Գլխավոր տեղեկություն
Номер
N 2361-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.04.2024
Дата вступления в силу
27.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» ապրիլ 2024 թ.

N 2361-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՎԵԼԼ ՄԵԴ ՖԱՐՄԱ»»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) ՎԵՌԱ ԱԹՈՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) ԱՐԱՔՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) ՄԵՐԻ ՄԱՆԱՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) ԱՎԹԱՆԴԻԼ ՄԱՆԱՍՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)մ

6) «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ՄԵԴԻԱ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ՔԻՆԳ ՄԱՆՉ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՄԵԳԱՍՏՈՄ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ԱՄՊԼԻԿՈՆ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՎԻՏՐՈՄԵԴ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

15) ՄԱՐԻՆԱ ՂԱՋՈՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) սույն հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն հրամանի ընդունման մասին պատշաճ ձևով տեղեկացումը սույն հրամանի 1-ին կետում նշված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե

3) պետական տուրքը վճարելուց հետո ապահովել սույն հրամանի և լիցենզիաների պատշաճ ձևով հանձնումը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

4. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան