ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» մարտ 2024 թ. |
N 1474-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻՈԼԵՏԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՎԻՈԼԵՏԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի մարտի 11-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՎԻՈԼԵՏԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
1) 2022 թվականի ապրիլի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003199 լիցենզիայի գործողությունը` 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
2) 2022 թվականի դեկտեմբերի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003383 լիցենզիայի գործողությունը` 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
3) 2020 թվականի հուլիսի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002744 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, ներզննական վիրաբուժական, արտահիվանդանոցային` կոսմետոլոգիական, անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ) տեսակների մասով` 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
4) 2020 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002812 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ուռուցքաբանական, հիվանդանոցային` ուռուցքաբանական (քիմիոթերապիա) տեսակների մասով` 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
5) 2020 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002814 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական տեսակի մասով` 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|