ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
«10» հունիսի 2024 թ. |
N 1501-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1535-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
հրամայում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 18-ի «Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը հաստատելու մասին» N 1535-Ն հրամանի N 1 հավելվածի 5-րդ կետում «ագրոնոմիական» բառը փոխարինել «ագրոնոմիա կամ անտառային տնտեսություն կամ կենսաբանություն» բառերով։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. ՊապոՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական: