ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«18» օգոստոս 2023 թ. |
N 1535-Ն |
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՈՒ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հրամայում եմ․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դաշտային հետազոտողների (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների (ապրոբացիայի) հայտի ձևը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչությանը`
1) հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից սահմանված բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.
2) հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել Կազմակերպության կողմից սահմանված դաշտային հետազոտողների հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:
4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 18.08.2023 թ.-ի N 1535-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ և հսկումներ կատարողների՝ դաշտային հետազոտողների (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում ապրոբատորի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ագրարային ոլորտի համապատասխան գիտական և ուսումնական կառույցների հետ համատեղ:
3. Ապրոբատորը պետք է տիրապետի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների (տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով բնակվածությամբ) մասին հրահանգներին, որը սահմանվում է Կազմակերպության կողմից:
2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Լիազոր մարմինն ապրոբատորների հավատարմագրման համար հրապարակում է հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:
5. Հայտատուն հավատարմագրման համար Կազմակերպություն է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի և ագրոնոմիա կամ անտառային տնտեսություն կամ կենսաբանություն մասնագիտական որակավորման դիպլոմի պատճեն(ները):
(5-րդ կետը փոփ. 10.06.24 N 1501-Ն)
6. Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո՝ 5-օրյա ժամկետում, Կազմակերպության կողմից ստեղծված ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կատարում է ստացված դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրություն, յուրաքանչյուր դիմումի համար Կազմակերպության ղեկավարին է ներկայացնում եզրակացություն և տեղեկացնում դիմումատուին՝ ապրոբատորների հավատարմագրման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցության կամ մասնակցության մերժման վերաբերյալ։
7. Ապրոբատորների հավատարմագրման նպատակով մինչև եռամսյա ժամկետով տեսական և գործնական դասընթացներն իրականացվում է ագրարային ոլորտում ուսումնական և գիտական կազմակերպությունների կողմից՝ Կազմակերպության հետ համաձայնեցված համապատասխան ժամանակացույցով սահմանված թեմատիկ պլանների շրջանակներում։
8․ Ժամանակացույցով սահմանված ապրոբատորների վերապատրաստման դասընթացների ավարտից հետո՝ վերապատրաստումն հավաստող փաստաթուղթ ստացած մասնակիցները կարող են մասնակցել ապրոբատորների հավատարմագրման նպատակով անցկացվող հարցազրույցին։
9․ Ապրոբատորների հավատարմագրման նպատակով հարցազրույցն անցկացվում է վերապատրաստման դասընթացների ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում լիազոր մարմնի ստեղծած հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի, Կազմակերպության, ագրարային ոլորտի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
10․ Լիազոր մարմնի ղեկավարը, հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում ընդունում է որոշում`
1) հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալու մասին,
2) հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալը մերժելու մասին:
11․ Ապրոբատորը հավատարմագրման մասին որոշումը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
12. Հավատարմագրված ապրոբատորին տրվում է վկայագիր` համաձայն ձևի:
13․ Վկայագիրն ապրոբատորին տրվում է 3 տարի ժամկետով՝ սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման դաշտային հետազոտություններ (այսուհետ` ապրոբացիա) կատարելու համար:
14․ Վկայագիրը համարակալված փաստաթուղթ է, որը ենթակա չէ այլ անձի փոխանցման:
3. ԱՊՐՈԲԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Ապրոբատորի վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է Կազմակերպության ղեկավարի կողմից` Հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ապրոբատորը գործողությունները կատարել է Կազմակերպության կողմից սահմանված գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հրահանգների խախտումներով:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N ____
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ
(ԱՊՐՈԲԱՏՈՐԻ)
Սույն վկայագիրը հաստատում է, որ _____________________________________________________________
_____________________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, ում կողմից և երբ է տրված)
իրավասու է __________________________________________________________________________________
(գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը,
_____________________________________________________________________________________________
որոնց ցանքերում կամ տնկարաններում թույլատրվում է իրականացնել ապրոբացիա)
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
իրականացնելու սերմնադաշտերի/ տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)։
Վկայագրի գործողության ժամկետը __________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ |
________________ |
____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տրված է _____________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 10.06.24 N 1501-Ն)
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 18.08.2023 թ.-ի N 1535-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ)
Հայտի համարը
|
|||||||||
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 20 թ.
Հայտատու __________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը,
_____________________________________________________________________________________________
գտնվելու վայրը)
_____________________________________________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
Հ/հ |
Մշակաբույսը |
Սորտը |
Դասը |
Նախորդը |
Տարածքը |
1 |
|||||
2 |
|||||
3 |
Սերմնադաշտերի տարածքները գտնվում են՝
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________:
Խնդրում եմ կատարել նշված սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Հայտատու |
________________ |
____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
___ _____________ 20 թ.
Հավելված N 3 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 18.08.2023 թ.-ի N 1535-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ)
Հայտի համարը
|
|||||||||
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 20 թ.
Հայտատու __________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը,
_____________________________________________________________________________________________
գտնվելու վայրը)
_____________________________________________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
Հ/հ |
Պտղատեսակը |
Սորտը/ |
Պատվաստակալը |
Կարգը |
Նախորդը |
Տարածքը |
1 |
||||||
2 |
||||||
3 |
Տնկարանային տարածքները գտնվում են՝ ________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________։
Խնդրում եմ կատարել նշված տնկարանային տարածքներում դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Հայտատու |
________________ |
____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
___ _____________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2023 թվական: