Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.03.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.03.2021
Дата вступления в силу
25.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2021 թ.

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար շահառուները պետք է ապահովված լինեն 12 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և windows 11 օպերացիոն համակարգի աշխատանքի հնարավորություն ապահովող տեխնիկական հատկանիշներ ունեցող համակարգիչներով:

(1-ին կետը խմբ. 26.03.24 N 97-Ն)

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2021 թվական: