Գլխավոր տեղեկություն
Номер
N 76-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.05.2024-09.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
15.04.2024
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
15.04.2024
Дата вступления в силу
26.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» ապրիլի 2024 թ.

N 76-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ԵՎ ԾՆՈՂԻ՝ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով. 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել՝

1) երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը արտահայտող դիմումի ձևը՝ համաձայն N 1 hավելվածի.

2) ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտող դիմումի ձևը՝ համաձայն N 2 hավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

 

4/15/2024

Ն. Մկրտչյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2024 թվականի

15 ապրիլի N 76-Ն հրամանի

 

Դիմում

 

Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարման

 

Ես՝ (մենք) ____________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան տարեթիվ, ծննդյան վայր___________________________________________

Ազգություն________________________________________________________________

Քաղաքացիություն_________________________________________________________

Դավանանք_______________________________________________________________

ՀԾՀ______________________________________________________________________

Անձը հաստատող փաստաթուղթ____________________________________________

Կրթություն________________________________________________________________

Մասնագիտություն_________________________________________________________

Արյան խումբ______________________________________________________________

Աշխատանքի վայր_________________________________________________________

Զբաղմունքի տեսակը, պաշտոն_____________________________________________

Ընտանեկան կարգավիճակ_________________________________________________

(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)

Առողջական խնդիրներ, հիվանդություններ_______________________________________

Հաշվառման հասցե________________________________________________________

Փաստացի բնակության հասցե, եթե տարբերվում է____________________________

Հեռախոսահամար (ներ) ________________________________________________

 

սույն դիմումով հրաժարվում եմ իմ երեխայի նկատմամբ՝ օրենսդրությամբ սահմանված

ծնողական իրավունքներից, քանի որ_________________________________

__________________________________________________________________________,

(պատճառաբանությունը՝ ըստ ցանկության)

 

գիտակցում եմ, որ երեխան կարող է որդեգրվել, որի կապակցությամբ տալիս եմ իմ համաձայնությունը և որևէ առարկություններ չունեմ: Գիտակցում եմ, որ երեխային որդեգրելու մասին դատարանի համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չեմ կարող հրաժարվել սույն դիմումից կամ ունենալ որևէ պահանջ որդեգրողների նկատմամբ:

Սույն դիմումը ներկայացնելիս գտնվում եմ սթափ վիճակում, դիմումը տրվում է ազատ կամքի դրսևորմամբ, գիտակցում եմ դիմումի տրման արդյունքում առաջացող իրավական հետևանքները: Տեղյակ եմ, որ կարող եմ հետ վերցնել երեխային որդեգրելու համար տրվող սույն համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Նաև տեղյակ եմ, որ երեխայիս որդեգրելու դեպքում որդեգրման փաստի վերաբերյալ տեղեկությունները, որդեգրողի, երեխայի փոփոխված տվյալները ենթակա չեն ինձ տրամադրման:

Երեխային որդեգրելու դեպքում նրա 18 տարին լրանալուց հետո __________________

_________________________________________________________________________,

(hամաձայն եմ, համաձայն չեմ)

 

որ սահմանված կարգով նրան տրամադրվեն իմ անձնական տվյալների վերաբերյալ ներքոնշյալ տեղեկությունները.

 

Տվյալներ

Այն տվյալները, որոնք ենթակա են տրամադրման նշագրվում են V նշանով

քաղաքացիություն

 

անուն, հայրանուն, ազգանուն

 

ծննդյան ժամանակ, ծննդյան վայր

 

ազգություն

 

դավանանք

 

կրթություն

 

մասնագիտություն

 

արյան կարգ

 

որդեգրման տալու պահի դրությամբ՝

աշխատանքի վայր

 

հաշվառման հասցե

 

փաստացի բնակության վայր

 

ընտանեկան կարգավիճակ

(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)

 

երեխան հանդիսանում է իմ (մեր) երեխան

(թվով որերորդ երեխան է)

 

առողջական խնդիրներ, հիվանդություններ

 

Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը արտահայտող ծնող (ծնողներ)

 

Դիմող՝ (դիմողներ)____________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

 

Դիմումը կազմվել է՝

 

1) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, տարածքային մարմնի ներկայացուցիչ՝

______________________________________________________________________________

__________________________________________________________________________

(ՄՍԾՏԿ ամբողջական անվանում, աշխատակցի անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

______________________________________________________________________________

_______________________________________________________________________

(երեխայի գտնվելու կազմակերպության անվանում, կազմակերպության ղեկավարի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն

կամ նոտարի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն):

 

———օր———ամիս———թ

 

Կ․Տ․

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2024 թվականի

15 ապրիլի N 76-Ն հրամանի

 

Դիմում

 

Ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնության

 

Ես՝ քաղաքացի __________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, քաղաքացիություն)

Ծննդյան տարեթիվ, ծննդյան վայր___________________________________________

Ազգություն________________________________________________________________

Քաղաքացիություն_________________________________________________________

Դավանանք_______________________________________________________________

ՀԾՀ______________________________________________________________________

Անձը հաստատող փաստաթուղթ____________________________________________

Կրթություն________________________________________________________________

Մասնագիտություն_________________________________________________________

Արյան խումբ______________________________________________________________

Աշխատանքի վայր_________________________________________________________

Զբաղմունքի տեսակը, պաշտոն_____________________________________________

Ընտանեկան կարգավիճակ_________________________________________________

(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)

Առողջական խնդիրներ, հիվանդություններ___________________________________

Հաշվառման հասցե_______________________________________________________

Փաստացի բնակության հասցե, եթե տարբերվում է____________________________

Հեռախոսահամար________________________________________________________

Հանդիսանալով ___________________________________________________________

(երեխայի անուն, ազգանուն, հայրանուն)

_________________________________________________________________

(ծննդյան ամիս ամսաթիվ, ծննդյան վկայականի համար, տրման ամիս, ամսաթիվ)

ծնողը՝ ————————————————————————————————

(հայր, մայր)

 

սույն դիմումով տալիս եմ իմ համաձայնությունը, որ իմ երեխային որդեգրի

________________________________________________________________________,

(նշել որդեգրող խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող

փաստաթղթի տվյալներ և ընդգծել կապը որդեգրվող երեխայի հետ)

 

Երեխային որդեգրելու դեպքում նրա 18 տարին լրանալուց հետո __________________

________________________________________________________________________,

(hամաձայն եմ, համաձայն չեմ)

 

որ սահմանված կարգով նրան տրամադրվեն իմ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները.

 

Տվյալներ

Այն տվյալները, որոնք ենթակա են տրամադրման նշագրվում են V նշանով

քաղաքացիություն

 

անուն, հայրանուն, ազգանուն

 

ծննդյան ժամանակ, ծննդյան վայր

 

ազգություն

 

դավանանք

 

կրթություն

 

մասնագիտություն

 

արյան կարգ

 

որդեգրման տալու պահի դրությամբ՝

աշխատանքի վայր

 

հաշվառման հասցե

 

փաստացի բնակության վայր

 

ընտանեկան կարգավիճակ

(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)

 

երեխան հանդիսանում է իմ (մեր) երեխան

(թվով որերորդ երեխան է)

 

առողջական խնդիրներ, հիվանդություններ

 

Ծնողի կողմից երեխային որդեգրման տալու համաձայնության

պատճառը________________________________________________________________

(պատճառաբանությունը՝ ըստ ցանկության)

 

Դիմող՝____________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

 

 Դիմումը կազմվել է՝

 

1) տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, տարածքային մարմնի ներկայացուցիչ՝

__________________________________________________________________________

______________________________________________

(ՄՍԾՏԿ ամբողջական անվանում, աշխատակցի անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

______________________________________________________________________________

__________________________________________________________________________

(նոտարի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն):

 

———օր———ամիս———թ

 

Կ․Տ․

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական: