Գլխավոր տեղեկություն
Номер
N 2290-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
03.11.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
03.11.2023
Дата вступления в силу
04.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» նոյեմբերի 2023 թ.

N 2290-Ա/2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված՝ N 1-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 158/2 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ կրտսեր 2-րդ տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 26, միջին տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 26 և ավագ տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 22 տեղերի թվերով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

11/3/2023