ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հունիս 2024 թ. |
N 194-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել վիտիլիգոյով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» հունիս 2024 թվականի N 194-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L80 |
Վիտիլիգո |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Պրոգրեսիվ փուլ՝ մաշկի վրա հստակ եզրագծերով գունաբացվող օջախների առաջացում, որոնք չափերով մեծանում են և միաձուլվում։ Կայունացման փուլ՝ նոր օջախներ չեն առաջանում, իսկ գունաբացված օջախները դադարում են չափերով մեծանալ առնվազն 2 տարի։ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, էնդոկրինոլոգ, թերապևտ, կլինիկական հոգեբան |
8) |
Գանգատներ |
Մաշկի և լորձաթաղանթների վրա առաջացած թերգունակային բծերի առկայություն, ինչպես նաև նշված հատվածներում հոնքերի, թարթիչների և մազերի գունազրկում: |
9) |
Անամնեզ |
Ժառանգական նախատրամադրվածություն, մաշկի մեխանիկական վնասում, մաշկի երկարատև արևահարում, նախկինում տարած վարակիչ հիվանդություններ, սթրես։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կոպերի, շուրջակնակապճային հատվածում, պարանոցին, իրանին, սեռական օրգանի վրա, արմնկային, ծնկան և սրունք-թաթային հոդերի շրջանում, դաստակի և ոտնաթաթի թիկնային մաշկի շրջանում, լորձաթաղանթներին առկա են եզակի կամ բազմակի թերգունակային (դեպիգմենտացիոն) բծեր կաթնա-սպիտակավուն երանգի, տարբեր ձևի և չափերի, հստակ եզրագծերով։ Գունակազուրկ օջախներում նկատվում են գերգունակային մնացորդային օջախներ, առավելապես արտահայտված օջախի եզրագծով։ Առկա են մեկ կամ մի քանի հալոնեվուսներ (գունակային նեվուս)՝ շրջապատված գունակազուրկ մաշկով։ Օջախներում մազերի գունակազրկում (թարթիչ, հոնքեր, գլխի մազածածկ հատված, անութափոսեր, ցայլք)։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
- |
2) |
Էնդոկրինոլոգ |
1 |
- |
3) |
Թերապևտ |
0.3 |
- |
4) |
Կլինիկական հոգեբան |
0.1 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | |||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0,5 |
- |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
0,3 |
- |
Շեղումների հայտնաբերում |
3) |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
0,5 |
- |
Լյարդի և երիկամների ֆունկցիայի գնահատում |
4) |
Գլյուկոզ |
0,5 |
- |
Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի գնահատում |
5) |
Արյան շիճուկում թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) մակարդակի որոշում, հակա թիրեոգլոբուլինի (anti-TSH) և հակա թիրեոիդ պերոքսիդազի (anti-TPO) նկատմամբ հակամարմինների որոշում |
1 |
Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների բացառում | |
Գործիքային հետազոտություններ | ||||
6) |
Վուդի լամպով օջախների դիտարկում |
1 |
- |
Օջախների առավել հստակ սահմանազատում |
7) |
Մաշկի hյուսվածաբանական հետազոտություն |
0,1 |
- |
Երբ կլինիկորեն հնարավոր չէ որոշել մաշկի գունակազրկման տեսակը |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Մեթիլպրեդնիզոլոն ացետոնատ 1% |
Մեթիլպրեդնիզոլոն ացետոնատ 1% |
քսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
2) |
Մեթիլպրեդնիզոլոն ացետոնատ 01% |
Մեթիլպրեդնիզոլոն ացետոնատ 01% |
նրբաքսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
3) |
Ակլոմետազոն դիպրոպիոնատ 0,05% |
Ակլոմետազոն դիպրոպիոնատ 0,05% |
քսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
4) |
Ակլոմետազոն դիպրոպիոնատ 0,05% |
Ակլոմետազոն դիպրոպիոնատ 0,05% |
նրբաքսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
5) |
Բետամեթազոն (բետամեթազոնի 17-վալերատ) 1մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի 17-վալերատ) 1մգ/գ |
քսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
6) |
Բետամեթազոն (բետամեթազոնի 17-վալերատ) 1մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի 17-վալերատ) 1մգ/գ |
նրբաքսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
7) |
Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) 1մգ/գ |
քսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
8) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
նրբաքսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
9) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
քսուք |
1 |
1 |
10 |
60-90 |
10) |
Տակրոլիմուս 0,1% |
Տակրոլիմուս 0,1% |
քսուք |
1 |
2 |
10 |
90 |
11) |
Տակրոլիմուս 0,03% |
Տակրոլիմուս 0,03% |
քսուք |
1 |
2 |
10 |
90 |
12) |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
նրբաքսուք |
1 |
2 |
10 |
90 |
13) |
Ամմիֆուրին 0,3% |
Ամմիֆուրին 0,3% |
լուծույթ |
0,3 |
1 |
10 |
100 |
14) |
Մետոկսալեն 20 մգ |
Մետոկսալեն 20 մգ |
դեղահատեր |
0,3 |
2 |
10 |
100 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նեղշերտ միջինալիք ուլտրամանուշակագույն թերապիա 311 նմ |
0,5 |
- |
2) |
Լայնաշերտ միջինալիք ուլտրամանուշակագույն թերապիա 280-320 նմ |
0,5 |
- |
3) |
Ուլտրամանուշակագույն էքսիմեռ լազերով ճառագայթում 308 նմ |
0,5 |
- |
4) |
Երկարալիք ուլտրամանուշակագույն լույսով ճառագայթում 320-400 նմ |
0,5 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1․ https://www.uptodate.com/contents/vitiligo-pathogenesis-clinical-features-and-diagnosis?search=vitiligo&source=search_result&selectedTitle=2~108&usage_type=default&display_rank=2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: