Գլխավոր տեղեկություն
Номер
N 169-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.05.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.05.2024
Дата вступления в силу
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մայիս 2024 թ.

N 169-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ոչ շաքարային դիաբետով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

22.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» մայիս 2024 թվականի

N 169-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

Е22

Հիպոֆիզի գերֆունկցիա

2)

E23.2

Ոչ շաքարային դիաբետ

3)

R63.1

Գերծարավություն (պոլիդիպսիա)

4)

N25.1

Երիկամածին (նեֆրոգեն) ոչ շաքարային դիաբետ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (Ծանր ջրազրկում՝ արտահայտված թուլությամբ, զարկերակային գերճնշմամբ, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դասակարգումն ըստ ծանրության`

ա. թեթև՝ օրական 6-8 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման,

բ. միջին՝ օրական 8-14 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման,

գ. ծանր՝ օրական ավելի քան 14 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման։

 

2) Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դասակարգումն ըստ կոմպենսացիայի մակարդակի՝

ա. կոմպենսացիա՝ բուժման ընթացքում ծարավը և պոլիուրիան հիմնականում չեն անհանգստացնում,

բ. ենթակոմպենսացիա՝ բուժման ընթացքում օրվա ընթացքում նկատվում են ծարավի և պոլիուրիայի դրվագներ, որոնք ազդում են առօրյա գործունեության վրա,

գ. դեկոմպենսացիա՝ ծարավը և պոլիուրիան պահպանվում են հիվանդության բուժման ընթացքում և զգալի ազդեցություն ունեն առօրյա գործունեության վրա:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Էնդոկրինոլոգ, նյարդավիրաբույժ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ

8)

Գանգատներ

Պացիենտները գանգատվում են ծարավի զգացումց, առատ, հաճախակի միզելուց, մաշկի և լորձաթաղանթների չորությունից, թքարտադրության և քրտնարտադրության նվազումից, ընդհանուր թուլությունից, գլխացավերից։ Հիպոթալամո-հիպոֆիզային շրջանում մեծ ծավալ ունեցող գոյացության առկայության դեպքում, որը նպաստել է կենտրոնական ոչ շաքարային դիաբետի առաջացմանը, կարող է նաև արտահայտվել հետևյալը՝

ա. էնդոկրին խանգարումներ (հիպոֆիզի առաջնային հատվածում հորմոնների անբավարարություն/ավելցուկ);

բ. տեսողության խանգարումներ (տեսողական դաշտերի նեղացում, օպտիկական նյարդի ատրոֆիա, դիպլոպիա/երկտեսություն և այլն);

գ. նյարդաբանական ախտանշաններ (գլխացավեր, պտոզ, շլություն)։

9

Անամնեզ

Անամնեզը կարող է ներառել նյարդավիրաբուժական միջամտություններ կամ ուղեղի վնասվածքներ, ենթաարախնոիդալ արյունազեղումներ: Անամնեզը պետք է ներառի հարցեր կապված հոգեկան առողջության խնդիրների և կախվածության խանգարումների հետ՝ թմրամիջոցների օգտագործման, լիթիում պարունակող դեղերի ընդունման հետ, որոնք առաջացնում են նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետ։ Ընտանեկան անամնեզի հավաքագրումը նույնպես կարևոր է՝ հնարավոր ժառանգական պատճառների բացահայտման համար։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ֆիզիկական հետազոտության ժամանակ կարող են նկատվել շուրթերի, լեզվի, բերանի լորձաթաղանթի չորություն

11)

Հոսպիտալացման Ցուցում

1) Պլանային հոսպիտալացում.

ա. նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի ախտորոշումը հաստատելու և բուժման մարտավարությունը որոշելու անհրաժեշտություն, կամ հետազոտություն` ցերեկային ստացիոնարի պայմաններում,

բ. վիրաբուժական բուժման անհրաժեշտություն՝ հոսպիտալացում նյարդավիրաբուժական բաժանմունք

2) Անհետաձգելի հոսպիտալացում.

ա. տեսողության կտրուկ ծավալվող վատթարացում,

բ. արտահայտված ջրազրկում,

գ. գլխուղեղի այտուցի նշաններ։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան/ Էնդոկրինոլոգ

1

 1

2)

Նյարդավիրաբույժ

0,2-0.4

0,3 -0.4

3)

Հոգեբույժ՝ հոգեբանական պոլիդիպսիայի պարագայում

0,1-0,2

0,1-0,2

4)

Երիկամաբան/նեֆրոլոգ/ուրոլոգ՝ եթե հայտնաբերվում են միզուղիների համակարգի խանգարումներ

0,1-0,2

0,1-0,2

 4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի, կալիումի, կալցիումի, կրեատինինի, գլյուկոզի որոշում

1

1

Արյան հիպերօսմոլյարություն (ավելի քան 300 մՕսմ/կգ) և/կամ հիպերնատրեմիա (ավելի քան 145 մմոլ/լ)՝ զուգակցված մեզի ցածր օսմոլյարության հետ (300 մՕսմ/կգ-ից պակաս)

2)

Առկա չէ

Կոպեպտինի բազային մակարդակի որոշում

0.5-1

0.5-1

Կոպեպտինն արտացոլում է հակադիուրետիկ հորմոնի կոնցենտրացիան և ցույց է տալիս պլազմայի օսմոլյարության հետ նույնիսկ ավելի բարձր հարաբերակցություն, քան հակադիուրետիկ հորմոնը։

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Մեզի հարաբերական խտությունը՝ 1005 գ/լ-ից ոչ պակաս

4)

Առկա չէ

Մեզի հետազոտություն՝ ըստ Զիմնիցկու

1

1

Օրական 3 լիտրից ավելի կամ 1 կգ մարմնի զանգվածի հաշվով 40 մլ մեզի արտադրություն, մեզի հարաբերական խտությունը՝ 1005 գ/լ-ից ոչ պակաս

5)

Առկա չէ

Հետազոտության անցկացնում դեսմոպրեսսինով

0.2-0.4

0.2-0.4

Կենտրոնական և նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դիֆերենցիալ ախտորոշում

6)

Առկա չէ

Ջրազրկման թեստ

0.3-0.6

0.3 -0.6

Օգնում է ոչ շաքարային դիաբետի առանձին ձևերի միջև դիֆերենցիալ ախտորոշումն իրականացնելիս

 

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստով

0.8-1

0,8-1

Հետազոտությունը կատարվում է կենտրոնական ոչ շաքարային դիաբետի դեպքում և կարող է հայտնաբերել ուռուցքային կամ բորբոքային գոյացություններ, ինչպես նաև այս հատվածի զարգացման շեղումներ։

8)

Առկա չէ

Երիկամների գերձայնային հետազոտություն

0.2 -0.4

0.3-0.5

Հետազոտությունը կատարվում է նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դեպքում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

դեղահատեր

0,8-1

Օրական 2-3 անգամ

 

Երկարատև կամ ժամանակավոր թերապիա՝ կախված շաքարային դիաբետի մշտական կամ անցողիկ բնույթից

2)

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) քթակաթիլներ 0,1մգ/մլ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) քթակաթիլներ 0,1մգ/մլ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

սրվակ-կաթոցիկ

դեղահատեր

0,8-1

Օրական 2-3 անգամ

10 մկգ

60-120 մկգ

Երկարաժամկետ/ ժամանակավոր

3)

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ

դեղահատեր

0,8-1

Օրական 2-3 անգամ

 

Երկարատև կամ ժամանակավոր թերապիա՝ կախված շաքարային դիաբետի մշտական կամ անցողիկ բնույթից

4)

Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի այլ էթիոլոգիայի դեպքում խորհուրդ է տրվում նշանակել թիազիդային միզամուղներ և/կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։ Օգտագործվում են՝ հիդրոքլորոթիազիդ (պատիճներ, հաբեր, խմելու լուծույթներ )՝ օրական 20-50 մգ, իբուպրոֆեն՝ օրական 600-800 մգ, ինդոմետացին՝ օրական 25-75 մգ:

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1.GUIDELINES AND GUIDANCE SOCIETY FOR ENDOCRINOLOGY CLINICAL GUIDANCE Inpatient management of cranial diabetes insipidus S E Baldeweg1, S Ball2, A Brooke3, H K Gleeson4, M J Levy5, M Prentice6 and J Wass7 on behalf of the Society for Endocrinology Clinical Committee8/2018

Ուղեցույցների և ձեռնարկերի հասարակություն էնդոկրինոլոգիաական կլինիկական ձեռնարկների համար. Կենտրոնական ոչ շաքարային դիաբետի ստացիոնար բուժում Բելդեվեգ1, Բալլ2, Բրուկ3, Գլեսսոն4, Լեվի5, Պրենտիս6 և Վաս7 Էնդոկրինոլոգների կլինիկական կոմիտեի անունից/ 2018

2. Journal of Internal Medicine/Diagnosis and management of diabetes insipidus for the internist: an update M. Christ-Crain, B. Winzeler, J. Refardt, First published: 13 March 2021

Ներքին հիվանդությունների ամսագիր/ Կենտրոնական ոչ շաքարայն դիաբետի ախտորոշում և բուժում թերապևտների համար։ Թարմացում M. Christ-Crain, B. Winzeler, J. Refardt, Առաջին հրախարակում, 13 մարտ 2021/

3. Препараты для лечения центрального несахарного диабета: историческая справка и современные возможности/ ЭНЦ/ожирение и метаболизм, Том 14; 2017

Կենտրոնակն ոչ շաքարային դիաբետի բուժման միջոցներ` պատմական ակնարկ և ժամանակակից հնարավորություններ/ ԷՆՑ/ ճարպալանում և մետաբոիզմ, հատոր 14; 2017/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: