ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«15» հուլիսի 2024 թ. |
N 55-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 103-Ն հրամանի հավելվածի՝
1) 4-րդ կետը լրացնել նոր՝ 4.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Հաստատությունում մանկավարժական աշխատող, սակայն ոչ ուսուցչական հաստիք զբաղեցնող անձանց, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչին (զինղեկ) դասավանդման դեպքում լրավճարը տրամադրվում է դասավանդվող դասաժամերի համար՝ դպրոցում հաշվարկվող դրույքաչափի նկատմամբ, որի 0.5 դրույքը հավասարեցված է ուսուցչական մեկ դրույքին, իսկ կամավոր ատեստավորումն անցած լինելու դեպքում՝ բարձրացված դրույքաչափի նկատմամբ:»:
2) 6-րդ կետում «Համատեղությամբ» բառից հետո լրացնել «(նաև՝ հեռավար ուսուցման դեպքում)» բառերով:
3) 10-րդ կետի առաջին ենթակետում «լրավճար տրվում է հաջորդող համապատասխանաբար հունվար կամ սեպտեմբեր ամսվանից սկսած» բառերը փոխարինել «տրամադրվող լրավճարը տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու հանդիսանալու օրվանից սկսած» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
7/15/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|