Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.08.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2024
Принят
Պաշտպանության նախարար
Дата принятия
15.08.2024
Подписан
Պաշտպանության նախարար
Дата подписания
15.08.2024
Дата вступления в силу
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» օգոստոսի 2024 թ.
ք. Երևան

N 5-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2023 թվականի մարտի 29-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում և 1-ին կետում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը.

2) հրամանի հավելվածում՝

ա. վերնագրում և 1-ին կետում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը,

բ. 2-րդ կետում «ամիսը» բառից հետո լրացնել «, ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականը, պարտադիր ատեստավորման համար հիմք հանդիսացող պաշտոնի նշանակման հրամանի ընդունման օրը, ամիսը, տարին և համարը» բառերը,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով համապատասխան հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով համապատասխան ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համապատասխան զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում` հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները»,

դ. 5-րդ կետից հետո լրացնել 5.1-ին և 5.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 36-րդ հոդվածի համաձայն համապատասխան բարձր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ եթե նախկինում զինծառայողը նշանակված է եղել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան խմբի բարձր զինվորական պաշտոնի (նախկինում զբաղեցրել է այդ խմբի պաշտոն): Եթե հավելավճար ստացող զինծառայողը համապատասխան խմբի բարձր զինվորական պաշտոնի նշանակվում է առաջին անգամ, ապա հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է մինչև համապատասխան բարձր զինվորական պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, և ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հաշվարկվում և վճարվում է նաև բարձր պաշտոնում ատեստավորման արդյունքներին համապատասխանող հավելավճարի չափի և մինչև ատեստավորումը հաշվարկված հավելավճարի չափի տարբերությունը (այդպիսին առկա լինելու դեպքում)՝ բարձր զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:

5.2. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, և ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հաշվարկվում և վճարվում է նաև ատեստավորման արդյունքներին համապատասխանող հավելավճարի չափի և մինչև ատեստավորումը հաշվարկված հավելավճարի չափի տարբերությունը (այդպիսին առկա լինելու դեպքում)՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:»,

ե. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 2-րդ ենթակետը,

զ. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում համապատասխան պաշտոնի շրջանակներում հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնից ազատելու օրվանից: Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով, ինչպես նաև օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում զինծառայողի պարտադիր ատեստավորում չիրականացվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է համապատասխան ժամկետները լրանալու օրվանից:»,

է. 8-րդ կետում «ունեցող» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան» բառերը,

ը. 9-րդ կետում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան» բառերը,

թ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունում «ունեցող» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան» բառերը,

ժ. 12-րդ կետում «նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «և 6.1-ին կետով նախատեսված դեպքերում» բառերով,

ժա. 13-րդ կետում «և 6-րդ» բառերը փոխարինել «, 5.1-ին, 5.2-րդ, 6-րդ կամ 6.1-ին» բառերով:

 

Պաշտպանության նախարար

Ս. Պապիկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2024 թվական: