ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» մարտ 2024 թ. |
N 1387-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001974 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի փետրվարի 21-ի կասեցման մասին միջնորդագիրը, ըստ որի, Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 49-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է զննում ք. Երևան Էրեբունի Էրեբունու փողոց 33/4 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ մոտ, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` դեղատանը աշխատում էր Գուրգեն Հովիկի Մաթևոսյանը, սակայն վերջինս չունի մասնագիտական կրթության փաստ հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև Զարուհի Պողոսյանը և Միլենա Իսկանդարովան, ովքեր չունեն շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ (ք. Երևան Էրեբունի Էրեբունու փողոց 33/4 հասցեում) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 8-ին տրված N Ա-ԴԳ-001974 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) իրականացնելու լիցենզիայի գործողությունը` և այդ թվում դեղատան աշխատակիցներ` Գուրգեն Մաթևոսյանի, Զարուհի Պողոսյանի և Միլենա Իսկանդարովայի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|