Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.04.2024
Дата вступления в силу
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» ապրիլ 2024 թ.

N 144-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԴԵՂԻՆ ԲԾԻ ԵՎ ՀԵՏԻՆ ԲԵՎԵՌԻ ԴԵԳԵՆԵՐԱՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել դեղին բծի և հետին բեվեռի դեգեներացիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 4-ի «Դեղին բծի տարիքային դեգեներացիայի (ԴԲՏԴ) վարման գործելակարգը հաստատելու մասին» N 06-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«25» ապրիլ 2024 թվականի

N 144-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԴԵՂԻՆ ԲԾԻ ԵՎ ՀԵՏԻՆ ԲԵՎԵՌԻ ԴԵԳԵՆԵՐԱՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H35

Ցանցենու այլ հիվանդություններ (խանգարումներ)

2)

H35.3

Դեղին բծի (macula lutea) և հետին բևեռի դեգեներացիա (կազմափոխություն)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության վատացում, աչքի առաջ լողացող պղտորումներ, տեսողության կորուստ, աչքի առաջ առաջացած լույսի առկայծումներ, տեսադաշտի լոկալ անկում

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրները (զարկերակային գերճնշում, էնդոկրին հիվանդություններ)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա (ցանցենու պիգմենտային էպիթելի բարակեցում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա, ցանցենու պատռվածք, սպի, շերտազատում)

11)

Հոսպիտալացման Ցուցում

Շտապ հոսպիտալացում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Ակնաբույժ-ռետինոլոգ

1

1

3)

Վիտրեո-ռետինալ վիրաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

1)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 +0.5 >

2)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,5

0,5

Բեկող միջավայրերը.

ա. եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր,

բ. առաջային խցիկը` թափանցիկ կամ պղտոր,

գ. ոսպնյակը` թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր,

դ. ապակենման մարմինը` թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ

3)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

Միոպիկ աստիգմատիզմի ժամանակ հնարավոր է ցանցենու պիգմենտային էպիթելի բարակացում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա, ցանցենու պատռվածք, սպի, շերտազատում

4)

Առկա չէ

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0,75

0,25

Պիգմենթային էպիթելի բարակեցում, Բռուխի մեմբրանի կոշտացում, ցանցենու էպիթելի մեջ նորագոյացած անոթներ, նեյրոէպիթելի շերտազատում

5)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

9-24

6)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

514- 560

7)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

23,5>

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ

ակնակաթիլներ

1

3

1-10

1-10

2)

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի

 հիդրոքլորիդ) 10մգ/մլ

Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի

հիդրոքլորիդ) 10մգ/մլ

ակնակաթիլներ

1

3

1-10

1-10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1

Ֆոտոլազեր կոագուլյացիա

0,75

0,75

2)

Վիտրէկտոմիա սիլիկոնային յուղի ներարկումով

0,5

0,5

3)

Վիտրէկտոմիա գազի ներարկումով

0,5

0,5

4)

Վիրէկտոմիա օդի ներարկումով

0,5

0,5

5)

Ցանցենու ցիրկլյաժ

0,25

0,25

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, ցանցաթաղանթ և ապակենման մարմին 2022-2023/Basic and Clinical Science Course Ophtalmology, retina and Vitreouse 2022-2023

2. https://eyewiki.aao.org/Category:Retina/Vitreous

3. https://www.ncbi.nlm.nih.gov/search/all/?term=retina+dethachment

4. https://www.guidelinecentral.com/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան