Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
05.03.2021
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
05.03.2021
Дата вступления в силу
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

05 մարտի 2021 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ԵՎ դասընթացների ցանկի ձԵՎավորման կարգը սահմանելու ԵՎ Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

 (վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

(նախաբանը փոփ. 11.04.22 N 15-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.04.22 N 15-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի թիվ 777-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 496-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2021 թ. մարտի 5-ի

N 24-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով կազմված և հաստատված ցանկերի համաձայն:

3. Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ՝ Դասընթաց) ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):

4. Կազմակերպությունը և Դասընթացը Ցանկում ընդգրկվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, Նախարարի հրամանով, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

5. Կազմակերպությունը և Դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 7-12-րդ կետերով ամրագրված՝ Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

6. Նախարարությունը, հիմք ընդունելով Կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է Կազմակերպությանը հանել Ցանկից՝ սույն կարգի 31-րդ կետի համաձայն:

 

2. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

7. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,

2) կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրված վերապատրաստումների իրավունք, ինչպես նաև փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

8. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետով սահմանված ուսուցչի կարողունակության 4 մակարդակներին (տարրական, ձեռնահասության, տիրապետման և փորձագետի) համապատասխան վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`

1) առկա վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (առնվազն 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումը առկա, հեռավար կամ համակցված եղանակով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,

3) ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), վերապատրաստման եղանակին համապատասխան անհրաժեշտ ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,

4) մանկավարժության տեսության, համապատասխան առարկայի դասավանդման մեթոդիկայի և պրակտիկայի հիմունքների, կամ ուսուցման ժամանակ տեխնոլոգիաների կիրառության, կամ ուսուցման ընթացքում ներառականության ապահովման կամ հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ ունեցող վերապատրաստող մասնագետներ, որոնք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված վերապատրաստումներն իրականացնելու համար պետք է ունենան.

ա. երկրորդ (ձեռնահասության) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, վերապատրաստման ոլորտում և վերջին 6 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում և վերջին 3 տարվա ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) համար ընդունելի (այդ թվում՝ միջազգային) ամսագրերից մեկում տպագրված գիտական առնվազն մեկ հոդված.

գ. չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, վերապատրաստման ոլորտում և վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում, առնվազն մեկ միջազգային վերապատրաստում իրականացնելու փորձ և վերջին 3 տարվա ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) համար ընդունելի (այդ թվում՝ միջազգային) ամսագրերից մեկում տպագրված գիտական առնվազն երկու հոդված, ինչպես նաև՝ գիտական աստիճան:

9. Կազմակերպությունը պարտավոր է՝

1) ուսուցիչներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով,

2) կատարել վերապատրաստումների պլանավորումը, իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, և արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը,

3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

10. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

11. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 13-22-րդ կետերի պահանջների համաձայն:

12. Ցանկում կարող են ընդգրկվել Դասընթացներ, որոնք՝

1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Կազմակերպությունների կողմից։

2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։

 

3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

13. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով Նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:

14. Ըստ անհրաժեշտության՝ Ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:

15.Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:

16.Վերապատրաստում իրականացնել ցանկացող Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`

1) Դիմում,

2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) առկա վերապատրաստում իրականացնելու դեպքում անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի, կազմի, որակավորման և փորձառության վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկանքներ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) տեղեկանք և ցուցակներ առկա կամ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափին համապատասխան` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ,

6) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

7) վերապատրաստման բովանդակությանը վերաբերող՝

ա. առարկան,

բ. վերապատրաստման բաժինը,

գ. վերապատրաստման մակարդակը,

դ. վերապատրաստման եղանակը:

17.Կազմակերպությունը կարող է դիմել տարբեր մակարդակների և առանձին մոդուլների վերապատրաստումներ իրականացնելու համար:

Սույն կարգի 16-րդ կետում նշված հայտի հետ միասին Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված յուրաքանչյուր մակարդակին համապատասխան վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ, որոնց մշակման վերաբերյալ ուղեցույցները հրապարակվում են Նախարարության պաշտոնական կայքում: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջական մոդուլի կամ բոլոր մակարդակների, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ նշելով համապատասխան մակարդակները և ժամաքանակները:

18. Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի սույն կարգի պահանջներին համապատասխան:

19. Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝

1) Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում,

2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),

3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,

4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

20. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը հրապարակելը Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

21. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 30-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն՝

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր Կազմակերպության և Դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի և Ձև 5-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովին` սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ Կազմակերպության և Դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,

2) Հանձնաժողովը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր Կազմակերպությունների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, և Դասընթացների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի, հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),

3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած Կազմակերպությունը և/կամ Դասընթացը՝

 ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու մասին,

 բ. հայտը մերժելու մասին՝ սույն կարգով սահմանված Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:

22.Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում Նախարարության կողմից Կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրամշակելու և Նախարարություն ներկայացնելու մասին:

23.Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,

2) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը՝ մինչև 25 միավոր,

3) Կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը՝ մինչև 25 միավոր։

4) Կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր:

24.Ցանկում ընդգրկվում են 60 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:

25. Առանձին բաժնով Դասընթացի հայտի գնահատումն իրականացվում է հիսունմիավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) Դասընթացը մշակած կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,

2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր։

26. Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:

27. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

28. Սույն կարգի համաձայն՝ Ցանկում ընդգրկված Կազմակերպությունն ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված Հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:

29. Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն Կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները հաստատվել են Նախարարի կողմից:

30. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:

31. Վերապատրաստման դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ Կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Կազմակերպությանը կամ Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:

32. Դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:

33. Կազմակերպությունը կամ Դասընթացը Ցանկից հանելու մասին Նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝

1) տվյալ Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջների կատարումը,

2) իր կողմից վերապատրաստված ուսուցիչների առնվազն 40 տոկոսը չի ատեստավորվել:

34. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.

1) ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,

2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),

3) դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները:

 

Ձև N 1

 

Հ ա յ տ

 

 Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

__________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը)

ցանկանում է մասնակցել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները

__________________________________________________________ մարզի (մարզերի)

__________________________________________________________ առարկայի (առարկաների)

__________________________________________________________ բաժնի (բաժիններ)

__________________________________________________________ մակարդակի (մակարդակներ)

__________________________________________________________ եղանակով (եղանակներով)

իրականացնելու համար։

 

 Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

 

Տնօրեն`

 ____________________________

   

Կ.Տ.

«_____» _________________, 20______ թ.

 

I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համայնքը (քաղաքը)

__________________________________________________________________

Կազմակերպությունը

__________________________________________________________________

Գտնվելու վայրը

______________________________________________________________________

 

1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները

1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________

 

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված

 սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,

 տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը

 

Սարքավորման անվանումը

Մակնիշը

քանակը

վիճակը

       
       
       
       
       
       
       

 

5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

6) Հոսող ջրի առկայությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3. Կազմակերպության կադրային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)

ա) Տրամադրել տվյալներ աշխատակազմի այն անդամների մասին, ովքեր ունեն վերապատրաստումների իրականացման ուղղությամբ համապատասխան փորձառություն, հմտություններ, գիտելիքներ և կարողություններ (լրացնել աղյուսակը)

 

Անունը, ազգանուն, ծննդյան թիվը

Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը)

Մասնա-գիտական ստաժը

Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում

Որպես վերապատրաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը)

Այլ տեղեկու-թյուններ

           
           

 

4. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ

Ներկայացնել տեղեկանք` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտում նշված տեղեկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն`

___________________________

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 

Ձև N 2

 

Միավորային համակարգով կազմակերպության միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

 

Կազմակեր-պության անվանումը

Կադրերի պատրաստման և վերապատ-րաստման ոլորտի փորձի համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 5 միավոր

Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջներին, առավելագույնը` 45 միավոր

Վերապատ-րաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 30 միավոր

Կազմա-կերպության ֆինանսական և գույքային ապահով-վածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 9-րդ կետի 3-րդ ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 80 միավոր

           
           
           

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

 

Ձև N 3

 

Կազմակերպությունների հանրագումարային գնահատման թերթիկ

 

Հ/Հ

Կազմակերպության անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

 

Ձև N 4

 

Հ ա յ տ

 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման կազմակերպության դասընթացի երաշխավորման

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ

____________________________________________________________________________

(Դասընթացի անվանումը)

____________________________________________________________________________

 (Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)

____________________________________________________________________________

 (Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 (Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն))

 

Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։

 

 

 

 

 

 

դասընթացը ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

 

Տնօրեն`

 ____________________________

   

Կ.Տ.

«_____» _________________, 20______ թ.

 

Ձև 5

 

Միավորային համակարգով դասընթացի միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

 

Դասընթացի անվանումը

Դասընթացը մշակած կազմակեր-պության փորձը կադրերի պատրաստման և վերապատ-րաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր

Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր

Դասընթացի համար տրվող կրեդիտների քանակը

Վերապատ-րաստման չափորոշչի և ծրագրի բաժինների անվանումները

Վերապատ-րաստման մակարդակը (ավագ, հմուտ, վերապատ-րաստող, հետազոտող (ընդգծել )

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 50 միավոր

             
             
             
             
             

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

 

Ձև 6

 

 Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ

 

Հ/Հ

Դասընթացի անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

Ձև N 7

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Կազմակերպության անվանումը.

2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով.

3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

 

N

Ազգա-նուն

Անուն

Հայրա-նուն

Մարզ

Ուսում-նական հաս-տատութ-յուն

Առար-կա

Ուսուց-չի դաս-ընթա-ցից բացա-կայած ժամերի թիվը

Ուսուցչի հավաքած կրեդիտները՝ ըստ բաժինների

Ուսուցչի հավա-քած կրե-դիտների ընդ-հանուր թիվը

Դաս-ընթացը հեռա-վար եղա-նակով իրա-կանաց-ված ժամերի թիվը

Առար-կայա-կան գիտե-լիքի իմա-ցություն

Հան-րակըր-թության բնա-գավառի օրենսդրու-թյուն

ՏՀՏ

Տարի-քային հոգեբա-նութ-յուն

Դիրքո-րոշում և արժեք

Համընդ-հանուր ներա-ռում

Գնա-հա-տում

Առար-կայի դասա-վանդ-ման մեթո-դիկա

   

1

                                 

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.21 N 43-Ն, խմբ. 11.04.22 N 15-Ն, 15.03.24 N 16-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2024, N 16-Ն 21.03.2024, N 24-Ն
11.04.2022, N 15-Ն 23.04.2022, N 24-Ն
25.05.2021, N 43-Ն 27.05.2021, N 24-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան