Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.03.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.03.2024
Дата вступления в силу
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» մարտ 2024 թ.

N 93-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մանկական, պատանեկան և նախածերունական կատարակտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» մարտ 2024 թ. N 93-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՆԿԱԿԱՆ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H26

Այլ կատարակտ

2)

H26.0

Մանկական, պատանեկան և նախածերունական կատարակտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. իզոլացված կամ համակցված այլ համակարգային հիվանդությունների հետ,

բ. բնածին կամ ձեռքբերովի,

գ. միակողմանի կամ երկկողմանի,

դ. մասնակի կամ ամբողջական,

ե. ստաբիլ կամ պրոգրեսիվող,

 

Ըստ տեղակայման՝ առաջային կետային կատարակտ, կորիզային կատարակտ, լամելյար կատարակտ, հետին լենտիկոնուս, հետին սուբկապսուլյար կատարակտ, սեկտորալ կատարակտ, PFV (պերսիստենտ ֆետալ վասկուլատուրե), պերիֆերիկ վակուոլյար կատարակտ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության սրության իջեցում, մշուշոտ տեսողություն, ռեֆրակցիայի փոփոխություն, ծույլ աչքի սինդրոմ, շլություն

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, հղիության ընթացքում տարած հիվանդությունները, անամնեզում ստերոիդների ընդունումը, ապրելակերպը (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում), այլ հիվանդությունների առկայությունը (շաքարային դիաբետ, համակարգային հիվանդություններ, զարկերակային գերճնշում)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վիզիոմետրիա (պղտոր տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացողություն), ներակնային ճնշման չափում, բիոմիկրոսկոպիա լայն բբի պայմաններում (առաջային հատված՝ նորմա կամ փոփոխված, բեկող միջավայրեր՝ ոսպնյակում պղտորումներ), օֆթալմոսկոպիա՝ նորմա կամ փոփոխված, ավտոռեֆրակտոմետրիա, տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan` օպտիկական գերձայնային), սոնոգրաֆիա - B-scan, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 ±0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

 Առաջային հատված նորմայի սահմաններում կամ փոփոխված: Բեկող միջավայրերը` պղտորումներ ոսպնյակում

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ցանցենի՝ նորմա կամ փոփոխված

5)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

 9-24 կամ բարձր

6)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

 514- 560

7)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

 23,5>

8)

Առկա չէ

Սոնոգրաֆիա՝ B-scan

0,75

1

Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ՝ հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվա-նում (ջենե-րիկ)

Չափ-ման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրե-րի քա-նակ

1)

Կիրառելի չէ

-

-

-

-

-

-

 

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով կամ առանց իմպլանտացիայի

1

1

2)

Ակնոցային/ կոնտակտային ոսպնյակներով կորեկցիա

0,5

0,5

3)

Ամբլիոպիայի վարում

0.75

0.75

 

9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

2. Մանկական ակնաբուժություն Կրեյտ Հոյտ և Դեվիդ Թայլոր/Детская офталъмология Крейт Хойт и Дэвид Тайлор

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան