ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«01» մարտի 2024 թ. ք. Երևան |
N 398-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՍԵՆ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 05314 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 29-ի N 03/12 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՈՒժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր ԱՐՍԵՆ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05314 լիցենզիան և լիցենզիայի N 00001, N 00002, N 00003, N 00005 և N 00007 ներդիրները:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել անհատ ձեռնարկատեր ԱՐՍԵՆ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
3/1/2024 |
Գ. Սանոսյան
|