Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.09.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.09.2024
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
16.09.2024
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
16.09.2024
Дата вступления в силу
30.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» սեպտեմբերի 2024 թվական

ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2)

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ

1 նամականիշով բացիկ

 

1 նամականիշ

(ոսկե)

III եռամսյակ

IV եռամսյակ

 400

10 000

1 000

3 000

»:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2018. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. CHARLES AZNAVOUR» 1 նամականիշի (ոսկե), համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2018. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. CHARLES AZNAVOUR» 1 նամականիշը (ոսկե), անվանագինը՝ 10.000 դրամ, տպաքանակը` 3 000 հատ:

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 16-ի 

թիվ 16-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23679

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական: