ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիս 2024 թ. |
N 200-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԱՏԵՐՅԱՆ ՊՏԿԻԿԻ ԱՄՊՈՒԼԱՅԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ֆատերյան պտկիկի ամպուլայի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
26.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «26» հունիս 2024 թվականի N 200-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՖԱՏԵՐՅԱՆ ՊՏԿԻԿԻ ԱՄՊՈՒԼԱՅԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C24.1 |
Ֆատերյան պտկիկի ամպուլայի չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Т-առաջնային ուռուցք TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան Tis` Ուռուցք տեղում high grade դիսպլազիա T1` Ուռուցքի տարածումը սահմանափակվում է շուրջսֆինկտերյան տարածումով մինչև 12-մատնյա աղու ենթալորձային շերտ T2` Ուռուցքը ներաճում է 12 մատնյա աղու մկանային շերտ T3` Ուռուցքը ներաճում է ենթաստամոքսային գեղձի կամ շուրջդուոդենալ տարածություն 0․5 սմ ից ոչ ավել T4` Ուռուցքը ներաճում է մագիստրալ անոթների մեջ N-ռեգիոնար ավշային հանգույցներ NX` Ռեգիոնալ ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ N1` Մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում N2` Մետաստազների առկայություն 4 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում M —հեռադիր մետաստազներ MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն M0` Մետաստազ չկա M1` Առկա է հեռավոր մետաստազ
| ||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | ||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան) | ||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա: | ||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն | ||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում | ||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում): |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
|
Գործիքային հետազոտություններ | ||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար |
9) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա |
10) |
Առկա չէ |
էնդոդուոդենոսոնոգրաֆիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
1200 |
1200 |
12 ամիս և ավել |
2) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
400մգ |
1100մգ |
12 ամիս և ավել |
3) |
Լենվատինիբ 4մգ,10մգ |
Լենվատինիբ 4մգ,10մգ |
դեղապատիճ |
ամենօրյա |
8 |
12 |
12 ամիս և ավել |
4) |
Դուրվալումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
Դուրվալումաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
1500 |
12 ամիս և ավել |
5) |
Սորաֆենիբ 200մգ |
Սորաֆենիբ 200մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
800 |
800 |
12 ամիս և ավել |
6) |
Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ |
Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
60 |
60 |
12 ամիս և ավել |
7) |
Րեգորաֆեմիբ 40մգ |
Րեգորաֆեմիբ 40մգ |
դեղահատեր |
28 օրը 1 անգամ |
160 |
160 |
12 ամիս և ավել |
8) |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
260մգ |
4-6ամիս |
9) |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
4500 մգ |
5500 մգ |
4-6 ամիս |
10) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղահատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
112 հաբ 4000մգ |
4-6 ամիս |
11) |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
650 մգ |
800 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
480 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Րեգորաֆեմիբ 40մգ |
Րեգորաֆեմիբ 40մգ |
դեղահատեր |
1-21 ՕՐ |
160մգ |
Երկարատև | |
15) |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
500մգ |
800 |
12 ամիս և ավել |
16) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
440մգ |
600մգ |
12 ամիս և ավել |
17) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
18) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
19) |
Դաբրաֆենիբ 50մգ,75մգ |
Դաբրաֆենիբ 50մգ,75մգ |
դեղապատիճ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
20) |
Էնկորաֆենիբ 75մգ |
Էնկորաֆենիբ 75մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
21) |
Վեմուրաֆենիբ 240մգ |
Վեմուրաֆենիբ 240մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
1920մգ |
1920մգ |
12 ամիս և ավել |
22) |
Բինիմետինիբ 15մգ |
Բինիմետինիբ 15մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
90մգ |
90մգ |
12 ամիս և ավել |
23) |
Տրամեկտինիբ 0,5մգ |
Տրամեկտինիբ 0,5մգ |
դեղահատեր |
ամենօրյա |
2մգ |
2մգ |
12 ամիս և ավել |
24) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
130մգ |
4-6 ամիս |
25) |
Լորատրեկտինիբ 100մգ |
Լորատրեկտինիբ 100մգ |
դեղապատիճ |
ԱՄԵՆՕՐՅԱ |
100*2 |
100*2 |
12 ամիս և ավել |
26) |
Էնտրեկտինիբ 200մգ |
Էնտրեկտինիբ 200մգ |
դեղապատիճ |
ԱՄԵՆՕՐՅԱ |
600 |
600 |
12 ամիս և ավել |
27) |
Պազոպամիբ 200մգ,400մ |
Պազոպամիբ 200մգ,400մ |
դեղահատեր |
ամենօրյա |
800 |
800 |
12 ամիս և ավել |
28) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
450 |
900մգ |
4-6 ամիս |
29) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
250 |
360 |
4-6 ամիս |
30) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
2000մգ |
4-6 ամիս |
31) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 100մլ/5մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 |
200մգ |
4-6 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. ենթաստամոքսային գեղձի տրեպան բիոպսիա, բ. լյարդի տրեպան բիոպսիա, գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին – ներքին, դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում, ե. ենթաստամոքսային գեղձի կիստաների դրենավորումներ, զ. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում, է. ստամոքսաելքի էնդոսկոպիկ ստենտավորում, ը. շրջանցող գաստրոէնտերոանաստամոզ բարակ աղիքային բրաունյան բերանակցումով, թ. լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ, ժ. լյարդի օջախների աբլյացիաներ, ժա. ախտորոշիչ լապարոսկոպիա, ժբ. լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ, ժգ. պանկրեատոդուոդենալ մասնահատում, ժդ. պանկրեատոդուոդենալ մասնահատում բարակ աղիքային առանձին գալարի վրա բերանակցումով, ժե. տոտալ պանկրեատէկտոմիա, ժզ. պանկրեասի մասնահատում, ժէ. անոթային ռեկոնստրուկցիաներ: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|