Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (28.08.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.08.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
26.08.2024
Дата вступления в силу
28.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» օգոստոս 2024 թ.

N 271-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 21-Ն հրամանի հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար, տրամադրվում են մանկաբարձական կամ նեոնատոլոգիական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 87-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:».

2) Հրամանի հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար, տրամադրվում են մանկաբարձական կամ նեոնատոլոգիական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին:».

3) Հրամանի հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«21. Իմունականխարգելման կաբինետի կազմում նախատեսվում է առնվազն 2 սենք՝ բուժաշխատողի և պատվաստումների իրականացման համար:».

4) Հրամանի հավելվածի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«22. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է բնական օդափոխությամբ` առանց կենտրոնացված օդի ներհոսի տրման (օդափոխությունն իրականացվում է օդանցքների միջոցով և օդափոխիչ մղանցքներով):».

5) Հրամանի հավելվածի 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«35. Բժիշկը կամ բուժքույրը Համակարգում մեկ ամիս առաջ ամրագրում է պլանավորման մասին տեղեկությունն ըստ պատվաստումների հերթական դեղաչափերի՝ նշելով պատվաստանյութի անվանումը, պատվաստման պլանավորման օրը, ամիսը, տարին։».

6) Հրամանի հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«57. Պատվաստումից հետո պատվաստվողը մնում է ԲԿ-ում առնվազն 30 րոպե՝ անհրաժեշտության դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկը տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն հետպատվաստումային շրջանում հնարավոր ռեակցիաների մասին:».

7) Հրամանի հավելվածի 72-րդ կետի 21-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«21) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության միջոցառումների հրահանգի առկայությունը տեսանելի և անհրաժեշտության դեպքում օգտագործման համար հարմար տեղում,».

8) Հրամանի հավելվածի 84-րդ կետում «համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 2-ի» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված «Բժշկական միջամտությունից հրաժարվելու» ձևաթղթի» բառերով.

9) Հրամանի հավելվածի 117-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

10) Հրամանի հավելվածի Ձև 2-ը ուժը կորցրած ճանաչել.

11) Հրամանի հավելվածի Ձև 3-ում «պարոտիտ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պարօտիտ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

12) Հրամանի հավելվածի Ձև 3-ի «Պատվաստում» սյունակի վեցերորդ պարբերությունում «Սկսած 1 տարեկանից» բառերը փոխարինել «Սկսած 12 ամսականից, ԿԿԽ պատվաստանյութի դեպքում՝ 6 ամսականից» բառերով.

13) Հրամանի հավելվածի Ձև 3-ի «Պատվաստման ենթակա ազգաբնակչություն» սյունակի տասնմեկերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Նախաազդակային կանխարգելում՝

1) անձինք, ովքեր աշխատում են թափառող կենդանիների հետ,

2) կատաղության «վայրի» վիրուսի հետ աշխատողները,

3) անասնաբույժները, որսորդները, անտառապահները, սպանդանոցի աշխատողները,

2. Հետազդակային կանխարգելում՝ ըստ հրահանգի».

14) Հրամանի հավելվածի ամբողջ տեքստում «սառցային շղթայի» բառերը փոխարինել «սառը շղթայի» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

 

26.08.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: