Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.04.2024
Дата вступления в силу
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» ապրիլ 2024 թ.

N 119-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԽՈՑԱՅԻՆ (ՔՐՈՆԻԿ) ՌԵԿՏՈՍԻԳՄՈԻԴԻՏՈՎ ԵՎ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել խոցային (քրոնիկ) ռեկտոսիգմոիդիտով և ձախակողմյան կոլիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

17.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«17» ապրիլ 2024 թվականի

N 119-Ն հրամանի

 

ԽՈՑԱՅԻՆ (ՔՐՈՆԻԿ) ՌԵԿՏՈՍԻԳՄՈԻԴԻՏՈՎ ԵՎ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ

 

ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K51.3

Խոցային (քրոնիկ) ռեկտոսիգմոիդիտ

2)

K51.5

Ձախակողմյան կոլիտ, ձախակողմյան հեմիկոլիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ)՝ աղիքային արյունահոսություն, ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություն (ադենոկարցինոմա)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Ըստ բորբոքային ակտիվության՝

ա.թեթև․ լուծ օրական <4 անգամ, պուլս <90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,5, հեմոգլոբին >115 գ/լ, Էրիթրոցիտների նստեցման արագություն` ԷՆԱ <20 մմ/ժ, C-ռեակտիվ սպիտակուցը` ՑՌՍ նորմալ,

բ.միջին․ լուծ օրական 4-6 անգամ, պուլս ≤90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,8, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ ≤30 մմ/ժ, ՑՌՍ ≤30 մգ/լ,

գ.ծանր․ լուծ օրական >6 անգամ, պուլս >90/ր, մարմնի ջերմաստիճանը >37,8, հեմոգլոբին <105 գ/լ, ԷՆԱ >30 մմ/ժ, ՑՌՍ >30 մգ/լ:

2) Ըստ ստերոիդային բուժմանը պատասխանի՝

ա.ստերոիդ-ռեֆրակտեր, եթե չի գրանցվում ստերոիդային բուժման ֆոնին բարելավում,

բ.ստերոիդ-կախյալ, եթե ստերոիդով բուժմանը պատասխանում է, սակայն դեղաչափը նվազեցնելուց գրանցվում է ակտիվության ռեցիդիվ, իսկ կրկին բարձրացնելուց՝ բարելավում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), վիրաբույժ, կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ), էնդոսկոպիստ

8)

Գանգատներ

Կղանքում արյան առկայություն, լուծ կամ փորկապություն՝ կախված բորբոքային ակտիվության տարածվածությունից և աստիճանից, վքնածություն։ Արտաաղիքային դրսևորումներից են՝ մաշկային (բերանի խոռոչի աֆթաներ, հանգուցավոր էրիթեմա, գանգրենոզ պիոդերմիա և այլն), հոդային, աչքի (կոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, ուվեիտ), լյարդի (առաջնային բիլիար խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ) և լեղուղիների (առաջնային սկլերոզացնող խոլանգիտ) ախտահարումները

9)

Անամնեզ

Գանգատները կարող են սկսվել ինչպես սուր, այնպես էլ երկար տարիների ընթացքում առկա լինեն։ Ծխելը հանդիսանում է այս հիվանդության համար պրոտեկտիվ գործոն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Որովայնի շոշափումը նկատելի շեղումներ չի հայտնաբերում, ուղիղ աղիքի մատնային հետազոտությամբ կարող է հայտնաբերվել կղանքում արյուն։ Արտաաղիքային ախտահարումների դեպքում կարող են նկատվել համապատասխանաբար մաշկի, հոդերի, աչքերի ախտահարումներ:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Ծանր հիվանդության ակտիվության և բարդությունների դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ(ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

1

1

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/

1

1

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

1

5)

 Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

6)

Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ)

0,4

0,5

7)

Ռևմատոլոգ

0,05

0,1

8)

Ակնաբույժ

0,05

0,1

9)

Մաշկավեներաբան

0,1

0,1

10)

Ուռուցքաբան

0,05

0,2

11)

Վիրաբույժ

0,1

0,7

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Անեմիա արյունահոսության հետևանքով, լեյկոցիտոզի, թրոմբոցիտոզի և ԷՆԱ մակարդակի բարձրացման աստիճանների հիման վրա որոշվում է բորբոքային ակտիվության աստիճանը

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,4

1

Գլյուկոկորտիկոտերոիդներով բուժման դեպքում գլիկեմիայի հսկողություն

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0.5

1

Արյունահոսության հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում

4)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0.3

1

Լուծի հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա

5)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,3

1

Լուծի հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա

6)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

1

Արտաաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակները

7)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բորբոքման կամ արյունահոսության հետևանքով

8)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,4

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ծանր կամ քրոնիկ արյունահոսության հետևանքով

9)

Առկա չէ

Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է թերներծծման մասին, ինչպես նաև հիմք է հանդիսանում վիտամին D նշանակման դեղաչափի համար, որը նպաստում է նաև հիվանդության ավելի կայուն ռեմիսիայի

10)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0.8

1

Ցածր մակարդակը խոսում է վիտամին K թերներծծման մասին

11)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է ծանր բորբոքման կամ աղիքում թերներծծման մասին

12)

Առկա չէ

Կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

13)

Առկա չէ

Արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

14)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Ա հակածնի (հակա-HAV), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների և հեպատիտ Ց հակածնի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց-ի հակածնի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

0,6

1

Լատենտ հեպատիտ Բ և Ց, ինչպես նաև հեպատիտ Ա հանդեպ իմուն լինելու փաստը հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ: Նաև այս թեստերն անհրաժեշտ է կատարել, եթե առկա է լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ խոցային կոլիտով պացիենտի մոտ

15)

Առկա չէ

Արյան մեջ`

հակակորիզային՝ ANA, հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA,
հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում

0,2

0,3

Արտաաղիքային դրսևորումներից աուտոիմուն հեպատիտի, առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտների հայտնաբերման համար սկրինինգ՝ այն պացիենտների համար, ում մոտ առկա են համապատասխան ախտանշաններ կամ լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ

16)

Առկա չէ

Արյան մեջ գամմա-ինտերֆերոնի ազատման թեստի` IGRA թեստի (QUANTIFERON) որոշում՝ լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով

0.2

1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ

17)

Առկա չէ

Արյան մեջ

ցիտոմեգալովիրուսի (հակա-CMV), Էպշտեյն-Բարի վիրուսի (հակա-EBV), վարիցելլա զոստեր վիրուսի (հակա-VZV), մարդու իմունային անբավարարության վիրուսի (հակա-HIV հակամարմինների որոշում

0,2

1

Մինչ իմունաճնշիչ թերապիա սկսելը խոցային կոլիտով պացիենտների մոտ անհրաժեշտ է կատարել

18)

Առկա չէ

Կղանքի մանրէաբանական քննություն

1

1

Լուծի ցանկացած դեպք դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ, որը անհրաժեշտ է ժխտել մի շարք հետազոտություններով, այդ թվում մանրէաբանական քննությամբ

19)

Առկա չէ

Կղանքում C. difficile GDH, տոքսին A և B որոշում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված խոցային կոլիտի դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես C.difficile վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

20)

Առկա չէ

Կղանքում E. coli O157:H7 շտամի իմունաբանական հայտնաբերում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված խոցային կոլիտի դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես էնտերոհեմոռագիկ E. coli վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

21)

Առկա չէ

Աղիքային բորբոքային օջախներից վերցված բիոպտատում CMV հայտնաբերման համար պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) կամ իմունոհիստոքիմիական (ԻՀՔ) քննություն

0,1

0,4

Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին

22)

Առկա չէ

Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ

0,2

0,3

Թերներծծման, ինչպես նաև խոցային կոլիտի մյուս ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը

Գործիքային հետազոտություններ

23)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա՝ բիոպսիաներով

1

1

Անհրաժեշտ հետազոտություն է՝ ուղիղ և սիգմայաձև աղիքի լորձաթաղանթի բորբոքումը հաստատելու, տիպիկ նշանները (մակերեսային էրոզիաներ կամ խոցեր, լորձաթաղանթի փխրունություն, հիպերեմիա) կամ բարդությունները (պսևդոպոլիպներ, ստրիկտուրաներ, չարորակ գոյացություն և այլն) նկարագրելու համար

24)

Առկա չէ

Որովայնի/կոնքի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա՝ կոնտրաստով

0,05

0,3

Հնարավոր բարդությունների՝ տոքսիկ մեգակոլոն, հաստ աղիքի նորագոյացություն, հայտնաբերելու նպատակով

25)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,5

1

Ջրազրկման, էլեկտրոլիտային դիսբալանսի հետևանքով սրտի ռիթմի և սնուցման խանգարումների հայտնաբերում

26)

Առկա չէ

Որովայնի գերձայնային հետազոտություն

1

1

Անհրաժեշտ է պարզել խոցային պրոկտոսիգմոիդիտի արտաաղիքային դրսևորումների առկայությունը՝ սկլերոզացնող խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ, սպլենոմեգալիա

27)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա

0,05

0,1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ

28)

Առկա չէ

Էնդոսկոպիկ հետազոտությամբ (կոլոնոսկոպիա) հայտնաբերված բորբոքման և ինտակտ օջախներից վերցված բիոպտատների հյուսվածքաբանական քննություն

1

1

Արտաաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Օգտագործվող դեղերի ցանկը (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամա-

դրման հաճախա-

կանություն

Միջին օրական չափա-

քանակ

Բուժման կուրսի միջին չափա-

քանակ

Օրերի քանակ

1)

Մեսալազին 500մգ

Մեսալազին 500մգ

մոմիկներ ուղիղաղիքային

1

2

730

365

2)

Մեսալազին 250մգ, 500մգ

Մեսալազին 250մգ, 500մգ

դեղահատ

0,7

6

2190

365 ****

3)

Սուլֆասալազին 500մգ

Սուլֆասալազին 500մգ

դեղահատ

0,3

6

2190

365 ****

4)

Բուդեսոնիդ միկրոհոգնա կամ փրփուր 2 մգ

Բուդեսոնիդ միկրոհոգնա կամ փրփուր 2 մգ

Հատ

0,5

2

56

28

5)

Բուդեսոնիդ 3 մգ

Բուդեսոնիդ 3 մգ

դեղապատիճ

0,5

2

180

90

6)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ

դեղահատ

0,2

48

672 մգ (168*4 մգ կամ 42*16 մգ հաբեր)

14

7)

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Ռեմիսիա ստանալու նպատակով

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

սրվակ

0,1

3,5

10,5

3 /3 ներարկ․ 6 շաբաթում/

8)

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Ռեմիսիան ստանալուց հետո պահպանողական բուժում

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

սրվակ

0,3

3,5

22

6,5 ****

/ամեն 8 շաբաթը 1 ներարկ․/

9)

Մետրոնիդազոլ 250մգ

Մետրոնիդազոլ 250մգ

դեղահատ

0,07

6

60

10

10)

Վանկոմիցին 125մգ

Վանկոմիցին 125մգ

դեղապատիճ

0,02

4

40

10

11)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր100մգ

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր 100մգ

դեղահատ ծամելու

0,2

0,8

120

60

12)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) 200մգ

դեղապատիճ

0,3

2

40

20

13)

Կալցեֆեդիոլ 0.266մգ

Կալցեֆեդիոլ 0.266մգ

դեղապատիճ

0,1

0,1

60

6

14)

Մակրոգոլ (մակրոգոլ 4000), նատրիումի սուլֆատ անջուր, նատրիումի հիդրոկարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդդեղափոշի ներքին ընդունման լուծույթի 64.0գ+5.70գ+1.68գ+1.46գ+0.75գ

Մակրոգոլ (մակրոգոլ 4000), նատրիումի սուլֆատ անջուր, նատրիումի հիդրոկարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդդեղափոշի ներքին ընդունման լուծույթի 64.0գ+5.70գ+1.68գ+
1.46գ+0.75գ

փաթեթիկներ

0,2

2

40

20

15)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման9մգ/մլ, 50մլ,100մլ, 200մլ,250մլ, 400մլ, 500մլ,1000մլ, 2000մլ,3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ,

 50մլ,100մլ, 200մլ,250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Պլաստիկե

 փաթեթ

0,05

2

10

5

16)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ 1000մլ, 2000մլ,3000մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8,6մգ/մլ+
0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ 1000մլ, 2000մլ,3000մլ

փաթեթիկ

0,05

2

10

5

17)

Փաթեթիկ Ա-մակրոգոլ (մակրոգոլ 3350), նատրիումի սուլֆատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ; փաթեթիկ Բ-ասկորբինաթթու, նատրիումի ասկորբատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի փաթեթիկ Ա-100գ+7.5գ+2.691գ+1.015գ, Բ-4.7գ+5.9գ, (4/(2) Ա(111.896 գ) + (2) փաթեթիկ Բ(10.6 գ)/)

Փաթեթիկ Ա-մակրոգոլ (մակրոգոլ 3350), նատրիումի սուլֆատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ; փաթեթիկ Բ-ասկորբինաթթու, նատրիումի ասկորբատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի փաթեթիկ Ա-100գ+7.5գ+2.691գ+1.015գ , Բ-4.7գ+5.9գ; (4/(2) Ա(111.896 գ) + (2) փաթեթիկ Բ(10.6 գ)/)

փաթեթիկ

1

1

1

1

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) **** քանակները հաշվարկված են 1 տարվա համար, բուժման տևողությունը անորոշ երկար է:

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Վիրահատական միջամտություն՝ բարդությունների կամ դեղորայքային բուժմանը չենթարկվող ընթացքի դեպքում

0,02

0,08

2)

Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ դեղորայքային բուժմանը ռեֆրակտեր C. difficile վարակով բարդանալու դեպքում

0

0,1

3)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

0

0,3

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Քրիստիան Մասեր և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 1։ Հայտնի ԱԲՀ-ների առաջնային ախտորոշում, մոնիտորինգ, բարդությունների հայտնաբերում, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 2-րդ համար, փետրվար 2019, 144-164 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113./Christian Maaser et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 1: Initial diagnosis, monitoring of known IBD, detection of complications, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 2, February 2019, Pages 144–164K, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113.

2. Անդրեաս Շտուրմ և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 2։ ԱԲՀ-ի սանդղակներ, ընդհանուր սկզբունքներ և տեխնիկական ասպեկտներ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 3-րդ համար, մարտ 2019, 273-284 էջ/Andreas Sturm, et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 2: IBD scores and general principles and technical aspects, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 3, March 2019, Pages 273–284, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114.

3. Թիմ Ռեյն և այլք․ ECCO ուղեցույց խոցային կոլիտի բուժման վերաբերյալ։Դեղորայքային թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 16, 1-ին համար, հունվար 2022, 2-17 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178./Tim Raine, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Medical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 16, Issue 1, January 2022, Pages 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178.

4. Սպինելլի Ա և այլք․ ECCO ուղեցույց խոցային կոլիտի բուժման վերաբերյալ։Վիրաբուժական թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, փետրվար 2022, 179-189 էջ, doi: 10.1093/ecco-jcc/jjab177./Spinelli A, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Surgical Treatment. J Crohns Colitis. 2022 Feb 23;16(2):179-189. doi: 10.1093/ecco-jcc/jjab177.

5. Տ Կուչարզիկ և այլք, կրոնի և կոլիտի Եվրոպական ասոցիացիայից( ECCO), ECCO ուղեցույց աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման վերաբերյալ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 15, 6-րդ համար, հունիս 2021, 879-913 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:/T Kucharzik, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on the Prevention, Diagnosis, and Management of Infections in Inflammatory Bowel Disease, Journal of Crohn's and Colitis, Volume 15, Issue 6, June 2021, Pages 879–913, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: