Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
07.05.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
07.05.2024
Дата вступления в силу
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 37-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ին և 4-րդ դասարանների «Մայրենի», 9-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու», 9-րդ դասարանի «Գրականություն», 12-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 37-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

ՄԱՅՐԵՆԻ

 

(տարրական ծրագիր. 1 - 4-րդ դասարաններ)

 

* Բոլոր թեմաները կրկնվում են 1 – 4-րդ դասարաններում՝ աստիճանաբար խորանալով և ընդլայնվելով ենթաթեմաների միջոցով:1

** Թեմաների ուսումնասիրման հաջորդականությունը կարող է տարբեր լինել՝ ուսուցիչների կամ դպրոցի ցանկությամբ՝ հաշվի առնելով մյուս ուսումնական առարկաների հետ հնարավոր առնչությունները, միասնացման /ինտեգրման/ հնարավորությունները:

*** Ենթաթեմաները որոշվում են՝ հարազատ մնալով թեմայի գաղափարախոսությանն ու բովանդակությանը:

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

 

 

 

1 - 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

1. սեփական ներաշխարհը (ներկայացնել ինքն իրեն, խոսել իր ցանկությունների, հետաքրքրությունների, հույզերի, վերաբերմունքի մասին),

2. սեփական արժեքները (ներկայացնել և հիմնավորել՝ ինչ է սիրում, ինչին է հավատում, ինչ ցանկություններ և նպատակներ ունի),

3. իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական ձեռքբերումները (ներկայացնել սեփական կենսակերպը, ուսումնառությունը, վերլուծել իր որոշումների ու համապատասխան քայլերի, սովորությունների ազդեցությունը իր ինքնազգացողության, կյանքի որակի վրա, քննարկել ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ մարդկանց հետ փոխհարաբերությունները),

4. իր իրավունքները և պարտականությունները (վերլուծել տանը, դպրոցում և դպրոցից դուրս իր դերերը, քննարկել տարբեր իրավիճակներում մարդկանց և շրջապատի նկատմամբ վերաբերմունքի և վարքագծի ընդունելի մոտեցումները, խոսել մարդկային որակների ու արժեքների մասին):

ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

1. ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը (պատմելու, կարդալու, խոսելու միջոցով ներկայացնել ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները տարբեր ոլորտներում՝ կենցաղ, դպրոց, խաղեր, մոլորակ և այլն),

2. ծննդավայրը, բնակավայրը, հայրենիքը (կարդալու, տեսնելու, քննարկելու միջոցով բացահայտել իր ծննդավայրը, բնակավայրը, ավելի լավ ճանաչել սեփական հայրենիքը, արտահայտել իր կարծիքն ու վերաբերմունքը, ներկայացնել իր դերն ու պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում),

3. հայ և այլազգի նշանավոր մարդկանց կամ տոհմերի պատմությունը (քննարկել նշանավոր մարդկանց կյանքն ու գործունեությունը, նրանց դերը մարդկության, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության կերտման գործում, ներկայացնել մեր ժողովրդի անցած հերոսական անցյալը),

4. ճանապարհորդություններ, հայտնագործություններ (ներկայացնել մարդկանց, մասնավորապես՝ աշխարհի տարբեր մասերում ապրող երեխաների հետաքրքրությունները, նախասիրություններն ու ձգտումները, մարդկանց տեղաշարժերը (միգրացիաներ), հարմարումը նոր միջավայրին):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ

 

 

1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է.

1. մարդկանց փոխհարաբերությունները, դերերն ու պատասխանատվությունը (քննարկել՝ ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց կյանքը ընտանիքում, դպրոցում, համայնքում, խոսել պատկանելության (ընտանիքին, դպրոցին, համայնքին, երկրին) և պատասխանատվության մասին, վերլուծել մարդկանց հետ շփվելու, համագործակցելու, համատեղ նպատակներ իրագործելու մասին, ներկայացնել տարբեր դերեր ստանձնելու հնարավորությունները),

2. մարդու տնտեսական գործունեությունը (խոսել մարդկանց գործունեության բազմազանության մասին, քննարկել՝ ինչու և ինչպես են մարդիկ սովորում և աշխատում, ինչպես են ստեղծում բարիքներ, ինչպես են մարդկանց գործողությունները փոխում իրենց կյանքն ու աշխարհը):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ

 

1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

1. մտքերն ու զգացումները արտահայտելու, վերլուծելու և ստեղծագործելու եղանակները (ներկայացնել՝ ինչպես են մարդիկ արտահայտում իրենց մտքերն ու զգացումները, քննարկել՝ ինչպես են ըստ իրավիճակի ընտրում իրենց մտքերն արտահայտելու արդյունավետ ձևեր, համադրում խոսքային և ոչ խոսքային ձևերը, խոսել մարդուն բնորոշ ստեղծագործելու պահանջմունքի մասին),

2. մշակութային արժեքները (վերլուծել մարդու կյանքում արվեստի դերն ու նշանակությունը, քննարկել՝ ինչպես են կյանքի տարբեր բնագավառները, նաև բնության բազմազանությունն արտացոլվում արվեստի տարբեր ճյուղերում, խոսել մեր՝ որպես հնագույն ժողովրդի և նրա ստեղծած մշակութային, ազգային արժեքները ճանաչելու անհրաժեշտության, դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի, տարբեր ազգերի մշակույթների նկատմամբ լայնախոհության դրսևորումների մասին):

ԻՆՉՊԵՍ Է «ԱՇԽԱՏՈՒՄ» ԱՇԽԱՐՀԸ

 

1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

1. բնությունը, նրա օրենքները (խոսքային տարբեր գործողությունների միջոցով ճանաչել բնական երևույթները, բացահայտել աշխարհի մասին երեխաներին հետաքրքրող և մատչելի օրենքներն ու գործընթացները, տիեզերքը),

2. գիտական հայտնագործությունները, գիտության և տեխնիկայի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա (ներկայացնել մարդու երևակայության, ստեղծագործական մտքի արդյունքները և դրանց կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում, վերլուծել գիտության զարգացման ազդեցությունը մարդու կյանքի և գործունեության վրա, ներկայացնել հայերի ներդրումը աշխարհի գիտական և մշակութային կյանքում):

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՊՐՈՒՄ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

 

1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝

1. մարդկանց և մյուս կենդանի էակների համատեղ գոյությունը (քննարկել մարդու և բնության փոխազդեցություններին, բնական ռեսուրսներին ու դրանց խելամիտ օգտագործման տարբերակներին, մարդու տնտեսական գործունեությանն ու շրջակա միջավայրի վրա նրա ազդեցությանը, մարդկանց իրավունքներին ու պարտականություններին վերաբերող հարցերը),

2. կոնֆլիկտների լուծման եղանակները (խոսել միջանձնային հարաբերությունների, մարդկանց միջև ծագող անհամաձայնություններն ու կարծիքների բախումը լուծելու եղանակների մասին, քննարկել մեր հայրենիքը և առհասարակ աշխարհը ավելի խաղաղ ու ապահով դարձնելու անհրաժեշտությունն ու այդ առումով մարդկանց պատասխանատվությունը):

___________________

1 Մոտեցումը՝ ըստ Միջազգային բակալավրիատի (https://www.ibo.org/)

 

ՄԱՅՐԵՆԻ

 

 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ

 

Գրաճանաչություն

Հիմնական նպատակներ

1. բավարարել հաղորդակցվելու պահանջմունքը

2. խթանել ինքնարտահայտվելու ցանկությունը

3. զարգացնել լսելու և խոսելու կարողությունները

4. հարստացնել բառապաշարը

5. զարգացնել հնչյունային լսողությունը, կարդալու և գրելու կարողությունները

6. զարգացնել իմացական գործընթացները

Վերջնարդյունքներ

1. Խոսի իր, իր ցանկությունների, առանձնահատկությունների, իրեն հետաքրքրող հարցերի, իր կատարած գործողությունների մասին:

2. Լսի խոսողին, համապատասխան արձագանք տա:

3. Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, իրեն հետաքրքրող թեմաների մասին:

4. Ունկնդրի ոչ ծավալուն գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի բովանդակության վերաբերյալ հարցերին:

5. Կարդա բառեր, բառակապակցություններ, մի քանի նախադասություններից կազմված փոքր տեքստեր:

6. Արտահայտի իր մտքերը կարդացածի վերաբերյալ, պատասխանի կարդացածի վերաբերյալ հարցերին:

7. Արտասանության միջոցով տարբերակի ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

8. Խոսքում տեղին և ճիշտ կիրառի նոր սովորած բառերը:

9. Կողմնորոշվի տողերի մեջ, գրի հայերենի ձեռագիր փոքրատառերն ու մեծատառերը:

10. Գրի բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, ոչ ծավալուն տեքստ՝ պահպանելով վայելչագրական պարզ կանոնները:

11. Աշխատի խմբում՝ ստանձնելով որոշակի դերեր:

12. Լսի հրահանգները և համապատասխան արձագանք տա:

13. Հետևի անձնական հիգիենային, կոկիկ և խնամքով վերաբերվի անձնական օգտագործման իրերին:

Բովանդակություն

1. Պատմություններ, հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, հումորային մանրապատումներ երեխաների, նրանց հետաքրքրությունների ու զբաղմունքների, արկածների, տան և ընտանիքի, դպրոցի ու դպրոցական առօրյայի, ընկերների, ընկերության և մարդկանց փոխհարաբերությունների մասին:

2. Ոչ գրական պարզ տեքստեր մարդկանց զբաղմունքների, հետաքրքրությունների, մարդու ստեղծած բարիքների, ընկերության, մարդու մարմնի կառուցվածքի ու աշխատանքի, հիգիենայի մասին:

3. Հայերենի հնչյունները (ձայնավոր և բաղաձայն):

4. Հայերենի տառերը (տպագիր և ձեռագիր):

5. Վանկ, բառ, նախադասություն, տեքստ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Պատմել իր, իր ընտանիքի, տան, ընկերների, խաղալիքների և այն ամենի մասին, ինչ շրջապատում է իրեն, կատարած գործողությունների, տարբեր իրադարձությունների մասին՝ ցանկության դեպքում օգտվելով իր նկարած նկարներից, լուսանկարներից, տեսաձայնագրություններից կամ օգտագործելով իրեր, առարկաներ, արտահայտել վերաբերմունք:

2) Սովորել և արտասանել փոքրիկ բանաստեղծություններ, մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, կատարել արտասանական վարժություններ մանրապատում ստեղծագործությունների կիրառմամբ:

3) Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների վերաբերյալ, հորինել հեքիաթներ:

4) Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

5) Ունկնդրել և վերարտադրել հեքիաթ, պատմություն, առակ և այլն:

6) Արտասանել փոքրիկ բանաստեղծություններ, հանելուկներ:

7) Կատարել հնչյունային լսողությունը զարգացնող վարժություններ, բառի մեջ առանձնացնել հնչյունը/հնչյունները, որոշել հնչյունի ձայնավոր կամ բաղաձայն լինելը խաղերի, գործնական աշխատանքների միջոցով:

8) Կատարել վարժություններ նույն հնչյունը բառի տարբեր դիրքերում կիրառելու վերաբերյալ, թվարկել միևնույն հնչյունային կառուցվածքով տարբեր բառեր:

9) Մասնակցել իմացական գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող խաղերի:

10) Մասնակցել դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

11) Կազմել բառեր տառադարանի տառերով և կարդալ:

12) Վերականգնել «քանդված» պատկերներ, բառեր, նախադասություններ, տեքստեր:

13) Կարդալ փոքրածավալ տեքստեր, խոսել բովանդակության մասին, բացատրել նորածանոթ բառերն ու արտահայտությունները:

14) Թվարկել իմաստային տարբեր խմբերի բառեր (կենդանիներ, ծաղիկներ, մրգեր, խաղալիքներ, գունանուններ և այլն):

15) Նկարագրել առարկաներ, երևույթներ՝ ընտրելով համապատասխան հատկանիշ ցույց տվող բառեր:

16) Նկարել, գծել նկարչական ալբոմում, նշել պատկերների չափը, գույնը, տեղադրումը, մանրագծել պատկերներ:

17) Դիտել, համեմատել պատկերներ, առարկաներ, գտնել նմանություններ և տարբերություններ:

18) Գծել, ներկել, գրել աշխատանքային տետրերում՝ պահպանելով հիգիենայի և վայելչագրության կանոնները:

19) Գրել տառեր, բառեր, բառակապակցություններ, նախադասություն, տեքստ՝ նախապես կատարելով վերլուծական աշխատանք:

20) Արտագրել բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, ոչ ծավալուն տեքստեր:

21) Թելադրությամբ գրել բառեր, բառակապակցություններ, նախադասություններ (3 - 4 բառից կազմված):

Անհատ և հարաբերություններ.

Ո՞վ եմ ես, ո՞վ ենք մենք. ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:

 

Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

Միջառարկայական կապեր

Մանկական գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում:

Տեխնոլոգիա. սովորած տառերը տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) ստացում, խմբային աշխատանքի միջոցով բեմադրությունների դեկորացիաների ստեղծում:

Երաժշտություն. քննարկվող թեմաների, տարբեր տառերի մասին երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի ստեղծում և հետևողականորեն պահպանում, մարմնամարզության, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում:

 Ընթերցանություն

Հիմնական նպատակներ

1. զարգացնել հաղորդակցական հմտությունները

2. զարգացնել կարդալու կարողությունը

3. զարգացնել գրելու կարողությունը

4. հարստացնել բառապաշարը

5. զարգացնել ուղղախոսական կարողությունները

6. զարգացնել հոգեկան գործընթացները

7. ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

1. Լսի, հասկանա իրեն ուղղված խոսքը, պատասխանի հարցերին:

2. Հարցերի օգնությամբ պատմի ապրածը, դիտածը, խոսի իր ցանկությունների մասին:

3. Ճիշտ և հասկանալով ընթերցի արձակ և չափածո գրական պարզ տեքստեր, պատասխանի կարդացածի վերաբերյալ հարցերին:

4. Հասկանա տեքստի բովանդակության և նկարազարդման կապերը, արտահայտի իր մտքերը նկարի վերաբերյալ:

5. Պատմի ունկնդրած և ընթերցած փոքրիկ պատմությունների, հեքիաթների հիմնական բովանդակությունը:

6. Տարբերակի հնչյունները (ձայնավոր և բաղաձայն), ճանաչի և գրի դրանց համապատասխան տառերը:

7. Խոսքի մեջ ճանաչի բառը և նախադասությունը՝ որպես լեզվական միավորներ:

8. Արտագրի կամ գրի 3 - 4 նախադասություններից կազմված տեքստեր:

9. Ձևակերպի հարցեր իրեն հետաքրքրող թեմաների վերաբերյալ:

10. Համագործակցի ընկերների հետ:

11. Լսի և կատարի հրահանգները:

12. Ցուցաբերի հոգատարություն սեփական անձի, շրջապատող մարդկանց ու շրջակա միջավայրի նկատմամբ:

13. Պահպանի խոսքի մաքրությունը՝ խուսափելով ոչ գրական ու ժարգոնային բառերից, դրսևորի բարեկիրթ վարք:

Բովանդակություն

1. Պատմություններ, հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, հումորային մանրապատումներ երեխաների, նրանց հետաքրքրությունների, արկածների, արարքների ու դրանց հետևանքների, կարիքների ու ցանկությունների, հույզերի արտահայտման ձևերի, տարվա եղանակների, բնության երևույթների, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության, մարդկանց ու կենդանիների կապի, մարդու և բնության փոխհարաբերությունների մասին:

2. Ոչ գրական պարզ տեքստեր հույզերի, մարդկային մտքի հնարավորությունների, ինքնաարտահայտման ձևերի, բնության երևույթների, կենդանական և բուսական աշխարհի, մարդու՝ Երկիր մոլորակի վրա ունեցած ազդեցության մասին:

3. Վանկ, բառ, բառակապակցություն, նախադասություն:

4. Տեքստ (գրական և ոչ գրական):

5. Կապակցված խոսք (բանավոր և գրավոր):

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Վարել երկխոսություններ և զրույցներ տեքստի բովանդակության շուրջ, վերարտադրել ունկնդրած և ընթերցած ստեղծագործությունները:

2) Ընթերցել արձակ և չափածո գրական պարզ տեքստեր, հարցերի միջոցով վերլուծել բովանդակությունը, հետևել շարադրանքի ընթացքին և որոշել դեպքերի հաջորդականությունը:

3) Վերլուծել տեքստի հերոսների վարքագիծը՝ անելով պարզագույն դատողություններ, պարզ նշանների կիրառմամբ գնահատել հերոսների զգայական վիճակը (ուրախ է, տխուր է, զարմացած է…):

4) Արտասանել մանկական բանաստեղծություններ, չափածո հանելուկներ:

5) Բեմադրել ընթերցած գրական տեքստերը խոսքային և ոչ խոսքային միջոցների կիրառմամբ:

6) Հորինել հեքիաթներ և բեմադրել թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, մատնային, տիկնիկային, երաժշտական և այլն) կիրառմամբ:

7) Տեքստի սեփական ընկալումը համադրել նկարազարդման հետ:

8) Արտահայտել վերաբերմունք ունկնդրած կամ ընթերցած ստեղծագործություններում նկարագրված իրադարձությունների, հերսների նկատմամբ «Դուր է գալիս», «Դուր չի գալիս» դատողություններով և հիմնավորել, խմբով հորինել պատմություններ որոշակի թեմաներով դրվագային նկարների շուրջ:

9) Թեմայի վերաբերյալ խմբով ձևակերպել հարցեր և ոչ գրական տեքստերից գտնել հարցերի պատասխանները, ներկայացնել տեսողական պարզ միջոցների (նկար, պաստառ, մնջախաղ և այլն) կիրառմամբ:

10) Ընկալել տեքստը՝ որպես ամբողջություն, ճանաչել տեքստի բաղադրիչները:

11) Լսել, կարդալ և հասկանալ ոչ գրական պարզ տեքստի հիմնական մտքերը:

12) Իմանալ գրքի կառուցվածքը, բաժինները և դրանցից օգտվելու եղանակները, կարևորել ընթերցանությունը՝ որպես գործունեության մշտական ձև:

13) Նկարագրել առարկաներ, երևույթներ՝ ընտրելով համապատասխան հատկանիշ ցույց տվող բառեր, կազմել բառակապակցություններ:

14) Դիտարկել լեզվական հասկացությունները (բառը և նախադասությունը որպես լեզվական միավորներ) տեքստի շուրջ աշխատանքի և խոսքային - հաղորդակցական իրավիճակների միջոցով:

15) Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ:

Օրինաչափություն.

Ի՞նչ եք նկատում, Ի՞նչն է օրինաչափ. որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:

 

Պատճառ և հետևանք.

Ինչպե՞ս տեղի ունեցավ, Ինչո՞ւ տեղի ունեցավ. պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:

 

Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

 

Զարգացում.

Արդյո՞ք ամեն փոփոխություն զարգացում է. բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:

Միջառարկայական կապեր

Մանկական գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում:

Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում:

Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում:

Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում:

Բնական գիտություններ. բնության օրացույցի վարման միջոցով եղանակի փոփոխության դիտարկում և մարդկանց կյանքի ու գործողությունների համապատասխանեցում դրանց (հագուստի, սննդակարգի, զբաղմունքների փոփոխություն): Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ13, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ32, Տ34

 

ՄԱՅՐԵՆԻ 

 

 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Հիմնական նպատակներ

1. զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողությունները

2. զարգացնել ստեղծագործական հմտությունները

3. խթանել քննական մտածողության զարգացումը

4. ձևավորել ինքնակազմակերպման և ինքնադրսևորման հմտություններ

5. զարգացնել բանավոր և գրավոր կապակցված խոսքը

6. զարգացնել հասկանալով և արտահայտիչ կարդալու կարողությունը

7. զարգացնել հետազոտական կարողությունները

8. զարգացնել իմացական գործընթացները

9. ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի Հայաստանի մասին որոշակի պատմական, աշխարհագրական պարզ տեղեկություններ, գնահատի նշանավոր հայերին, հայկական մշակույթը, ազգային արժեքները և դրսևորի դրական վերաբերմունք:

2. Քննարկի իր ցանկությունները, ճանաչի և խոսի իր զգացումների մասին՝ պահպանելով հայերենի ուղղախոսական կանոնները:

3. Մասնակցի քննարկումների, բանավեճերի, լսի և հասկանա արտահայտած մտքերը, ներկայացնի իր մոտեցումները, հանդես գա փաստարկված խոսքով:

4. Տարբեր ձևերով վերարտադրի կամ ներկայացնի մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին:

5. Հասկանալով և արտահայտիչ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, արտահայտի մտքեր ենթատեքստի, հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ:

6. Լսի, կարդա և հասկանա տարբեր բարդության և բովանդակության ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի դուրս բերի անհրաժեշտ տեղեկությունները:

7. Տարբերի գրական և ոչ գրական տեքստերը, գրական տեքստերի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք) և մանրապատում ստեղծագործությունները:

8. Գտնի բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը բառարաններից կամ այլ աղբյուրներից, մեկնաբանի բառերի կիրառությունը համատեքստում:

14. Հորինի պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ և միջոցներ (նկարապատում, զմայլիկ, ծաղրանկար և այլն):

15. Գրավոր խոսքում պահպանի ծրագրային նյութերում առկա և իր խոսքում կիրառվող բառերի ուղղագրությունը:

16. Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, համապատասխան վերաբերմունք դրսևորի ուրիշների հույզերի նկատմամբ:

17. Խոսքի մեջ առանձնացնի կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր), կազմի նոր բառեր՝ գրավոր խոսքում պահպանելով դրանց ուղղագրությունը:

18. Բանավոր և գրավոր խոսքում կիրառի դարձվածքներ, հոմանիշ և հականիշ, բազմիմաստ բառեր:

19. Գործնականում ճիշտ կիրառի խոսքի մասերը (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն):

20. Խոսքում կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ, գրավոր խոսքում պահպանի դրանց ճիշտ կետադրությունը:

21. Խմբի կազմում կամ ինքնուրույն իրականացնի ուսումնասիրություններ, ներկայացնի ուսումնասիրության արդյունքները:

22. Օգտվի տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներից, համացանցից:

23. Գրավոր համառոտ շարադրի հետազոտության արդյունքները՝ կատարելով դիտարկումներ, արտահայտելով կարծիք:

24. Ներկայացնի հետազոտության արդյունքները՝ կիրառելով ներկայացման տարբեր միջոցներ:

25. Խնայող և պատասխանատու վերաբերմունք դրսևորի իր ֆիզիկական և հոգեկան ներուժի, ընտանիքի, դպրոցի, բնակավայրի, հայրենիքի նկատմամբ (ֆիզիկական պաշարներ, հոգևոր և մշակութային արժեքներ):

26. Կարևորի փոխօգնությունը, համագործակցությունը և խաղաղ կենսագործունեությունը ընտանիքում, դպրոցում, համայնքում՝ ստանձնելով որոշակի պատասխանատվություն, դրսևորելով համբերատար և բարեհամբույր վերաբերմունք:

27. Կայացնի որոշումներ, լինի հետևողական և նպատակասլաց, ինքնուրույն կամ օգնությամբ հաղթահարի դժվարությունները, գնահատի իր հնարավորությունները՝ խոսելով իր «ուժեղ» և «թույլ» կողմերի մասին:

28. Արտահայտի դրական վերաբերմունք մայրենի լեզվի՝ որպես մտքերի, զգացումների արտահայտման, ազգային արժեքների պահպանման և փոխանցման միջոցի նկատմամբ, կարևորի լեզվի դերը միտքը հասկանալի տեղ հասցնելու գործում:

29. Գիտակցի իր ազգային պատկանելությունը, ճանաչի և պահպանի պատմամշակութային արժեքները:

30. Ցուցաբերի հետաքրքրություն և հարգանք այլ ազգերի, նրանց ավանդույթների, արժեքների նկատմամբ:

Բովանդակություն

1. Գրական և ոչ գրական տեքստեր Հայաստանի, նրա պատմության, աշխարհագրության, մշակույթի, ազգային արժեքների, հայ նշանավոր մարդկանց, նրանց գործերի, ստեղծած արժեքների, հայ նշանավոր տոհմերի, հերոսների, նրանց սխրագործությունների, աշխարհի բազմազանության, ճամփորդությունների ու գիտական հայտնագործությունների, տարբեր երկրների, մշակույթների, Երկիր մոլորակի ու նրա սահմանափակ ռեսուրսների, մոլորակի վրա մարդու դերի ու անվտանգ կենսագործունեության, էներգիայի աղբյուրների ու տեսակների, տիեզերքի, տնտեսության, արդյունավետ ծախսերի ու խնայողությունների մասին:

2. Գրական և ոչ գրական տեքստ, գրական տեքստի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք), մանրապատում ստեղծագործություններ:

3. Հոմանիշ և հականիշ, բազմիմաստ բառեր:

4. Բառի կազմությունը (արմատ, ածանց), պարզ, բարդ, ածանցավոր բառեր, դրանց ուղղագրությունը:

5. Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ, դարձվածքներ:

6.  Գործնական պատկերացում մի քանի խոսքի մասերի մասին (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն):

7. Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, դրանց կետադրությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Ուսումնասիրել Հայաստանի, հայ նշանավոր մարդկանց, տոհմերի, հայ ազգային հերոսների մասին գրական և ոչ գրական տեքստեր, արտահայտել վերաբերմունք:

2) Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, տարբերություններն ու նմանությունները:

3) Խոսել մարդու իրավունքների ու պարտականությունների մասին:

4) Քննարկել գրքի, ուսումնառության դերն ու նշանակությունը մարդու կյանքում, դրսևորել սովորելու կարողություն և ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն:

5) Վերլուծել մեդիայի տեսակները, դերը մարդու կյանքում, դրանցից գրագետ օգտվելու մոտեցումները:

6) Մեկնաբանել ֆինանսական գրագետ վարքի առավելությունները, ֆինանսական գրագիտության նշանակությունը մարդու անվտանգ կենսագործունեության առումով:

7) Քննարկել Երկիր մոլորակի վրա մարդու դրական և բացասական ազդեցության ձևերը, խոսել բնական պաշարների սահմանափակ լինելու և դրա հետ կապված խնդիրների մասին:

8) Քննարկել հաղորդակցման նպատակներն ու ձևերը՝ ելնելով տարբեր մարդկանց առանձնահատկություններից, նախասիրություններից, հետաքրքրություններից, մտավոր և ֆիզիկական հնարավորություններից:

9) Քննարկել տեղեկատվության ստացման տպագիր և ոչ տպագիր աղբյուրները, մարդկանց կյանքի և անվտանգության համար ինֆորմացիայի ունեցած դերն ու նշանակությունը:

10) Արտահայտել մտքերն ու զգացումները տեսածի, լսածի, ընթերցածի, դիտածի մասին՝ կիրառելով ինքնաարտահայտման խոսքային և ոչ խոսքային տարբեր ձևեր ու եղանակներ:

11) Նկարագրել տարաբնույթ երևույթներ, ցույց տալ դրանց փոխկապակցվածությունը:

12) Նորովի վերարտադրել՝ սկսել, շարունակել և ավարտել պատմությունը:

13) Ստեղծել կապակցված բանավոր և գրավոր խոսք՝ կիրառելով պատկերավորման միջոցներ։

14) Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ:

15) Մասնակցել խմբային խոսքի ստեղծմանը, ըստ տեքստի ստեղծել պաստառ, գրքույկ, սահիկաշար և այլն։

16) Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող աշխատանքների, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:

17) Ընթերցել արձակ և չափածո գրական տեքստեր՝ ուշադրություն դարձնելով հասկանալով և արտահայտիչ կարդալու որակների ձևավորմանը:

18) Արտահայտել մտքեր ընթերցածի ենթատեքստի, հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ՝ կիրառելով տեքստի բառերն ու արտահայտությունները, բերել պարզ հիմնավորումներ, կատարել ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ:

19) Համեմատել տարբեր ստեղծագործություններ և նույն թեմայի արծարծումը տարբեր գրական տեքստերում:

20) Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, պատմել պատմություններ, հեքիաթներ, առակներ:

21) Համեմատել տարբեր ստեղծագործություններ, մասնավորապես՝ նույն թեմայով տարբեր գրական տեքստեր:

22) Մեկնաբանել հենակետային բառերի և արտահայտությունների ընտրությունը և կիրառումը տվյալ համատեքստում:

23) Բացատրել տեքստի նկարազարդման ազդեցությունը տեքստի ընկալման վրա, առաջարկել տեքստի նկարազարդման նոր տարբերակներ:

24) Ըստ պահանջի կամ իր ընտրությամբ վերարտադրել տեքստի առանձին հատվածներ՝ հիմնավորելով հատվածի ընտրությունը:

25) Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները՝ օգտվելով բառարաններից, կիրառել դրանք խոսքում:

26) Աշխատել ծրագրային նյութերում տեղ գտած ուղղագրական արժեք ունեցող բառերի շուրջ:

27) Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:

28) Տեքստից առանձնացնել ուղիղ և փոխաբերական իմաստով գործածված բառերը, բացատրել դրանք, խոսքում կիրառել դարձվածքներ:

29) Կատարել գործնական աշխատանքներ բառերը տարբեր խմբերում դասակարգելու (հոմանիշ և հականիշ, գործողություն, առարկա, հատկանիշ նշանակող, պարզ, բարդ, ածանցավոր և այլն) ուղղությամբ:

30) Կատարել գործնական աշխատանքներ խոսքի մասերի (գոյական, ածական, բայ, թվական, շաղկապ, ձայնարկություն) կիրառման ուղղությամբ՝ նաև աղյուսակների, լեզվական խաղերի կիրառմամբ:

31) Խոսքում կիրառել տարբեր հնչերանգի նախադասություններ՝ ուշադրություն դարձնելով դրանց ճիշտ արտասանությանը, գրավոր խոսքում՝ կետադրությանը:

32) Տեքստում առանձնացնել և խոսքում կիրառել տարբեր կառուցվածք ունեցող բառակապակցություններ:

33) Խոսքում կիրառել տարբեր կազմության նախադասություններ, հարցերի միջոցով ընդարձակել լրացումներով:

34) Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ:

35) Արտագրել տեքստեր՝ կատարելով լեզվական և ստեղծագործական առաջադրանքներ, հորինել և գրել փոքրիկ պատմություններ, բանաստեղծություններ, հանելուկներ, բանավոր և գրավոր փոխադրել ընթերցած կամ ունկնդրած տեքստը:

36) Ստեղծել գովազդային հոլովակի պարզ տեքստ, հայտարարություն, հրավիրատոմս, բացիկ:

37) Ստեղծել դասարանական գրադարանի կամ կամ ընթերցած այլ գրքի գովազդի տեքստը, ներկայացնի դասընկերների/ունկնդիրների ուշադրությանը:

38) Կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:

39) Համակարգել ձեռք բերած տեղեկությունները՝ ըստ նպատակահարմարության ստեղծելով գծակարգեր, աղյուսակներ:

40) Մասնակցել խմբային նախագծերի՝ կատարելով ուսումնասիրություններ քննարկվող հարցերի բացահայտման ուղղությամբ:

41) Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ, կատարել նշումներ և ամբողջացնել դրանք մի քանի նախադասություններով:

42) Հետազոտության արդյունքները ներկայացնել գրավոր շարադրանքի (ակնարկ, ռեֆերատ և այլն), գրքույկի, պաստառի կամ ստեղծագործական աշխատանքի ձևով (երգ, բանաստեղծություն, ներկայացում և այլն):

43) Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:

Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:

 

Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:

 

Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

 

Կայունություն և փոփոխություն.

Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:

 

Անհատ և հարաբերութ յուններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:

 

Ժամանակ և տարածութ յուն.

Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ.

Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը իր և մյուսների կյանքում:

 

Զարգացում.

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:

Միջառարկայական կապեր

Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:

Պատմություն, ազգագրություն. Հայաստանի և տարբեր երկրների պատմության մասին գրական և ոչ գրական տեքստերի, հոդվածների, տարբեր ազգերի մշակութային արժեքները ներկայացնող նկարների, կինոնկարների, տեսաֆիլմերի, նյութերի ուսումնասիրում, վերլուծում և համեմատում, դրանց առանձնահատկությունների ներկայացում՝ ստեղծման ժամանակահատվածի և տեղի հետ կապված:

Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով:

Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների ձևավորման ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:

Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:

Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացման ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:

Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի և աշխատանքի ճանաչում: Սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնների մշակում և պահպանում, առողջ և հավասարակշռված սնվելու սովորությունների ձևավորում:

Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների, պատմությունների ներկայացում բեմադրությունների միջոցով:

Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:

Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, օրենքների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների ուսումնասիրում, Երկիր մոլորակի վրա մարդու ազդեցության վերլուծում, սեփական վարքը վերահսկելուն ուղղված աշխատանքների իրականացում և վերաբերմունքի փոփոխություն: Բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերի տարբերակում և կիրառում: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում: Բնագիտական փորձերի իրականացում, դրանց ընթացքի և արդյունքների բանավոր և գրավոր նկարագրություն:

Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ11, Տ12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

9-րդ դասարան

 

ԹԵՄԱ 1

ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Հիմնական նպատակը

Ձևավորել տարբեր իրադրություններում համադասական և ստորադասական նախադասությունների կիրառման, սահմանված ժամանակի մեջ ավարտուն միտք արտահայտելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Կազմի բարդ նախադասություններ, որոշի տեսակը:

2. Կետադրի բարդ նախադասությունները:

3. Տարբերակի համադասական և ստորադասական նախադասությունները:

4. Համառոտի և ընդարձակի նախադասությունները:

5. Շարունակի, ավարտի, լրացնի նախադասությունները:

6. Կազմի խոսք՝ կիրառելով համադասական և ստորադասական նախադասություններ:

7. Տեքստերում առանձնացնի համադասական և ստորադասական շաղկապները:

8. Կարծիք հայտնի կամ ակնարկ գրի որևէ մեկի կամ իրադարձության մասին:

9. Ելույթ ունենա լսարանի առաջ սահմանված ժամանակում:

Բովանդակություն

1. Բարդ նախադասություն: Բարդ համադասական նախադասություն: Կապակցման միջոցներն ու կետադրությունը:

2. Շաղկապական և անշաղկապ կապակցում, ստորոգյալի լրիվ և մասնական զեղչումը, կետադրությունը։

3. Բարդ ստորադասական նախադասություն: Գերադաս և ստորադաս նախադասություններ։ Ստորադաս նախադասության շարադասությունն ու կետադրությունը։

4. Զեղչված շաղկապով բարդ ստորադասական նախադասությունների կետադրությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Տրված պարզ նախադասությունը դարձնել բարդ և հակառակը:

2) Փոփոխել համադասական նախադասության կապակցման միջոցները:

3) Կազմել խոսք համադասական կամ ստորադասական նախադասություններով:

4) Փոփոխել բարդ ստորադասական նախադասության կապակցման միջոցները և շարադասությունը:

5) Ավարտել միտքը՝ շարունակելով նախադասությամբ:

6) Քերականորեն վերլուծել տարբեր տեքստեր՝ առանձնացնելով նախադասություններն ըստ տեսակի:

7) Կազմել տարբեր ոլորտներին առնչվող խոսք՝ կիրառելով բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ:

8) Տարբեր աղբյուրներից գտնել ասույթներ, առած-ասացվածքներ, ցույց տալ դրանցում կիրառված նախադասությունների տեսակները:

9) Համեմատել արձակ և չափածո տեքստերը, ցույց տալ նախադասությունների տեսակները, դրանց ոճական արժեքը:

10) Գրել կարծիք, ելույթ, հորինել տարբեր թեմաներով պատումներ:

Կառուցվածք և գործառույթ

Նախադասությունը՝ որպես կառուցվածք: Կառուցվածքի գործառական դրսևորումները:

 

Պատճառ և հետևանք

Նախադասությունների միջև եղած պատճառահետևանքային իմաստակիր կապերը:

Միջառարկայական կապեր

 

Պատմություն, աշխարհագրություն: Գիտական տեքստերի վերարտադրում բարդ նախադասություններով, գիտական ոճի տեքստերի կազմում և ներկայացում:

Գրականություն, արվեստ: Բարդ նախադասություններով մտքի վերարտադրում կամ վերլուծում, գծապատկերների ստեղծում, գրական ստեղծագործություններում դրանց քննություն:

Հասարակագիտություն: Արվեստ: Անհատի և նրա իրավունքների ու պարտականությունների, նախասիրությունների ներկայացում համապատասխան բնութագրումներով և նախադասություններով:

Թեմա 2

ՄԵՋԲԵՐՎՈՂ ԽՈՍՔ

Հիմնական նպատակը

Ձևավորել հաղորդակցական հմտություններ, փաստարկված խոսք կազմելու, տարբեր իրավիճակներում զրույց վարելու կարողություններ

Վերջնարդյունքներ

1․ Փոխակերպի ուրիշի խոսքը անուղղակի խոսքի։

2․ Գրագետ զրույց վարի տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ։

3․ Ճիշտ կետադրի մեջբերվող խոսքը։

4․ Գրի երկխոսություն, մենախոսություն։

Բովանդակություն

1․ Ուղղակի խոսք։Կետադրությունը։

2․ Անուղղակի խոսք։ Կետադրությունը։

3․ Երկխոսությունը տարբեր ոճերում։

4․ Մենախոսություն։

5․ Հարցազրույց։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կետադրել տրված ուրիշի և անուղղակի խոսքը։

2. Կազմել երկխոսություն, մենախոսություն, ցույց տալ բարդ նախադասությունները:

3. Փոխադրել, վերաշարադրել տեքստը նախադասությունների պահանջվող տեսակներով, փոփոխելով ժանրերը:

4. Արտահայտել վերաբերմունք՝ կիրառելով տարբեր բնույթի նախադասություններ:

5. Հարցազրույց վարել տարբեր բնագավառների անձանց հետ:

6. Բանավեճ վարել առաջադրված կամ ընտրած թեմայով:

7. Որևէ թեմայով զրույց վարել, շարունակել սկսված զրույցը։

8. Տրված հեղինակային խոսքին համարժեք ուրիշի խոսք կազմել։

9. Հիմնավորել տրված հարցի պատասխանը։

Զարգացում

Երկխոսությունը վարել՝ զարգացնելով ասելիքը։

 

Պատճառ և հետևանք

Խոսքում հիմնավորել տվյալ դիրքորոշումը՝ շեշտադրելով պատճառահետևանքային կապերը։

 

Կառուցվածք և գործառույթ

Մեջբերվող խոսքի կառուցվածքային առանձնահատկությունները և կապը հեղինակային խոսքի հետ։

Միջառարկայական կապեր

 

Բնագիտական և հասարակագիտական առարկաներ։ Տարբեր թեմաներով երկխոսություն, հարցազրույց վարել տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ։

Գրականություն։ Վերլուծել տարբեր հեղինակների երկխոսություններն ու մենախոսությունները, նրանցից մեջբերվող խոսքերը։

Կերպարվեստ և երաժշտություն։ Որևէ նկարի կամ երաժշտության շուրջ մենախոսություն գրել։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9-րդ դասարան

 

Թեմա 1

ԱՌԱՍՊԵԼ, ՎԻՊԵՐԳ, ԷՊՈՍ

Նպատակներ

1. Տեքստի ընկալում. խորացնել պատկերացումը տեքստում պատկերված ազգային ինքնագիտակցման և արժեհամակարգի, ժամանակաշրջանի, պատմության, ազգային յուրահատկությունների, հերոսական պատումի մասին:

2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, պատմողի դիտանկյան առանձնահատկությունների, հավերժական (արքետիպային) կերպարի/հերոսի, դիպաշարի, կոնֆլիկտի մասին:

3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն:

Վերջնարդյունքներ

1-ին մակարդակ

 

1. Ներկայացնի հեղինակի կենսագրությունը, ապրած ժամանակաշրջանը:

2. Ցույց տա՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը:

3. Ցույց տա ժանրային առանձնահատկությունները, տարբերակիչ գծերը։

4. Ներկայացնի գրական կերպարի/հերոսի առանձնահատկությունները:

5. Արժևորի տեքստի արդիականությունը անցյալում և այսօր:

 

2-րդ մակարդակ

 

1. Ներկայացնի տեքստի գլխավոր և երկրորդական գաղափարը/գաղափարները։

2. Վեր հանի հավերժական (արքետիպային) կերպարին/հերոսին բնորոշ հատկությունները (եզրույթների իմացությունը կարևոր է բացառապես ուսուցչի և դասագիրք կազմողի համար, աշակերտից պահանջվում է ընդհանրական պատկերացում երևույթի մասին):

3. Տարբերակի պատմողի դիտանկյան առանձնահատկությունները (եզրույթի իմացությունը կարևոր է բացառապես ուսուցչի և դասագիրք կազմողի համար, աշակերտից պահանջվում է ընդհանրական պատկերացում երևույթի մասին):

4. Հիմնավորի սեփական տեսակետը՝ օրինակներ բերելով գրական երկից:

5. Ստեղծագործաբար վերաշարադրի գրական երկի որևէ հատվածի բովանդակությունը:

6. Բանավոր և գրավոր մեկնաբանի գրական երկը՝ ընդգծելով նրա արժեքը և արդիականությունը:

Բովանդակություն

1. Հայ գրերի գյուտը և հայ գրականության ոսկե դարը (ներածական խոսք)

2. Մովսես Խորենացի, առասպելներ և վիպերգեր․ դրանց պատմական հիմքը

3. «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, համահավաք բնագիրը

 

Լրացուցիչ

Հոմերոսի «Ոդիսական» կամ թեմային առնչվող այլ ստեղծագործություններից հատվածների ընթերցում

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով հեղինակի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը:

2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները:

3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել:

4. Մեկնաբանել յուրաքանչյուր կերպարին բնութագրող հատվածները:

5. Կարդացած ստեղծագործությունների համար հորինել նոր վերնագրեր:

6. Առաջարկել գրքի շապիկի նոր ձևավորում և սյուժետային նկարազարդումներ (գույն, պատկեր և այլն)՝ կապելով այդ ամենը տեքստի հետ:

7. Մեկնաբանել պատմողի դիտանկյան առանձնահատկությունները:

8. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները:

9. Գրել պատումի երկու տարբերակ՝ «Ինչպես անցկացրի օրս իմ աչքերով» և «Ինչպես անցկացրի օրս իմ սենյակի/իմ ընտանի կենդանու աչքերով»:

10. Ցույց տալ ստեղծագործության արդիականությունը:

11. Բանավոր և գրավոր վերարտադրել դեպքերի ընթացքը որպես ականատես, մասնակից կամ կերպարներից մեկի անունից:

12. Իրականացնել մտացածին հարցազրույց ստեղծագործության հերոսի կամ կերպարի հետ:

1. Պատճառ և հետևանք – դիպաշարի, գրական կերպարի զարգացումը:

 

2. Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը, գաղափարների արդիականությունը և ժամանակագրությունը:

 

3. Անհատ հարաբերություններ – հեղինակի և պատմողի տարբերությունը, գրական-գեղարվեստական կերպարը, տեքստում արտահայտված կոնֆլիկտը:

 

4. Կայունություն և փոփոխություն – Գրական երկերում առկա ուղերձները պատմական ժամանակաշրջանի համատեքստում և մեր օրերում։

Միջառարկայական կապեր

 Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն:

 Պատմություն: Պատմական ակնարկ հեղինակի կենսագրությանն ու տեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։

 Հասարակագիտություն: Դրական և բացասական կերպարների, երևույթների, արարքների սահմանումը ստեղծագործության մեջ:

 Արվեստ. Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46

Թեմա 2

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՂ, ՇԱՐԱԿԱՆ, ՀԱՅՐԵՆ, ԽԱՂ)

Նպատակներ

1. Տեքստի ընկալում - (խորացնել պատկերացումը տեքստում պատկերված մարդ - Աստված, մարդ - Աստված - բնություն, մարդ - անհատ և հասարակություն փոխհարաբերությունների մասին):

2. Տեքստի ուսումնասիրում - (ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների, պատմողի/քնարական հերոսի դիտանկյան բազմազանության մասին):

3. Տեքստի ստեղծում - (նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն):

Համեմատել տարբեր տեքստեր, ընդհանրացումներ անել, ձևակերպել եզրակացություն, գրել կարծիք, համեմատական, վերլուծական շարադրանքներ:

Վերջնարդյունքներ

1-ին մակարդակ

 

1. Ներկայացնի գրողի կենսագրությունը, ապրած ժամանակաշրջանը:

2. Ներկայացնի տեքստի գլխավոր գաղափարը։

3. Ճանաչի ստեղծագործության ժանրը։

4. Ցույց տա ժանրային տարբերությունները։

5. Ներկայացնի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում հույզը, զգացմունքը, ապրումը:

 

2-րդ մակարդակ

 

1. Համեմատի տեքստերը՝ ասելիքի, կառուցվածքի փոփոխության տեսանկյունից:

2. Ձևակերպի և հիմնավորի սեփական տեսակետը:

3. Բանաստեղծական երկը վերաշարադրի արձակ ձևով և գրական հայերենով:

4. Արժևորի ստեղծագործությունը ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս։

Բովանդակություն

1. Գրիգոր Նարեկացի, Տաղ ծննդյան

2. Նահապետ Քուչակ, Ես աչք ու դու լույս, հոգի…, Երբ սերն ի յաշխարհս եկավ…

3. Սայաթ-Նովա, Աշխարհումս ախ չիմ քաշի

4. Միքայել Նալբանդյան, Իտալացի աղջկա երգը, Ազատություն,

 

Լրացուցիչ

 

5. Ռափայել Պատկանյան, Նոր տարի

6. Ներսես Շնորհալի, Առաւօտ լուսոյ

7. Ֆրիկ, Գանգատ

8. Նահապետ Քուչակ, Ես այն հավերուն էի…, Երբ որ ես պզտիկ էի…

9. Միքայել Նալբանդյան, Մանկության օրեր

10. Թեմայի նպատակներին և աշակերտի տարիքային առանձնահատկություններին համապատասխանող (հայ կամ արտասահմանյան դասական/ժամանակակից հեղինակի) ստեղծագործություն ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով հեղինակի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը:

2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները:

3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել:

4. Ուսումնասիրել տեքստի կառուցվածքը, ձևը, հանգավորումը:

5. Կարդացած ստեղծագործությունների համար հորինել նոր վերնագրեր:

6. Ստեղծագործության որևէ տող կամ պատկեր դարձնելով վերնագիր՝ գրել ազատ շարադրանք։

7. Առաջարկել գրքի շապիկի նոր ձևավորում (գույն, պատկեր և այլն)՝ կապելով այդ ամենը տեքստի հետ:

8. Համեմատել կարդացած տեքստերը, բանաստեղծական տեքստը վերածել արձակի:

9. Մշակել երևակայական հարցազրույց հեղինակի հետ՝ հիմք ունենալով կարդացած տեքստերը:

10. Մշակել երևակայական հարցազրույց քնարական հերոսի հետ:

11. Շարադրել սեփական տեսակետը գրավոր կամ բանավոր՝ հղումներ կատարելով տեքստից։

1. Օրինաչափություն – բանաստեղծական ռիթմը:

 

2. Կառուցվածք և գործառույթ – տաղաչափությունը, պատկերավորման համակարգը:

 

3. Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի կողմից օգտագործված բառապաշարը՝ միջավայր, տրամադրություն, արտահայտելու նպատակով, ստեղծագործության գաղափարը/գաղափարները:

 

4. Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը, գաղափարների արդիականությունը և ժամանակագրությունը:

Միջառարկայական կապեր

 

Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն:

Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու տեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։

 Հասարակագիտություն: Հույզեր, հոգեկան վիճակներ, որոնք դառնում են գրականության նյութ:

 Արվեստ; Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46

Թեմա 3

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Նպատակներ

1. Տեքստի ընկալում. պատկերացում տալ անհատ - հասարակություն փոխհարաբերության, իրականությունը զավեշտալի ներկայացնելու անհրաժեշտության, արդարության և անարդարության ընակալումների տարբերության մասին

2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների (ողբերգություն, կատակերգություն, դրամա - ընդհանրական պատկերացում), կերպարի, հերոսի, կոնֆլիկտի մասին:

3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն:

Համեմատել միևնույն և տարբեր ժանրերի տեքստեր, ընդհանրացումներ անել, ձևակերպել եզրակացություն, գրել կարծիք, համեմատական, վերլուծական շարադրանքներ:

Վերջնարդյունքներ

1-ին մակարդակ

 

1. Մեկնաբանի գրողի կենսագրությունը, ապրած ժամանակաշրջանը:

2. Ցույց տա դեպքերի հաջորդական ընթացքը։

3. Դուրս բերի կարևոր տեղեկատվությունը։

4. Ցույց տա ժանրային առանձնահատկությունները։

5. Ներկայացնի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված միջավայրը:

 

2-րդ մակարդակ

 

1. Մեկնաբանի տեքստի գլխավոր և հարակից գաղափարը/գաղափարները։

2. Բացահայտի գրական կերպարի զարգացումը:

3. Բանավիճի տեքստում պատկերված կոնֆլիկտի և դրա լուծման շուրջ:

4. Առաջարկի կոնֆլիկտի լուծման սեփական տարբերակը/տարբերակները:

5. Տեքստում պատկերված կոնֆլիկտը համեմատի կյանքից, գրականությունից և արվեստի այլ ճյուղերից իրեն ծանոթ նմանատիպ այլ կոնֆլիկտի/կոնֆլիկտների հետ:

6. Հիմնավորի սեփական տեսակետը՝ երկից բերված օրինակներով:

7. Ստեղծագործաբար և սեփական բառերով շարադրի երկի բովանդակությունը:

8. Գրի կարծիք կամ վերլուծական շարադրանք գրական երկի մասին:

Բովանդակություն

1. Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով հեղինակի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը:

2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները:

3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել:

4. Մեկնաբանել կոնֆլիկտը:

5. Համեմատել նմանատիպ կոնֆլիկտ ունեցող այլ ստեղծագործության հետ, զուգահեռներ տանել ֆիլմի, մուլտֆիլմի հետ:

6. Մասնակցել «գրական դատ»-ին, հիմնավորել և համոզիչ դարձնել սեփական կերպարի խոսքն ու արարքները:

7. Բանավոր և գրավոր վերարտադրել դեպքերի ընթացքը որպես ականատես, մասնակից կամ կերպարներից մեկի անունից:

8. Մշակել երևակայական հարցազրույց հերոսի կամ կերպարի հետ:

9. Ստեղծել ձայնաշար (փոդքասթ) գրական երկի մասին:

10. Ցույց տալ ստեղծագործության արդիականությունը:

1. Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի կողմից օգտագործված բառապաշարը՝ միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով, ստեղծագործության գաղափարը/գաղափարները:

 

2. Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը, գաղափարների արդիականությունը և ժամանակագրությունը:

 

3. Անհատ և հարաբերություններ – գրական-գեղարվեստական կերպարը, տեքստում արտահայտված կոնֆլիկտը:

Միջառարկայական կապեր

 Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն:

 Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու տեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին:

 Հասարակագիտություն: Դրական և բացասական կերպարների, երևույթների, արարքների սահմանումը ստեղծագործության մեջ:

 Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ, մուլտֆիլմեր և այլն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46

Ծանոթություն։ Վերջնարդյունքներն ու բովանդակությունը բաղկացած են 2 հատվածից։

Առաջինը սովորողներին ներկայացվող նվազագույն պահանջների ապահովմանն է ուղղված, իսկ երկրորդը՝ միջին և առավելագույն պահանջների ապահովմանը։

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

12-րդ դասարան

 

Թեմա 1

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՃԵՐ

Հիմնական նպատակները

 1․ Ձևավորել գիտելիք ոճերի առանձնահատկությունների մասին, զարգացնել դրանք կիրառելու հմտություններ։

 2․ Նպաստել ոճերի բազմազանության կարևորության արժևորմանը խոսք կառուցելիս։

 3․ Զարգացնել հաղորդակցական հմտություններ։

Վերջնարդյունքներ

1. Ճանաչի ոճերի տեսակները։

2. Տարբերի գործառական ոճերի տեսակները, կիրառի համապատասխան խոսքային միջավայրում։

3. Կիրառի առօրյա-խոսակցական ոճը ոչ պաշտոնական միջավայրում։

4. Ելույթ ունենա՝ կիրառելով հրապարակախոսական ոճին բնորոշ լեզվական միջոցներ։

5. Կառուցի առօրյա-խոսակցական և հրապարակախոսական ոճերի կիրառմամբ ոչ ծավալուն խոսք։

6. Կազմի գեղարվեստական տեքստ՝ օգտագործելով գեղարվեստական ոճին բնորոշ առանձնահատկություններ։

7. Կազմի վարչական տեքստեր՝ պահպանելով կառուցվածքային առանձնահատկությունները։

2-րդ հատված

8. Համադրի և տարբերակի ոճերի տեսակները։

9. Կազմի գիտական տեքստեր՝ կիրառելով համապատասխան լեզվական իրողություններ և պահպանելով կառուցվածքային առանձնահատկությունները։

10. Կազմի կապակցված խոսք խառը ոճերով։

11. Հիմնավորի ոճերի բազմազանության անհրաժեշտությունը խոսք կառուցելիս։

Բովանդակություն

1․ Ոճի տեսակները (գործառական, անհատական և իրադրական)

2․ Գործառական ոճեր, դրանց տեսակները

1) Առօրյա-խոսակցական ոճ

2) Հրապարակախոսական ոճ

3) Գեղարվեստական ոճ

4) Վարչական ոճ

2-րդ հատված

5) Գիտական ոճ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ներկայացնել խոսքի ոճերի առանձնահատկությունները՝ նշելով նմանություններն ու տարբերությունները։

2. Կազմել տվյալ իրադրությանը համապատասխան երկխոսություն, ներկայացնել լսարանին։

3. Գեղարվեստական գրականությունից դուրս գրված հատվածներում ընդգծել գրողների լեզվին և ոճին բնորոշ առանձնահատկությունները։

4. Կազմել երկխոսություն ՝ ընդգծելով զրուցակիցների խոսքի ոճական առանձնահատկությունները։

5. Տրված տեքստում ցույց տալ առօրյա-խոսակցական ոճին բնորոշ բառային, դարձվածային և քերականական իրողությունները։

6. Կարդացած գրականությունից բերել առօրյա-խոսակցական ոճին բնորոշ օրինակներ, դրանք ներկայացնել երկխոսությամբ։

7. Կազմել երկխոսություններ դպրոցի անցուդարձի մասին՝ կիրառելով առօրյա-խոսակցական ոճին բնորոշ լեզվական միջոցներ։

8. Գրել առօրյա-խոսակցական ոճով գովազդային տեքստ, նկարահանել տեսահոլովակ։

9. Տրված տեքստում գտնել հրապարակախոսական ոճին բնորոշ բառային, դարձվածային և քերականական իրողությունները։

10. Թվարկել և բացատրել հրապարակախոսական ոճի առանձնահատկությունները։

11. Կազմել հրապարակախոսական ոճին բնորոշ խոսք հանրային հնչեղություն ունեցող թեմայի շուրջ։

12. Գրել որևէ մրցույթում հաղթող մասնակցի ելույթը և ներկայացնել։

13. Կազմակերպել երիտասարդությանը հուզող թեմայով բանավեճ՝ կիրառելով հրապարակախոսական ոճին բնորոշ լեզվական միջոցներ։

14. Համեմատել հրապարակախոսական և գեղարվեստական ոճերը, Վենի տրամագրի միջոցով ցույց տալ նմանություններն ու տարբերությունները։

15. Գրել փոքրիկ պատմվածք մեր կողքին ապրող հերոսների մասին՝ կիրառելով գեղարվեստական ոճին բնորոշ առանձնահատկություններ։

16. Գրել ոչ ծավալուն պատմվածք, նովել, ակնարկ՝ կիրառելով տրված բառերը և արտահայտությունները։

17. Տրված տեքստում գտնել վարչական ոճին բնորոշ բառային և քերականական իրողություններ։

18. Գրել հանձնարարված թեմայով զեկուցում։

19. Կազմակերպել դերախաղ՝ «Դատական նիստ»՝ կիրառելով վարչական ոճին բնորոշ լեզվական միջոցներ։

20. Գրել կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ զեկույց։

21. Տրված տեքստում գտնել գիտական ոճին բնորոշ բառային և քերականական իրողություններ։

22. Կազմել գիտական ոճի տեքստ՝ ընտրելով բնագիտական որևէ թեմա։

23. Համեմատել տրված գիտական և գեղարվեստական ոճերով տեքստերը, նշել տարբերությունները։

24. Տրված բառերը կիրառել խոսքում որպես տերմիններ և որպես համագործածական բառեր։

25. Որոշել նշված տեքստերում գործածված գործառական ոճի տեսակները։

26. Կազմել աղյուսակ՝ յուրաքանչյուր սյունակում գրելով ուսումնասիրած ոճին բնորոշ առանձնահատկություններ, կատարել համեմատական վերլուծություն։

27. Տրված նյութը վերաշարադրել տարբեր ոճերով, ցույց տալ տարբերությունները։

Կառուցվածք և գործառույթ

Խոսքի տրամաբանական կառուցվածքի ապահովումը միտքը ճիշտ փոխանցելու նպատակով։

 

Պատճառ և հետևանք

Խոսքում անհրաժեշտ պատճառահետևանքային կապերի ստեղծում:

 

Անհատ և հարաբերություններ

Խոսքի միջոցով վերաբերմունքի դրսևորում տարբեր իրավիճակներ, մարդկային և հասարակական հարաբերություններ ներկայացնելիս:

Միջառարկայական կապեր

Գրականություն։ Գրական ստեղծագործություններում կիրառվող առօրյա-խոսակցական և հրապարակախոսական ոճերին բնորոշ լեզվական իրողությունների ուսումնասիրում։

Օտար լեզուներ։ Մասնագիտական տեքստերի թարգմանություն։ Թարգմանական առանձնահատկությունների վերհանում։

Հասարակագիտություն։ Հրապարակախոսական ոճի կիրառում դատական նիստերում։ Վարչական ոճի կիրառում գործնական գրություններում։

Բնագիտամաթեմատիկական առարկաներ։ Գիտական ոճի առանձնահատկությունների վերհանում մասնագիտական տեքստերում, տերմինների կիրառություն։

Արվեստ։ Բեմական արվեստում տարբեր ոճերի ընտրություն և կիրառում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41

Թեմա 2

ՈՃԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիմնական նպատակները

1․ Նպաստել լեզվի ոճի հատկությունների պահպանմանը խոսք կառուցելիս։

2․ Զարգացնել հաղորդակցական հմտություններ։

Վերջնարդյունքներ

1. Իմանա և համադրի ոճի հատկությունները՝ նշելով տարբերությունները։

2. Փոխանցի տեքստի բովանդակությունը՝ պահպանելով ոճական առանձնահատկությունները։

 

2-րդ հատված

 

3. Տեքստը ենթարկի փոփոխությունների (սեղմել, ընդարձակել, պարզեցնել, հարստացնել բառերով և արտահայտություններով)։

4. Թարգմանի տեքստեր ՝պահպանելով ոճի հատկությունները։

5. Կազմի տեքստ՝ պահպանելով ոճի հատկությունները։

6. Հիմնավորի ոճի հատկությունների պահպանումը խոսքում։

Բովանդակություն

1․ Գաղափար ոճի հատկությունների մասին

2․ Ոճի հատկությունների տեսակները

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ներկայացնել տրված տեքստի ոճի հատկությունները։

2. Տրված տեքստը ենթարկել փոփոխությունների․ սեղմել կամ ընդարձակել։

3. Կազմել տեղեկատվական տեքստ ՝ պահպանելով ոճի համապատասխան հատկություններ՝ պարզություն, ճշգրտություն և այլն։

4. Ստեղծել գիտական ոչ ծավալուն տեքստ՝ պահպանելով ոճի համապատասխան հատկություններ՝ ճշգրտություն, բովանդակայնություն, կանոնավորություն և այլն։

5. Գրել ելույթ՝ պահպանելով տվյալ ոճին համապատասխան հատկություններ՝ բազմազանություն, պատկերավորություն, հուզականություն և այլն։

6. Գրել գեղարվեստական ոչ ծավալուն ստեղծագործություն՝ պահպանելով ոճի համապատասխան հատկություններ՝ հուզականություն, պատկերավորություն և այլն։

7. Նախապատրաստել և վարել հարցազրույց հասակակիցների հետ՝ պահպանելով ոճի համապատասխան հատկություններ՝ բովանդակայնություն, հուզականություն և այլն։

8. Ստեղծել ժամանակակից թեմաներով բեմագիր (սցենար)՝ պահպանելով ոճի համապատասխան հատկություններ՝ արտահայտչականություն, հուզականություն և այլն։

9. Գտնել ոճի՝ տրված տեքստում տեղ գտած բացասական հատկանիշները (ձգձգվածություն, անկանոնություն, բառապաշարի աղքատություն և այլն), խմբագրել տեքստը՝ ուղղելով դրանք։

Պատճառ և հետևանք

Խոսքում անհրաժեշտ պատճառահետևանքային կապերի ստեղծումը:

 

Անհատ և հարաբերություններ

Ոճի հատկությունների պահպանումը տարբեր իրավիճակներ, մարդկային և հասարակական հարաբերություններ ներկայացնելիս:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Խոսքի ոճական առանձնահատկությունների կարևորությունը գաղափարներ, համոզմունքներ փոխանցելիս, եզրահանգումներ կատարելիս:

Միջառարկայական կապեր

Գրականություն։ Գեղարվեստական երկերում ոճի հատկությունների պահպանման հիմնավորում։

Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Մասնագիտական տեքստերում ոճի համապատասխան հատկությունների կիրառում։

Օտար լեզուներ։ Օտարալեզու տեքստերի թարգմանություններ ոճի հատկությունների պահպանմամբ։

Արվեստ։ Արվեստի ստեղծագործությունների վերլուծություն ոճի հատկությունների պահպանմամբ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41

Թեմա 3

ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հիմնական նպատակները

Զարգացնել խոսքում պատկերավորման և արտահայտչական միջոցներ կիրառելու հմտություններ։

1․ Նպաստել պատկերավորման և արտահայտչական միջոցների կիրառման անհրաժեշտության գնահատմանը խոսքում։

2․ Ձևավորել պատկերավոր խոսք կազմելու կարողություն։

Վերջնարդյունքներ

1. Ճանաչի պատկերավորման միջոցները, տարբերակի խոսքում։

2. Պատկերավորման միջոցներով խոսք ձևավորելիս կիրառի բառի ուղիղ և փոխաբերական իմաստները։

3. Կազմի պատկերավորման միջոցներով հարուստ խոսք։

 

2-րդ հատված

 

4. Ճանաչի արտահայտչական միջոցները, տարբերակի խոսքում։

5. Վերլուծի տեքստը՝ վերհանելով պատկերավորման և արտահայտչական միջոցները։

6. Հարստացնի տեքստը պատկերավորման և արտահայտչական միջոցներով։

7. Կազմի արտահայտչական միջոցներով հարուստ գեղարվեստական տեքստ։

8. Հիմնավորի պատկերավորման և արտահայտչական միջոցների անհրաժեշտությունը խոսք կառուցելիս։

Բովանդակություն

1․ Պատկերավորման միջոցներ (մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, խորհրդանիշ և այլն)

 

2-րդ հատված

 

2․ Արտահայտչական միջոցներ (կրկնություն, աստիճանավորում, հակադրություն և այլն)

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Տրված տեքստը հարստացնել մակդիրներով, ցույց տալ նրանց ոճական դերը։

2. Տրված տեքստը հարստացնել համեմատություններով և փոխաբերություններով, նշել նրանց ոճական նշանակությունը։

3. Գրել մակդիրներով հարուստ փոքրիկ բանաստեղծություն։

4. Տրված տեքստում առանձնացնել պատկերավորման միջոցները, նույն տեքստը հարստացնել այլ պատկերավորման միջոցներով։

5. Տրված տեքստում առանձնացնել արտահայտչական միջոցները, հարստացնել այլ արտահայտչական միջոցներով։

6. Գրել գեղարվեստական ոչ ծավալուն ստեղծագործություն (պատմվածք, ակնարկ, նովել)՝ կիրառելով պատկերավորման և արտահայտչական միջոցներ։

7. Շարադրել միջազգային հետաքրքրություն ներկայացնող թեմայով ոչ ծավալուն էսսե՝ կիրառելով պատկերավորման և արտահայտչական միջոցներ։

8. Գրել ելույթ (որևէ միջոցառման բացման խոսք)՝ կիրառելով պատկերավորման և արտահայտչական տարբեր միջոցներ, ներկայացնել լսարանին։

9. Նկարագրել արվեստի նախընտրելի գործը՝ օգտագործելով պատկերավորման և արտահայտչական միջոցներ։

10. Պատկերասրահում հանդես գալ որպես էքսկուրսավար և պատկերավորման միջոցների կիրառմամբ ներկայացնել հայտնի նկարիչների կտավները։

11. Թարգմանել տրված տեքստը՝ փորձելով պահպանել և փոխանցել պատկերավորման և արտահայտչական միջոցները, խոսքի գեղագիտական կողմը։

12. Ստեղծել պատկերավորման և արտահայտչական միջոցներով հարուստ փոքրիկ բեմադրություն։

Կառուցվածք և գործառույթ

Տարաբնույթ տեքստերի բովանդակության հաղորդումը պատկերավորման և արտահայտչական միջոցների օգնությամբ։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ Պատկերավորման և արտահայտչական միջոցների օգնությամբ խոսք կառուցելու, տեսակետներ հայտնելու և քննարկելու հնարավորությունները:

Միջառարկայական կապեր

Գրականություն։ Գեղարվեստական խոսքում պատկերավորման և արտահայտչական միջոցների կիրառման հաճախականության ուսումնասիրում։

Հասարակագիտական առարկաներ։ Մասնագիտական տեքստերում արտահայտչական միջոցների կիրառում։

Օտար լեզուներ։ Պատկերավորման և արտահայտչական միջոցներով հարուստ օտարալեզու գեղարվեստական տեքստերի թարգմանություն։

Արվեստ։ Բեմական արվեստում պատկերավորման և արտահայտչական միջոցների կիրառման վերլուծություն։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41

Թեմա 4

ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԱԴՐԱՆՔ

Հիմնական նպատակները

 1․ Ձևավորել գիտական շարադրանք կազմելու հմտություններ։

 2․ Կարևորել գիտական տեքստերի դերը գիտության զարգացման գործում։

Վերջնարդյունքներ

1. Նշի գիտական տեքստի առանձնահատկությունները, նկարագրի կառուցվածքը։

2. Կազմի փոքրիկ գիտական տեքստ՝ ըստ նախօրոք տրված պլանի։

3. Կիրառի բառապաշարի համապատասխան շերտերը գիտության տարբեր բնագավառներին առնչվող տեքստեր կազմելիս։

2-րդ հատված

4. Կառուցի գիտական տեքստ՝ ըստ տեքստի մասերի ճիշտ և հաջորդական

 դասավորության։

5. Կազմի ծավալուն և ոչ ծավալուն գիտական տեքստեր։

6. Թարգմանի ոչ ծավալուն գիտական տեքստեր ՝ պահպանելով ասելիքի նպատակը,

 խնդիրները, բառապաշարը, ոճական նկարագիրը։

7. Տարբերակի և կազմի ծանոթագրությունները, ցանկերը, հավելվածները,

 ամփոփումները։

8. Կատարի անհրաժեշտ հղումներ։

9. Մեկնաբանի գիտական տեքստերի անհրաժեշտությունը գիտության զարգացման

 գործում։

Բովանդակություն

1․ Գիտական շարադրանք

2․ Գիտական շարադրանք գրելու հիմնական սկզբունքները

3․ Գիտական շարադրանքի լեզուն

2-րդ հատված

4․ Ծանոթագրություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ և հղումներ կատարելու ձևաչափերը

  Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

1. Տրված գիտական տեքստում առանձնացնել առաջաբանը (ներածություն), հիմնամասը (վերլուծական մաս) և ամփոփիչ մասը (եզրակացություն)։

2. Տրված պարբերություններն այնպես դասավորել, որ ստացվի տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստ։

3. Համեմատել գիտական և գեղարվեստական փոքրածավալ տեքստերը, նշել տարբերությունները աղյուսակի առանձին հատվածներում։

4. Համացանցից գտնել բնապահպանական թեմայով գիտահանրամատչելի տեքստ, համեմատել գիտական տեքստի հետ, նշել տարբերությունները։

5. Կազմել գիտական տեքստ նախօրոք տրված քայլաշարով։

6. Առաջ քաշել դրույթ, հիմնավորել փաստարկներով, մատնանշել աղբյուրները։

7. Գրել գիտական տեքստ համապատասխան հետազոտական հարցի շուրջ՝ հենվելով առաջադրված աղբյուրների վրա, կատարել հղումներ։

8. Նախօրոք ձեռք բերած փաստական նյութի, եղած կարծիքների ուսումնասիրության հիման վրա

ստեղծել գիտական տեքստ հրատապ լուծում պահանջող խնդրի շուրջ։

9. Կազմել բնագիտական որևէ թեմայով գիտական ոչ ծավալուն տեքստ՝ պահպանելով տեքստի կառուցվածքը։

10. Գրել գիտական փոքրածավալ տեքստ տեխնոլոգիական որևէ նորարարության մասին։

11. Տրված տերմիններով կազմել փոքրածավալ գիտական տեքստ՝ պատճառաբանելով դրանց կիրառությունը։

12. Պատրաստել և ներկայացնել նախօրոք գրված գիտական փոքրիկ աշխատանքի վերաբերյալ բանավոր զեկուցում։

13. Կազմակերպել բանավեճ որևէ հիմնախնդրի շուրջ՝ կիրառելով համապատասխան տերմիններ։

14. Կազմել գիտական տեքստը լրացնող հավելվածներ, ցանկեր, ծանոթագրություններ։

Կառուցվածք և գործառույթ

Կառուցվածքի պահպանումը գիտական տեքստերում։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Գիտական տեքստերի միջոցով գաղափարներ, համոզմունքներ բացահայտելու ուղիները. մարդկության ստեղծած նյութական և հոգևոր արժեքների փոխանցումը:

 

Պատճառ և հետևանք

Գիտական խոսքին անհրաժեշտ պատճառահետևանքային կապերի ապահովումը տեքստում:

Միջառարկայական կապեր

Գրականություն։ Գրական-վերլուծական տեքստերի ուսումնասիրում։

Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Գիտության բոլոր բնագավառներում գիտական տեքստերի կարևորում։ Գիտության զարգացման առաջընթացին զուգահեռ գիտական տեքստերի ստեղծում, դրանց միջոցով գիտատեխնիկական նորությունների փոխանցում։ Գիտական տարբեր բնագավառների տեքստերի բառապաշարի, քերականական ձևերի, ոճերի համեմատում։

Օտար լեզուներ։ Օտարալեզու գիտական տեքստերի կարևորում, թարգմանում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41

 

Թեմա 5․ Գործնական գրություններ (տե՛ս 10-րդ դասարանի ծրագրում ընդգրկված «Գործնական գրություններ» բաժինը)։

Ծանոթություն։ Վերջնարդյունքներն ու բովանդակությունը բաղկացած են 2 հատվածից։

Առաջինը սովորողներին ներկայացվող նվազագույն պահանջների ապահովմանն է ուղղված, իսկ երկրորդը՝ միջին և առավելագույն պահանջների ապահովմանը։

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

12- ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Թեմա 1: Մարդ, բնություն, տեխնոլոգիա

  Թեմայի նկարագրություն: Հիմնախնդրի շրջանակում քննարկվում են, թե ինչպես է գրականությունն արտացոլում մարդու և բնության փոխհարաբերությունները, գիտության, տեխնոլոգիայի զարգացումն ու մեդիան ինչպե՞ս են ազդում հասարակության և անհատի հոգեբանության, հարաբերությունների վրա, ինչպես է գրականությունը արտացոլում գիտության զարգացման և առաջընթացի գաղափարները, գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց ինչ փոփոխություններ են կատարվում անհատի մտածողության մեջ, արժեքային համակարգում, նրա կենցաղում։

Նպատակներ

1. Ցույց տալ մարդու և բնության փոխհարաբերությունների ներդաշնակությունը և դրա կարևորությունը անհատի կյանքում։

2. Դիտարկել գրականության դերը տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում մարդ-բնություն փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացման ուղղությամբ։

3. Ելնելով մշակութային առանձնահատկություններից՝ քննարկել գրականության դերը գիտության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի, նոր գաղափարներ առաջադրելու գործում։

4. Ուսումնասիրել գրական երկերում անհատի (հեղինակի) հոգեբանության դրսևորումները: Կերպարին բնորոշ բնավորության գծերի, նկարագրի վերլուծության միջոցով հասկանալ և արժևորել մարդուն, ինչպես նաև սեփական անձը:

5. Ուսումնասիրել գրական տեքստերը, համեմատել, ցույց տալ լեզվաոճական ընդհանրությունները և տարբերությունները:

Վերջնարդյունքներ

1-ին մակարդակ

 

1. Ստեղծի գրողի գրական դիմանկարը՝ ըստ կենսագրական փաստերի և հուշագրության:

2. Ներկայացնի գրողի ապրած ժամանակաշրջանը, միջավայրը։

3. Ցույց տա գրողի, գրողի ստեղծագործության և ժամանակաշրջանի, միջավայրի, բնության կապերը:

4. Վերաշարադրի գրական երկի բովանդակությունը՝ շեշտադրելով հիմնական գաղափարը:

5. Ցույց տա գրական-գեղարվեստական խոսք ստեղծելու միջոցները (բառագործածություն, պատկերավորման միջոցներ, կերպավորման միջոցներ և այլն)։

 

2-րդ մակարդակ

 

1. Ուսումնասիրի գրական տեքստերի լեզուն և ոճը. ցույց տա բնության պատկերների և մարդու հոգեբանության համադրությունները:

2. Վերլուծի հեղինակի՝ պատկեր, կերպար կերտելու, հույզ, զգացում փոխանցելու առանձնահատկությունները:

3. Վերլուծի գրական կերպարի հոգեբանական առանձնահատկությունները:

4. Համեմատի տարբեր ոճերի, տարբեր ժանրերի ստեղծագործությունների տեքստեր, ընդհանրացնի և ներկայացնի իր եզրակացությունը բանավոր և գրավոր խոսքով:

5. Սեփական ուսումնասիրության արդյունքները ներկայացնի բանավոր և գրավոր խոսքով՝ զուգակցելով սահիկաշարով, տեսաֆիլմով, ռադիոհաղորդումով:

6. Արժևորի գրական երկերի վերլուծությունը՝ որպես սեփական անձի զարգացման, ինքնաճանաչման և ինքնադաստիարակության միջոց:

Բովանդակություն

1. Համո Սահյան, բանաստեղծություններ ընտրությամբ

2. Զահրատ, «Մեծ քաղաքը» ժողովածուից բանաստեղծություններ ընտրությամբ

3. Վահագն Դավթյան, բանաստեղծություններ ընտրությամբ

4. Հրանտ Մաթևոսյան, «Մենք ենք, մեր սարերը» կամ «Աշնան արև» վիպակները

5. Լևոն Խեչոյան, պատմվածքներ

 

Լրացուցիչ

 

Աղասի Այվազյան,«Եռանկյունի»

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Գրել հետազոտական աշխատանքներ՝ ձևակերպելով հետազոտական հարցեր, ընտրելով թեմայից բխող վերնագրեր։

2. Ստեղծել բանավոր կամ գրավոր ելույթներ՝ պահպանելով ակադեմիական ազնվության կանոնները (համապատասխան հղումներ, մեջբերումներ, գիտական աղբյուրների ուսումնասիրություններ և այլ)։

3. Լսարանի առաջ հանդես գալ բանավոր ելույթով՝ ներկայացնելով սահիկաշար, պաստառ։

4. Համեմատել տարբեր ստեղծագործություններ կերպարների ստեղծման, կառուցվածքային տարրերի փոխկապակցվածության, ոճական միջոցների օգտագործման կամ այլ տեսանկյունից։

5. Մշակել բանավիճային հարցեր։ Կազմակերպել և վարել բանավեճ։

6. Վարել հարցազրույցներ, կազմակերպել հարցումներ վերլուծել արդյունքները։

7. Օտար լեզուներից թարգմանել բանաստեղծություններ, պատմվածքներ, ներկայացնել լսարանին:

1. Օրինաչափություն: Գրականության մեջ թափառող թեմաների կրկնությունները տարբեր ժամանակաշրջաններում։

2. Կառուցվածք և գործառույթ: Գրական երկի, խոսքի կառուցվածքը, տաղաչափությունը:

3. Անհատական և մշակութային արժեհամակարգ: Ստեղծագործության մեջ արծարծվող մշակույթը, գրողի կիրառած բառապաշարը, գեղարվեստական պատկերավորման միջոցները և արտահայտչամիջոցները, ստեղծագործության գաղափարը:

4. Անհատներ և հարաբերություններ: Տեքստում արտահայտված հույզը, զգացմունքը, գրական կերպարը, կերպարների հարաբերությունները, կոնֆլիկտը։

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու: Դիտարկել լեզուն (նաև օտար լեզուները) որպես համակարգ և կառուցվածք, ցույց տալ օրինաչափությունները։ Ցույց տալ լեզվի դերը պատկեր, կերպար, միջավայր, գաղափար ստեղծելու գործում։ Ինչպե՞ս է դրսևորվում լեզուն կինոյում և թատրոնում (բանավոր խոսք, դիմախաղ, հնչերանգ)։

Բնագիտություն, մաթեմատիկա: Գրական սեռերը, ժանրերը, բանաստեղծական չափը, ռիթմը, հանգը դիտարկել օրինաչափությունների, համակարգի և կառուցվածքի տեսանկյունից։ Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտության համակարգերի, կառուցվածքի հետ։

Հասարակագիտություն: Սոցիալական և անձնային հարաբերությունները՝ պայմանավորված պատմական ժամանակաշրջանով և մշակութային առանձնահատկություններով։ Թափառող թեմաների արդիականությունը՝ պայմանավորված հասարակության խնդիրներով և սոցիալական հարաբերություններով։

Արվեստ գեղանկարչություն, երաժշտություն: Համակարգը և կառուցվածքը ցույց տալ արվեստում։ Ցույց տալ ստեղծագործության և կերպարի զարգացումները, էկրանավորման, բեմադրության յուրահատկությունները. ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում գրական երկի բովանդակությունը բեմադրության կամ էկրանավորման ժամանակ։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը ներկայացման մեջ: Գրական թեմաների արտահայտությունը գեղանկարչության, քանդակագործության մեջ:

Պատմություն: Պատմական ժամանակաշրջանի, երևույթների անդրադարձ՝ կապված գրական երկում ներկայացվող ժամանակաշրջանի, պատմական իրադարաձությունների հետ։ Քաղաքակրթությունը և նոր մարտահրավերների արծարծումը գրականության մեջ և պատմության դասագրքերում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

11-1, 11-2, 11-14, 11-15,11-16, 11-17,11-23,11-24, 11-25, 11-29, 11-31,11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41

Թեմա 2: Ժամանակակից և սփյուռքահայ գրականություն

Թեմայի նկարագրություն: Քննարկման նյութը ժամանակակից գրականության մեջ համընդհանուր հիմնախնդիրների արծարծումն է․ ինչպես է ժամանակակից և սփյուռքահայ գրականությունը շարունակում հայ գրականության ավանդույթները և անդրադառնում ժամանակի մարտահրավերներին, տեղական խնդիրները ինչպես են արտացոլվում համաշխարհային հիմնախնդիրների շրջանակում։

 Ժամանակակից հայ և արտասահմանյան գրականության նմուշների ուսումնասիրությամբ ցույց է տրվում դասական և արդի գրականությունների ընդհանրությունները և տարբերությունները:

Նպատակներ

1. Արժևորել հայ ժամանակակից և սփյուռքահայ գրականությունը։

2. Ըմբռնել կապը հայ բազմադարյան գրականության թեմաների, ուղղությունների միջև, արժևորել մտածողության և ներկայացման ձևերի փոփոխություններն ու զարգացումները։

3. Ժամանակակից և սփյուռքահայ գրականությունը դիտարկել համաշխարհային գրականության համապատկերում՝ ըմբռնելով մշակույթի, ժամանակի, տարածության, տեխնոլոգիական զարգացման գործոնները հայ գրականության զարգացման հեռանկարներում։

 Բովանդակություն

Ժամանակակից և սփյուռքահայ գրականություն. ընտրովի նմուշներ։

Վերջնարդյունքներ

1-ին մակարդակ

 

1. Ստեղծի գրողի գրական դիմանկարը՝ ըստ կենսագրական փաստերի և ստեղծագործության ընդհանուր բնութագրի:

2. Ուսումնասիրի և ցույց տա գրողի, նրա ստեղծագործության և միջավայրի աղերսները:

3. Վերաշարադրի գրական երկի բովանդակությունը՝ շեշտադրելով հիմնական գաղափարները:

4. Վարի զրույց ստեղծագործության թեմայի, գաղափարի շուրջ։

 

2-րդ մակարդակ

 

1. Ուսումնասիրի գրական տեքստերի լեզուն և ոճը. ցույց տա արդի դարաշրջանի մարդու հոգեբանության առանձնահատկությունները:

2. Վերլուծի հեղինակի՝ պատկեր, կերպար կերտելու, հույզ, զգացում փոխանցելու առանձնահատկությունները:

3. Վերլուծի գրական կերպարի հոգեբանական առանձնահատկությունները թվային դարաշրջանում:

4. Համեմատի տարբեր ոճերի, տարբեր ժանրերի ստեղծագործությունների տեքստեր, ընդհանրացնի և ներկայացնի իր եզրակացությունը բանավոր և գրավոր խոսքով:

5. Սեփական ուսումնասիրության արդյունքները ներկայացնի բանավոր և գրավոր խոսքով՝ զուգակցելով սահիկաշարով, տեսաֆիլմով, ռադիոհաղորդումով:

6. Ժամանակակից կամ սփյուռքահայ գրողի ստեղծագործության համար պատրաստի տեսաֆիլմ, մշակի գովազդի տեքստ, տարածի սոցցանցերում:

7. Կազմակերպի հանդիպում ժամանակակից գրողի հետ՝ նախօրոք մշակելով հանդիպման բեմագիր (սցենար), հարցեր:

8. Արժևորի գրական երկերի վերլուծությունը՝ որպես սեփական անձի զարգացման, ինքնաճանաչման և ինքնադաստիարակության միջոց:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու: Դիտարկել հայոց լեզուն որպես համակարգ և կառուցվածք, ցույց տալ օրինաչափությունները։ Ցույց տալ լեզվի դերը կերպար, միջավայր, գաղափար ստեղծելու գործում։ Ինչպե՞ս է դրսևորվում լեզուն ժամանակից և սփյուռքահայ գրականության մեջ մտածողությունն ու արժեհամակարգը արտահայտելու գործում։

Բնագիտություն, մաթեմատիկա: Գրական երկը դիտարկել օրինաչափությունների, համակարգի և կառուցվածքի տեսանկյունից։ Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտության համակարգերի, կառուցվածքի հետ։

Հասարակագիտություն: Գրականությունը՝ որպես հասարակության կառուցվածքի, մտածողության, բարքերի, քաղաքական և սոցիալական հարաբերությունների արտահայտման միջոց։ Նմանությունները և տարբերությունները հասարակագիտության դասագրքերից և գրականությունից ստացված տեղեկատվությունների միջև։

Արվեստ գեղանկարչություն, երաժշտություն: Համակարգը և կառուցվածքը ցույց տալ արվեստում։ Ցույց տալ ստեղծագործության և կերպարի զարգացումները, էկրանավորման, բեմադրության յուրահատկությունները. ի՞նչ է կորչում և ի՞նչ է ավելանում բեմադրության կամ էկրանավորման մեջ։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը, զգացողությունների արտահայտությունը երաժշտության, նկարչության, քանդակագործության մեջ, արվեստի մյուս ճյուղերին բնորոշ լեզվի (հնչյուն, գույն, նյութ( դերը կերպար, միջավայր, գաղափար ստեղծելու գործում։ Ուսումնասիրել, թե գրական սյուժեները և կերպարները ինչ արտահայտություն են գտել արվեստում։

Պատմություն: Ժամանակակից կյանքի և իրադարձությունների արտացոլումը գրականության մեջ և ժամանակաշրջանի ընկալման նմանություններն ու տարբերությունները լրագրերից, հեռուստատեսությունից ստացվող տեղեկատվության հետ զուգորդումների տեսանկյունից։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

11-1, 11-2, 11-14, 11-15,11-16, 11-17,11-23,11-24, 11-25, 11-29, 11-31,11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: