ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հունիս 2024 թ. |
N 198-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտությունը կամ հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերը:»,
2) 4-րդ և 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
3) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան: Նշված գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:»,
4) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«15. Չհոսպիտալացված պացիենտները ախտանշաններ ունենալու դեպքում ինքնամեկուսանում են 10 օր, իսկ ախտանշանների բացակայության դեպքում՝ 5 օր` բժշկական հսկողությամբ, բժշկի կողմից իրազեկվելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
26.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|