Գլխավոր տեղեկություն
Номер
N 223-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.08.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.07.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
18.07.2024
Дата вступления в силу
01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» հուլիս 2024 թ.

N 223-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՇԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մաշկի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

18.07.2024

Լ. Նանուշյան

 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» հուլիս 2024 թվականի

N 223-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՇԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C44

Մաշկի չարորակ նորագոյացություններ, ներառյալ՝ չարորակ նորագոյացությունները` ճարպագեղձերի,

Քրտնագեղձերի, բացառությամբ` Կապոշիի սարկոմայի (C46.-), մաշկի չարորակ մելանոմայի (C43.-), սեռական օրգանների մաշկի (C51-C52, C60.-, C63.-)

2)

C44.2

Ականջի և արտաքին լսողական անցուղու մաշկի, բացառությամբ` ականջի շարակցական հյուսվածքի (C49.0)

3)

C44.3

Դեմքի այլ և չճշտված մասերի մաշկի չարորակ նորագոյացություններ

4)

C44.4

Գլխի մազածածկ մասի և պարանոցի մաշկի

5)

C44.5

Իրանի մաշկի չարորակ նորագոյացություններ

 

Հետանցքի (անալ) շրջանի` եզրի, մաշկի

 

Հարհետանցքային (պերիանալ) շրջանի մաշկի, բացառությամբ` հետանցքային խողովակի

(անուսի)` ԱՀՃ (C21.0)

 

Կրծքագեղձի մաշկի

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T` Առաջնային ուռուցք (գնահատվում է հեռացումից հետո)

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն: Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել

T0` Առաջնային ուռուցքի մասին տվյալների բացակայություն

Tis` Ուռուցք տեղում

T1` Ուռուցքի չափը փոքր է կամ հաստության առավելագույն տրամագիծը հավասար է 2 սմ

T2` Ուռուցքի չափը մեծ է 2 սմ-ից, բայց հաստության առավելագույն տրամագիծը փոքր է 4 սմ-ից

T3` Ուռուցքի հաստության առավելագույն տրամագիծը մեծ է 4 սմ-ից կամ առկա է ոսկրի մինիմալ էրոզիա

T4` Ուռուցքի հաստության առավելագույն տրամագիծը մեծ է 4 սմ-ից կամ առկա է ինվազիա` ոսկրի մեծ ախտահարմամբ կամ ներաճ ուղեղի մեջ կամ ներաճ գանգի հիմք

N` Ռեգիոնար ավշային հանգույցներ

NX` Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել

N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1` Առկա է մետաստազ մեկ իպսիլատերալ ավշային հանգույցում (մինչև 3սմ հանգույց), էքստրանոդալ տարածում (այսուհետ` ENE) (−)

N2a` Մետաստազ մեկ իպսիլատերալ ավշային հանգույցում (մինչև 3սմ հանգույց), ENE(+) կամ մետաստազ մեկ իպսիլատերալ ավշային հանգույցում (3-6սմ հանգույց) ENE(−)

N2b` Մետաստազներ երկու կամ ավելի ավշային հանգույցներում (մինչև 6սմ հանգույց) ENE(−)

N2c` Մետաստազներ բիլատերալ կամ կոնտրլատերալ ավշային հանգույցներում (մինչև 6սմ հանգույց) ENE(−)

N3a` Միկրոմետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում 6սմ-ից մեծ հանգույց՝ առավելագույն տրամագծով և ENE(−)

N3b` Մետաստազ մեկ իպսիլատերալ ավշային հանգույցում (3-6սմ հանգույց) ENE(+) կամ մետաստազներ երկու կամ ավելի ավշային հանգույցներում, բիլատերալ կամ կոնտրլատերալ ավշային հանգույցներում ցանկացած չափի ENE(+)

M` Հեռավոր մետաստազներ

M0` Մետաստազ չկա

M1` Առկա է հեռավոր մետաստազ

 

Փուլեր

Չափորոշիչ T

Չափորոշիչ N

Չափորոշիչ M

0

Tis

N0

M0

I

T2

N0

M0

II

T3

N0

M0

III

T3

T1

T2

T3

N0

N1

N1

N1

M0

M0

M0

M0

IV

 T1

T2

T3

T1-4b

T4

T1-4b

N2

N2

N2

N3

N0-3b

N0-3b

M0

M0

M0

 M0

 M0

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վիրաբույժ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, կլինիկական հոգեբան, անոթային վիրաբույժ, մաշկաբան, նուտրիցիոլոգ

8)

Գանգատներ

Մաշկի գոյացության առկայություն։ Խոցոտում, արյունային արտադրություն։ Վերին և ստորին վերջույթների վրա տեղակայման պարագայում՝ վերջույթի ֆունկցիայի խանգարում կամ բացակայություն (կախված կոնկրետ տեղակայումից, չափից, ինվազիայի առկայությունից)։ Գանգատները կարող են լինել բազմաթիվ՝ բնորոշ տեղակայման հատվածից (շրթունքների, կոպերի, պարանոցի, իրանի, հետանցքի շրջանի, հարհետանցքային շրջանի մաշկի)։ Թոքեր մետաստազի դեպքում՝ հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում։ Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ) մետաստազի դեպքում՝ գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարում, զգայախաբություն (հալյուցինացիա), սրտխառնոց, փսխում։ Կոպերի վրա տեղակայման դեպքում՝ թարթելու դժվարացում/անհնարինություն, ակնագնդի չորություն:

9)

Անամնեզ

Պարբերաբար մաշկի ճառագայթում (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ռադիացիոն ճառագայթում), մաշկի նույն հատվածի պարբերաբար վնասումներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Պալիատիվ վիրահատություն։ Դիագնոստիկ վիրահատություն։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում: Կասկածելի մաշկային գոյացություն ունեցող պացիենտների մոտ նախընտրելի է կատարել էքսցիզացիոն բիոպսիա (էլիպսաձև, դակիչ)՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ` գոյացության բնույթը /չարորակ կամ բարորակ/ որոշելու համար

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ռեգիոնար ավշային հանգույցների, որովայնի, կոնքի խոռոչի, հետորովայնամզային տարածության օրգանների

1

1

6)

Առկա չէ

Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

8)

Առկա չէ

 Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով

1

1

9)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

10)

Առկա չէ

Պահակային ավշային հանգույցների բիոպսիա ֆլյուորեսցենտային եղանակով

1

1

Կատարվում է կլինիկորեն հայտնաբերված փոփոխված ավշային հանգույցների դեպքում (ներվիրահատական, հնարավորություն է տալիս պարզել պրոցեսի տարածվածությունը, որից կախված որոշվում է բուժման տակտիկան)

11)

Առկա չէ

Դերմատոսկոպիա

1

1

Մաշկային գոյացության արխիտեկտոնիկայի ուսումնասիրում էպիլյումինեսցենցիայի միջոցով։

12)

Առկա չէ

Ավշային հանգույցի տրեպան բիոպսիա

1

1

Կատարվում է կլինիկորեն հայտնաբերված փոփոխված ավշային հանգույցների դեպքում՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ։ Կատարվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում

13)

Առկա չէ

Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (ԲԱԱԲ/FNA) կասկածելի ավշային հանգույցից՝ գերձայնային հետազոտության ուղղորդմամբ կամ առանց

1

1

Ավշային հանգույցների գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրա-կան չափա-քա-նակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

2)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

28 օրը 1 անգամ

480

480

12 ամիս և ավել

3)

Դաբրաֆենիբ 75մգ

Դաբրաֆենիբ 75մգ

դեղապատիճ

Ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

4)

Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ

Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/10մլ

ֆլակոն

21 օրը 1 անգամ

150

300

12 ամիս և ավել

5)

Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ

Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ

ֆլակոն

14 օրը 1 անգամ

50

100

4-6 ամիս

6)

Դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

28 օրը 1 անգամ

1500

2000

4-6 ամիս

7)

Էնկորաֆենիբ 50մգ

Էնկորաֆենիբ 50մգ

դեղաատեր

Ամենօրյա

300մգ

300մգ

12 ամիս և ավել

8)

Վեմուրաֆենիբ 240մգ

Վեմուրաֆենիբ 240մգ

դեղահատեր

Ամենօրյա

1920մգ

1920մգ

12 ամիս և ավել

9)

Բինիմետինիբ 15մգ

Բինիմետինիբ 15մգ

դեղաատեր

Ամենօրյա

90մգ

90մգ

12 ամիս և ավել

10)

Տրամետինիբ 2մգ

Տրամետինիբ 2մգ

դեղահատեր

Ամենօրյա

2մգ

2մգ

12 ամիս և ավել

11)

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

1200

1200

12 ամիս և ավել

12)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

1-4օր 21 օրը 1 անգամ

40մգ

160մգ

4-6 ամիս

13)

Տեմոզոլամիդ 140մգ

Տեմոզոլամիդ 140մգ

դեղապատիճ

1-5 օրեր 28օրը 1անգամ

200մգ

1000մգ

4-6 ամիս

14)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

250

360

4-6 ամիս

15)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

600

900

4-6 ամիս

16)

Լոմուստին 40մգ

Լոմուստին 40մգ

դեղապատիճ

6շաբ 1 անգամ

200

260

12 ամիս և ավել

17)

Լենվատինիբ 10մգ

Լենվատինիբ 10մգ

դեղապատիճ

Ամենօրյա

20

20

12 ամիս և ավել

18)

Ինտերֆերոն ալֆա-2բ

Ինտերֆերոն ալֆա-2բ

սրվակ

Շաբաթը 3 անգամ

3-5մլն

5մլն

12 ամիս

19)

Ցեմիպլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 350մգ/7մլ

Ցեմիպլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 350մգ/7մլ

ֆլակոն

21 օրը 1 անգամ

350

350

12 ամիս և ավել

20)

Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/

Պիոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/5մլ

ֆլակոն

14 օրը 1 անգամ

50

100

12 ամիս և ավել

21)

Ցետութսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ

Ցետութսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ

ֆլակոն

4-5օր

600

800

4-6 ամիս

22)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80

160

4-6 ամիս

23)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

1-14 օր

3000

4000

4-6 ամիս

24)

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

սրվակ

1-3օր 21 օրը 1 անգամ

200

240

4-6 ամիս

25)

 Ցիկլոֆոսֆամիդ լուծոիյթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ

Ցիկլոֆոսֆամիդ լուծույթ դեղափոշի ն/ե ներարկման 200մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

1800

4-6 ամիս

26)

Պազոպամիբ 400մգ

Պազոպամիբ 400մգ

դեղահատեր

Ամենօրյա

800

800

12 ամիս և ավել

27)

Oկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ)լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 0,1մգ/մլ

Oկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ)լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 0,1մգ/մլ

սրվակ

28 օրը 1 անգամ

30

30

12 ամիս և ավել

28)

Լանտրեոտիդ լուծույթ ներարկման 120մգ/5մլ

Լանտրեոտիդ լուծույթ ներարկման 120մգ/5մլ

նախալցված ներարկիչ

28 օրը 1 անգամ

120

120

12 ամիս և ավել

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գոյացության լայն բացազատում, պլաստիկա տեղային հյուսվածքներով (ներառյալ` անոթային ոտիկով մաշկային ռոտացիոն լաթ, սահող լաթեր)

1

1

2)

Գոյացության լայն բացազատում, պլաստիկա մաշկային տրանսպլանտատով

1

1

3)

Վերջույթի ամպուտացիա վերին և ստորին վերջույթների ֆալանգների վրա տեղակայման դեպքում

1

1

4)

Գոյացության հեռացում՝ ստորադիր ոսկրի մասնահատումով (ինվազիայի դեպքում)՝ հաջորդող ռեկոնստրուկցիայով կամ առանց։ Ականջախեցու սեպաձև հատում կամ հեռացում, քթի աճառային հատվածի հեռացում` պլաստիկայով կամ առանց

1

1

5)

Հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն

1

1

6)

Լիմֆոդիսեկցիա (պարանոցային, վերանրակային և ստորանրակային)` գլխի և պարանոցի մաշկին տեղակայման դեպքում` միակողմանի, երկկողմանի

1

1

7)

Լիմֆոդիսեկցիա (անութային)` կրծքագեղձի մաշկի, վերին վերջույթների տեղակայման դեպքում

1

1

8)

Լիմֆոդիսեկցիա աճուկաազդրային, զստաճուկաազդրային/ստորին վերջույթների տեղակայման դեպքում` միակողմանի, երկկողմանի

1

1

9)

Լիմֆոդիսեկցիա որովայնամզային, հետորովայնամզային/ հետանցքային և հարհետանցքային շրջանի տեղակայման դեպքում

1

1

10)

Գլխի տեղակայման դեպքում՝ առաջնային օջախի բացազատում (պլաստիկայով կամ առանց), պարանոցի լիմֆոդիսեկցիա (միակողմանի կամ երկկողմանի), հարականջային թքագեղձի հեռացում` ներհարականջային ավշային հանգույցի մետաստազի առկայության դեպքում

1

1

11)

էքսցիզիոն բիոպսիաներ/պահակային ավշային հանգույցի բիոպսիա՝ ֆլյուորեսցենտային եղանակով կամ առանց՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ

1

1

12)

Ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական: