ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիս 2024 թ. |
N 217-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մակերիկամի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» հուլիս 2024 թվականի N 217-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C74 |
Մակերիկամի չարորակ նորագոյացություններ |
2) |
C74.0 |
Մակերիկամի կեղևի |
3) |
C74.1 |
Մակերիկամի ուղեղային շերտի |
4) |
C74.9 |
Մակերիկամի չճշտված մասերի |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T` Առաջնային ուռուցք TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան Tis` Ուռուցք տեղում T1` Ուռուցքի չափը < 5.0 սմ T2` Ուռուցքի չափը > 5.0 սմ, սակայն դուրս չի գալիս մակերիկամի սահմաններից T3` Ուռուցքը դուրս է գալիս մակերիկամի սահմաններից անկախ չափից T4` Ուռուցքը ներաճում է շրջակա օրգանների կամ անոթների մեջ N` Ավշային հանգույցներ NX` ռեգիոնար ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ N0` չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ N1` մետաստազների առկայություն ավշային հանգույցներում M` Հեռավոր մետաստազներ MX` հեռավոր մետաստազի մասին չկա տեղեկություն M0` հեռավոր մետաստազ չկա M1` առկա է հեռավոր մետաստազ
| ||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | ||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ (ներզատաբան) | ||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի և գոտկային շրջաններում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, քրտնարտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն և լարվածություն, գլխացավ, զարկերակային ճնշման բարձրացում, քաշի անկում, կախեքսիա: | ||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Գլխացավեր, ցավեր որովայնի շրջանում, զարկերակային ճնշման բարձրացումներ | ||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում | ||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ Հորմոնալ հետազոտություններ` կորտիզոլ, թիրոքսին, թիրեոտրոպ հորմոն (TSH), ադրենոկորտիկոտրոպ հորմոն (AKTH), նորադրենալին, ադրենալին, հակամիզամուղային հորմոն (ADH) |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն: Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա` բիոպսիայով, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա |
1 |
1 |
Սույն Էնդոսկոպիկ հետազոտությունները կատարվում են այլ պաթոլոգիաները ժխտելու նպատակով |
9) |
Առկա չէ |
Կորոնարոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում՝ արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
480 մգ |
6-12 ամիս |
2) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
3) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
160մգ |
6-8 ամիս |
4) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
450 |
900մգ |
6-8 ամիս |
5) |
Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ |
Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ |
սրվակ |
28 օրը 1 անգամ |
100 |
400մգ |
6-8 ամիս |
6) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2մգ/մլ, 10մգ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2մգ/մլ, 10մգ |
սրվակ |
28 օրը 1 անգամ |
60 |
150 |
6-8 ամիս |
7) |
Միտոտան 500մգ |
Միտոտան 500մգ |
դեղահատեր |
անենօրյա |
14 |
20 |
6-8 ամիս |
8) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1800 |
4000 |
6-8 ամիս |
9) |
Կապեցիտաբին500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
1-14 օր 21 օրը 1անգամ |
3000մգ |
4000մգ |
6-8 ամիս |
10) |
Տեմոզոլամիդ 140մգ |
Տեմոզոլամիդ 140մգ |
դեղապատիճ |
1-5 օր 28օրը 1անգամ |
150-200մգ |
1000մգ |
6-8 ամիս |
11) |
Հիդրոկորտիզոն 10մգ |
Հիդրոկորտիզոն 10մգ |
դեղահատեր |
անենօրյա |
50 |
75 |
6-12 ամիս |
12) |
Կորտիզոն 25մգ |
Կորտիզոն 25մգ |
դեղահատեր |
անենօրյա |
75 |
100 |
6-12 ամիս |
13) |
Պրեդնիզոլոն 5մգ |
Պրեդնիզոլոն5մգ |
դեղահատեր |
անենօրյա |
10 |
20 |
6-12 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. մակերիկամի հեռացում, բ. մակերիկամի գոյացության հեռացում, գ. մակերիկամի հեռացում շրջակա ճարպաբջջանքով, դ. մակերիկամի հեռացում լիմֆոդիսեկցիայով, ե. մակերիկամի հեռացում` համակցված երիկամի հեռացումով, զ. երկկողմանի ադրենալէկտոմիա, է. մակերիկամի հեռացում մյուս կողմի մակերիկամի գոյացության հեռացումով |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|