Գլխավոր տեղեկություն
Номер
N 164-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.05.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.05.2024
Дата вступления в силу
30.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիս 2024 թ.

N 164-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԱՂԿԱՊԵՆՈՒ ԿԱԶՄԱՓՈԽՈՒՄՈՎ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՈՎ (ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել շաղկապենու կազմափոխումով և նստվածքով (շերտավորում) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» մայիս 2024 թվականի

N 164-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՇԱՂԿԱՊԵՆՈՒ ԿԱԶՄԱՓՈԽՈՒՄՈՎ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՈՎ (ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H11

Շաղկապենու այլ հիվանդություններ

2)

H11.1

Շաղկապենու կազմափոխում և նստվածք (շերտավորում)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Կոպերի, կոնյունկտիվայի կարմրություն, օտար մարմնի զգացողություն, արցունքահոսություն, կոսմետիկ դիսկոմֆորտ

9)

Անամնեզ

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցություն, որոշակի կաթիլների օգտագործում, վիտամին А֊ի անբավարարություն և այլն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բիոմիկրոսկոպիկ հետազոտության արդյունք.
ա. պիգվենկուլա (Pinguecula)` դեղնասպիտակավուն մի փոքր բարձրացած գոյացություն, սովորաբար տեղակայված ինտերպալպեբրալ հատվածում` լիմբի մոտ, ժամսլաքը 3-ի և 9-ի ուղղությամբ, սովորաբար բիլատերալ է, ճնշող մեծամասնությամբ քթային հատվածում,
բ. կոնյունկտիվայի դեղին կուտակում (Concretions)` դեղնասպիտակավուն մանր գոյացություններ, հայտնաբերվում է վերին և ստորին կոպային կոնյունկտիվայում, սովորաբար գտնվում են լորձաթաղանթի տակ, սակայն կարող են դուրս գալ նաև լորձաթաղանթի մակերեսից վեր,
գ. կոնյունկտիվայի ադրենոքրոմ դեպոզիտներ (Adrenochrome deposits) հայտնաբերվում են լորձաթաղանթի տակ, մուգ շագանակագույն, սև նստվածքների ձևով` կապված էպինեֆրինային կաթիլների երկարատև օգտագործման հետ,
դ. կոնյունկտիվայի քսերոզ (conjunctival xerosis) Կոնյունկտիվալ քսերոզը քսերօֆթալմիայի 1-ին փուլն է, առկա է կոնյունկտիվայի անփայլ և չոր մակերես, կոնյունկտիվայի կնճռոտում, ուշ փուլերում առկա է բուլբար կոնյունկտիվայի եռանկյունաձև անփայլ փրփրոտ գոյացություններ, սովորաբար տեղակայված ժամսլաքը 3-ի և 9-ի հատվածներում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Հեռացված հյուսվածքի հյուսվածքաբանական հետազոտություն

1

1

Հյուսվածաբանական բնորոշ փոփոխություններ՝ բազոֆիլիկ դեգեներատիվ սուբէպիթելիալ հյուսվածքի կուտակում, ունենում է մոխրագույն երանգ հեմատոքսիլին-էոզինով ներկման ժամանակ։ Բոումենյան թաղանթի վնասում, էպիթելային հյուսվածքը սովորաբար պահպանված

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

3)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման չափում

4)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

Աչքի առաջային սեգմենտի գնահատում

5)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակի վիճակի գնահատում

6)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

Տեսողության խանգարումներ

7)

Առկա չէ

Կերատոտոպգրաֆիա

0.5

0.8

Աստիգմատիզմի առկայություն, եղջերաթաղանթի հաստության որոշում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Արհեստական արցունքի կաթիլներ

Արհեստական արցունքի կաթիլներ

շշիկ-կաթոցիկ

1

2-6 անգամ

3-5 տուփ

ամիսներ

2)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ

շշիկ-կաթոցիկ

0.2

4 անգամ, ապա նվազող սխեմայով

1-3 տուփ

2-4 շաբաթ

3)

Ֆլյուորոմեթոլոն

Ֆլյուորոմեթոլոն

շշիկ-կաթոցիկ

0.5

3 անգամ

1-2 տուփ

1-2 ամիս

4)

Արհեստական արցունք վիտա Ա֊ի պարունակությամբ

Արհեստական արցունք վիտա Ա֊ի պարունակությամբ

շշիկ-կաթոցիկ

0.1

4 անգամ

3-5 տուփ

ամիսներ

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պիգվենկուլայի հեռացում (կոսմետիկ ցուցում առանց բարդությունների դեպքերում, մեծ է ռեցիդիվի հավանականությունը)

0.3

0.8

2)

Կուտակումների հեռացում (կոնյունկտիվայի դեղին կուտակումների դեպքում, երբ դուրս են գալիս լորձաթաղանթի մակերեսից վեր)

-

0.1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Մուդհար ՀՍ․ Շաղկապենու ախտաբանությունների թարմացումներ․ Հնդկական Ակնաբուժություն 2017 /Mudhar HS. Update on conjunctival pathology. Indian J Ophthalmol. 2017 Sep;65(9):797-807

2. Չանդլեր ՀԼ, Ռոտեր ԿՍ, Սիննոտ ԼՏ, Նիկոլս Ջ․ Առաջնային սեգմենտի ուլտրամանուշակագույն ճառագայթներով հարուցված վնասման պրոֆիլակտիկա առաջին դասի ճառագայթները կլանող հիդրոգելային կոնտակտային լինզաներով, Հետազոտական ակնաբուժություն և տեսողական գիտություններ 2010 Jan/ Chandler HL, Reuter KS, Sinnott LT, Nichols JJ. Prevention of UV-induced damage to the anterior segment using class I UV-absorbing hydrogel contact lenses. Invest Ophthalmol Vis Sci. 2010 Jan;51(1):172-8.

3. Մակլարեն ԴՍ, Կրամեր Կ․ Քսերոֆթալմիա․ Սնուցման և դիետոլոգիայի համաշխարհային ակնարկ 2012/McLaren DS, Kraemer K. Xerophthalmia. World Rev Nutr Diet. 2012;103:65-75

4. Մարկ Մաննիս, FACS և Էդվարդ Հոլլանդ, Եղջերենի, 2-րդ հատոր, 5-րդ թողարկում/Mark J Mannis, MD, FACS and Edward J Holland, MD Cornea, 2-Volume Set, 5th Edition

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: