Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (13.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2024
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
10.09.2024
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
10.09.2024
Дата вступления в силу
13.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«10» սեպտեմբերի 2024 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված հավելվածներ N 1-ում և N 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 9-րդ կետով.

 

«

9.

Բջջային կապի բազային կայանների համար աշտարակների կառուցման (բազմակի կիրառման) օրինակելի նախագիծ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

   

1)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-1 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

7,973.73

15մ բարձրությամբ

2)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-1-2 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

6,069.19

15մ բարձրությամբ

3)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-2-1 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

8,852.65

18մ բարձրությամբ

4)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-2-2 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

6,948.11

18մ բարձրությամբ

5)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-3-1 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

10,816.74

24մ բարձրությամբ

6)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-3-2 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

8,584.50

24մ բարձրությամբ

7)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-4-1 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

12,367.05

30մ բարձրությամբ

8)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով Ա-4-2 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

10,134.81

30մ բարձրությամբ

9)

գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով Ա-5-1 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

21,553.09
(23,316.52)

42 (48)մ բարձրությամբ

»:

 

2) Հավելված N 2-ը լրացնել նոր` 9-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Նախագիծը մշակվել է

«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ 2024 թվականին:

2. Նախագծային լուծումներ

1) բարձրությունը

ա. Ա-1-1 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

բ. Ա-1-2 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),

գ. Ա-2-1 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

դ. Ա-2-2 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),

ե. Ա-3-1 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

զ. Ա-3-2 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

է. Ա-4-1 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

ը. Ա-4-2 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

թ. Ա-5-1 տեսակ՝ 42 (48) մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

2) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված:

3. Կառուցվածք

Աշտարակների հիմնակմախքը մետաղական, հիմքերը միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից, հանգույցները հեղույսային միացումներից, քամու 36 մ/վ հաշվարկային բեռնվածքով:

4. Արտաքին չափեր

ա. 1346մմx1346մմ, բարձրությունը՝ 15 մ ,

բ. 1407.5մմx1407.5մմ, բարձրությունը՝ 18 մ ,

գ. 1536.5մմx1536.5մմ, բարձրությունը՝ 24 մ ,

դ. 1669.5մմx1669.5մմ, բարձրությունը՝ 30 մ ,

ե. 4950մմx4950մմ, բարձրությունը՝ 42 մ ,

զ. 5550մմx5550մմ, բարձրությունը՝ 48 մ ,

5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ

1) պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված տարրերի տեսքով /ունիֆիկացված տարրեր/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,

2) նախագիծը պարունակում է կայմերին աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),

3) նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

10.09.2024

Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2024 թվական: