Գլխավոր տեղեկություն
Номер
N 3576-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (02.07.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.07.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.07.2024
Дата вступления в силу
02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» հուլիս 2024 թ.

N 3576-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՖԱՐՄԱՍՏԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) ԷԴԳԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) ՍՈՆԱ ԴՈՒՄԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) ԵՐԵՎԱՆԻ «ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՋԻԱՐԴԻ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ԷԼՈՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ԼՕՌԷՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ԳԻՍԱՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ԼԻ ՔԵԸՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) ՍԵԴՐԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

16) ԳԵՎՈՐԳ ՍԻՐՈՒՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

17) ԱՐՄԱՆ ՓԵԹԱՔՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

18) ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) ԱԼՎԱՐԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

 

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ