Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2024
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
01.08.2024
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
01.08.2024
Дата вступления в силу
06.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» օգոստոսի 2024 թվական

ք. Երևան

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

8/1/2024

 

 

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թ. օգոստոսի 01-ի թիվ 12-Ն 

հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ԻՍՕ (ISO) 19115, ԻՍՕ ( ISO) 19119 և ԻՍՕ (ISO) 19139 ստանդարտների հիման վրա Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:

2. Մետատվյալները ստեղծում, պահպանում և թարմացնում է Նախարարությունը՝ «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, ոլորտին առնչվող օրենքների և իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:

4. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:

5. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների բազա՝ Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։

6. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները։

7. Մետատվյալների բազան ստեղծում և թարմացնում է Նախարարությունը՝ էլեկտրոնային եղանակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի։

8. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։

9. Նախարարությունն իր ֆոնդում առկա Մետատվյալներն օգտագործում է իր լիազորություններն իրականացնելու համար, պարբերաբար վերանայում է դրանց ճշգրտությունը, ապահովում է օրինականությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը (էլեկտրոնային եղանակով) ոլորտի լիազոր մարմնին՝ Կադաստրի կոմիտեին։

10. Նախարարությունը, տարածական տվյալների ոլորտային հարթակի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

11. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները՝

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշ:

12. Պետական գաղտնիք չհանդիսացող, օրենքով պահպանվող, դասակարգված Մետատվյալների պահպանման համար դիտարկվում են նաև ամպային լուծումները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան