-ին իմունականխարգելման գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելու վերաբերյալ:

133. Անաֆիլակտիկ շոկի զարգացման դեպքում պատվաստումը անմիջապես դադարեցվում է:

134. Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ պատվաստանյութի ներարկումից անմիջապես հետո կամ մինչև 1-48 ժամվա ընթացքում, արտահայտվում է անհանգստությամբ, հազով, դժվարացած շնչառությունով՝ բրոնխոսպազմի հետևանքով, եղնջացանով, զարկերակային ճնշման անկումով, հիպերեմիայով, որովայնի շրջանում ցավերով, փսխումով և այլ բնորոշ ախտանշաններով:

135. Առաջին օգնության ցուցաբերման ուշացումը կարող է բերել անձի մահվան:

136. Անաֆիլակտիկ շոկի բուժումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի N 566-Ա հրամանի:

137. Անաֆիլակտիկ շոկի և ուշագնացության տարբերակիչ ախտանշանները ներկայացված են սույն կանոնների և նորմերի Ձև 12-ում:

 

ԳԼՈՒԽ 16

 

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ

 

138. ՎՀԲ-ի պատվաստումից հետո ՀԱԴ-եր շատ հազվադեպ են առաջանում: Ալերգիկ ռեակցիան, շոկը հանդիպում են 1:1000000 դեպքերում՝

1) տեղային՝ 15% մեծահասակների և 3% երեխաների մոտ դիտվում է ներարկման տեղում կարմրություն, այտուց,

2) ընդհանուր՝ 1-6% պատվաստվածների մոտ դիտվում է ջերմության թեթև բարձրացում, գլխացավ, անհանգստություն, սրտխառնոց, որոնք անցնում են 1-2 օրվա (48 ժամվա) ընթացքում:

139. ԲՑԺ-ի պատվաստումից հետո՝

1) տեղային թարախային լիմ‎ֆադենիտներ` առաջանում են պատվաստումից հետո 2-6 ամսվա ընթացքում, բնորոշ է լիմֆատիկ հանգույցի մեծացում 1,5 սմ և ավել, կարող է առաջանալ խուղակ: Սովորաբար առաջանում է պատվաստման կողմի անութափոսում: Անհրաժեշտության դեպքում ‎թոքաբանի խորհրդատվություն,

2) ընդհանուր՝

ա. դիսեմինացված ԲՑԺ վարակ, զարգանում է պատվաստումից 1-12 ամսվա ընթացքում` իմունադե‎ֆիցիտով անձանց մոտ (հաստատվում է Միկոբակտերիա Բովիսի ԲՑԺ-ի շտամի անջատումով), հանդիպման հաճախականությունը՝ 2:1000000,

բ. օստեիտ/օստեոմիելիտ զարգանում է պատվաստումից 1-12 ամսվա ընթացքում:

140. ՕՊՊ պատվաստումից հետո պատվաստվածներից մինչև 1%-ի շրջանում դիտվում է գլխացավ, մկանացավ (թեթև ՀԱԴ): Շատ հազվադեպ հանդիպում է ծանր ՀԱԴ, պատվաստանյութ ասոցացված պոլիոմիելիտ (ՊԱՊ) և շրջանառվող պատվաստանյութ ասոցացված պոլիոմիելիտ (ՇՊԱՊ): 1 դեպք 2,5 000 000 պատվաստվածից, որը զարգանում է պատվաստումից 4-30 կամ 4-75 օրվա ընթացքում՝ պատվաստվածի կամ կոնտակտավորի մոտ:

141. ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստումից հետո՝

1) տեղային՝ ներարկման տեղում կարող է առաջանալ այտուց, հիպերեմիա, ցավ, որը կարող է տևել 1-3 օր,

2) ընդհանուր՝

ա.թեթև` դիտվում է ջերմության բարձրացում պատվաստումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում և տևում է 1-2 օր,

բ. լուրջ` հազվադեպ ցնցումներ դիտվում են բարձր ջերմության ֆոնի վրա կամ առանց ջերմության, կոլապս (հիպոտոնիկ հիպոռեսպոնսիվ էպիզոդ):

142. Ռոտա պատվաստումից հետո` 1-3-րդ օրը և 4-7-րդ օրը երեխաների մոտ կարող է դիտվել գրգռվածություն, ախորժակի կորուստ, որոշ դեպքերում ջերմության բարձրացում, թուլություն, դիարեա և փսխում:

143. Պնևմո պատվաստումից հետո՝

1) տեղային՝ ներարկման տեղում 50% դեպքերում կարող է առաջանալ ցավ, այտուց,

2) ընդհանուր՝

ա. թեթև` պատվաստվածների շրջանում դիտվում է ջերմության բարձրացում >39,4°C (20 պատվաստվածից 1-ի մոտ), շատ հաճախ՝ գրգռվածություն և լաց,

բ. լուրջ՝ հազվադեպ ալերգիկ ռեակցիաներ (դերմատիտներ 1: 1000 հաճախականությամբ):

144. ԿԿԽ պատվաստումից հետո՝ 6-12 օրը կարող է զարգանալ.

1) տեղային ռեակցիա՝ ներարկման տեղում 10% դեպքերում առաջանում է այտուց, հիպերեմիա, ցավ (մինչև 3-րդ օրը),

2) ընդհանուր՝

ա. թեթև՝ 5-15% պատվաստվածների շրջանում դիտվում է ջերմության բարձրացում, լիմֆադենոպաթիա, ցան` 6-12-րդ օրը, որը տևում է 1-3 օր,

բ. լուրջ՝ ֆեբրիլ ցնցումներ 333:1000000 դեպքում, թրոմբոցիտոպենիա՝ 1:1000000 դեպքում, էնցեֆալիտ (ապացուցված չէ), անաֆիլաքսիա՝ 3.5-10:1000000 դեպքում, շճային մենինգիտ (խոզուկի բաղադրիչ), արթրիտ, արթրալգիա:

145. ԱԿԴՓ համակցված պատվաստումից հետո՝

1) տեղային՝

ա. թեթև` կապույտ հազի բջջային բաղադրիչի դեպքում 25%-ի մոտ, իսկ ոչ բջջային բաղադրիչի դեպքում՝ 5-10%-ի մոտ պատվաստման տեղում ի հայտ է գալիս կարմրություն, այտուց և ցավ,

բ. լուրջ՝ ստերիլ ինֆիլտրատը հանդիպում է 6-10:1000000 հաճախականությամբ, պայմանավորված փայտացման անատոքսինով,

2) ընդհանուր՝

ա. թեթև` ԱԿԴՓ համակցված պատվաստումից հետո ջերմային ռեակցիա, արձանագրվում է 5-10% դեպքերում,

բ. լուրջ՝ ցնցումներ, որոնք սովորաբար դիտվում են բարձր ջերմության ֆոնի վրա և հանդիպում է 1:12500 հաճախականությամբ, հիպոտոնիկ հիպոռեսպոնսիվ էպիզոդ (կոլլապս)՝ 1:1750 դեպքում, անաֆիլակտիկ շոկը հանդիպում է շատ հազվադեպ:

146. ՄՊՊ-ից հետո՝

1) տեղային ռեակցիա՝ ցավ, այտուց, կարմրություն, քոր ներարկման տեղում,

2) ընդհանուր ռեակցիա՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն:

147. Մենինգակոկային պատվաստումից հետո՝

1) տեղային՝ ներարկման տեղում ցավ, այտուց, կարմրություն,

2) ընդհանուր՝ ախորժակի բացակայություն, գլխացավ, գլխապտույտ, դիարեա, փսխում, եղնջացան, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում:

148. Վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումից հետո՝

1) տեղային՝ հազվադեպ ներարկման տեղում կարող է առաջանալ ցավ (այտուցվածություն, կարմրություն), որոնք անցնում են 1-2 օրում,

2) ընդհանուր՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, կարճատև ջերմության բարձրացում:

149. Տուլարեմիայի դեմ պատվաստումից հետո՝ վերմաշկային պատվաստման ժամանակ բոլոր պատվաստվողների մոտ առաջանում են տեղային ռեակցիաներ: Քերծվածքների տեղում 4-5 օր հետո, որոշ դեպքերում ավելի ուշ (մինչև 10 օր) զարգանում է կարմրություն և այտուց մինչև 15 մմ տրամագծով, կարող են առաջանալ բշտեր` ցորենի հատիկի մեծությամբ: 10-15-րդ օրերին առաջանում է կեղև, տեղային երևույթները մեղմանում են, կեղևի տեղում կարող է մնալ սպի: Երբեմն կարող է դիտվել քերծվածքի հարակից ավշային հանգույցների մեծացում, ցավոտություն:

150. Գրիպի դեմ պատվաստումից հետո՝

1) տեղային՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուցվածություն, կոշտություն,

2) ընդհանուր՝ գլխացավեր, մկանային ցավեր, անհանգստություն, հոգնածություն, անսովոր թուլություն:

 

Ձև 1

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԳԾԱՊԱՏԿԵՐ

 

ԲԿ-ի անվանում---------------------------Տեղամասի համարը-----------------------Տարեկան նպատակային

խումբ----------------------------------

 

ՆՊԱՏԱԿՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎ

                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               

Ամիս

Հուն-վար

Ընդ` աճող

Փե-տր-վար

Ընդ` աճող

Մա-րտ

Ընդ` աճող

Ապ-րիլ

Ընդ` աճող

Մա-յիս

Ընդ` աճող

Հու-նիս

Ընդ` աճող

Հու-լիս

Ընդ` աճող

Օգոս-տոս

Ընդ` աճող

Սեպ-տեմ-բեր

Ընդ` աճող

Հոկ-տեմ-բեր

Ընդ` աճող

Նո-յեմ-բեր

Ընդ` աճող

Դեկ-տեմ-բեր

Ընդ` աճող

ԱԿԴՓ/ՀԻԲ/
ՎՀԲ/ԻՊՊ-11

                                               

ԱԿԴՓ/ՀԻԲ/
ՎՀԲ/ԻՊՊ-3

                                               

100%
90%
80%
70%
60%
50%
40%
30%
20%
10%

0

 

 

 

 

 

 

 

1. Նույն ձևաչափով պետք է կազմել մոնիթորինգի գրաֆիկ մինչև մեկ տարեկան երեխաների մյուս պատվաստումների համար:

 

Ձև 2

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐԱՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ

(ձևն ուժը կորցրել է 26.08.24 N 271-Ն)

Ձև 3

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Պատվաստման ենթակա ազգաբնակչություն

Հիվանդության անվանում

Պատվաստում

Կրկնապատվաստում

Ազգաբնակչություն, ովքեր բնակվում են որովայնային տիֆի բարձր հիվանդացությամբ տարածքներում
Ազգաբնակչություն, ովքեր բնակվում են որովայնային տիֆի քրոնիկ ջրային բռնկումների տարածքներում
Որովայնային տիֆի գերտեղաճարակային շրջաններ և երկրներ մեկնողներին

Որովայնային տիֆ

Սկսած 3 տարեկանից կամ

 ըստ պատվաստանյութի հրահանգի

3 տարի հետո կամ ըստ պատվաստանյութի հրահանգի

Մենինգակոկային վարակի հետ շփված անձինք՝ տնային և կազմակերպ օջախներում

Մենինգակոկային վարակ

Ըստ պատվաստանյութի հրահանգի

Ըստ պատվաստանյութի հրահանգի

Վիրուսային հեպատիտ Ա-ի դեպքի հետ շփված անձինք
ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք,
Լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք
Վիրուսային հեպատիտ Ա-ով բարձր հիվանդացությամբ տարածքներ մեկնող անձինք

Վիրուսային հեպատիտ Ա

Սկսած 12 ամսականից կամ ըստ պատվաստա-նյութի հրահանգի

 

Ավստրալիական հակածինակիրների (այսուհետև՝ HbsAg–ակիրներ), ինչպես նաև սուր կամ քրոնիկ ՎՀԲ -ով հիվանդների ընտանիքների չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք,
Մանկատների և հատուկ /գիշերօթիկ/ հանրակրթական կազմակերպությունների երեխաներ և սպասարկող անձնակազմ,
Պարբերաբար արյան պատրաստուկներ ստացող, ինչպես նաև հեմոդիալիզի ենթակա անձինք, լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցող, ուռուցքաարյունաբանական, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Ց-ով հիվանդներ,
Մինչև 60 տարեկան շաքարային դիաբետ ունեցող անձինք՝ ախտորոշումից հետո հնարավորինս վաղ ժամկետում,
60 տարեկանից բարձր շաքարային դիաբետ ունեցող անձինք՝ ըստ բուժող բժշկի կողմից ՎՀԲ -ով վարակվելու հավանական ռիսկի գնահատման,
Վիրաբույժներ, մանկաբարձ/գինեկոլոգներ, ատամնաբույժներ, միջամտություն կատարող և պատվաստում իրականացնող բուժքույրեր, արյան փոխներարկման և հեմոդիալիզի, նարկոլոգիական, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման բաժանմունքների (կենտրոնների), ինչպես նաև լաբորատորիաների և մանրէազերծման բաժանմունքների բուժաշխատողներ,
Բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ, ովքեր մասնագիտական գործունեության հետ կապված, շփվում են արյան, դրա բաղադրամասերի և կենսաբանական հեղուկների հետ,
Դոնորական և ընկերքային արյունից ստացված իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությամբ զբաղվող անձինք, արյան ծառայության կազմակերպությունների անձնակազմ,
Բժշկական միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողներ (առաջնահերթ շրջանավարտներ),
Ներարկման ճանապարհով թմրանյութեր օգտագործող, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին պատկանող կամ հաճախակի տարբեր զուգընկերներ ունեցող անձինք, կալանավորված անձինք և դատապարտյալներ,
Գեղեցկության սրահների կոսմետիկ միջամտություն իրականացնողներ՝ վարսահարդար, մատնահարդար և այլն:

Վիրուսային հեպատիտ Բ

Ցանկացած տարիքում

Բացառիկ դեպքերում (ճանապարհորդություն կամ երբ անհրաժեշտ է ապահովել արագ պաշտպանություն) կատարվում է ՎՀԲ -ի դեմ պատվաստում արագացված ժամանակացույցով՝ 0, 7-րդ և 21-րդ օրերին, իսկ 4-րդ դեղաչափը՝ 1-ին դեղաչափից 12 ամիս հետո:
Նախկինում պատվաստված անձանց մոտ արյան մեջ հակա-HBs հակամարմինների <10 ՄՄ/մլ խտության դեպքում առաջարկվում է կրկնապատվաստում 3 լրացուցիչ դեղաչափով, այնուհետև հակամարմինների տիտրի որոշում՝ 3-րդ դեղաչափից
1-2 ամիս հետո

Հղիներ,
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ
65 տարեկանից բարձր տարիքի անձինք
Բուժաշխատողներ,
Զորակոչային տարիքի անձինք, զինծառայողներ,
Քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սիրտ-անոթային համակարգի, երիկամային, շաքարային դիաբետով հիվանդներ),
Մանկատների և դպրոց-ինտերնատների սաներ և սպասարկող անձնակազմ,
Ծերանոցի բնակիչներ և սպասարկող անձնակազմ, հոգեկան առողջության կենտրոնների հիվանդներ և սպասարկող անձնակազմ,

Սեզոնային գրիպ

Սկսած 6 ամսականից

Յուրաքանչյուր սեզոնին

Համաճարակային պարօտիտի օջախի կոնտակտավորներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել,
Բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել

Համաճարակային պարօտիտ

Սկսած 12 ամսականից, ԿԿԽ պատվաստանյութի դեպքում՝ 6 ամսականից

 

Կարմրուկի օջախի կոնտակտավորներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել,
Բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել

Կարմրուկ

Սկսած 6 ամսականից` շփումից մինչև 72 ժամվա ընթացքում

 

Դիֆթերիայի օջախի կոնտակտավորներ, ովքեր չեն պատվաստվել
Բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ, ովքեր չեն պատվաստվել

Դիֆթերիա

Սկսած 6 շաբաթականից

 

1.Տուլարեմիայի տեսակետից էնզոոտիկ տարածքների ազգաբնակչություն, ինչպես նաև աշխատանքային նպատակով նշված վայրեր ժամանած անձինք`

1) կրծողների շրջանում տուլարեմիայի էպիզոոտիայի առկայության դեպքում,

2) ընտանի կենդանիների շրջանում հիվանդ կենդանիների հայտնաբերման դեպքում,

2.Անձինք, ովքեր աշխատում են տուլարեմիայի հարուցչի կենդանի կուլտուրաների հետ

Տուլարեմիա

Սկսած 7 տարեկանից

5 տարի հետո

1.Ջրծաղիկի օջախի կոնտակտավորներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել,
2.Բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ, ովքեր չեն հիվանդացել և չեն պատվաստվել

Ջրծաղիկ

Սկսած 9 ամսականից` շփումից մինչև 72 ժամվա ընթացքում

 

1. Նախաազդակային կանխարգելում՝

1) անձինք, ովքեր աշխատում են թափառող կենդանիների հետ,

2) կատաղության «վայրի» վիրուսի հետ աշխատողները,

3) անասնաբույժները, որսորդները, անտառապահները, սպանդանոցի աշխատողները,
2. Հետազդակային կանխարգելում՝ ըստ հրահանգի

Կատաղություն

Համաձայն պատվաստանյութի հրահանգի

 

Դեղին տենդի առումով էնզոոտիկ վայրեր ունեցող մի շարք երկրներ մեկնողներին
Դեղին տենդի հարուցիչի կենդանի կուլտուրայի հետ աշխատողները

Դեղին տենդ

Սկսած 9 ամսականից

 

1.Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված ռիսկի խմբեր

Կորոնավիրուսային հիվանդություն

Ըստ ԱՀԿ առաջարկների կամ պատվաստանյութի կիրառման հրահանգի

Ըստ ԱՀԿ առաջարկների կամ պատվաստանյութի կիրառման հրահանգի

  (ձևը փոփ., խմբ. 26.08.24 N 271-Ն)

 

Ձև 4

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐՈՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԵՐԱՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ)

 

Արյան պատրաստուկներ

Դեղաչափ

Պատվաստման հետաձգման ժամկետ

1. Իմունագլոբուլիններ

հեպատիտ Ա

հեպատիտ Բ

հակափայտացման

կարմրուկի դեմ

հակակատաղության

3,3 մգ/կգ

10 մգ/կգ

10 մգ/կգ

40 մգ/կգ

20 ՄՄ/կգ

3 ամիս

3 ամիս

3 ամիս

5 ամիս

3 ամիս

2.Լվացված էրիթրոցիտներ
3.Էրիթրոցիտար զանգված
4.Ամբողջական արյուն
5.Թրոմբոցիտար զանգված, շիճուկ

10 մլ/կգ
10 մլ/կգ
10 մլ/կգ
10 մլ/կգ

0 ամիս
3-5 ամիս

6 ամիս

7 ամիս

6.Ներերակային իմունագլոբուլին

300-400 մգ/կգ

750 մգ/կգ

1000 մգ/կգ

> 1500 մգ/կգ

8 ամիս

9 ամիս

10 ամիս

11 ամիս

 

Ձև 5

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԹԻՎ ----------

 

Կազմակերպության անվանում ----------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------Խոտանման ամսաթիվ ------------------------------------------------------------------20   թ.

Խոտանման արձանագրությունը կազմվել է վերոհիշյալ կազմակերպության տնօրենի թիվ _______ հրամանով կազմավորված հանձնաժողովի նախագահի և անդամների մասնակցությամբ`

Նախագահ-------------------------------------------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, պաշտոն

 

Անդամներ /անուն, ազգանուն, պաշտոն/`

 

1.

  -------------------------------------------------------------------------------------------------

2.

  -------------------------------------------------------------------------------------------------

3.

  -------------------------------------------------------------------------------------------------

4.

  -------------------------------------------------------------------------------------------------

5.

  -------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

 

 

Խոտանման ենթակա ԲԻԿՊ-ներ և օժանդակ պարագաներ`

 

Հ/Հ

Խոտանման ամսաթիվ

ԲԻԿՊ-ների և օժանդակ պար ագաների անվանում

Շշիկի/սրվակի քանակ

Դեղաչափ

Սերիա

Պիտանելիության ժամկետ

Մեկ դեղաչափի արժեք

               

 

Խոտանման պատճառ -----------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Խոտանված ԲԻԿՊ-ները և պատվաստումների օժանդակ պարագաները պահվում են պահեստային մասում` մինչև ոչնչացման համար համապատասխան թույլտվությունը:

Նախագահ -------------------------------------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, ստորագրություն

 

Անդամներ /անուն, ազգանուն, ստորագրություն/`

 

1. -------------------------------------------------------------------------------------------------------------------

2. -------------------------------------------------------------------------------------------------------------------

3. -------------------------------------------------------------------------------------------------------------------

4. -------------------------------------------------------------------------------------------------------------------

5. -------------------------------------------------------------------------------------------------------------------

Տնօրեն ________________________________

Ստորագրություն

Կնիք

 

Նախագահ՝ իմունականխարգելման կաբինետի պատասխանատու---------

Անդամներ՝ իմունականխարգելման կաբինետի սառը շղթայի պատասխանատու----

 

Հաշվապահ՝-------

(ձևը փոփ. 26.08.24 N 271-Ն)

 

Ձև 6

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

--------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանում)

 

Սառնարանային սարքավորման տեսակ /սառնարան/սառցարան/ և գույքագրման համար -----------------------

Պատասխանատու --------------------------------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, պաշտոն

 

Սկիզբ «-------»----------20--------թ.

Վերջ «--------»---------20---------թ.

 

Ա Մ Ի Ս

Ամսաթիվ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Առավոտ

                                                             

Երեկո

                                                             

Ջերմային զգայորոշիչ

                                                             

Սառեցման զգայորոշիչ՝ ըստ ֆրիջ-թագի տվյալների

                                                             

 

1. Զգայորոշիչների վիճակի փոփոխության դեպքում կատարել գրանցում տվյալ օրվա համապատասխան սյունակում` նշելով ՊՇՑ-ի՝ պատվաստանյութի շշիկի ցուցիչի աստիճանի (1,2,3,4) փոփոխությունը, իսկ սառեցման զգայորոշիչի դեպքում` X:

 

Ըստ օրերի կառուցվում է նաև ջերմային հսկողության գծապատկերը (կազմվում է տվյալ ամսվա յուրաքանչյուր օրվա համար)

 

0
9
8
7
6
5
4
3
2
1
0
-1
-2
-3
-4
 
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   
                                                                                   

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

                                         

 

Ձև 7

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

Մարզ-------------------

ԲԿ-ի անվանում --------------------------------

Սառնարանի համար------------

Ամիս և տարի

Սարքավորում

Ամսաթիվ

Առավոտ

Երեկո

▲°C

Ազդանշան / ОК

Տևողու-թյունը

Գրանցողի ԱԱՀ

▼°C

Ազդանշան / ОК

Տևողություն

Գրանցողի ԱԱՀ

                     
                     

                   

Նշումներ

                   

 

Ձև 8

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ԱՆՎՏԱՆԳ ԱՅՐՄԱՆ ՏՈՒՓԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

-------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանում)

 

  Սկիզբ «-------»------------20--------թ.

Վերջ «--------»------------20-------թ.

 

ԱԱՏ-ի հանձնման /ոչնչացման
օր, ամիս, տարի/

Տուփերի քանակ

Ոչնչացման վայր

Ստորագրություն

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ձև 9

 

ՑԱՆԿ

ԼՈՒՐՋ ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ

 

Հ/Հ

Պատվաստանյութ

ՀԱԴ

Առաջացման ժամկետ

Տեղային

Ընդհանուր

 

ԲՑԺ

թարախային լիմ‎ֆադենիտ

 

2 - 6 ամիս

ԲՑԺ օստեիտ

 

1 - 12 ամիս

 

դիսեմինացված ԲՑԺ

1 - 12 ամիս

 

ՎՀԲ

 

անա‎ֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

ԿԿԽ

ցնցումներ

6 - 12 օր

թրոմբոցիտոպենիա

15 - 35 օր

անաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

Արթրիտ1

1 - 3 շաբաթ

 

ՕՊՊ

 

ՊԱՊ2

4 - 30 օր, 4 - 75 օր

 

ԱԿԴՓ

(համակցված)

 

ցնցումներ

0 - 2 օր

ստերիլ ինֆիլտրատ
(փայտացման անատոքսին)

 

1 - 6 շաբաթ

 

հիպոտոնիկ, հիպոռեսպոնսիվ էպիզոդ

0 - 24 ժամ

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

Էնցեֆալոպաթիա3

0 - 2 օր

Գիեն-Բարեի համախտանիշ4

1 - 6 շաբաթ

 

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ

 

ցնցումներ

0 - 2 օր

հարատև անմխիթար լաց, գրգռվածություն, քնկոտություն

0 - 24 ժամ

ստերիլ ինֆիլտրատ
(փայտացման անատոքսին)

 

1 - 6 շաբաթ

 

հիպոտոնիկ, հիպոռեսպոնսիվ էպիզոդ

0 - 24 ժամ

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

ԱԿԴՓ/ԻՊՊ ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչով

 

ցնցումներ

0 - 2 օր

ստերիլ
ինֆիլտրատ
(փայտացման անատոքսին)

 

1 - 6 շաբաթ

 

հիպոտոնիկ, հիպոռեսպոնսիվ էպիզոդ

0 - 24 ժամ

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

ԱՓԴԿ ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչով

 

ցնցումներ

0 - 2 օր

Ստերիլ ինֆիլտրատ
(փայտացման անատոքսին)

 

1 - 6 շաբաթ

 

հիպոտոնիկ, հիպոռեսպոնսիվ էպիզոդ

0 - 24 ժամ

 

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

ԱԴՓ-Մ

 

ցնցումներ

0 - 2 օր

Ստերիլ ինֆիլտրատ
(փայտացման անատոքսին)

 

1 - 6 շաբաթ

 

հիպոտոնիկ, հիպոռեսպոնսիվ էպիզոդ

0 - 24 ժամ

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

Ռոտա վիրուսային
պատվաստա նյութ

-

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

Պնևմակոկային պատվաստանյութ

 

դերմատիտ

 

 

Մենինգակոկային

 

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

Տուլարեմիա

 

ավշային հանգույցների մեծացում

 

 

Վիրուսային հեպատիտ Ա

-

ա‎նաֆիլաքսիա

0 - 1 ժամ

 

Սեզոնային գրիպ

 

էնցեֆալոմիելիտ, Գիեն Բարեի համախտանիշ

 

 

1. դեռահասների և մեծահասակների շրջանում,

2. պատվաստանյութ ասոցացված պոլիոմիելիտ,

3. էնցեֆալոպաթիայի կապը պատվաստման հետ ապացուցված չէ,

4. Գիեն -Բարեի համախտանիշի կապը ԿԿԽ, ՕՊՊ և ՎՀԲ (ռեկոմբինանտ) պատվաստանյութերի հետ հաստատված չէ, իսկ ԱԿԴՓ-ի դեպքում՝ հանդիպում է շատ հազվադեպ, կապված կապույտ հազի բաղադրիչի հետ:

 

Ձև 10

 

Ց Ա Ն Կ

ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ

 

Հ/Հ

Առաջացման ժամկետ (պատվաստումից հետո)

Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր

1.

24 ժամվա ընթացքում

ծանր ալերգաբանական ռեակցիա
անաֆիլաքսիա
հարատև անմխիթար լաց (3 ժամ և ավել)
հիպոտոնիկ հիպոռեսպոնսիվ էպիզոդ (ՀՀԷ, կոլլապս)
տոքսիկ շոկի համախտանիշ

2.

7 օրվա ընթացքում /եզակի դեպքերում ավելի ուշ/

ծանր տեղային ռեակցիա
սեպսիս
ինֆիլտրատ` ներարկման տեղում, մանրէային

3.

1- 6 շաբաթվա ընթացքում
(1-6 շաբաթը ստերիլ ինֆիլտրատի պահպանման տևողությունն է)

ինֆիլտրատ՝ ներարկման տեղում, ստերիլ

4.

15 օրվա ընթացքում

ցնցումներ, ներառյալ` ֆեբրիլ (6-12-րդ օրը կարմրուկ/ԿԿԽ, 0-2 օրը` ԱԿԴՓ, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ)
էնցեֆալոպաթիա (6-12 օրը կարմրուկ/ԿԿԽ, 0-2 օրը` ԱԿԴՓ համակցված)

5.

3 ամսվա ընթացքում

սուր թորշոմած կաթվածահարություն (4-30 օրը ՕՊՊ–ից հետո, 4-75 օրը` կոնտակտավորների շրջանում)
բազկային նևրիտ (2-28 օրը` փայտացման անատոքսին)
թրոմբոցիտոպենիա (15-35 օրը` ԿԿԽ)

6.

ԲՑԺ պատվաստումից հետո`
1-12 ամսվա ընթացքում

լիմֆադենիտ (2-6 ամիս)
դիսեմինացված ԲՑԺ վարակ
օստեիտ/օստեոմիելիտ

7.

Ջերմության բարձրացում
(48 ժամվա ընթացքում)

39,5 ° C և բարձր

8.

30 օրվա ընթացքում

Ցանկացած մահվան, հոսպիտալացման կամ այլ ծանր և անսովոր դեպք, որոնք բուժաշխատողի կարծիքով կապված են պատվաստման հետ

 

Ձև 11

 

ՑԱՆԿ

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ (ՀԱԴ) ԲՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ

 

ՀԱԴ

Սահմանում

Բուժում

Պատվաստանյութ

1.Սուր թորշոմած կաթվածահարություն(պատվաստանյութ ասոցացված պոլիոմիելիտ)

Թորշոմած կաթվածահարության սուր սկիզբ` 4-30 օրը պատվաստվողի կամ 4-75 օրը` կոնտակտավորի մոտ

Ախտանշանային
բուժում

ՕՊՊ

2.Անաֆիլաքսիա,
ծանր ալերգաբանա
կան ռեակցիա

Ծանր, արագ զարգացող ալերգիկ ռեակցիա (1-48 ժ ընթացքում), որը բերում է ցիրկուլյատոր անբավարարության, բրոնխոսպազմի, լարինգոսպազմի, կոկորդի այտուցի
Բնութագրվում է հետևյալ 1 կամ ավելի նշաններով.
 սուլող, դժվարացած շնչառություն` բրոնխոսպազմի հետևանքով
 լարինգոսպազմ/կոկորդի այտուց
 մեկ կամ ավելի մաշկային արտահայտություններ. տարածուն եղնջացան, դեմքի այտուց կամ տարածուն այտուց

Անաֆիլակտիկ շոկի բուժումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված գործողությունների ստանդարտ ընթացակարգերով

 Բոլորը

3.Արթրալգիա

Հոդացավ (սովորաբար փոքր պերիֆերիկ հոդերի): Կայուն, եթե տևում է 10 օրից ավել և տրանզիտոր` մինչև 10 օր:

Հնարավոր է ինքնալավացում, անհրա-ժեշտության դեպքում` ցավազրկողներ

Կարմրախտ, ԿԿԽ

4.Բազկային նևրիտ

Կայուն, հաճախ սուր ցավ ուսագոտում և բազկի շրջանում, որին մի քանի օրում հաջորդում է ուսագոտու/բազկի մկանների թուլություն: Հնարավոր է զգացողության կորուստ
Կարող է ի հայտ գալ ներարկման տեղում կամ հակառակ կողմում, երբեմն` միաժամանակ երկու կողմերում: 2-28 օրերին պատվաստումից հետո

Ախտանշանային բուժում (ցավազրկողներ)

Փայտացման անատոքսին

5.Դիսեմինացված ԲՑԺ վարակ

ԲՑԺ–ից հետո 1-12 ամսվա ընթացքում զարգացած տարածված վարակ, որը հաստատվում է Բովիսի միկոբակտերիաների` ԲՑԺ-ի շտամների անջատումով: Զարգանում է իմունային անբավարարության դեպքում

Հակատուբերկուլոզային դեղամիջոցներ

ԲՑԺ

6.Էնցեֆալոպաթիա

Սուր սկիզբ, որը բնութագրվում է հետևյալ երեք ախտանշաններից ցանկացած երկուսով.
 ցնցումներ
 գիտակցության ծանր խանգարում՝ մեկ օր կամ ավել 
վարքագծի հստակ փոփոխություն՝ մեկ օր կամ ավել
ԱԿԴՓ-ից հետո 48 ժամվա ընթացքում, ԿԿԽ–ից՝ 6-12-րդ օրը

Ախտանշանային բուժում

Կարմրուկ, ԱԿԴՓ (համակցված)

/կապույտ հազի բաղադրիչ/

7.Տենդ

Դասակարգվում է.

ծանր` 39.5-39.9° C

ծայրահեղ ծանր` 40° C և բարձր

Ախտանշանային բուժում
հակացուցում չէ հետագա պատվաստումների համար

Բոլորը

8.Հիպոտոնիկ- հիպոռեսպոնսիվ էպիզոդ (կոլլապս)

Հանկարծակի սկիզբ (պատվաստումից հետո 24 ժ ընթացքում, սովորաբար 12 ժ-ից քիչ): Բնութագրվում է հետևյալ բոլոր ախտանշանների առկայությամբ.
· Թուլություն (հիպոտոնիա)
· թույլ պատասխան ռեակցիա (հիպոռեսպոնսիվ)
· գունատություն/ցիանոզ կամ
· ընկալման/հիշողությա թուլություն

Բուժում չի պահանջում և հակացուցում չէ հետագա պատվաստումների համար

Բոլորը

9.Թարախակույտ ներարկման տեղում

Ֆլուկտուացիա կամ ներարկման տեղում թարախակույտ՝ խուղակով: Մանրէային, եթե կա վարակի ապացույց (մանրէային բորբոքման ախտանշաններ, ջերմություն, ցանքսով անջատված գաղութ), ստերիլ, եթե վերոհիշյալ ախտանշանները բացակայում են

Վիրահատական միջամտություն, հակաբիոտիկներ՝ մանրէային թարախակույտի դեպքում

Բոլորը

10.Լիմֆադենիտ (ներառյալ թարախային)

Առնվազն մեկ մեծացած ավշային հանգույց >1,5 սմ կամ խուղակով ավշային հանգույց` ավիշի կամ ինֆիլտրատի արտահոսքով: Բացառապես ԲՑԺ-ից հետո 2-6 ամսվա ընթացքում, պատվաստման կողմում (հիմնականում անութափոսում)

Կարող է բուժվել առանց միջամտության: Երբեմն վիրաբուժական միջամտություն` տեղային հակատուբերկուլոզային դեղամիջոցների կիրառումով: Հակատուբերկուլոզային համակարգային բուժումն անարդյունավետ է

ԲՑԺ

11.Օստեիտ/օստեոմիելիտ

Միկոբակտերիա Բովիսի ԲՑԺ-ի շտամի անջատումով

Հակատուբերկուլոզային դեղամիջոցներով

ԲՑԺ

12.Հարատև անմխիթար լաց

Բարձր ճիչով լաց՝ 3 ժամ և ավել տևողությամբ

Ինքնուրույն կայունանում է 1 օրվա ընթացքում, կարելի է կիրառել ցավազրկողներ
Հակացուցում չէ հետագա պատվաստումների համար

ԱԿԴՓ/ՎՀԲ/
ՀԻԲ/ԻՊՊ

13.Ցնցումներ

Տարածուն ցնցումներ, որոնք չեն զուգորդվում օջախային նյարդաբանական նշաններով, ֆեբրիլ՝ եթե ջերմությունը > 37.5 ° C, աֆեբրիլ` եթե ջերմությունը նորմալ է

Ախտանշանային բուժում

Բոլորը, հատկապես
ԱԿԴՓ/ՎՀԲ/
ՀԻԲ/ԻՊՊ,
կարմրուկ

14.Սեպսիս

Սուր սկիզբ, տարածուն մանրէային վարակ, հաստատված (եթե հանրավոր է) արյան դրական ցանքսով: Հնարավոր պատճառը ծրագրային սխալն է: Պատվաստումից 7 օր հետո

Կարևոր է վաղ հայտնաբերումը, բուժումը, հոսպիտալացումը և արտաընդերային հակաբիոտիկների և հեղուկների ներարկումը

Բոլորը

15.Ծանր տեղային ռեակցիա

Կարմրություն և/կամ այտուց ներարկման տեղում և հետևյալ ախտանշաններից մեկը կամ ավել.
· այտուցի տարածում շրջակա հյուսվածքների վրա
· ցավի, կարմրության և այտուցի տևողությունը` 3 օրից ավել
· հոսպիտալացում

Սովորաբար բուժում չի պահանջում, անցնում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթվա ընթացքում
Ախտանշանային բուժում ցավազրկողներով
Հակաբիոտիկներ չեն կիրառվում

Բոլորը

16.Թրոմբոցիտոպենիա

Թրոմբոցիտների քանակի իջեցում, որը բերում է կապտուկների և/կամ արյունահոսության

Պատվաստումից 12-25 օր հետո
Սովորաբար ընթանում է թեթև, ինքնալավացումով, հազվադեպ անհրաժեշտ է լինում ստերոիդների կամ թրոմբոցիտների ներմուծում

ԿԿԽ

17.Տոքսիկ շոկի համախտանիշ

Պատվաստումից մի քանի ժամ հետո ջերմության կտրուկ բարձրացում, ինչպես նաև փսխում, դիարեա
Հաճախ բերում է մահվան 24-48 ժ ընթացքում
Հնարավոր պատճառը ծրագրային սխալն է

Կարևոր է վաղ հայտնաբերումը, հոսպիտալացումը բուժումը

Բոլորը

Ձև 12

 

ՑԱՆԿ

ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿԻ ԵՎ ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ

 

 

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ

ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿ

ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

1.

Գիտակցության փոփոխություն

Երկարատև

Կարճատև

2.

Ցածր զարկերակային ճնշում

Այո

Այո

3

Թույլ սրտազարկ, կամ վերջինիս բացակայություն

Այո

Ոչ (ուժգին, լեցուն սրտազարկ)

4.

Սառը վերջույթներ

Այո

Այո

5.

Դեմքի կարմրություն

Այո

Ոչ

6.

Բարձր քրտնարտադրություն

Այո

Այո

7.

Մաշկային ծածկույթների գունատություն

Ոչ

Այո

8.

Բրոնխոսպազմ

Այո

Ոչ

9.

Դժվարացած, աղմկոտ շնչառություն

Այո

Ոչ

10.

Մաշկային ծածկույթների քոր

Այո

Ոչ

11.

Ցան

Այո

Ոչ

»:

(հավելվածը խմբ., փոփ. 26.08.24 N 271-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.08.2024, N 271-Ն 28.08.2024, N 87-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան