Գլխավոր տեղեկություն
Номер
N 261-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (21.08.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.08.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
19.08.2024
Дата вступления в силу
21.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» օգոստոս 2024 թ.

N 261-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 13-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 40-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 02-ի N 29-Ն հրամանով» բառերով.

2) 10-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 55-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 169-Ն համատեղ հրամանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի N 88-Ն հրամանի հավելված 17-ով հաստատված ձևի» բառերով.

3) 10-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 2674-Լ հրամանի հավելվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի N 2860-Լ հրամանով» բառերով.

4) 31-րդ կետի 6-րդ ենթակետում, 43-րդ կետի 6-րդ ենթակետումուղղ., 52-րդ կետի 7-րդ ենթակետում, 53-րդ կետի 4-րդ ենթակետում, 54-րդ կետի 6-րդ ենթակետում, 56-րդ կետի 4-րդ ենթակետում, 57-րդ կետի 5-րդ ենթակետում «առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ներկայացումը» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը» բառերով.

5) 71-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«71. ԱԱՊ հաստատությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման գործընթացում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող

 

19.08.2024

Լ. Նանուշյան

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2024 թվական: