Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 փետրվարի 2017 թվականի N 4
9. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի նիստի N 4 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ,ՎԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Խնդիրը |
Պատասխանատուն |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ակնկալվող ֆինանսական միջոցները |
Վերստուգելի | |
1. |
Հուշարձանների վերաբերյալ կադաստրային տվյալների ձեռքբերում, կադաստրի կազմում և վարում |
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ կադաստրային գրանցամատյանի ստեղծման, տվյալների ձեռքբերման, համակարգման, ներմուծման և դրանց տրամադրման մատչելիության ապահովումը |
Հուշարձանների հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, պահպանական գոտի, ներդիրներ, ցուցակներ) լրամշակման և ճշգրտման անհրաժեշտությունը, արդի տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես, քարտեզագրական նյութերի թվային համակարգին անցնելը, ինչպես նաև պետական կադաստրի բնագավառում կիրառվող ձևաչափերին համապատասխանեցնելը |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2017 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգին միացում և միասնական տեղեկատվության ապահովում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գրանցամատյանում դրանց կադաստրային տվյալների գրանցում | |
2. |
Մշտական գործող աշխատանքային միավորի ստեղծում |
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների պետական հաշվառման աշխատանքների արդյունավետության բարձրացման ապահովումը |
Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռներում պատմական և մշակութային հողերին վերաբերող տվյալների անճշտությունները, տեղեկատվական բազաներում հուշարձանների սեփականատերերի (վարձակալների, օգտագործողների) վերաբերյալ տվյալների բացակայությունը |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2017 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Հուշարձանների կադաստրի վարման նպատակների և խնդիրների լուծում |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ համայնքների տարածքներում կադաստրային տվյալների ձեռք- բերման խումբ | |
3. |
Համապատասխան համակարգչային ծրագրի (ArGIS) ձեռքբերում |
Ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ներդրման, ընդլայնման և տեխնիկական ապահովման ծրագրի բացակայությունը |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2017 թվականի սեպտեմբերի 2-րդ |
համապատասխան սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով և ծրագրերով համալրում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
հուշարձանին վերաբերող նյութերի հավաքագրում, մշակում, մուտքագրում, տեղեկատվական բազայի ստեղծում | |
4. |
Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցում և վկայականների ձեռքբերում |
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների լիարժեք և ամբողջական գործընթացների կազմակերպման և վերահսկողության կատարելագործում |
Պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների և դրանց տարածքների սեփականության իրավունքի գրանցման գործընթացի բացակայությունը |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2018 թվական մարտի 1-ին տասնօրյակ, շարունակական |
Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը և վկայականների ապահովում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հուշարձանների (գույքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը և վկայականների առկայություն |