Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
02.05.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
02.05.2024
Дата вступления в силу
16.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» մայիս 2024 թ.

N 152-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել այլ ձևերի ցանցենու շերտազատումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

02.05.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«02» մայիս 2024 թվականի

N 152-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H33

Ցանցենու շերտազատում և պատռվածքներ

2)

H33.5

Ցանցենու շերտազատման այլ ձևեր

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ առաջացման մեխանիզմի`

ա.ռեգմատոգեն շերտազատում (հեղուկի սուբռետինալ կուտակում ցանցենու պատռվածքների արանքով նեյրոսենսոր և պիգմենտային շերտերի արանքում),

բ.տրակցիոն շերտազատում (ցանցենու շերտազատում ապակենման մարմնից առաջացած ձգաների հետևանքով),

գ.սերոզ շերտազատում (սուբռետինալ տարածությունում հեղուկի կուտակում)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության վատացում, աչքի առաջ լողացող պղտորումներ, տեսողության կորուստ, աչքի առաջ առաջացածլույսի առկայծումներ, տեսադաշտի լոկալ անկում,

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրները (զարկերակային գերճնշում, էնդոկրին հիվանդություններ)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա ցանցենու պատռվածք, շերտազատում (ցանցենու պիգմենտային էպիթելի բարակացում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա)

11)

Հոսպիտալացման Ցուցում

Վիրահատական բուժում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Ակնաբույժ-ռետինոլոգ

1

1

3)

Վիտրեո-ռետինալ վիրաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 +0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

Բեկող միջավայրերը.

ա.եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր,

բ.առաջային խցիկը` թափանցիկ կամ պղտոր,

գ.ոսպնյակը` թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր,

դ.ապակենման մարմինը` թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Ցանցենու շերտազատում

5)

Առկա չէ

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0,75

0,25

Նեյրոէպիթելի շերտազատում

6)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

9-24

7)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

514- 560

8)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

23,5>

9)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն

1

1

Առկա են ձգաներ, ցանցենու շերտազատում, ապակենման մարմնում լողացող պղտորումներ

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ

ակնա-կաթիլներ

1

3

1-10

1-10

2)

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի

 հիդրոքլորիդ) 10մգ/մլ

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի

հիդրոքլորիդ) 10մգ/մլ

ակնա-կաթիլներ

1

3

1-10

1-10

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆոտոլազեր կոագուլյացիա

0,75

0,75

2)

Վիտրէկտոմիա սիլիկոնային յուղի ներարկումով

0,5

0,5

3)

Վիտրէկտոմիա գազի ներարկումով

0,5

0,5

4)

Վիրէկտոմիա օդի ներարկումով

0,5

0,5

5)

Ցանցենու ցիրկլյաժ

0,25

0,25

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, ցանցաթաղանթ և ապակենման մարմին 2022-2023/Basic aոd Cliոical Scieոce Cօսrse Օpհtalmօlօgy, retiոa aոd Vitreօսse 2022-2023

2. հttps://eyewiki.aaօ.օrg/Categօry:Retiոa/Vitreօսs

3. հttps://www.ոcbi.ոlm.ոiհ.gօv/searcհ/all/?term=retiոa+detհacհmeոt

4. հttps://www.gսideliոeceոtral.cօm/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2024 թվական: