Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
07.05.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
07.05.2024
Дата вступления в силу
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 38-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`


5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի
2024 թվականի մայիսի 7-ի

N 38-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

«ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

 

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1. Պետություն. ներածություն

Նպատակ

Բացատրել պետության նշանակությունը, ձևավորել քաղաքացի–պետություն փոխհարաբերության կարևորությունը գիտակցելու և հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը վերլուծելու կարողություն։

Վերջնարդյունք

9.1.1 Թվարկի պետության հատկանիշներն ու գործառույթները։

9.1.2 Մեկնաբանի «պետություն» և «քաղաքացի» հասկացությունները և ցույց տա դրանց փոխկապակցությունները։

9․1․3․ Բացատրի հանրային (պետական) իշխանության էությունը, դրա անհրաժեշտությունը և աղբյուրները։

9.1.4 Մեկնաբանի կոռուպցիայի և թրաֆիքինգի առաջացման պատճառները և բացասական ազդեցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա:

Թեմայի բովանդակություն

1. Պետության հատկանիշները։

2. Պետության գործառույթները։

3. Պետական կարգ, պետության կառուցվածք և պետական կառավարման ձև:

4. Պետություն և քաղաքացի։

5. Կոռուպցիա: Թրաֆիքինգ. ծագման պատճառները և հետևանքները, տեսակները և դրսևորումները։

Ուղղորդող հարցեր

1․ Ի՞նչ հատկանիշներով է պետությունը տարբերվում սոցիալական մյուս ինստիտուտներից։

2․ Որո՞նք են պետության հիմնական գործառույթները ներհասարակական և միջազգային հարաբերությունների ոլորտներում։

3․ Ինչպե՞ս են փոխկապակցված պետությունը և նրա քաղաքացին, ի՞նչ նշանակություն ունի քաղաքացին պետության և պետությունը՝ քաղաքացու համար։

4. Ո՞ր հատկանիշներն են բնութագրում կոռուպցիան: Ի՞նչ է թրաֆիքինգը: Ի՞նչ դրսևորումներ ունի։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Իրավիճակային խնդիրներ

Օրինակների միջոցով ցույց տալ պետության հիմնական հատկանիշներից յուրաքանչյուրի նշանակությունը հասարակական կյանքում։

Հիմնավորել, թե ինչու են պետության մի շարք հատկանիշներ համարվում ոչ հիմնական։

Օրինակների միջոցով ցույց տալ պետության նշանակությունը քաղաքացու համար և հակառակը։

Խմբային քննարկումներ Օրինակների միջոցով ցույց տալ կոռուպցիայի տարբեր տեսակների բացասական ազդեցությունն իր և հասարակության կյանքի վրա:

Համակարգ

Դիտարկել պետությունը՝ որպես հասարակական կյանքի կազմակերպման բարձր մակարդակ։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Պետության ձևերը պատմական ժամանակներում:

Հանրակրթական չափորոշիչ

Հ17

Թեմա 2. Պետություն և մշակույթ

Նպատակ

Ձևավորել հանրային կյանքի վրա մշակույթի ազդեցությունը վերլուծելու կարողություն։

Վերջնարդյունք

9.2․1․ Նկարագրի «մշակույթ» հասկացությունը, դրա առանձնահատկությունները։

9.2.2 Մեկնաբանի մշակույթ-պետություն փոխազդեցությունները։

9.2․3․ Դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ։

9.2.4 Ճանաչի ազգային մշակույթը, նյութական և հոգևոր ժառանգությունը և դրանց ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ։

Թեմայի բովանդակություն

1. Մշակույթի ազդեցությունը հանրային կյանքի վրա։

2. Մշակույթը՝ որպես սոցիալական փոփոխությունների գործընթացի շարժիչ ուժ կամ խոչընդոտ։

Ուղղորդող հարցեր

1. Ինչո՞ւ է մշակույթը համարվում պետության այցեքարտը։

2. Ինչպիսի՞ դրսևորումներ ունի մշակույթը։

3. Ի՞նչ է տալիս ազգային մշակույթի իմացությունը քաղաքացուն։

4. Ինչպե՞ս է ազդում մշակույթը հասարակական փոփոխությունների վրա։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Ուսումնասիրել և ներկայացնել հայ ժողովրդի, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի նմուշներ։

Դիտարկել կրոնը որպես մշակույթի կարևոր տարր՝ կարևորելով քրիստոնեության մշակութային ժառանգությունը։

Ուսումնասիրել Հայաստանի արվեստի տարբեր ճյուղերի գործեր և դրանք ներկայացնել պետականության հետ առնչության մեջ։

Կայունություն և փոփոխություն

Մշակույթը՝ որպես հասարակական կայունության և փոփոխության հիմք։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Մշակույթի փոփոխությունն ու ազդեցությունը հասարակության վրա։

Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում։

Արվեստ - Գեղարվեստի, երաժշտության, թատրոնի, կինոյի, առօրեական մշակույթի ներկայացում։

Հանրակրթական չափորոշիչ

Հ17, Հ45, Հ46

Թեմա 3. Պետություն և քաղաքացիական հասարակություն

Նպատակ

Ձևավորել քաղաքացիական հասարակության նշանակությունը մեկնաբանելու, հանրային բարիքի ստեղծման համար քաղաքացիական հասարակության և պետական իշխանության ինստիտուտների փոխգործակցության անհրաժեշտությունը գիտակցելու կարողություն։

Վերջնարդյունք

9․3․1․Բացատրի քաղաքացիական հասարակության նշանակությունը պետական իշխանության գործունեության վերահսկողության խնդրում։

9․3․2․ Բացատրի պետական իշխանության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների փոխազդեցությունը հանրային բարիքի ստեղծման գործում։

9․3․3․ Հասկանա և բացատրի հասարակական կազմակերպությունների, շարժումների, միությունների, ԶԼՄ-ների և այլ կազմակերպությունների տեղն ու դերը շահերի պաշտպանության, բազմազանության և բազմակարծության ապահովման առումով։

Թեմայի բովանդակություն

1. Քաղաքացիական հասարակության բաղադրիչները և գործառույթները։

2. Շահերի պաշտպանություն և բազմակարծություն։

3. Զանգվածային լրատվության միջոցներ։

4. Հանրային քաղաքականություն։ Հանրային բարիք։

Ուղղորդող հարցեր

1․ Որո՞նք են քաղաքացիական հասարակության գործառույթները քաղաքացու և սոցիալական ինստիտուտների փոխհարաբերություններում։

2․ Ինչպե՞ս են փոխազդում քաղաքացիական հասարակությունը և պետությունը, ի՞նչ նշանակություն ունի այդ փոխազդեցությունը հասարակական հարաբերությունների համար։

3․ Ո՞րն է ԶԼՄ–ի նշանակությունը և որո՞նք են դրա գլխավոր գործառույթները։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Ուսումնական նախագծային աշխատանք

Համայնքային հիմնախնդիրներն ուսումնասիրել քաղաքացիական հասարակության հաստատությունների և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների միջոցով:

Օրինակների միջոցով հիմնավորել տեղեկացվածության կարևորությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։

Տրված տեղեկություններով ներկայացնել պատմությունը տարբեր դերերով, տարբեր լսարանների համար՝ հաշվի առնելով լուրի աղբյուրն ու լսարանը, դրանով պայմանավորված ոճը և լեզուն։

Օրինաչափություն:

Ուսումնասիրել քաղաքացիական հասարակության ինստիտուտների և պետական ու համայնքային իշխանության մարմինների փոխազդեցությունները, դրանց ազդեցությունն անհատի վրա:

Կառուցվածք և գործառույթ

Ուսումնասիրել քաղաքացիական հասարակության կառուցվածքը՝ դրա գլխավոր ինստիտուտները և դրանց հիմնական գործառույթներն անհատի ինքնաիրացման, նրա շահերի ու իրավունքների պաշտպանության տեսանկյուններից:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Պատմական տեքստի մեկնություն, սկզբնաղբյուրի ուսումնասիրում։

Գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանություն։

Հանրակրթական չափորոշիչ

Հ17, Հ23, Հ40

Թեմա 4. Պետություն և տնտեսություն

Նպատակ

Ձևավորել տնտեսական համակարգերի գործունեության մեխանիզմները, շուկայական տնտեսության առանձնահատկությունները, հասարակական բարեկեցության տեսանկյունից պետության տնտեսական և սոցիալական քաղաքականությունների դերը մեկնաբանելու կարողություն։

Վերջնարդյունք

9.4․1․ Բացատրի, թե ինչպես են գործում տնտեսական համակարգերը։ Ներկայացնի հայաստանյան տնտեսական և ֆինանսական համակարգերը, տարբերակի վերջիններիս մասնակիցներին ու նրանց դերերը։

9.4․2․ Ուրվագծի պետության դերը տնտեսության մեջ, հասկանա պետության տնտեսական և սոցիալական քաղաքականությունների անհրաժեշտությունն առանձին իրավիճակներում։

Թեմայի բովանդակություն

1. Տնտեսական համակարգեր։

2.Հայաստանի ֆինանսական համակարգը։

3. Շուկայական տնտեսություն։

4. Պետության տնտեսական և սոցիալական քաղաքականության բովանդակությունը։

Ուղղորդող հարցեր

1. Ինչպիսի՞ տնտեսական համակարգեր գոյություն ունեն։

2. Որո՞նք են շուկայական տնտեսության առանձնահատկությունները։

3. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգերը։ Որո՞նք են դրանց մասնակիցները։

4. Ե՞րբ է պետությունը միջամտում տնտեսությանը և ինչպե՞ս։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Իրավիճակային խնդիրներ

Իրավիճակներ, երբ պետությունն իրականացնում է տնտեսական և սոցիալական քաղաքականություն, որպեսզի վերականգնի տնտեսական/սոցիալական արդարությունը կամ հավասարությունը։

Ուսումնասիրել Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգերը և համեմատել այլ երկրների հետ։

Կայունություն և փոփոխություն

Հայաստանում տնտեսական որոշումների կայացման առանձնահատկությունները։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Տնտեսական համակարգերի պատմական զարգացում:

Հանրահաշիվ - Հաշվարկներ և խնդիրների ստեղծում:

Աշխարհագրություն – Բնակչություն:

Հանրակրթական չափորոշիչ

Հ17, Հ20, Հ21

Թեմա 5. Պետություն և քաղաքականություն

Նպատակ

Ձևավորել քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի իրացման վրա քաղաքական մշակույթի և թափանցիկ կառավարման համակարգի ազդեցությունը վերլուծելու կարողություն։

Վերջնարդյունք

9.5.1 Մեկնաբանի քաղաքական մշակույթի և վարչակարգի տիպը, քաղաքական, քաղաքացիական մասնակցության ձևերը քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի իրացման տեսանկյունից։

9.5.2 Դատողություններ անի բազմակարծիք և մասնակցային մշակույթի բնորոշ գծերի մասին:

9.5.3 Տարբերակի Հայաստանի պետական իշխանության ճյուղերի լիազորությունները

Թեմայի բովանդակություն

1. Քաղաքական մշակույթ։

2. Քաղաքական համակարգ։

3. Իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռման սկզբունքները ժողովրդավարական պետությունում։

4. ՀՀ սահմանադրական կարգը և պետական իշխանության ճյուղերի գործառույթները։

Ուղղորդող հարցեր

1․ Որո՞նք են քաղաքական մշակույթի տեսակների տարբերությունները մարդու իրավունքների տեսանկյունից։

2․ Որո՞նք են Ժողովրդավարական կառավարման ներկայացուցչական և մասնակցային տեսակների առավելություններն ու թերությունները մարդու իրավունքների տեսանկյունից։

4․ Ո՞րն է պետական իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռման սկզբունքների նշանակությունը ժողովրդավարական պետություններում։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանք

Հիմնավորել քաղաքական մշակույթի տիպերի ազդեցությունը հանրային հարաբերությունների վրա։

Օգտվելով երաշխավորված աղբյուրներից՝

1․ Դասակարգել ՀՀ պետական իշխանության մարմինների սահմանադրական գործառույթները և ցույց տալ իշխանության ճյուղերի տարանջատման ու փոխզսպման սկզբունքների դրսևորման ձևերը:

Օրինաչափություն

Քաղաքական մշակույթի և կառավարման ռեժիմի փոխկապվածությունը:

Կառուցվածք և գործառույթ

Ուսումնասիրել պետական իշխանության ճյուղերի տարանջատումը, դրանց լիազորություններն ու փոխհարաբերությունները, պետական իշխանության տարածքային կազմակերպումը:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Տնտեսական համակարգեր:

Գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում:

Հանրակրթական չափորոշիչ

Հ17, Հ40

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1. Անձի հոգեբանություն

Նպատակ

Ձևավորել հոգեկանի կառուցվածքն ու գործառույթները, անձի անհատական առանձնահատկությունները բնութագրելու կարողություն։

Վերջնարդյունքը

12.1.1 Տարբերակի անձի անհատական առանձնահատկությունները։

12.1.2 Հիմնավորի ներառականության կարևորությունը հասարակական կյանքում։

Թեմայի բովանդակություն

1. Հոգեկանի կառուցվածքն ու գործառույթները։

2. Հոգեկան գործընթացներ։

3. Անձի անհատական առանձնահատկություններ։

Ուղղորդող հարցեր

1. Որո՞նք են մարդու հիմնական հոգեկան գործընթացները։

2. Ինչո՞վ են տարբերվում մարդիկ։

3. Ինչո՞ւ է ներառականությունը կարևոր ժամանակակից աշխարհում։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանքներ

Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից՝ ուսումնասիրել հոգեկան գործընթացների և անձնային առանձնահատկությունների ազդեցությունը մարդու կյանքի վրա։

Կայունություն և փոփոխություն

Հասկանա մարդու կայուն և փոփոխվող էությունը։

Համակարգեր և մոդելներ

Հասկանա մարդու հոգեկանի համակարգը։

Միջառարկայական կապերը թեմայում

Կենսաբանություն - Մարդու կառուցվածք, զգայարաններ:

Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստերի մեկնաբանում

Հանրակրթական չափորոշիչ

Մ23, Մ24, Մ34, Մ36, Մ40

Թեմա 2. Փիլիսոփայության հիմունքներ

Նպատակ

Ձևավորել կյանքի իմաստասիրական հարցերի վերաբերյալ դիրքորոշում ունենալու կարողություն։

Վերջնարդյունքը

12.2.1. Տարբերակի դիցաբանական, կրոնական, գիտական և փիլիսոփայական աշխարհայացքները։

12.2.2 Նկարագրի աշխարհի ճանաչողության ձևերը և թվարկի դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները։

12.2.3 Սահմանի ճշմարտության տեսությունները։

12.2.4 Նկարագրի կյանքի իմաստի տարբեր ընկալումներ։

Թեմայի բովանդակություն

1. Դիցաբանական, կրոնական, գիտական և փիլիսոփայական աշխարհայացք։

2. Ինչպե՞ս ենք ճանաչում աշխարհը։

3. Ճշմարտության հիմնահարցը։

Ուղղորդող հարցեր

1. Ինչո՞վ են տարբերվում դիցաբանական, կրոնական, գիտական և փիլիսոփայական աշխարհընկալումները։

2. Արդյո՞ք կա կամքի ազատություն։

3. Ինչպե՞ս է տեղի ունենում ճանաչողության գործընթացը։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Էսսե դիցաբանական, կրոնական, գիտական, փիլիսոփայական աշխարհայացքներից որևէ մեկի մասին կամ դրանց համեմատական վերլուծություն։

Օրինաչափություններ

Փիլիսոփայական մտքի օրինաչափությունների ընկալում։

Միջառարկայական կապերը թեմայում

Արվեստ - Արտացոլանքը արվեստում՝ նկարչություն, երաժշտություն և այլն:

Հայոց և համաշխարհային պատմություն - Հավատ, կրոն, աթեիզմ և այլն:

Գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում:

Հանրակրթական չափորոշիչ

Մ24, Մ27, Մ34

Թեմա 3. Մարդու կյանքի բաղկացուցիչները

Նպատակ

Ձևավորել մարդու կյանքում խաղի, ուսման, աշխատանքի, հանգստի դերը կարևորելու գիտակցություն։

Վերջնարդյունքը

12.3.1. Համադրի խաղի, ուսման, աշխատանքի, հանգստի արժեքը մարդու կյանքում։

12.3.2 Օրինակների հիման վրա դատողություններ անի մարդու կյանքում ազատության, երջանկության, հավատի, սիրո, բարոյական արժեքի մասին։

12.3.3. Օրինակների հիման վրա ներկայացնի գեղագիտական իդեալի և ճաշակի փոխակերպումները պատմության ընթացքում։

Թեմայի բովանդակություն

1. Մարդը՝ որպես գործող էակ։

2. Խաղը, ուսումը, աշխատանքը, ազատ ժամանակը՝ որպես գործունեության տեսակներ։

3. Մարդկային կյանքի բնութագրիչներ. ազատություն և երջանկություն, հավատ և սեր։

4. Մարդը կյանքի իմաստի որոնումներում։

Ուղղորդող հարցեր

1. Ի՞նչ դեր ունեն գործելը, խաղալը, ուսումը, աշխատանքը, ազատ ժամանակը մարդու կյանքում։

2. Ինչպե՞ս են մեկնաբանել տարբեր ժամանակների մտածողները կյանքի իմաստը։

3. Ինչպե՞ս է փոխվել գեղեցիկի ընկալումը պատմության ընթացքում։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Հարցազրույցներ

Ինչպես են մարդիկ անցկացնում իրենց ազատ ժամանակը, ինչպես է այն փոխվել։

Ուսումնասիրություն Ինչպես է փոխվել գեղագիտական իդեալը ժամանակի ընթացքում։

Կայունություն և փոփոխություն

Հասկանա ժամանակի ազդեցությունը մարդու ապրելակերպի և գեղագիտական իդեալների վրա։

Միջառարկայական կապերը թեմայում

Արվեստ - Երգ, թատրոն, կինո, նկարչություն:

Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում:

Հայոց և համաշխարհային պատմություն - Հին աշխարհի, միջնադարի, նոր և նորագույն շրջանի արվեստը։

Երկրաչափություն - Չափումներ, գծապատկերներ, հատակագծեր:

Հանրակրթական չափորոշիչ

Մ24, Մ34

Թեմա 4․ Մարդկության գլոբալ հիմնախնդիրներ

Նպատակ

Ձևավորել գլոբալացման դրական և բացասական ազդեցությունները, դրանց առաջ բերած հիմնախնդիրներն ու լուծման ճանապարհները վերլուծելու կարողություն։

Վերջնարդյունքը

12.4.1 Եզրահանգումներ անի գլոբալացման դրական և բացասական կողմերի մասին։

12.4.2 Եզրահանգումներ անի մարդկության գլոբալ հիմնախնդիրների վերաբերյալ կայուն զարգացման համատեքստում։

12.4.3 Բացահայտի գլոբալ հիմնախնդիրների ազդեցությունը Հայաստանի վրա։

Թեմայի բովանդակություն

1. Գլոբալացում:

2. Ժամանակակից գլոբալ հիմնախնդիրներ։ Թրաֆիքինգ:

3. Գլոբալ հիմնախնդիրների ազդեցությունը Հայաստանի վրա։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Խմբային քննարկումների, ՝ օրինակների միջոցով ցույց տալ գլոբալացման դրական ու բացասական ազդեցությունն իր և հասարակության կյանքում։

Ուսումնական նախագծային աշխատանք՝ օգտագործելով տեղեկատվական տարբեր աղբյուրներ, բացահայտել աղքատության, կրթության, առողջապահության, բնապահպանական (կլիմայի փոփոխություն) գլոբալ հիմնախնդիրները։

Պատճառ և հետևանք

Հասկանա մարդու ապրելակերպի ազդեցությունը հասարակության, բնության վրա։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Կոնֆլիկտ, ցեղասպանություն, պատերազմ, ռասիզմ, ֆաշիզմ:

Ինֆորմատիկա - Համացանցի օգտակար ու բացասական կողմերը:

Աշխարհագրություն - Երկիր մոլորակի աղտոտվածությունը:

Կենսաբանություն - Բուսական և կենդանական աշխարհի վնասում:

Գրականություն - Համապատասխան տեքստի ընթերցում և մեկնաբանություն:

Հանրակրթական չափորոշիչ

Մ11, Մ18, Մ21

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: